Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ընտանիք-դպրոց-աշակերտ համագործակցություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ընտանիք-դպրոց-աշակերտ համագործակցություն

    Հայ ժողովրդի համար ընտանիքը սրբություն է, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, դաստիարակության և բազմաթիվ այլ հատկանիշների կրողն ու փոխանցողը։ Այն երեխայի կյանքում հասարակական առաջին աստիճանն է և մեծ տեղ ու դեր է զբաղեցնում նրա դաստիարակման, կայացման հարցում։ Ընտանեկան դաստիարակությունը շարունակական է, որի դերի բարձրացումը ավելի շատ կախված է դպրոցից։Ընտանիքի և դպրոցի համագործակցության կենտրոնում երեխան է, ով իր կրթության և զարգացման գլխավոր դերակատարն է դպրոցում և ընտանիքում։
    Եթե դպրոցն ու ծնողները հաջողությամբ համագործակցում են, ինչը աշակերտի կրթության վճռորոշ տարրն է, ապա հաղթանակն ապահովված է։

    Հարգելի գրծընկերներ,կարծում եմ այս թեման կհետաքրքրի ձեզ:Կիսվեք ձեր փորձով...

  • #2
    Հարգելի Աննա, այո', ես համամիտ եմ ձեր կարծիքին, դպրոց-ընտանիք-աշակերտ փոխհամաձայնեցված հաստատուն կապը աշակերտի կրթության որակի բարձրացման կարևոր նախադրյալն է:Եվ ուզում եմ հավելել ,որ այդ կապի կայունության պահպանման մեծ առաքելությունն ընկած է դպրոցի, տվյալ պարագայում ուսուցչի ուսերին:

    Comment

    • #3
      Հարգելի ՌուՍաՆա,այո ուսուցիչների համար շատ դժվար է: Մեր դպրոցների մեծ մասում տիրապետում է ընտանիքի հետ համագործակցության ավանդական ձևերը՝ ծնողական ժողով, օրագրի վարում, հեռախոսազանգ, նամակ-գրություն, վերջերս ավելացել է նաև էլեկտրոնային հաղորդակցությունը: Սակայն ծնողներին դպրոցական կյանքին մասնակից դարձնելը ունի որոշ դժվարություններ, հատկապես առաջին դասարանը ձևավորելիս: Հաճախ են ծնողները դիտորդի դեր ստանձնում։ Ծնողները ծանոթ չեն միմյանց, դասարանի աշակերտներին, մի մասն էլ աշխատանքով ծանրաբեռնված է, զբաղված տնային գործերով։Որքան հմուտ պիտի լինի ուսուցիչը ,որպեսզի կարողանա ծնողին դարձնել իր գործընկերը, խորհրդատուն և համախոհը:

      Comment

      • #4
        Ակնհայտ է, որ կրթադաստիարակչական գործընթացի իրականացման գլխավոր մասնակիցներն են ընտանիքն ու դպրոցը:Անցյալում երեխայի դաստիարակության գործընթացն առավել կառավարելի էր: Ծնողները ավելի շատ էին համագործակցում դպրոցի հետ և փորձում էին հեռու պահել փողոցից և նրա բացասական ազդեցությունից:Սակայն այսօր երեխան, իբր թե գտնվելով տանը՝ ապահով տարածքում, կարող է հայտնվել առավել վտանգավոր վայրում /համաշխարհային փողոցում/:Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել:
        Լիլիթ Կորյունի Սահակյան

        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

        https://lib.armedu.am/user/profile/2640

        Comment

        • #5
          Ծնողները և ուսուցիչները նույն երեխաների դաստիարակներն են: Հետևաբար դաստիարակությունն արդյունավետ կլինի միայն նրանց համագործակցության պայմաններում : Ուսուցիչները և ծնողները ունեն ընդհանուր նպատակներ և առանց նրանց համագործակցության՝ երեխայի կյանքը լիարժեք չէ: Դպրոցը երեխային տալիս է գիտական գիտելիքներ և իրականության նկատմամբ դաստիարակում գիտակցական վերաբերմունք: Ընտանիքն էլ իր հերթին ապահովում է կյանքի պրակտիկ փորձը: Ընտանիքում ձևավորվում և մշակվում են մարդկանց կարեկցելու կարողությունը: Անձի ներդաշնակ զարգացման համար այդ երկու որակներն էլ խիստ անհրաժեշտ են: Ընտանքի և դպրոցի լավ, բարեկամական հարաբերություններից շահում են բոլոր երեխաները:

          Comment

          • #6
            Հարգելի Լիլիթ,վստահ եմ,որ այդ հարցը մտահոգում է ոչ միայն մեզ՝ուսուցիչներիս,այլ նաև շատ ծնողների:Ես կարծում եմ/դա նաև իմ սեփական փորձից եմ ասում/անհրաժեշտ է երեխային <<ծանրաբեռնել >> զանազան խմբակներով:

            Comment

            • #7
              Հարգելի Գայանե,ըստ Մակարենկոյի երեխային դաստիարակում է ամեն ինչ՝ առարկաները, երևույթները, սակայն ամենից շատ մարդիկ և առաջին հերթին՝ ծնողները։ Շատ բան է փոխվել-գնացել, բայց մնացել են ծնողն ու երեխան՝ իրենց հոգսերով, և ուսուցիչը, ով կարիք ունի համագործակցելու ծնողի հետ, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպի սովորողների հետ տարվող աշխատանքը։ Աշակերտի հաջողությունը դպրոցի և ընտանիքի ընդհանուր հետաքրքրությունն է։ Հոգեբաններ Ա․ Լ ․Ժուրավլյովը, Ն․ Ֆ․ Ռադիոնովը գտնում են, որ երեխայի կրթութունը մի պրոցես է, որը վերաբերում է ոչ միայն դպրոցին, այլ նաև ընտանիքին, հետևաբար, անհրաժեշտ է նրանց համատեղ աշխատանքը: Ընտանիքի հետ աշխատելու նպատակն է.
              1. գտնել ընտանիքի մեջ այն հնարավորությունները, որոնք դրական ազդեցություն ունեն երեխայի վրա
              2. բարձրացնել ծնողների մանկավարժական կուլտուրան
              3. ներգրավել նրանց ակտիվ մասնակցելու ուսումնա-դաստիարակչական աշխատանքներին

