Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոց և դաստիարակություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոց և դաստիարակություն

    Ներկայիս կրթական համակարգում դաստիարակությունը ետ է մղվել բառիս բուն իմաստով: Խոսում ենք ուսումից, ուսուցումից, գիտությունից, մեր հոգսերից ու մոռանում, որ կրթություն կոչվածն իր մեջ ուսուցումից բացի ներառում է մի մեծ գործառույթ ևս` դաստիարակությունը, որի մասին, ավաղ, խոսող չկա: Այնինչ վերջինս, ես կասեի շատ ավելի կարևոր է, քանզի մեր հասրակությանը պակասում են ավելի շատ հենց դաստիարակված մարդիկ: Եկեք այստեղ քննարկենք, թե որքանով են կարևորում մեր ուսուցիչները դաստիարակությունն իրենց աշխատանքում, ինչ գործունեություն են ծավալում դպրոցականին դաստիարակելու համար? Թե էլի մեղավոր են մնում ցածր աշխատավարձը, դաստիարակության արժեքը չիմացող ծնողն ու փողոցային ընկերը:
    Մ. Արզումանյան

  • #2
    sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մանոն, ճիշտ եք ասում, որ դասարան մտնելով` ուսուցիչը պետք է մոռանա մնացած բաների մասին:

    Բայց դա չի նշանակում, որ հասարակությունն էլ պետք է մոռանա ուսուցչի հոգսերի մասին ու պահանջի, որ նա գրոշներով աշխատի:

    Օրինակ, ծնողը իր երեխային սիրում է անշահախնդրորեն, բայց դա չի նշանակում, որ երեխաները պետք է ապերախտ լինեն և արհամարհեն ծնողին և նրա հոգսերը:


    Դաստիարակության հետ կապված Ձեր ցավը հասկանալի է:

    Ես կարծում եմ, որ դաստիարակությունը շատ ավելի կարևոր է, քան որևէ առարկայի կամ թեկուզ բոլոր առարակների գիտելիքները միասին վերցրած, բայց դաստիարակությունը միայն ուսուցիչներից չի կախված (ծնողներ, փողոց և … ): Իհարկե, գիտեմ, որ կան շատ ուսուցիչներ կամ դասատուներ, ինչպես Դուք եք ասում, որ իրենց վարքով, գործերով, օրինակով ավելի շատ փչացնում են երեխաների արժեքային համակարգը:
    Հարգելի Սոկրատ, մտածելով, որ ձեր գրառման բովանդակությունն ավելի շատ մոտ է բացված նոր թեմային` մեջբերել եմ այստեղ, հուսալով, որ քննարկումները կծավալվեն նոր դաշտում:
    Ձեր գրառման հետ հիմնականում համամիտ եմ, բայց ոչ այս տողերի.
    Օրինակ, ծնողը իր երեխային սիրում է անշահախնդրորեն, բայց դա չի նշանակում, որ երեխաները պետք է ապերախտ լինեն և արհամարհեն ծնողին և նրա հոգսերը
    Որովհետև որոշակիորեն հակասել եք Ձեզ իսկ գրած անշահախնդիր բառին: Իրականում, մեր` ծնողներիս սերը մեր զավակների նկատմամբ չի պակասում, ինչքան էլ որ նրանք ապերախտ գտնվեն: Հենց դրանով է պայմանավորված դպրոցում մեր տված դաստիարակության արդյունքը, թե մենք որքանով ենք մեզ համարում այդ երեխաների 2-րդ ծնողներ ու մի կողմ դնում այն փաստը, թե նրանք մեր տվածը գնահատում են, թե` ոչ: Անկախ ամեն բանից մենք պարտավոր ենք անել նրանց համար ամեն ինչ, տալ հնարավորինս շատ, ու եթե մեր տված դաստիարակությունը գնահատվում է թեկուզ շատ քիչ աշակերտների կողմից, բայց ամեն դեպքում գնահատվում է` ուրեմն զուր չէ մեր դպրոց մտնելը:
    Վերջին խմբագրողը՝ Մանոն; 15-07-10, 16:17.
    Մ. Արզումանյան

    Comment


    • #3
      Հարգելի Մանոն, գրառումը մեջբերելու կամ տեղափոխելու հետ լրիվ համաձայն եմ:

      Բայց իմ ասածում ոչ մի հակասություն չկա:

      Ես ասում եմ, որ եթե ձեզ անշահախնդրորեն սիրում են, դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք շահագործելու այդ սերը: Էստեղ ինչ հակասություն կա:

      Բացի այդ, չեմ հասկանում, թե ինչու եք կարծում, որ ուսուցիչը պետք է ամեն զրկանքների գնա:

      Լավ, ասենք մի լավ մասնագետ ու լավ մարդ, չդիմացավ էդ վիճակին ու ազնիվ լինելով թողեց դպրոցն ու հեռացավ: Անձամբ ես այդպես կանեի: Բայց ես իրավունք չունեմ մյուսներից էլ նույնը պահանջելու: Կամ Ձեր կարծիքով, եթե նա հեռանա, դրանից դպրոցն ու աշակերտը կշահե՞ն:

      Կամ ոնց եք պատկերացնում, ասենք տունը հիվանդ երեխա ունեցող և այդ երեխայի համար դեղ չկարողացող գնող ուսուցիչը, ինչքան էլ իր գործին նվիրված լինի, կարող է կամ պարտավոր է դասարան մտնելով մոռանալ իր երեխայի մասին:

      Ամեն ինչ չափ ունի, չէ՞:

      Այսօր մեր հասարակությունը (չեմ ասում բոլորը) վարսավիրի աշխատանքը ավելի բարձր է գնահատում, քան ուսուցչինը: Իրենց անձնական վարսավիրները շատերի համար ավելի մեծ հեղինակություն են, քան նրանց երեխաների կամ հենց իրենց ուսուցիչները:

      Բոլորը իրավունք ունեն հասարակությունից ստանալ իրենց ներդրման համապատասխան կամ շատ ու շատ ավելին, իսկ ուսուցիչը կենսական անհրաժեշտ մինիմումին էլ հավակնելու իրավունք չունի՞:

      Դուք ուսուցչից պահանջում եք, որ նա, բացարձակ ամեն ինչից անկախ, նվիրված աշխատատի՞:
      Ես չեմ հասկանում, ի՞նչ իրավունքով եք ուրիշներից նման զոհողություններ պահանջում:
      Վերջին խմբագրողը՝ sokrat; 15-07-10, 18:21.

      Comment


      • #4
        Դաստիարակութայն մասին եք առաջարկում խոսել:
        Լավ:
        Ես արդեն գրել եմ.
        դաստիարակությունը շատ ավելի կարևոր է, քան որևէ առարկայի կամ թեկուզ բոլոր առարակների գիտելիքները միասին վերցրած, բայց դաստիարակությունը միայն ուսուցիչներից չի կախված (ծնողներ, փողոց, հեռուստատեսություն և … ):

        Իսկ ուսուցիչներից որքանո՞վ է կախված:

        Դաստիարակել ասելով ես հասկանում եմ ճիշտ արժեքային համակարգի ձևավորում: Եթե մարդն ազնվությունը, բարությունը, բարեկրթությունը, խելքը և … արժեք ու արժանիք չի համարում, նա անդաստիարակ է կամ սխալ է դաստիարակված:

        Իսկ ո՞վ կարող է երեխային տալ այդպիսի արժեքային համակարգ:
        Հաստատ ոչ նա, ով դա չունի:


        Հիմա նայեք ձեր շուրջը:
        Դպրոցում աշխատողների քանի՞ տոկոսն է այդ արժեհամակարգի կրողը:
        Քանի՞ այսպես ասած կոլեգա գիտեք, որոնք կաշառքով են գործի ընդունվել, չեն տիրապետում իրենց մասնագիտությանը, գռեհիկ են, բանսարքու և քծնող:
        Քանի՞ տնօրեն գիտեք, որոնք գնահատում են լավ մասնագետին ու ազնիվ աշխատողին:

        Եթե աշխատողը լավ մասնագետ է և հետն էլ ազնիվ ու օյեկտիվ, նրան կառավարելը դժվար է ու նրանից օգուտ (տնօրենի համար) չկա: Կան տնօրեններ,որոնք բարձրաձայն հայտարարում են, որ իրեն լավ մասնագետ պետք չէ:

        Եթե ասեք, որ վատ մանկավարժներն ու տնօրենները քիչ են, ապա պիտի ասեմ, որ եթե նույնիսկ նրանք փոքրամասնություն են, ապա ագրեսիվ փոքրամասնություն` բանբասող, բանսարքու, ամեն ինչ անում են մյուսներին վարկաբեկելու համար: Չէ որ արդար, ազնիվ մրցակցությունը նրանց համար կործանարար է: Եթե դրանց գումարենք նաև նրանց, ովքեր լավ մասնագետ են, ազնիվ են, բայց ակտիվ չեն ու ուրիշների նկատմամբ անարդարություններին անտարբեր են, ապա պատկերը կամբողջանա:

