Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մանկական վախեր

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մանկական վախեր

    Եկեք քննարկենք մանկական վախերի մասին։Ի՞նչպես օգնել երեխաներին հաղթահարել դրանք։Առաջարկենք տարբեր մեթոդներ։
    Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 06-12-17, 12:42.
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  • #2
    Մանկական վախեր
    https://tuntunik.wordpress.com/tag/mankakan-vax/
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment


    • #3
      1- 3 տարեկան երեխաներին բնորոշ վախեր
      Այս փուլում ինտենսիվ զարգանում են խոսքն ու մտածողությունը։ Այս ժամանակ ընտանիքը դառնում է մի վայր, ուր երեխան ունենում է ապահովության զգացում և ռեալիզացնում իր պահանջմունքները։ Երեխաները ձեռք են բերում այս ամենը միայն այն դեպքում, երբ ծնողները ներկայացնում են երեխաներին համապատասխան ձևով ընտանեական իրավիճակը։ Անկախ այն բանից, որ երեխաները փոքր են, նրանք ամեն ինչ լսում ու հասկանում են ու ամենակարևորը զգում են։ Այս բազալային վստահությունը չի ձևավորվում ընտանիքներում, որոնք գտնվում են անընդհատ կոնֆլիկտային ու անհանգիստ պայմաններում։ Արդեն 3 տարեկանի մոտ բնորոշ են մղձավանաջները։ Երեխաները սկսում են տեսենել սարսափելի երազներ։ Արդեն 4 տարեկանին մոտ երազներում առաջանում են նաև վախենալու կերպարներ, ինչպես կախարդ պառավները։ Սա հիմնականում արտահայտում է երեխայի խնդիրները շատ խիստ մոր հետ։ Շատ դեպքերում երեխաները չեն կարողանում արթնանալ երազներից ու բավականին երկար ժամանակ տանջվում են մղձավանջներից, ինչը հանգեցնում է հուզական ուժեղ լարվածության ու տագնապայնության երեխաների մոտ, կարող է առաջանալ նաև կակազոց։ Երեխաների հանգիստ քնի համար անհրաժեշտ է, որ իրենք զգան ապահովություն։ Դրա համար իրենց օրը պետք է լեցուն լինի ուրախությամբ ու խաղերով ու անպայաման ծնողների ներկայությամբ։
      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

      Comment


      • #4
        Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Եկեք քննարկենք մանկական վախերի մասին։Ի՞նչպես օգնել երեխաներին հաղթահարել դրանք։Առաջարկենք տարբեր մեթոդներ։
        Մինչև 7 տարեկան երեխաների մոտ հիմնականում առկա են բնական վախերը, որոնք հիմնված են ինքնապաշտպանութան բնազդի վրա։ 7-10 տարեկանում բնական և սոցիալական վախերը հավասար ազդեցություն ունեն երեխայի վրա (միայնության զգացում, պատիժ, ուշացում)։ Վախերի դասակարգում.
        Կյանքի առաջին տարի
        – վախ նոր շրջապատից
        – մայրիկից հեռանալու վախ
        – վախ օտարների նկատմամբ
        1-ից 3 տարեկանների վախ
        – վախ մթությունից (այս տարիքի հիմնական վախը)
        – մենակ մնալու վախ
        – գիշերային վախեր
        3-ից 5 տարեկանի վախ
        – միայնակ մնալու վախ
        – վախ մթությունից
        – վախ փակ տարածությունից
        – վախ հեքիաթային հերոսներից (որպես կանոն, այս հասակում հեքիաթային հերոսներն ասոցացվում են իրական անձանց հետ)
        5-ից 7 տարեկանի վախ
        – վախ աղետներից (հրդեհ, խորություն և այլն)
        – ծնողների կողմից պատժվելու վախ
        – վախ կենդանիներից
        – վախ վատ երազներից
        – վախ մահից
        – վախ ուշանալու պատճառով
        – որևէ հիվանդությամբ վարակվելու վախ։
        http://poqrik.am/%D5%AE%D5%B6%D5%B8%...0%D5%A5%D5%AD/

