Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բարոյական դաստիարակություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բարոյական դաստիարակություն

    Բարոյական դաստիարակության հիմնական էությունը անձի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումն է:
    Դպրոցականի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումը կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից , այն հանրությունից , որում նա ապրում և գործում է: Եթե դրանք իրենց բարձրության վրա չեն գտնվում , եթե չկան նյութական բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ, քաղաքական առողջ մթնոլորտ, քաղաքակրթություն, ապա այնտեղ անձի բարոյականությունն ու բարոյական զարգացումը կայուն լինել չեն կարող:

  • #2
    Ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է դաստիարկ ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների, հասկացությանների և արժեքների համակարգ։
    Բարոյական դաստիարակության նպատակը անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է: Մարդու բարոյական զարգացումը շարունակվում է նրա ամբողջ կյանքում: Բարոյական զարգացմանը նպաստում են անձի շփումները, հաղորդակցումները, որոնք անառարկելիորեն ներգործում են նրա գործողությունների, արարքների վրա, ձևավորում նրա անձը:

    Comment

    • #3
      Ուշինսկին դաստիարակությունը բնորոշում է որպես ներդաշնակորեն զարգացած անձնավորության ձևավորմանը նպատակաուղղված գիտակցական պրոցես: Դաստիարակության տարբեր կողմերի շարքում նա գլխավոր տեղը հատկացնում է բարոյականության դաստիարակությանը, որովհետև , ըստ նրա, բարոյական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի մարդասիրություն, ազնվություն և ուղղամտություն, աշխատասիրություն, կաարգապահություն և պատասխանատվոության զգացմունք, որը զուգակցվում է համեստության հետ: Դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի ամուր բնավորություն և կամք, տոկունություն, պարտքի զգացմունք:

      Comment

      • #4
        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հետաքրքիր թեմա եք քննարկման դրել հարգելի՝ Անահիտ, ես կավելացնեմ նաև, անվանի մանկավարժ Ուշինսկու խոսքը, որ «Միայն սովորույթն է երեխաներին հնարավորություն ընձեռում, նրա նյարդային համակարգի էության մեջ այս կամ այն սկզբունքները ներարկել»։ Այս գրույթը մեծապես ճշմարտացի է, երբ խոսքը վերաբերում է հատկապես դպրոցի երեխաներին։ Դատել նրանց բնավորության ուղղվածության մասին՝ առաջին հերթին նշանակում է սահմանել նրանց սովորույթների բնույթը, իսկ բնավորության կազմավորման ընթացքը ղեկավարելը ամենից առաջ անհրաժեշտ սովորույթներ ամրապնդելն է։ Բարոյական վարքի սովորույթների դաստիարակման, ամրապնդման առաջատար մեթոդը վարժությունն է, այսինքն՝ դրական գործողությունների, արարքների հետևողական կրկնումը՝ նրանց
        նշանակության գիտակցված հիմքով:

        Comment

        • #5
          Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։

          Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։ (Մարտին Լյութեր Քինգ)

          Comment

          • #6
            Բարոյական դաստիարակության գերագույն նպատակը ոչ միայն անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է, այլև նրա կարևոր գործառնությունն է, հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը մշտապես կկատարի բարոյական գործողություններ ու արարքներ՝ հօգուտ հասարակության և հօգուտ մարդու:
            Բարոյական արժեքներով դաստիարակված մարդը առաքինի է, բարեկիրթ: Այդպիսի մարդու նիստուկացը, գործողություններն ու արարքները , մարդկանց հետ հարաբերությունները, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը, յուրահատուկ են և օրինակելի: Բարոյական զարգացումից զուրկ մարդը հասարակության համար անտանելի բեռ է:

            Comment

            • #7
              Բարոյական դաստիարակության խնդիրները բազմազան են ու բազմաբնույթ: Դրանք կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են դասվում անձի գիտակցության, զգացմունքների ու վարքի ձևավորումը: Երկրորդ խմբի մեջ են մտնում բարոյական բարձր որակները՝ հումանիզմը, կոլեկտիվիզմը, հայրենասիրությունը, գիտակցական կարգապահությունը, քաղաքացիական դաստիարակությունը և այլն:
              Հմուտ ուսուցիչը պետք է բարոյական դաստիարակության ուղիներ որոնի, աշակերտների մեջ ձևավորի բարոյական հասկացությունները ճիշտ ըմբռնելու կարողություններ:
              Նա իր օրինակով պետք է բարություն ու համեստություն սերմանի:
              Շատ կարևոր են բարոյական թեմաներով զրույցները : Նախօրոք լավ մշակված հարցերի միջոցով կարելի է քննարկել որևէ անձի վարքագիծը, բնավորության գծերը, արարքները, վերլուծել որևէ կինոնկար,, կարդացած վեպի հերոսների հոգեբանական առանձնահատկություննները և այլն:

              Comment

              • #8

                Բարոյական դաստիարակության համար հաջողությամբ կարելի Է կիրառել խաղը, քանի որ երեխայի համար խաղն ունի այն՛ նշանակությունը, որը մեծահասակների կյանքում ունեն՝ աշխատանքը, ծառայությունը, հասարակական գործունեությունը։ Ինչպես երեխան խաղում է, այդպես Էլ՝ լինում է նաև աշխատանքում, երբ մեծանում Է։ Ահա ինչու ապագա մարդու դաստիարակումը նախ և առաջ սկսվում Է մանկական խաղերից։Իսկ դպրոցում նպատակային խաղերի կազմակերպումը պետք Է կատարվի մի շարք պահանջների հաշվառումով, դրանց պահպանմամբ։Դպրոցում խաղերի գլխավոր նախաձեռնողները ուսուցիչներն են, որոնք լրջորեն պետք Է մտածեն ոչ միայն խաղերի տեսակների մասին, այլև դրանց դաստիարակչական նշանակության մասին։ Դա, իհարկե, չի նշանակ՛ում, թե մանկավարժը պետք Է խաղը պարտադրի աշակեր՛տներին։ Նրա խնդիրն ավելի բարդ Է։ Նա պետք Է առաջադրի գաղափարը, դրանով գրավի աշակերտներին, կազմակերպի խաղը։ Դրա համար անհրաժեշտ Է խստագույնս հաշվի առնել խաղի մասնակիցների տարիքային, անհատական և ֆիզիկական առանձնահատկությունները։ Խաղի դերերի բաշխման ժամանակ պետք Է առավելագույնս բավարարել ամեն մի աշակերտի սպասելիքները՝ նրան դնելով այնպիսի վիճակում, որն ամենից բարեհույսն Է՝ նրա հնարավորությունների տեսանկյունից։

                Comment

                • #9
                  Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Այո, իհարկե, դերային խաղը մեծ նշանակություն ունի բարոյական դաստիարակության գործում : Աշակերտները, մտնելով իրենց <<դերերի>> մեջ, զարմանալիորեն ազատ ու անկաշկանդ են զգում իրենց, ցուցաբերում իրենց ստեղծագործական կարողությունները: Նրանց երբեմն չես ճանաչի: Այնքան լավ են կերպավորում այս կամ այն դերը: Խաղը նպաստում է նրանց վարքի դրական նորմերի ձևավորմանը, բարեկիրթ շարժուձուձևին, բանավոր խոսքի զարգացմանը:

                  Comment

                  • #10

                    Նշեմ նաև, որ ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքները յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների,հասկացությունների և արժեքների համակարգ։ Իսկ դպրոցում երեխաների բարոյական գիտակցման ձևավորումն իրականացնելիս միշտ պետք է նկատի ունենալ, որ նրանք օժտված են վստահության բարձր աստիճանով: Ուսուցչի խոսքը, նրա բացատրությունները, եզրակացությունները, որպես օրինաչափություն, կասկածի ենթակա չեն։ Ուստի ուսուցիչը տիրապետում է լուրջ հնարավորությունների, որոնց շնորհիվ աշակերտների մեջ ձևավորում է անհրաժեշտ վերաբերմունք՝ դեպի հասարակության բարոյական չափանիշները։

                    Comment

                    • #11

                      Իմ կարծիքով, այն ուսուցչի խոսքն է առավել ազդեցիկ և ընդունելի, ով հարգված է երեխայի կողմից իր ունեցած գիտելիքի, մանկավարժական տակտի և վարպետության շնորհիվ: Ուսուցիչը աշակերտի հետ պետք է աշխատի՝ նրա մեջ եղած դրականի վրա հենվելով և առավել մեծ արդյունքի կարող է հասնել դրա շնորհիվ:

                      Comment

                      • #12
                        Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Բարոյական կանոնները ձևավորվում են հասարակության կողմից, և դրանց հիման վրա ստեղծվում է, որոշակի հասարակական կարծիք։

                        Աշխարհի որևէ վայրում տեղի ունեցող անարդարությունը սպառնալիք է համընդհանուր արդարությանը։ (Մարտին Լյութեր Քինգ)
                        Դաստիարակը միշտ ձգտում է այն բանին, որ իր պահանջները դառնան բուն հանրույթի պահանջները : Հանրույթի պահանջները հասարակական կարծիքն է: Իր մեջ միացնելով կոլեկտիվի գնահատումները, դատողությունները, կամքը՝ հասարակական կարծիքը հանդես է գալիս որպես ակտիվ և ներգործող ուժ, որը հմուտ մանկավարժի ձեռքին դաստիարակության մեթոդի ֆունկցիա է կատարում:

                        Comment

                        • #13
                          Ա. Գինոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Նշեմ նաև, որ ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքները յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների,հասկացությունների և արժեքների համակարգ։ Իսկ դպրոցում երեխաների բարոյական գիտակցման ձևավորումն իրականացնելիս միշտ պետք է նկատի ունենալ, որ նրանք օժտված են վստահության բարձր աստիճանով: Ուսուցչի խոսքը, նրա բացատրությունները, եզրակացությունները, որպես օրինաչափություն, կասկածի ենթակա չեն։ Ուստի ուսուցիչը տիրապետում է լուրջ հնարավորությունների, որոնց շնորհիվ աշակերտների մեջ ձևավորում է անհրաժեշտ վերաբերմունք՝ դեպի հասարակության բարոյական չափանիշները։
                          Հարգելի Ա. Գինոսյան, համաձայն եմ ձեր ասածներիի հետ, նաև ավելացնեմ, որ բարոյականության դաստիրակության համակարգում կարելի է առանցքային համարել հայրենասիրության դաստիարակությունը: <<Հայրենիքքի նկատմամբ սերը,-գրել Ուշինսսկին,-մարդու առավել ուժեղ զգացմունքն է, որը ամեն սուրբ ու ազնիվ բանի կործանումից հետո վատ մարդու մեջ վերջինն է կործանվոում>>:

                          Բարոյական դաստիարակությունն է, որ երեխայի մեջ զարգացնում է մարդասիրություն, ազնվություն, աշխատասիրություն, կարգապահություն, պատասխանատվության զգացմունք, սեփական արժանապատվության զգացմունք:

                          Comment

                          • #14
                            Սիրելի Անահիտ ջան, գիտե՞ք, որ կա սովորողների բարոյական կուլտուրայի ինքնադաստիարակման ծրագիր, որն իր կառուցվածքում ներառում է հետևյալ կարևորագույն դրույթները՝.
                            1. Հիշի՛ր, որ աշխարհում կան սրբություններ, որոնք անհամատեղելի ու անհամեմատելիեն որևէ բանի հետ: Դա ամենից առաջ մեր հայրենիքն է, այն հողը որի վրա դու ապրում ես, ծնողներդ, ովքեր քեզ կյանք են պարգևել:
                            2. Հիշի՛ր, որ դու ապրում ես մարդկանց շրջապատում, և պարտավոր ես հաշվի նստել նաև շրջապատի մարդկանց կարծիքի հետ:
                            3. Իսկական մարդը նա է, ով չի անում գռեհիկություն և ստորություն մենակ ժամանակ, կարողանում է ինքնակառավարել ու ինքնատիրապետել իրեն:
                            4. Անգնահատելի հարստության տեր կլինես այն ժամանակ, երբ մարդկանց պարզապես բարություն անես: Նա, ով ապրում է հանուն մարդկանց բարօրության, ամենահարուստ մարդն է:
                            5. Փորձելով բարձրացնել մարդուն, դու բարձրացնում ես քեզ:
                            6. Մարդկային գեղեցկության ամենավսեմագույն էակը կինն է: Կողքիդ ունենալով երիտասարդ իգական սեռի ներկայացուցիչ, մշտապես պիտի հիշես, որ նա ապագա մայր է: Պահպանել նրա գեղեցկությունը, խնայել վերջինիս առողջությունը ՝ նշանակում է հոգ տանել մի ամբողջ մարդկային ցեղի գեղեցկության մասին:
                            7. Պայքարի՛ր մարդու մեջ բուն դրած մի շարք արատների դեմ, որոնցից յուրաքանչյուրի հատիկ սերմից հետագայում փարթամ բույս է աճելու, ապա վերածվելու անծայրածիր անտառի: Անհաշտ ապրի՛ր մարդկային արատների նկատմամբ, դուրս վանի՛ր այն քո աշխարհից: Սովորի՛ր անել այն, ինչը քեզ հիացմունք է պատճառում ուրիշ մարդու մեջ և երբեք մի՛ անի այն, ինչը քեզ տհաճ է, երբ տեսնում ես այլոց մոտ…

                            Comment

                            • #15
                              Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Շնորհակալություն, սիրելի Վ. Հովհաննիսյան, շատ հետաքրքիր նյութ էր բարոյական դաստիարակության նորմերի վերաբերյալ: Յուրաքանչյուր նախադասությամբ մի դասղեկական ժամ կարելի է վարել, անցկացնել նաև բանավեճեր:

                              Comment

                              Working...
                              X