        Դաստիարակված երեխաներ կան, բայց նրանք իրենց ծնողների անսահման աշխատանքի շնորհիվ փրկվածներն են:

        Comment


        • #5
          դաստիարակությունը շատ ավելի կարևոր է, քան որևէ առարկայի կամ թեկուզ բոլոր առարակների գիտելիքները միասին վերցրած, բայց դաստիարակությունը միայն ուսուցիչներից չի կախված
          Կարծում եմ, որ ուսուցիչը երեխայի դաստիարակության հարցերի հետ գործ չպետք է ունենա։ Ինչո՞ւ պետք է ուսուցիչը (մաթեմատիկայի, ֆիզիկայի, երգ–երաժշտության կամ աշխատանքի ուսուցման) զբաղվի նաև երեխաների դաստիարակությամբ։ Երեխաները պետք է տանը ստանան դաստիարակությունը (ցավոք մի մասը ստանում են փողոցում)։ Բայց սա դեռ ամբողջը չի։ Ես բախտ եմ ունեցել դասավանդելու տարբեր բուհերում և ինչն է հետաքրքիրը՝ որոշ ծնողներ կարծում են, որ իրենց «երեխաների» դաստիարակությամբ պետք է զբաղվի դասախոսը (բուհը)։

          Հիմա մի քանի խոսք ֆիզիկական ուժ կիրառելու մասին։ Խնդրում եմ թեմայի քննարկման բոլոր մասնակիցներին նշել իրենց տարիքը և ազնվորեն ասել, թե դպրոցում իրենք կամ իրենց համադասարանցիները տեղի կամ անտեղի քանի՞ ագամ են պատժվել։ Նրանք, ովքեր ավելի տարիքով են, մինչև հիմա էլ, երբ խոսում են իրենց «խիստ» ուսուցիչների մասին զգաստանում և ձգվում են, հարգանքով են հիշում այն տնօրենին կամ ուսուցչին, ում դիտողությանը կամ ապտակին են արժանացել դասը խանգարելու, ոչ համազգեստով դպրոց գալու կամ «մազերը ճակատին թափելու» համար։
          Երբ ասվում է ֆիզիկական ուժ, ինչո՞ւ եք միանգամից հասկանում սարսափ ֆիլմերից կամ ինկվիզիցիայից հայտնի կտտանքների գործիքները։

          Հ.Գ. Ինչպես ասել է Ջիվանին՝ «ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա»։
          Արմեն Կուլախսզյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

          Comment


          • #6
            sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
            Դուք ուսուցչից պահանջում եք, որ նա, բացարձակ ամեն ինչից անկախ, նվիրված աշխատատի՞:
            Ես չեմ հասկանում, ի՞նչ իրավունքով եք ուրիշներից նման զոհողություններ պահանջում:
            Նախ ասեմ, որ իմ ոչ մի գրառման մեջ արտահայտված չեն պահանջ , պարտադրանք կամ նման միտք արտահայտող բառեր: Ես ընդամենը գրում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը, և դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել դրա հետ: Հետո առաջարկում եմ այս թեմայում պարզապես կիսվել, զրուցել, քննարկել` առանց հակամարտելու: Ես արդեն գրել եմ, որ ներկայիս կրթական համակարգը շատ ու շատ թերություններ ունի, որոնք ինձ էլ են վերաբերում, որոնց հետ ես էլ համաձայն չեմ, հասկանում եմ ուսուցչի հոգսն էլ, չգնահատվող աշխատանքն էլ: Բայց մյուս կողմից մտածում եմ. լավ, թողեցինք բոլորս էլ դուրս եկանք դպրոցից, կամ դասարան մտանք զուտ ժամանակ սպանելու` մտածելով, թե մեկ է ոչ կարգին վճարում են, ոչ գնահատում կամ հարգում մեր աշխատանքը.... բա այդ երեխաների աչքերին ոնց ենք նայելու? Ասացեք, Սոկրատ ջան, էդ երեխան ինչքանով է մեղավոր նրանում, որ մենք հոգսեր ունենք, կամ ինչպես Դուք եք գրել տանը հիվանդ երեխա ունենք, ում համար չենք կարողացել դեղ գնենք: Դա շատ վատ է, ցավում եմ իրոք, բայց նաև մտածում եմ, որ իրավունք չունեմ իմ երեխայի պատճառով այն մյուսի երեխային "մտքի հաշմանդամ" սարքել, ստիպել նրան էլ ապրել իմ հոգսերը: Պարզապես, էլի իմ սուբյեկտիվ կարծիքն եմ գրում. ուսուցիչը կոչում է, դա միայն աշխատանք չէ, որի դիմաց փող են վճարում, դրա համար նվիրում է պետք, ինչը շատ կարևոր է մեր գործում:
            Հիմա կասեք, տեսնես ով է այս լուսնից իջածը, բայց ես հավատում եմ, որ գուցե քիչ, բայց դեռ կան այդ նվիրումն ունեցող մարդիկ ու կոչ եմ անում. էլի' բողոքենք, ընդվզե'նք, բարձրացնենք մեր բողոքի ձայնը, բայց այնպես անենք, որ դրանից չտուժի մեր աշխատանքի որակը, մեր սերնդի միտքը, գիտելիքը...
            Դե, իսկ, եթե մանկավարժը, այնուամենայնիվ, մտածում է, որ վարսավիրն ավելի շատ է հարգված կամ ավելի շատ է վճարվում, ով է ստիպում նրան աշխատել մանուկների հետ?, թող դառնա հմուտ վարսավիր
            Մ. Արզումանյան