              Comment

              • #8

                • #9
                  Որն է ծնողական ժողովի նպատակը

                  Ծնողների և երեխաների,ուսուցիչների և երեխաների,ուսուցիչների և ծնողների միջև ձևավորել բարյացակամ,փոխադարձ վստահության վրա հիմնված վերաբերմունք:Զարգացնել ծնողների և մանկավարժների ինքնագիտակցությունը,պատասխանատվությունը երեխաների նկատմամբ,կարողանալ ավելի լավ ճանաչել երեխային:
                  Սակայն կան դպրոցներ,որտեղ ծնողները խուսափում են ,չեն գալիս ծնողական ժողովների:Ծնողական ժողովներին ուսուցիչը քննարկում է միայն կազմակերպական հարցեր:Ինչպես դարձնել ծնողական ժողովը հետաքրքիր:
                  Ներկայացնեմ իմ փորձը
                  Հաճախ ենք ծնողներից լսում<<Իմ երեխան չի ստում>>արտահայտությունը:Ես որոշեցի ծնողական ժողովին խոսել ,քննարկել այդ թեման:
                  1.Մանկական ստախոսությունը
                  Ուսուցիչ-Ինչու են երեխաները ստում/լսել ծնողների կարծիքը/
                  -Բնության մեջ երեխաները իրենց դրսևորում են խիստ յուրահատուկ:Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է:Նրանց ճկուն մտածողությունն օգնում է իրենց շրջապատը վերարտադրել ինքնատիպ մեկնաբանություններով:Մանկական հարուստ երևակայությունը հանգեցնում է իրականության ինքնուրույն և շատ հետաքրքիր լուծումներին:Ծամանակ առ ժամանակ երեխաներն իրենց այդ մտածելակերպը հաճախ օգտագործում են անձնական ,շահադիտական նպատակներով:
                  Նրանք նրբորեն զգում են,թե որտեղ կարող են օգտագործել իրենց երևակայությունը:Սուտը տեղի ունեցող իրադարձության աղավաղումն է ,իսկ երևակայությունը՝ մտացածին պատկերացվող աշխարհի վերարտադրումը:Երեխաները կարող են հորինել խիստ համոզիչ կերպով,և գիտե՞ք որն է դրա գաղտնիքը.երեխան հավատում է այն ամենին ինչը նրան պատմում եք:Շատ հաճախ մեղավոր լինելով նա կարող է իր մեղքը բարդել դասընկերոջ վրա և այնքան համոզիչ,որ դուք կասկած անգամ չունեք,որ ձեր երեխան անմեղ է ,նա չի կարող ստել:
                  Եկեք պատկերացնենք թե իրականում ինչ է տեղի ունենում:Այդ երևույթը լավագույնս արտացոլվում է հետևյալ խաղում
                  <<Փչացած հեռախոս>>
                  Մի քանի ծնողներ դուրս են գալիս և կանգնում դռան հետևում,որպեսզի չլսեն ներսում նախապատրաստվող հաղորդագրությունը:Մեկը մնում է սենյակում:Ուսուցիչը նրան հայտնում է հեռախոսային հաղորդագրությունը ,իսկ այդ ծնողը այն փոխանցում է ներս մտնողին,և այսպես շարունակ:Վերջում ազդարարում է հաղորդագրությունը,որն ընփերցվել էր սկզբում:Օրինակ<<Բարը ձեզ:Ընդունեք հետևյալ հաղորդագրությունը:2017թվականին մայիսի 21-ին պլանավորված ժողովը հետաձգվում է հանձնաժողովի նախագահի բացակայության պատճառով,որը մեկնել է գրասենյակային գույք բերելու>>:
                  Վերլուծում ենք հաղորդագրությունը,թե երբ և ինչպես տեղի ունեցավ տեղեկատվության խեղաթյուրումը:
                  Եզրակցություն Այդպես է տեղի ունենում կյանքում/ընտանիքում,աշխատանքի վայրում,ծանոթների շրջապատում/տեղեկատվությունը խեղաթուրվում է՝առաջացնելով տարբեր տիպի թյուրիմածություններ:Նծանակում է ՝նաև փոքրիկները կարող են իրենց ավագ ընկերներին հասցնել ոչ ճիշտ տեղեկատվություն:Դրա համար անհրաժեշտ ուսուցչից իմանալ ճշմարտությունը՝հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:
                  Հարգելի գործընկերներ,հայտնեք ձեր կարծիքների խաղի մասին և կիսվեք ձեր փորձով
                  Վերջին խմբագրողը՝ manush; 18-06-18, 12:34.

                  Comment

                  • #10
                    Ժամանակակից մանկավարժությունը ընդգծում է ընտանիքի գերակայող դերը երեխայի դաստիարակության և անձնավորության ձևավորման գործում:Ակնհայտ է ,որ ծնողներն են երեխային դաստիարակող առաջին մանկավարժները:Նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ իրենց երեխաների կյանքի մտավոր ու ֆիզիկական զարգացման և արժեհամակարգի ձևավորման առումով:Այստեղ հարց է առաջանում
                    Ծնողները ճանաչում են, արդյոք,իրենց երեխային:

                    Comment

                    • #11
                      Հարգելի գործընկերներ,մեր ժամանակի կարևորագույն խնդիրը ծնողների ներգրավումն է դպրոցի գործունեության մեջ։ Ծնողների ներգրավվածությունը բարձրացնում է ծնողի և ուսուցչի միջև կապվածության որակը, ինչը օգնում է ինձ պարբերաբար ստանալ սպառիչ տեղեկություններ երեխայի մասին։ Դասվարները մշտական և ամենօրյա կապ են հաստատում ընտանիքի հետ։ Եթե ծնողը ներգրավված է, աճում է դպրոցի հեղինակությունը հասարակության մեջ։ Դպրոցական ծրագրերը, որտեղ ներգրավված են ծնողները ավելի հաջողված են, քան նրանք, որոնց մասնակից չեն եղել։ Համագործակցությունը ծնողների հետ կազմակերպում եմ խմբային և անհատական ձևերով։

