Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Բանավեճի էությունը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Բանավեճի էությունը

    Բանավեճ և ժողովրդավարություն: Բանավեճը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է: Ավելի քան 2000 տարի առաջ, երբ ժողովրդավարությունը դեռ նոր էր սաղմնավորվում Աթենքում, պոլիսի բնակիչները կանոնավոր կերպով հանդիպում էին հրապարակում առկա հարցերը քննարկելու և դրանց հնարավոր լուծումներ տալու համար...
    Այսօր, երբ ժողովրդավարության ընթացքը փոխվել և զարգացում է ապրել, բաց բանավեճը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ժողովրդավարության կայացման անհրաժեշտ նախապայմաններից մեկը: Բանավեճն իր տեղն է գտել մարդու գործունեության գրեթե բոլոր բնագավառներում՝ օրենսդրական, գործադիր և դատա-իրավական մարմիններում, զանգվածային և կրթական համակարգերում և նույնիսկ միջանձնային հարաբերություններում:Ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր մարդիկ փորձում են քաղաքակիրթ բանավեճի միջոցով ուրվագծել իրենց հասարակության զարգացման ուղին:
    Բանավեճը ոչ միայն արտահայտվելու, այլև դիմացինին համոզելու միջոց է. բանավիճողի հիմնական նպատակն է իր ունկնդիրներին սեփական տեսակետում համոզել:Ակնկալվում է, որ բանավեճի արդյունքում կողմերը կհասնեն ընդհանուր, փոխշահավետ և ընդունելի որոշման: Սակայն անկախ բանավեճի արդյունքից, այն միշտ նպաստում է տեսակետների փոխանակմանն ու դիտարկմանը: Բանավեճի միջոցով կարելի է քննարկել բազմաթիվ խնդիրներ ու թեմաներ:
    Կցված ֆայլեր
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  • #2
    Սիրելի Հեղինե, բանավեճի մասին խոսելիս շատերի մոտ առաջանում է կարծիք այն մասին, որ անպայման պիտի լինի վեճ, կռիվ, իրար հակառակվելու ու հակադրվելու գործընթաց: Սակայն բանավեճի միջոցով դաստիարակվում ենք ամենակարևոր հատկությամբ՝ լսելու հատկությամբ: Բանավեճը հնարավորություն է տալիս արտահայտելու կարծիք, քննարկման հարթակում կատարել որևէ թեմայի քննարկում, կամաց-կամաց զարգացնել այդ: Բանավեճի կուլտուրա պիտի ունենա յաուրաքանչյուր անձ, ով պատրաստվում է այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ: Երբեք չպետք է սուբևկտիվ կարծիքը պարտադրել դիմացինին, պիտի դրսևորվի հարգանք հակառակ կարծիքի նկատմամբ:

    Comment

    • #3
      Բանավեճը մտքի պարզաբանման արտակարգ հարմար միջոց է: Ֆեոդոր Դոստոևսկի

      Comment

      • #4
        Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Ողջույն տիկին Վարդուհի, իհարկե ճիշտ եք: Հիմա պարզաբանեմ ուսուցողական բանավեճը:
        [B]Բանավեճն իրենից ներկայացնում է մի գործողություն, որի վերջնական նպատակը սոցիալական և քաղաքական խնդիրներին լուծումներ տալն է:[B][COLOR="#000000"]Ուսուցողական բանավեճը պարզապես խաղ չէ և ոչ էլ հռետորական մրցույթ: Այն ավելի շուտ դատողություն պահանջող ինտելեկտուալ վարժություն է: Բանավեճի մասնակիցները պետք է քննադատաբար մտածեն իրական և լուրջ հարցերի շուրջ: Բանավիճողները սովորում են հասկանալ գործնական լուծում պահանջող հարցերի հիմքում ընկած տեսական նյութը: Նրանք սովորում են կազմել ծանրակշիռ և համոզիչ փաստարկներ, տարբերակել հակասող սկզբունքների թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև զանազանել հիմնավորված փաստարկներն անհիմն իմաստականություններից:Կարելի է ասել, որ քաղաքական և ուսուցողական բանավեճի միջև եղած ամենաէական տարբերությունը կայանում է գորմատի մեջ, այսինքն ուսուցողական բանավեճերը հիմնականում առանձնանում են ճշգրիտ կառուցվածքով և կանոնակարգով, բանավեճի թեմայի առավել նեղ շրջանակներով, ինչպես նաև գնահատման առկայությամբ: Ավելին, քաղաքական բանավեճերում հաճախ բացակայում է հստակ սահմանված հիմնախնդիրը, մինչդեռ ուսուցողական բանավեճերում այն պետք է պարզ և հստակ ձևակերպված լինի / օրինակ ՙՙՄահապատիժը պետք է վերացնել՚՚, ՙՙՏասներկուամյա կրթությունը ճիշտ է՚՚ և այլն/: Շատ կարևոր է, որ բանավեճը սկսվի նյութի քննարկմամբ, քանի որ այդպես մասնակիցներն ավելի լավ կպատկերացնեն խնդրի էությունն ու մյուսների դիրքորոշումները, ինչպես նաև կպարզվեն վիճահարույց կետերը: Այնուհետև, ուսուցիչը կամ մենթորը պետք է բացատրի բանավեճի ընթացակարգը, կանոնները և ճշտի կողմերին տրվող խոսելաժամանակը: Ապա մասմակիցները կարող են բաժանվել խմբերի՝ համաձայն իրենց տեսանկյունների կամ էլ ուսուցիչը պետք է որոշի կողմերի դիրքորոշումները ր անդամներին: Բանավիճող թիմերից մեկը հանդես է գալիս քննարկվող թեմային կողմ իսկ մյուսը՝ դեմ: Ընդհանրապես բանավիճողների վերջնական նպատակը ունկնդիրներին և դատավորներին իրենց դիրքորոշման մեջ համոզելն է: Դատավորը պետք է որոշի, թե կողմերից որի փաստարկներն են առավել համոզիչ: Եվ, ի վերջո ուսուցողական բանավեճի յուրահատկությունը կայանում է նրանում, որ թիմերը պետք է ուսումնասիրեն քննարկվող թեմայի երկու կողմերը: Սա թույլ է տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել թեմայի շուրջ և ծավալել առավել հետաքրքիր բանավեճ:
        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
        Ադոլֆ Դիստերվեգ

        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

        Comment

        • #5
          Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Բանավեճը մտքի պարզաբանման արտակարգ հարմար միջոց է: Ֆեոդոր Դոստոևսկի
          Եթե մարդիկ երկար են վիճում ,ապա դա ապացույցն է,որ այն,ինչի մասին նրանք վիճում են, պարզ չէ հենց իրենց համար:
          Օ. Բալզակ
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ

          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment

          • #6
            Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
            Բանավեճ և ժողովրդավարություն: Բանավեճը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է: Ավելի քան 2000 տարի առաջ, երբ ժողովրդավարությունը դեռ նոր էր սաղմնավորվում Աթենքում, պոլիսի բնակիչները կանոնավոր կերպով հանդիպում էին հրապարակում առկա հարցերը քննարկելու և դրանց հնարավոր լուծումներ տալու համար...
            Այսօր, երբ ժողովրդավարության ընթացքը փոխվել և զարգացում է ապրել, բաց բանավեճը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ժողովրդավարության կայացման անհրաժեշտ նախապայմաններից մեկը: Բանավեճն իր տեղն է գտել մարդու գործունեության գրեթե բոլոր բնագավառներում՝ օրենսդրական, գործադիր և դատա-իրավական մարմիններում, զանգվածային և կրթական համակարգերում և նույնիսկ միջանձնային հարաբերություններում:Ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր մարդիկ փորձում են քաղաքակիրթ բանավեճի միջոցով ուրվագծել իրենց հասարակության զարգացման ուղին:
            Բանավեճը ոչ միայն արտահայտվելու, այլև դիմացինին համոզելու միջոց է. բանավիճողի հիմնական նպատակն է իր ունկնդիրներին սեփական տեսակետում համոզել:Ակնկալվում է, որ բանավեճի արդյունքում կողմերը կհասնեն ընդհանուր, փոխշահավետ և ընդունելի որոշման: Սակայն անկախ բանավեճի արդյունքից, այն միշտ նպաստում է տեսակետների փոխանակմանն ու դիտարկմանը: Բանավեճի միջոցով կարելի է քննարկել բազմաթիվ խնդիրներ ու թեմաներ:
            Բանավեճ “debate” բառը ծագել է դեռևս 13-րդ դարում հին ֆրանսերեն “debat”, “debattre” բառերից և նշանակում է վիճել, քննարկել, չհամաձայնել, կռվել, նաև պարտության մատնել: 15-րդ դարից ի վեր այն ստացել է որոշակի հարցի շուրջ քննարկում ծավալելու իմաստը: Ավելի ուշ բառը նաև ստացել է հակառակող կողմերի միջև սեփական ճշմարտացիության ապացուցման մրցման իմաստը:
            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ

            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment

            • #7
              Գրական բանավեճի 12 հնարք կամ թերթի բանավեճի ձեռնարկ

              Բանավեճ կանոններով կամ առանց կանոնների եւ կամ էլ չամրագրված կանոններով: 20-րդ դարի չեխ գրող Կարել Չապեկի առաջարկած կանոնները կամ կիրառելու, կամ էլ պարզապես նկատի առնելու համար են: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Հարությունյանը, ձեւավորել է Աննա Հակոբյանը: Նյութի ռուսերեն տարբերակին կարելի է ծանոթանալ Про конфликт կայքում:
              http://www.arteria.am/hy/1320414762
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ

              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment

              • #8

                http://auna.am/images/stories/publications/Debate.pdf
                Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                Ադոլֆ Դիստերվեգ

                https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                Comment

                • #9
                  Շնորհակալ եմ Հեղինե ջան, այն բավականին ուսանելի էր.

                  Comment

                  • #10
                    Սիրելի Հեղինե, բանավեճի թեման բավականին հետաքրքիր կառուցվածք է ընդգրկում իր մեջ և մեր դպրոցական դասագրքերի մեջ հանդիպում ենք առաջադրանքներ, որոնք պահանջում են քննարկումի և բանավեճի կազմակերպում: Ուսումնական բանավեճը որևէ թեմայի շուրջ կազմակերպվող մտքերի, դրույթների,կարծիքների փոխանակության գործընթացն է, որի արդյունավետության առաջնային նախապայմաններից է սովորողների ընդգրկվածության ապահովումը այդ աշխատանքին: Առաջին հայացքից շատերին թվում է, որ բանավեճ անցկացնելից պիտի անպայման վեճ լինի, կամ հարց ու պատասխան այս կամ այն թեմայի շուրջ: Հեղինե ջան, իսկ քո մեկնաբանած նյութը ինձ շատ գոհացրեց:

                    Comment

                    • #11

                      Շնորհակալություն հարգելի Հովհաննիսյան, թեմային արձագանքելու համար:
                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ

                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment

                      • #12
                        Բանավեճի կառուցվածքը

                        Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                        Բանավեճ և ժողովրդավարություն: Բանավեճը ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է: Ավելի քան 2000 տարի առաջ, երբ ժողովրդավարությունը դեռ նոր էր սաղմնավորվում Աթենքում, պոլիսի բնակիչները կանոնավոր կերպով հանդիպում էին հրապարակում առկա հարցերը քննարկելու և դրանց հնարավոր լուծումներ տալու համար...
                        Այսօր, երբ ժողովրդավարության ընթացքը փոխվել և զարգացում է ապրել, բաց բանավեճը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ժողովրդավարության կայացման անհրաժեշտ նախապայմաններից մեկը: Բանավեճն իր տեղն է գտել մարդու գործունեության գրեթե բոլոր բնագավառներում՝ օրենսդրական, գործադիր և դատա-իրավական մարմիններում, զանգվածային և կրթական համակարգերում և նույնիսկ միջանձնային հարաբերություններում:Ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր մարդիկ փորձում են քաղաքակիրթ բանավեճի միջոցով ուրվագծել իրենց հասարակության զարգացման ուղին:
                        Բանավեճը ոչ միայն արտահայտվելու, այլև դիմացինին համոզելու միջոց է. բանավիճողի հիմնական նպատակն է իր ունկնդիրներին սեփական տեսակետում համոզել:Ակնկալվում է, որ բանավեճի արդյունքում կողմերը կհասնեն ընդհանուր, փոխշահավետ և ընդունելի որոշման: Սակայն անկախ բանավեճի արդյունքից, այն միշտ նպաստում է տեսակետների փոխանակմանն ու դիտարկմանը: Բանավեճի միջոցով կարելի է քննարկել բազմաթիվ խնդիրներ ու թեմաներ:
                        Բանավեճում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բառերը ճիշտ արտասանելուց շատ ավելին անել: Բառերը մատուցելով պետք է կարողանաք տեղ հասցնել Ձեր ասելիքը, հայտնել կարծիքը, ներկայացնել գիտելիքը, և համոզել ուրիշներին: Բանավեճում հաջողություն ունենալու համար պետք է Ձեր գաղափարներն արտահայտեք արդյունավետորեն: Ուղերձը պետք է պարզ լինի, անմիջական և հստակ:
                        Արդյունավետ ելույթը պետք է.
                        ☺Ունենա պարզ կառուցվածք,
                        ☺Ունենա գաղափարների տրամաբանական հերթականություն:
                        Մարդկանց մեծ մասը ծանոթ են պարզ պատմողական կառուցվածքին. դա պատմությունը պատմելու հերթականությունն է: Այդ կառուցվածքը բաղկացած է երեք մասերից. ներածություն, բուն պատմություն և եզրափակում: Դա հստակ կառուցված է արդյունավետ ելույթներ կազմելու և ներկայացնելու համար:
                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ

                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment

                        • #13
                          Բանավեճի կանոններն են՝
                          ♥ Բանավեճի համար ընտրված է կոնկրետ թեմա:
                          ♥ Բանավեճին մասնակցում են երկու կողմեր:
                          ♥ Երկու կողմերն էլ օգտագործում են ապացույցներ:
                          ♥ Կա դատավոր կամ ժյուրի:
                          ♥ Ապացուցման պարտավորությունը կրում է կողմերից մեկը:
                          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                          Ադոլֆ Դիստերվեգ

                          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                          Comment

                          • #14
                            Յուրաքանչյուր քաղաքակիրթ բանավեճ ունի հետևյալ հիմունքները.
                            -Կարծիքների,տեսակետների և դիրքորոշումների փոխանակում։
                            -Ընդհանուր նպատակ. բանավեճը հաջողվում է միայն այն դեպքում,երբ մասնակիցները միավորվում են մեկ
                            ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ առավելագույնս պաշտպանել սեփական թիմի դիրքորոշումը։
                            -Հարգանք դիմացինի նկատմամբ.բանավիճողը պետք է հարգալից լինի դիմացինի հանդեպ,անկախ այն բանից,
                            թե նա ինչ տեսակետ է արտահայտում։
                            -Երկու կողմի առկայություն.բանավեճում միշտ առկա է 2 կողմ՝ համաձայն ենք,համաձայն չենք։
                            1.«Համաձայն ենք» թիմը միշտ պաշտպանում է քննարկվող հարցադրման կամ բանաձևի մեջ արտահայտված
                            դիրքորոշումը։
                            2.«Համաձայն չենք» թիմը՝ ներկայացնում է հակադրվող դիրքորոշում։
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment

                            • #15
                              Սոկրատեսյան բանավեճ

                              Հարգելի Հեղինե շատ հետաքրքիր մեթոդ եք քննարկում, շնորհակալություն:
                              Կարծում եմ շատերը գիտեն հին աշխարհի ամենաիմաստուն մարդկանցից մեկին՝ Սոկրատեսին:
                              Ըստ նրա աշակերտ Պլատոնի վկայության՝ Սորկրատը խրախուսում էր հարցերի միջոցով խնդիրների էությունը հասկանալու և ճշմարտության հասնելու մոտեցումը: Այս մեթոդը խրախուսում է աշակերտների ուսումը և մասնակցությունը: Բանավեճը զարգացնում է հարցեր ձևակերպելու ւ աշակերտների մտածողության ընթացքին հետևելու ուսուցչի կարողությունները: Պատասխանելով ուսուցչի հարցերին՝ աշակերտները պարբերաբար վերանայում են իրենց դիրքորոշումները, զարգացնում մտածողության որակը:
                              Սոկրատեսյան բանավեչի հարցի նմուշ է օրինակ՝ <<Ճիշտ վարավեց Սոկրատեսը՝ խմելով թույնը>>:

                              Comment

                              Working...
                              X