Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բարոյական դաստիարակություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Թեման բավականին հետաքրքիր է :
    Բարոյականության վերաբերյալ համակարգված տեսություններ մշակելու փորձ արեցին հին հույները: << Մարդը բոլոր իրերի չափանիշն է>>, այս կարծիքն ունեին հույն փիլիսոփաները: Հին Հունաստանում բարոյականության հարցերն առաջինը հատուկ ուսումնասիրության նյութ դարձրեցին սոփեստները ,Ք. ա. 5-րդ դար/ : Սոփեստները գտնում էին, որ մարդիկ և արդար են համարում այն, ինչ օգտակար է իրենց անձնապես, իսկ ինչը վնասակար է, ընդհակառակը, չար է և անարդար : Հետևաբար, չի կարող գոյություն ունենալ արդարության մասին միասնական, ընդհանուր հասկացություն: Ուստի արդարությունը , ինչպես նաև բարոյական բոլոր հասկացությունները անհատական և հարաբերական են:
    Բարոյագիտության մասին սոփեստների այսպիսի հոռետեսության դեմ հանդես եկավ հին աշխարհի մտածողներից մեկը ` Սոկրատեսը / Ք. ա. 469- 399/: Նա համոզված էր, որ գոյություն ունենարդարության , ազնվության, չափավորության և բարոյական այլ ` բոլորի համար ընդհանուր հասկացություններ: Սոկրատեսն առաջին հույն մտածողն էր, որ բարոյականության մ մարդու նկարագրի էության հարցերը համարեց փիլիսոփայության ուսումնասիրության հիմնական առարկա ` իր գործունեութայն նշանաբանը դարձնելով Դելփյան տաճարի ճակատին գրված ասույթը .<< Ճանաչի'ր ինքդ քեզ>>:
    Բարոյականության խնդիրներին ուշադրություն են դարձրել նաև Սոկրատեսը, Պլատոնը : Քանի որ մարդն ապրում է հասարակության մեջ, ուստի անհատական բարիքը և երջանկությունը չեն կարող նրա համար վերջնանպատակ լինել: Բարիքն ընդհանրական է, հետևաբար `մարդն իր անհատական բարիքը պետք է ենթարկի ընդհանուր բարիքին: Դրա համար անհրաժեշտ են այնպիսի հասարակական պայմաններ և կառավարման այնպիսի ձև, որոնց նպատակը լինի ոչ թե առանձին մարդկանց կամ առանփին խմբերի մասնավոր բարիքի ապահովումը, այլ հասարակության բոլոր անդամների :
    Իսկ Արիստոտելը բարոյագիտությունը սահմանում է որպես այնպիսի գիտություն, որը վերաբերում է մարդու կյանքի իմաստին ու նպատակին, գիտություն այն մասին, թե մարդ ինչպես կարող է հասնել բարձրագույն բարիքին ` երջանկությանը կամ երանությանը :

    Comment

    Working...
    X