                      Comment

                      • #12
                        Երեխայի դաստիարակման գործընթացում համար առաջին ազդեցիկ ուժը սեփական օրինակն է ՝ թե' ծնողի, թե'
                        ուսուցչի: Ինչ խոսք, երեխային չպետք է թողնել ազատ: Պետք է ճանաչել երեխային, իմանալ նրա նախասիրությունները և ուղորդել դեպի այն աշխարհը, որտեղ գտնվելը երեխայի գերագույն հաճույքը կլինի: Այս ամենը ճիշտ կազմակերպելու հիմքը դպրոց-ընտանիք ամուր կապն է, որը կրկին ընկած է դպրոցի ուսերին:

                        Comment

                        • #13
                          ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Երեխայի դաստիարակման գործընթացում համար առաջին ազդեցիկ ուժը սեփական օրինակն է ՝ թե' ծնողի, թե'
                          ուսուցչի: Ինչ խոսք, երեխային չպետք է թողնել ազատ: Պետք է ճանաչել երեխային, իմանալ նրա նախասիրությունները և ուղորդել դեպի այն աշխարհը, որտեղ գտնվելը երեխայի գերագույն հաճույքը կլինի: Այս ամենը ճիշտ կազմակերպելու հիմքը դպրոց-ընտանիք ամուր կապն է, որը կրկին ընկած է դպրոցի ուսերին:
                          Իհարկե ,ՌուՍաՆա ջան, անշուշտ ծնողին շատ դժվար է դպրոց բերել,գտնել համագործակցության եզրեր:Դպրոց-ուսուցիչ-աշակերտ ամուր կապի հիմքը անհրաժեշտ է դնել տարրական դպրոցից:
                          Վերջին խմբագրողը՝ Anna Melqumyan; 01-07-17, 23:02.

                          Comment

                          • #14
                            Հարգելի Աննա, իմ կարծիքով ծնողական ժողովները պետք է ոչ միայն հետաքրքիր դարձնել, այլ նաև արդյունավետ: Ես բոլոր ծնողական ժողովներին ներկայացրել եմ մեկ մեթոդական նյութ`օրինակ`Ինչպես աշխատել աշակերտի հետ տանը ՙՙ Տասնյակն անցնելով գումարում և հանում կատարելը՚՚ թեման անցնելիս: Նպատակն էր ճիշտ հնարներով սովորեցնել աշակերտին այդ թեման, որպեսզի այն արագ յուրացվի:

                            Comment

                            • #15
                              Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Որն է ծնողական ժողովի նպատակը
                              Ծնողների և երեխաների,ուսուցիչների և երեխաների,ուսուցիչների և ծնողների միջև ձևավորել բարյացակամ,փոխադարձ վստահության վրա հիմնված վերաբերմունք:Զարգացնել ծնողների և մանկավարժների ինքնագիտակցությունը,պատասխանատվությունը երեխաների նկատմամբ,կարողանալ ավելի լավ ճանաչել երեխային:
                              Սակայն կան դպրոցներ,որտեղ ծնողները խուսափում են ,չեն գալիս ծնողական ժողովների:Ծնողական ժողովներին ուսուցիչը քննարկում է միայն կազմակերպական հարցեր:Ինչպես դարձնել ծնողական ժողովը հետաքրքիր:
                              Ներկայացնեմ իմ փորձը
                              Հաճախ ենք ծնողներից լսում<<Իմ երեխան չի ստում>>արտահայտությունը: Ես որոշեցի ծնողական ժողովին խոսել ,քննարկել այդ թեման:
                              1.Մանկական ստախոսությունը
                              Ուսուցիչ-Ինչու են երեխաները ստում/լսել ծնողների կարծիքը/
                              -Բնության մեջ երեխաները իրենց դրսևորում են խիստ յուրահատուկ:Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի է:Նրանց ճկուն մտածողությունն օգնում է իրենց շրջապատը վերարտադրել ինքնատիպ մեկնաբանություններով:Մանկական հարուստ երևակայությունը հանգեցնում է իրականության ինքնուրույն և շատ հետաքրքիր լուծումներին:Ծամանակ առ ժամանակ երեխաներն իրենց այդ մտածելակերպը հաճախ օգտագործում են անձնական ,շահադիտական նպատակներով:
                              Նրանք նրբորեն զգում են,թե որտեղ կարող են օգտագործել իրենց երևակայությունը:Սուտը տեղի ունեցող իրադարձության աղավաղումն է ,իսկ երևակայությունը՝ մտացածին պատկերացվող աշխարհի վերարտադրումը:Երեխաները կարող են հորինել խիստ համոզիչ կերպով,և գիտե՞ք որն է դրա գաղտնիքը.երեխան հավատում է այն ամենին ինչը նրան պատմում եք:Շատ հաճախ մեղավոր լինելով նա կարող է իր մեղքը բարդել դասընկերոջ վրա և այնքան համոզիչ,որ դուք կասկած անգամ չունեք,որ ձեր երեխան անմեղ է ,նա չի կարող ստել:
                              Եկեք պատկերացնենք թե իրականում ինչ է տեղի ունենում:Այդ երևույթը լավագույնս արտացոլվում է հետևյալ խաղում
                              <<Փչացած հեռախոս>>
                              Մի քանի ծնողներ դուրս են գալիս և կանգնում դռան հետևում,որպեսզի չլսեն ներսում նախապատրաստվող հաղորդագրությունը:Մեկը մնում է սենյակում:Ուսուցիչը նրան հայտնում է հեռախոսային հաղորդագրությունը ,իսկ այդ ծնողը այն փոխանցում է ներս մտնողին,և այսպես շարունակ:Վերջում ազդարարում է հաղորդագրությունը,որն ընփերցվել էր սկզբում:Օրինակ<<Բարը ձեզ:Ընդունեք հետևյալ հաղորդագրությունը:2017թվականին մայիսի 21-ին պլանավորված ժողովը հետաձգվում է հանձնաժողովի նախագահի բացակայության պատճառով,որը մեկնել է գրասենյակային գույք բերելու>>:
                              Վերլուծում ենք հաղորդագրությունը,թե երբ և ինչպես տեղի ունեցավ տեղեկատվության խեղաթյուրումը:
                              Եզրակցություն Այդպես է տեղի ունենում կյանքում/ընտանիքում,աշխատանքի վայրում,ծանոթների շրջապատում/տեղեկատվությունը խեղաթուրվում է՝առաջացնելով տարբեր տիպի թյուրիմածություններ:Նծանակում է ՝նաև փոքրիկները կարող են իրենց ավագ ընկերներին հասցնել ոչ ճիշտ տեղեկատվություն:Դրա համար անհրաժեշտ ուսուցչից իմանալ ճշմարտությունը՝հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:
                              Հարգելի գործընկերներ,հայտնեք ձեր կարծիքների խաղի մասին և կիսվեք ձեր փորձով
                              Հարգելի գործնկերներ, որպեսզի ծնողական ժողովը լինի արդյունավետ և հետաքրքիր պետք է պահպանել ծնողական ժողովների նախապատրաստման կանոնները.
                              1.Ծնողական ժողովի թեման ծնողների համար պետք է լինի հետաքրքիր:
                              2.Ծնողները պետք է ծանոթ լինեն ժողովի պլանին:
                              3.Ծնողական ժողովը պետք է լինի մանկավարժորեն օգտակար և լավ նախապատրաստված:
                              4.Սկզբում պետք է խոսել դրական հարցերի շուրջ, ապա անցնել խնդիրների քննարկմանը, անել առաջարկություններ հետագա աշխատանքների վերաբերյալ:
                              5.Երեխաների ձեռքբերումները ներկայացնելիս խոսել նաև նրանց ունեցած հնարավորություններից ու ընդունակություններից:
                              6.Բացատրել ծնողներին, որ վատ աշակերտ բոլորովին էլ չի նշանակում վատ մարդ:
                              7.Ծնողը պետք է հեռանա ժողովից այն համոզմամբ, որ դպրոցը պատրաստ է աջակցել իրեն՝ օգնել իր երեխային:
                              ԵՎ վերջապես, դասղեկը պիտի լինի անաչառ, բարյացակամ և ունենա մանկավարժական տակտի մեծ զգացում:

                              Comment

                              Working...
                              X