            Comment


            • #7
              Հարգելի Արմեն, ես ասել էի, որ “Դաստարակել ասելով ես հասկանում եմ ճիշտ արժեքային համակարգի ձևավորում”:

              Իսկ ուսուցիչը, ուզի թե չուզի, ազդում է դրա ձևավորման վրա: Դասխոսը նույնպես իր ազնվությամբ, անկաշառությամբ, բարությամբ կամ հակառակ բաներով նորից դաստիարակում է երիտասարդներին:

              Խստության հետ կապված էլ ասեմ, որ իմ լսարանում երբեք աղմուկ չի լինում: Բայց ես շատ վատ կզգամ, եթե իմանամ, որ աշակերտները կամ ուսանողները վախենում են ինձնից:

              Comment


              • #8
                Հարգելի Մանոն, Դուք ինձ չեք հասկանում (հույս ուեմ, ինձ հասկացողներ կգտնվեն):
                Մի անգամ ևս ասեմ, թե ինչ է իմ ասածը:
                Ես համաձայն եմ, որ ուսուցիչը կոչում է, նվիրում է, որ ուսուցիչը հասարակության գուցե ամենակարևոր աշխատողն է:
                Բայց ես ասում եմ, որ ուսուցիչ լինելը չպիտի պատիժ լինի:
                Ինչ վերաբերվում է վարսավիր աշխատելուն:
                Դուք գրել եք. Դե, իսկ, եթե մանկավարժը, այնուամենայնիվ, մտածում է, որ վարսավիրն ավելի շատ է հարգված կամ ավելի շատ է վճարվում, ով է ստիպում նրան աշխատել մանուկների հետ?, թող դառնա հմուտ վարսավիր:
                Նորից ճիշտ չեք հասկացել: Չվիրավորելով վարսավիրներին` ասածս վերաձևակերպեմ այսպես, հասարակությունը ավելի բարձր է գնահատում գողերին (ենթադրենք այսպես էի գրել):
                Ձեր միտքը (որը մեջ եմ բերել) կհնչեր այսպես. Դե, իսկ, եթե մանկավարժը, այնուամենայնիվ, մտածում է, որ գողն ավելի շատ է հարգված կամ ավելի շատ է վճարվում, ով է ստիպում նրան աշխատել մանուկների հետ?, թող դառնա հմուտ գող:

                Comment


                • #9
                  sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
                  Բայց ես ասում եմ, որ ուսուցիչ լինելը չպիտի պատիժ լինի
                  Ցանկացած գործ, որը մարդ անում է առանց սիրելու` վերածվում է պատժի:
                  Նորից ճիշտ չեք հասկացել: Չվիրավորելով վարսավիրներին` ասածս վերաձևակերպեմ այսպես, հասարակությունը ավելի բարձր է գնահատում գողերին
                  Միթե չհասկացաք, որ ես նույնպես նկատի չունեի կոնկրետ վարսավիրին, այլ այն աշխատանքը, որը ըստ տվյալ մանկավարժի ավելի շահաբեր է
                  Բայց եկեք չշեղվենք թեմայից, որովհետև այստեղ ակնկալվում է ծավալել քննարկումներ կոնկրետ դաս-դասապրոցես-դաստիարակություն թեմային:
                  Արմեն ջան, այնքան լավ ես գրել մեր սերնդի դպրոցի մասին, ակամա ես էլ հիշեցի իմ ուսուցիչներին: Իսկապես ավելի շատ հիշում եմ խիստ ու բարի ուսուցիչներին, ում ներկայությունից իրոք զգաստանում էինք, այն ժամանակ գուցե վախենում, բայց հետո սիրով հիշում ու հասկանում էինք, որ նրանց նկատմամբ մեր զգացածը ոչ այնքան վախ, որքան հարգանք ու պատկառանք է եղել: Իմ կարծիքով ուսուցիչն առաջին հերթին իր օրինակով, վարքով պիտի դաստիարակի աշակերտին: Հետո նա պիտի շատ լավ տիրապետի երեխայի հոգեբանությանը, տարիքային առանձնահատկություններին, որպեսզի ամենքին համապատասխան մոտեցում ցուցաբերի: Ինչ խոսք, պատիժն էլ դաստիարակման որոշակի ձև է, ոչ վերը նշած բոքսի մեթոդն իհարկե, բայց երբեմն թեթև պատիժը չի խանգարում ավելի արագ հասնել արդյունքի:
                  Կուզենայի մեր ուսուցիչները արտահայտվեին ազատ, խոսեին այն մասին, թե դաստիարակման ինչ միջոցների են դիմում, ընդհանրապես որքանով են կարևորում այն իրենց աշխատանքում: Անձի ձևավորման գործընթացում ախր դպրոցի դերը շատ մեծ է, պետք է հակազդել փողոցի, հեռուստատեսության տված փչացնող դաստիարակությանը: Եթե միայն դա կարողանային անել մանավանդ երիտասարդ ուսուցիչները...., որոնցից շատերն, ավաղ, չեն էլ պատկերացնում, որ 45 րոպեն մի կերպ գլորելով ու դասարանից դուրս փախչելով հենց իրենք են վարկաբեկում ուսուցչի հեղինակությունը...
                  Մ. Արզումանյան

                  Comment


                  • #10
                    Առաջին հերթին ուսուցիչը պետք է հարգանք ձեռք բերի:Նրա անշահախնդիր վերաբերմունքը, մի քիչ խստությունը, ,,հավասար աչքով նայելը,, իր գործն են կատարում:Պետք է մի քիչ էլ հիշել մեր դպրոցական տարիները: Ո՞ր ուսուցչին չէինք ուզում լսել ու նրա դասը սովորել:Ով մատների արանքով էր նայում դասապրոցեսին, դաս չէր բացատրում և , իհարկե, ուներ ,, սիրելի,, աշակերտներ, որոնք գնահատականներ էին ստանում հենց այնպես: Այսօրվա աշակերտին չես կարող խաբել : Մի քիչ դպրոցին ու դասապրոցեսին պետք է նայել աշակերտի աչքերով: Պետք է լսել նրանց: Աշակերտների համար գրքեր ու մեզ համար ծրագրեր կազմողները դպրոց չեն մտնում: Նրանք չգիտեն երեխայի հոգեբանությունը: Ինչու՞ ենք մենք միայն պարտադրում անել այն, ինչը նրանց դուր չի գալիս:5-րդ դասարանցին դասագրքում նկարներ է փնտրում, որպեսզի ավելի լավ պատկերացնի դասը և չի գտնում: Մանր տառերով տեքստեր, անիմաստ, երկար ու խճճված բացատրություններ:
                    Ուսուցիչը պետք է սիրի իր աշակերտներին:

                    Comment


                    • #11
                      Հարգելի Արմեն, մեջբերել եք Ջիվանու խոսքերը.
                      «ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա» :
                      Իսկ գիտե՞ք, որ Սոկրատեսն էլ ասել է.

                      Когда слово не бьет, то и палка не поможет.

                      Comment


                      • #12
                        sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Արմեն, մեջբերել եք Ջիվանու խոսքերը.
                        «ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա» :
                        Իսկ գիտե՞ք, որ Սոկրատեսն էլ ասել է.