        Comment


        • #5
          Gayane Lachinyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Մինչև 7 տարեկան երեխաների մոտ հիմնականում առկա են բնական վախերը, որոնք հիմնված են ինքնապաշտպանութան բնազդի վրա։ 7-10 տարեկանում բնական և սոցիալական վախերը հավասար ազդեցություն ունեն երեխայի վրա (միայնության զգացում, պատիժ, ուշացում)։ Վախերի դասակարգում.
          Կյանքի առաջին տարի
          – վախ նոր շրջապատից
          – մայրիկից հեռանալու վախ
          – վախ օտարների նկատմամբ
          1-ից 3 տարեկանների վախ
          – վախ մթությունից (այս տարիքի հիմնական վախը)
          – մենակ մնալու վախ
          – գիշերային վախեր
          3-ից 5 տարեկանի վախ
          – միայնակ մնալու վախ
          – վախ մթությունից
          – վախ փակ տարածությունից
          – վախ հեքիաթային հերոսներից (որպես կանոն, այս հասակում հեքիաթային հերոսներն ասոցացվում են իրական անձանց հետ)
          5-ից 7 տարեկանի վախ
          – վախ աղետներից (հրդեհ, խորություն և այլն)
          – ծնողների կողմից պատժվելու վախ
          – վախ կենդանիներից
          – վախ վատ երազներից
          – վախ մահից
          – վախ ուշանալու պատճառով
          – որևէ հիվանդությամբ վարակվելու վախ։
          http://poqrik.am/%D5%AE%D5%B6%D5%B8%...0%D5%A5%D5%AD/
          Շնորհակալություն արձագանքելու համար հարգելի Գայանե։Օգտակար տեղեկատվություն գրեցիք։
          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

          Comment


          • #6
            Երեխաների վախերն ունենում են տարբեր պատճառներ՝ արդեն պատահած դեպք, ծնողների վախեր, ներշնչած վախեր, մուլտֆիլմից կամ մեկ այլ վայրից որևէ ինֆորմացիա, որը կարող է վախեցնող լինել և այլն: Սակայն կա տարիք, երբ վախը մթությունից նորմալ է: Դա 3-5 տարեկանն է: Այդ տարիքում բուռն կերպով զարգանում է երեխայի երևակայությունը և ցանկացած իրադրություն, որը թույլ է տալիս երևակայել, վախի համար արդեն լավ հող է դառնում:
            http://impoqrik.am/3-6%D5%BF%D5%A1%D...%AB%D5%B6.html
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment


            • #7
              Երեխայի հետ կիսվեք վախի ձեր փորձով, թե ինչպես դուք դադարեցիք վախենալ
              http://www.aravot.am/2016/10/08/813335/
              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