                        Когда слово не бьет, то и палка не поможет.
                        Հարգելի sokrat, կարծում եմ, որ Սոկրատեսը այդպես չի ասել, որովհետև հին Հունաստանում ռուսերենը հաստատ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ չուներ։
                        Արմեն Կուլախսզյան
                        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                        Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

                        Comment


                        • #13
                          Հարգելի Արմեն, ես կուզեի հայերենը գրել, բայց համարժեք թարգմանության հարց կա:
                          Խտացված միտքը համարժեք թարգմանելը, գոնե իմ համար, հեշտ չէ:
                          Իսկ բնօրինակով` հունարենով էլ չէի կարող գրել, քանի որ չգիտեմ:

                          Comment


                          • #14
                            Նա ով ցանկանում է երեխային լավ դաստիարակել, դատապարտված է մշտապես հետևելու արդարամիտ հայացքների։

                            Բալզակ

                            Comment


                            • #15
                              Բարեվ Սիրելի ֆորումցիներ:

                              Կարդում եմ թեման, այն շատ հարազատ է: Միշտ գործընկերների շրջապատում քննարկում ենք այս թեման, թե ինչո՞ւ երեխաներն այսպես փոխվեցին: Անշուշտ երեխան այսօր հաղորդակցման, տեղեկատվության »վ շփման անչափ շատ միջոցներից է օգտվում, որը նրան դարձնում է ավելի համարձակ իր գործելակերպի մեջ: Սակայն նա այս դեպքում հեռանում է ընտանիքի անդամների, ուսուցչի, երբեմն նաեւ շրջապատի իրեն վրա որոշակի դրական ներգործություն ունեցող անձանցից, որոնցից կարող է ընդօրինակել ու սովորել բարություն, հեզություն, հանդուրժողականություն, ներում, աջակցելու, կարեկցելու ցանկություն, ստեղծագործելու ցանկություն:
                              Ուսուցիչը իր առարկան լավ թե վատ մատուցելուց զատ պարտավոր է զգալի ուշադրություն դարձնել երեխայի դաստիարակությանը, նրան ներշնչելով այնպես, որ կարողանա արժեքները գնահատել ըստ արժանավույն եւ կարողանա զատել կեղծ արժեքները իրականից: Երեխան իր զարգացման ընթացքում չպետք է ինքնուրույն, առանց դաստիարակչական ուղղորդումների ընդարձակի իր հետաքրքրությունների շրջանակը, որի պարագայում հնարավոր է, որ նա ունենա սխալ շեղումներ, որոնք հետագայում ծանր հետեւանքներ կունենան:
                              Այսպիսով երեխան կարող է «անդաստիարակ» դառնալ:
                              Դպրոցում աշխատում եմ արդեն 10 տարի, եվ տարեց տարի վրա զգում եմ երեխաների փոխվելը դեպի վատը: Շատ երեխաներ չունեն վարվելակերպի պատշաճ կարողություններ, մեծերի, ինչու չէ, նաեւ փոքրերի հետ վարվելու, նրանց դիմելու շնորհ եւ կարողություն: Շատ քչերն են, որ կարող են դիմել Դուք-ով:
                              Դրա համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը /ծնողները, շրջապատում ազդեցություն ունեցող անձինք/ զգուշորեն հետամուտ լինեն երեխայի դաստիարակությանը: Մշտապես անհրաժեշտ է ճիշտ ուղղություն տալ երեխային հետագայում սայթաքումներ չլինելու համար եւ կարողանան ապագայում վայելուչ ու կանոնավոր վարքագիծ ունենալ՚:
                              Այսօրվա տեղեկատվական միջոցներից /Հեռուստացույց, ինտերնետ, հոլովակներ/ երեխաները ակամա ավելի գռեհիկ ու անվայել արտահայտություններ են լսում եւ սովորում, եւ հետո կիրառում իրենց խոսքում կամ վարքում: Հաճախակի աշակերտները մեջբերումներ են անում հաղորդաշարերից ընդօրինակած գռեհիկ արտահայտություններ, անմիտ սերիալներից վերցրած օրինակներ, որոնք հետագայում դառնում են նրաց սեփականությունը ու այլեւս դրանից ձեռբազատվելը դժվար է: Անհրաժեշտ է կազմակերպել հաճախակի քննարկումներ, զրույցներ տարբեր թեմաներով, ե՛ւ երեխաների, ե՛ւ ծնողների, ե՛ւ դաստիարակողների շրջանակներում, որ ուսուցանելին միայն հեղինակություն վայելող անհատները չեն այլ դաստիարակությանը նպաստող երեւույթները՝ դաստիարակչական ֆիլմեր, սովորեցնող, ուսուցանող, կրթող տեսաերիզներ ու մուլտֆիլմեր:

                              Comment

                              Working...
                              X