              Comment


              • #8
                Մանկական վախեր
                Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում,եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում.
                -Մինչև վեց ամսական երեխային կարող են վախեցնել ցանկացած բարձր ձայնը, անսպասելի աղմուկը, անկումը, ֆիզիկական հենարանի կորուստը:
                -Յոթ ամսականից մինչև մեկ տարեկան— երեխային արդեն սկսում են վախեցնել որոշակի ձայները, անծանոթ մարդիկ, բարձրությունը, հագուստ հագնելու և հանելու գործընթացը:
                -Մեկից երկու տարեկանում երեխաները սկսում են վախենալ ծնողներից բաժանումից, անծանոթ մարդկանցից, քնից:
                -Մինչև երեք տարեկան երեխաների համար վախի աղբյուր է կրկին ծնողներից բաժանումը, ծնողների կողմից մերժվածությունը, անծանոթ հասակակիցները, միջավայրի փոփոխությունը, օրակարգի փոփոխությունը:
                -Երեքից չորս տարեկանում երեխաների մոտ ակտիվանում է մթության, մենակության, փակ տարածությունների վախը:
                -Վեցից յոթ տարեկանում սկսվում է մահվան վախը:
                -Յոթից ութ տարեկանում ծնողների սերը կորցնելու, ծնողների սպասելիքները չարդարացնելու վախն է ակտիվանում:
                -Ութ տարեկանից սկիզբ է առնում ծնողների մահվան, ծնողներին կորցնելու վախը:
                Վախերի սրության հարցում մեծ դեր ունեն նաև երեխայի բնավորության առանձնահատկությունները՝ նրա տագնապայնության մակարդակը, զգայունակությունը, երեխայի հանդեպ կիրառվող պատիժները և սպառնալիքները, ինչպես նաև համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի ազդեցությունը:
                Մանկական վախերի առաջացմանը նպաստող արտաքին գործոններից կարող են լինել.
                ․Ընտանիքը- այն ընտանիքներում , որոնցում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, կոնֆլիկտային հարաբերությունները ընտանիքի անդամների միջև, երեխաներն առավել հաճախ են ունենում զանազան վախեր: Դրանք հիմնականում կապված են լինում ծնողական սերը կորցնելու հետ:Հաճախ դիտվում են մթության , մենակ մնալու վախը: Երբեմն վախը դրսևորվում է անուղղակի ձևով,օրինակ՝ քնի խանգարումների, վախենալու երազատեսությունների , ախորժակի բացակայության կամ շատակերության տեսքով, երևակայության ակտիվացման տեսքով:
                ․Ծնողների մեծ սպասելիքները, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացման մակարդակին:Նման դեպքերում երեխաների մոտ սրվում է սխալվելու վախը:
                ․Իրավիճակային վախեր: Երեխաները կարող են վախենալ մեծ շներից, մեքենաներից, բժիշկներից և այլն:
                ․Համակարգչային խաղերը:
                Եվ այսպես ՝ինչ կարելի է անել, եթե նկատում եք,որ երեխան վախենում է.
                -Եթե վախերի պատճառը ընտանեկան կոնֆլիկտային հարաբերություններն են, ապա պետք է խոսել երեխայի հետ՝ բացատրելով իրավիճակը: Անդրադարձեք երեխայի զգացմուքներին, առաջացած վախերին և անհանգստութոյւններին: Դրանով Դուք ցույց կտաք երեխային,որ նրա կողքին եք և հասակնում ենք նրան և պատրաստ եք օգնել:
                -Պետք է խրախուսել երեխային, քանի որ վախերը ուղղակիորեն ազդում են ինքնագնահատականի վրա:Հաճախակի նշեք երեխայի ուժեղ կողմերը, դրական խոսքեր ուղղեք նրան և քաջալերեք:
                -Պետք է ուշադրություն դարձենլ ծնող-երեխա հարաբերությունների վրա: Արդյո՞ք ամեն բան նորմալ է, արդյո՞ք մեր պահանջները համապատասխանում են երեխայի տարիքային, հոգեբանական, ֆիզիկական հնարավորություններին: Քանի որ երեխայի մոտ կարող է բավականին սրված լինել ծնողների հրամանները , ցանկությունները պատշաճ կերպով չկատարելու և պատժվելու վախը:
                -Պետք է հարգանքով վերաբերվել երեխայի վախին ` չծաղրելով, չկասկածելով, չանտեսելով այն:Մի՛ ծաղրեք երեխային և նրա վախը: Դա էլ ավելի կսրի նրա զգացումը: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի ապահով, հանգիստ միջավայր, որում երեխան կկարողանա արտահայտվել, կիսվել, նաև հանգստանալ:
                -Կարելի է նաև պատմել երեխային սեփական կամ մեկ ուրիշի վախի մասին, դրա դրսևորումների մասին և անպայման պատմել երեխային, թե ինչպես այն հաղթահարվեց:
                -Վախերի հաղթահարման գործում կօգնի նաև նկարչությունը: Ահա վախի հետ աշխատելու մի քանի նկարչական վարժություններ. 1.Վախի կերպարանափոխում: Խնդրեք երեխային նկարել իր վախը կամ վախեցնող կոնկրետ երևույթը : Այնուհետև առաջարկեք նրան վերափոխել այն ` դարձնելով գեղեցիկ կամ ծիծաղելի: 2.Վախեցնող նկարի կողքին կարելի է նկարել որևէ ուժեղ , օգնող մի բան, որն ըստ երեխայի կարող է հաղթել վախին : 3.Եթե երեխան ցանկանում է,կարելի է նաև վախի նկարը պատռել, ջնջել, դեն նետել:
                Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                Comment


                • #9
                  Վախի տարիքային դինամիկան
                  http://www.hogeban.info/phobia-1.php
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment


                  • #10
                    Ինչքան շատ երեխան նկարագրի իր վախը, այնքան շուտ կազատվի դրանից
                    http://www.aravot.am/2016/10/12/814656/
                    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                    Comment


                    • #11
                      Մանկական վախեր. ինչպե՞ս օգնել երեխաներին հաղթահարել դրանք
                      Երեխաների «սարսափ պատմությունները», որքան էլ, որ ձեզ անիմաստ և ծիծաղելի թվան, չի կարելի անուշադրության մատնել:
                      Մանկական հասակի վախերը հիմք են դառնում հասուն կյանքի նևրոզների համար: Երբեք չի կարելի է ծիծաղել երեխաների վախերի վրա, մեղադրել ստախոսության և վախկոտության մեջ: Գոյություն չունեցող հրեշները երեխաների համար լրիվ իրական են: Փորձեք թուլացնել լարվածությունը: Քնելուց առաջ երեխայի հետ շրջեք տան սենյակի բոլոր մութ անկյուններով, լուսավորեք դրանք և համոզվեք, որ այնտեղ հրեշներ չկան: Գիշերը կարող եք միացված թողնել թույլ գիշերային լամպ:
                      Երեխային առաջարկեք, որ իր հետ քնեցնի սիրելի խաղալիքին՝ որպես իր պաշտպան: Խնդրեք, որ նկարի այն, ինչից վախենում է, ապա հարցրեք, թե ինչու՞ է այդ հրեշը չարացել, ո՞վ է նրան նեղացրել, ի՞նչ կարելի է անել, որ նա բարիանա և սարսափելի չլինի: Այդպիսով միանգամից երկու խնդիր կլուծեք. վերլուծել վախի պատճառները և հասկանալ, որ վախենալու առիթ չկա: Բարի հեքիաթներ ընթերցեք երեխաների համար:
                      Իսկ աղետների, մարդասպանությունների, տառապող երեխաների մասին հեռուստատեսային նյութերը կարող են լրջորեն վախեցնել երեխաներին. նրանք իրենց ասոցացնում են էկրանին ցուցադրվող մարդկանց հետ:
                      https://life.panorama.am/hy/news/201...an-vaxer/91159
                      Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                      Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                      Comment


                      • #12
                        Վախ և տխրություն
                        Եթե այս կամ այն պատճառով ծնողները մշտապես պատժում են երեխային, իսկ լացը այս դեպքում առաջանում է տխրության հետևանքով, ապա երեխայի մոտ կարող է զարգանալ վախի և տխրության միջև զուգորդումներ։ Թոմկինսը կարծում էր, որ հույզերի նման պատերնը կարող է ազդել երեխայի՝ տխրության վերապրման վերաբերմունքի վրա և բարդեցնել նրա ադապտացիան նման իրավիճակներում։ Ծնողների սիրուց զրկվելու վտանգը բնական պարճառ է երեխայի տխրության համար։ Եթե երեխային պատժում են տխրելու՝ լացի համար, ապա լացը նրա գիտակցության մեջ զուգորդվում է է սպասվելիք ցավի, պատժի, վախի վերապրման հետ։ Այդ իսկ պատճառով ամեն անգամ զգալով ծնողների սերը կորցնելու վտանգ՝ երեխան զգալու է տխրություն և վախ՝ կապված մենակության և սպասվելիք պատժի հետ։ Հույզերի նման կոմպլեքսի վերապրումը երեխային չի թողնում դիմել ծնողներին կարեկցման և աջակցության համար, անգամ եթե վերջիններս նրան խիստ անհրաժեշտ են։

                        Վախ և ամոթ
                        Եթե ծնողները նախատում են երեխային վախի նվազագույն դրսևորումների համար, ապա ի վերջո երեխան սկսում է մեխանիկորեն զգալ ամոթ ամեն անգամ, երբ զգում է վախ։ Վախի և ամոթի ապրումները, գործելով միախառնված, հոգեկանի վրա թողնում են բավականին բացասական ազդեցություն և ինչպես կարծում է Թոմկինսը, վերջնարդյունքում կարող են դառնալ պարանոյալ շիզոֆրենիայի պատճառ։
                        https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%AD
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment


                        • #13
                          ԴԵՊՐԻՎԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱԽԵՐԻ ԵՎ
                          ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
                          Կրտսեր դպրոցական երեխաներին (7-11 տարեկան) բնորոշ են վախը
                          ծնողներից, նրանց պատժից, «ոչինչ լինելու» վախը, որը վախ է` չհամապատաս-
                          խանելու շրջապատի սոցիալական պահանջներին: Այն դրսևորվում է հետևյալ
                          ձևերով` չհասցնելու, դպրոցից ուշանալու, սխալ թույլ տալու, քննադատության
                          ենթարկվելու, պատժվելու, անհաջողություն ունենալու վախերը: Կրտսեր դպրո-
                          ցականի վախերն արդեն սոցիալական բնույթի են և կապված են երեխայի
                          սոցիալական ակտիվության մեծացման հետ: 7-8 տարեկանում երեխայի բարձր
                          ներշնչվողականության և երևակայության հետ կապված` նրանք ունենում են
                          նաև վախ խորհրդավոր, առեղծվածային երևույթներից։
                          http://ysu.am/files/,%20%D4%B3%D5%A1...5%A1%D5%B6.pdf
                          Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                          Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                          Comment


                          • #14
                            Տարիքային վախեր
                            Տարիքային վախեր, պայմանավորված են անհատի տարիքային հոգեբանական առանձնահատկություններով։ Դրանց արտահայտման ուժգնությունը կապված է անձնային յուրահատկություններից և մարդու հուզական կայունությունից։ Ընդունված է համարել, որ տարիքային վախերը առավել արտահատված են անձի զարգացման զգայուն փուլերում։ Վախը, հիմնված է ինքապահպանման բնազդի վրա, ունի պաշտպանական բնույթ և ուղեկցվում է բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություններով, որն արտահայտվում է պուլսի և շնչառության հաճախացմամբ, արյան ճնշման տատանումներով, ստամոքսահյութի արտադրմամբ։
                            https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F...AD%D5%A5%D6%80
                            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                            Comment


                            • #15
                              Ինչպե՞ս հաղթահարել երեխայի վախը մթությունից
                              Դա ամենատարածված վախերից մեկն է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ: Մեծահասակների մեջ ևս քիչ չեն այնպիսինները, ում մթությունը վտանգ է ներշնչում:
                              Երեխաների մոտ մթությունից վախը ավելի արագ և հեշտությամբ կանցնի եթե հետևեք հետևյալ խորհուրդներին.
                              Զրուցեք երեխայի հետ իր վախերի մասին, հարցնեք նրան, ինչից կամ ումից է հատկապես նա վախենում, բացատրեք նրան, որ իր վախերը չեն կարող իրականանալ, որ նա ոչնչից չպետք է վախենա, քանի որ կողքին միշտ որևէ մեծահասակ կա, օգնեք նրան գիտակցել,
                              որ իր տանը նա գտնվում է լրիվ անվտանգության մեջ, և եթե ինչ – որ բան լինի, դուք միշտ կօգնեք իրեն: Եթե երկար և մեթոդապես ցույց տաք, որ նրա տունը իր ամրոցն է, դա կտա իր պտուղները:
                              Սենյակում մի փոքրիկ լույս վառ պահեք: Ոչ մի դեպքում երեխային մի թողեք քնել մութ սենյակում առանց նրա համաձայնության: Երեխան վախենում է ոչ թե հենց մթությունից, այլ նրանից, ինչ կա դրանում: Նրա համար մութ սենյակը լի է հրեշներով:
                              Թույլ մի տվեք երեխային շատ սարսափներ նայել, վիդեո խաղեր խաղալ հրեշների հետ, որոնք բացասական հույզեր են ավելացնում և վախեր առաջացնում:
                              Երեխային մի ծանրաբեռնեք ինֆորմացիայով քնելուց առաջ:
                              Վախի վիազուալիզացիան կօգնի հաղթահարել այն: Խնդրեք երեխային, որ ասի, թե կոնկրետ ինչն է իրեն վախեցնում մթության մեջ: Թող նա նկարի այդ հրեշին կամ պլաստիրինով պատրաստի այն: Ապա նրա հետ երևակայեք, թե ինչպես կարելի է հաղթել այդ հրեշին: Թող փոքրիկը նկարի կամ պատրաստի մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք հեշտությամբ կհաղթեն հրեշին և կազատեն իրեն իր վախից:
                              Հոգեբանական պրակտիկայում կա վախը նկարելու մեթոդ, որպեսզի հետո այն դարձնեն ծիծաղելի: Օրինակ հրեշին կարելի է նկարել ծաղրածուի գլխարկ, կամ նրան նստեցնել վարդագույն այծի վրա, բերանին էլ` ծաղիկ: Ապա այդ նկարը կարելի է պատռել կամ նրա վրա այլ բան նկարել: Դա կատարեք այնքան ժամանակ, մինչև այն տա իր պտուղները:
                              Բացի այդ, վախի պատճառներից մեկը կարող է լինել ընտանիքում վատ մթնոլորտը: Ծնողների հաճախակի վեճերը, բացասական մթնոլորտը համգեցնում են երեխայի մոտ բարձր նևրոզայնության: Հարկավոր է հիշել. միշտ խուսափեք երեխայի ներկայությամբ կոնֆլիկտներից, նա շատ ավելին է զգում, քան դուք կարծում եք:
                              http://impoqrik.am/3-6%D5%BF%D5%A1%D...%A1%D5%AD.html
                              Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                              Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                              Comment

                              Working...
                              X