Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինչպե՞ս երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն

    Անկասկած , ուսուցչի գործադրած ջանքերը՝ ուսուցման գործընթացում ընթերցանության նկատմամբ սեր զարգացնելու նպատակով , դերևս բավարար չեն:Կրտսեր դասարանների աշակերտները կարիք ունեն նաև ծնողների աջակցության:Ծնողները ևս պետք է ջանքեր գործադրեն , որպեսզի կարողանան իրենց երեխաների մեջ ընթերցասիրություն զարգացնել:
    Իսկ ինչպե՞ս զարգացնել ընթերցասիրություն, եթե երեխայի կյանքում կան շատ հետաքրքրություններ՝ մուլտֆիլմեր, կինոֆիլմեր, խաղեր, այդ թվում նաև համակարգչային խաղեր և այլն:
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:

  • #2
    Գայանե ջան, ես կասեի «Սերմանել ընթեցասիրություն հայ հասարակության մեջ»: Մենք աշխարհի ամենահին գրամշակույթ ունեցող ժողովուրդներից ենք, բայց այսօր շատ հեռու ենք գրքից: Բոլորս էլ գիտենք պատճառները: Ժամանակակից աշխարհը իր ժամանակակից տեխնոլոգիաներով և ինֆորմացիաներով բոլորիս կյանքից դուրս է մղել գիրքը: Իհարկե, գրքից գեղագիտական հաճույք ստանալը չի կարող համեմատվել համացանցի տված ինֆորմացիայի հետ, բայց մտահոգվելու առիթ ունենք:
    Լիլիթ Կորյունի Սահակյան

    https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

    https://lib.armedu.am/user/profile/2640

    Comment


    • #3
      Որպեսզի երեխան մեծանա ընթերցասեր, ապա ծնողը պետք է օրինակ ծառայի: Եթե երեխան տանը չի տեսնում ծնողներին գիրք կարդալիս, ապա նա չի կարող սիրել գիրքը: Պետք է երեխային բացատրել, որ որքան վաղ տարիքից զարգանա կարդալու հմտությունները, այնքան բարձր ինտելեկտ կունենա:
      Լիլիթ Կորյունի Սահակյան

      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

      https://lib.armedu.am/user/profile/2640

      Comment


      • #4
        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Որպեսզի երեխան մեծանա ընթերցասեր, ապա ծնողը պետք է օրինակ ծառայի: Եթե երեխան տանը չի տեսնում ծնողներին գիրք կարդալիս, ապա նա չի կարող սիրել գիրքը: Պետք է երեխային բացատրել, որ որքան վաղ տարիքից զարգանա կարդալու հմտությունները, այնքան բարձր ինտելեկտ կունենա:
        Համամիտ եմ Լիլիթ ջան:Անկասկած երեխան ամեն ինչում փորձում է ընդօրինակել ծնողին:Երեխան կսիրի գիրքը և ընթերցանությունը, եթե տեսնի, թե ծնողը ,ավարտելով տնային գործերը, ինչ հաճույքով է վերցնում գիրքը, ինչ հիացմունքով է թերթում էջերը, ինչ ոգևորւթյամբ է քննարկում գրքի բովանդակությունը :Տեսնելով այդ ամենը երեխան կամա թե ակամա կձգտի ընդօրինակելու ծնողներին և ամպայման իր ձեռքը կվերցնի գիրքը:Այսպիսով ՝ սկիզբ կդրվի երեխայի և գրքի բարեկամությանը: Անհրաժեշտ է երեխայի մեջ զարգացնել ընթերցասիրության մշակույթ:

        Comment


        • #5
          Որպեսզի երեխան դառնա ընթերցասեր, անհրաժեշտ է հաշվի առնել երեխայի ընթերցողական պահանջմունքները, նրա հետաքրքրությունները:Որոշակի տարիքում երեխային դուր են գալիս հեքիաթներ կամ պատմվածքներ կենդանիների մասին, ապա արկածային գրական ստեղծագործություններ, ավելի ուշ պատմավեպեր և այլն:Այդ պատճառով պետք է մշտապես ձգտել բարելավել երեխայի ընթերցողական ճաշակը և չպետք է ստիպել նրան կարդալ այն , ինչը նրան դուր չի գալիս կամ հետաքրքիր չէ:

          Comment


          • #6
            Գայանե ջան, ես ցավ եմ ապրում, որ իմ հասակակից երիտասարդ մայրը իր երեխային հեքիաթ կարդալու փոխարեն լսել է տալիս հնդկական սերիալի զռռոցը և հիացմունքով պատմում երեխայի արած նմանակումների մասին:
            Ի․ Մարգարյան

            Comment


            • #7
              Իրինա ջան, իհարկե ցավալի է, եթե ծնողը ազատ ժամանակն անցկացնի հեռուստացույցի մոտ՝ դիտելով անվերջանալի հեռուստասերիալները և շոուները, ապա երեխան այդ ապրելակերպը կհամարի իդեալական և ինքն էլ կկատարի այն ամենը, ինչ կատարում է ծնողը:

              Comment


              • #8
                Գիտեք ինչ, գիրք կարդալը մշակույթ է, որը ցավոք սովետական կարգերի հետ փլուզվեց:
                Ի․ Մարգարյան

                Comment


                • #9
                  Տարիներ առաջ դպրոցում կարդացած գրքերի քննարկում էին անցկացնում գրադարանավարները, գրականության ուսուցիչները, որքան ակտիվ եւ բուռն քննարկումներ էր լինում: Աշակերտներն իրենք էին ընտրում գիրքը, տալիս հանձնարարականներ իրենց ընկերներին: Գիրքը ընտրվում էր աշակերտներին հետաքրքրող թեմաներից /պատմավեպեր, սիրային, նովելներ, առակներ…/: Կարելի է լավագույն ավանդույթներն ուղղակի շարունակել… Կամ գրականության ժամերին պահանջել կարդացած գեղարվեստական գրքերից հետաքրքիր մտքերը գրի առնեն, դասին կարդան: Բարձր գնահատել միայն ծրագրային /գոնե/ գրքեր կարդացած աշակերտներին:
                  Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 15-06-17, 23:12.

                  Comment


                  • #10
                    Սիրելի Գայանե, բարձրացված հարցը տեղին է, ես կասեի սա մի խնդիր է, որ լուծելով մենք ոչ միայն անհատին կդարձնենք բանիմաց ու գրագետ, այլ կլուծվեն բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք առաջացնում եմ ՏՀՏ-ը: Իմ կարծիքով նախ դեռ կրտսեր տարիքից երեխան պետք է ծանոթանա իր պատմության հետ, այցելի պատմական վայրեր, ինչու չէ նաև ծնողների հետ, գիտակցի ընթերցանության կարևորությունը, ինքը ցանկանա կարդալ ավելին իմանալու համար: Թե ուսուցիչներս, թե ծնողները պետք է հարց-խաղ կազմակերպենք, որոնց պատասխանները ակնկալենք գրքերի ընթերցանությունից: Պարտադիր չէ հենց միանգամից գեղարվեստական գրքերից սկսել, կան շատ բազմաթիվ ու ուսանելի ամսագրեր և վերջապես ծնողներն էլ պիտի օրինակ ծառայեն

                    Comment


                    • #11
                      Հարգելի Անահիտ,միանշանակ երեխան պետք է գիտակցի ընթերցանության կարևորությունը և հենց կրտսեր տարիքում պետք է արթնացնել , իսկ հետո նաև ձևավորել ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունն ու սերը: Հարկավոր է երեխայի մեջ համոզմունք ձևավորել , որ նրան սովորեցնում ենք ընթերցել ոչ թե մեզ՝ մեծահասակներիս համար, այլ հենց իր համար:Իսկ հարց -խաղերի կազմակերպումը կօգնի երեխաների մեջ զարգացնել ընթերցասիրություն:

                      Comment


                      • #12
                        Նշեմ նաև , որ ընթերցասիրություն կարելի է զարգացնել խաղի միջոցով:Երեխայի հետ պետք է խաղալ այնպիսի խաղեր, որոնց ընթացքում անհրաժեշտ է ընթերցել որոշակի նյութեր:Անհրաժեշտ է ընտրել հետաքրքիր և զվարճալի խաղեր:Օրինակ՝ գրեք խառնագրեր, թող երեխան այն վերծանի:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Գայանե, ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու հետաքրքիր ձև եք առաջարկում, մանավանդ որ հիմա կան գույնզգույն ու գրավիչ լոտոներ ու այլ խաղեր։Ես երեխաներին առաջարկում եմ անեկդոտներ կարդան ու գան պատմեն իրենց կերդացածը։Անեկդոտները փոքրածավալ են, ու երեխաները հաճույքով են ընթերցում։Հետո անցնում ենք առակների, հեքիաթների, պատմվածքների։ Ու լավագույններին անպայման խրախուսում եմ
                          Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                          Comment


                          • #14
                            Հարգելի Նաիրա հետաքրքիր մտահղացում է , շնորհակալություն :Առավել հետաքրքրաշարժ և արդյունավետ կլինի, եթե այդ ամենը իրականացնեք ՛՛Բարձունքի նվաճումը՛՛ խաղի տեսքով:Գրատախտակի մոտ եք հրավիրվում թիմերի ներկայացուցիչներին: Ովքեր ավելի շատ անեկդոտներ/ առակներ, բանաստեղծություններ.../ կպատմեն ,նրանք էլ կբարձրանան բուրգի աստիճաններով:Բուրգը նկարված է գրատախտակին:Որ թիմն ավելի շուտ կնվաճի բարձունքը, նա էլ կհաղթի: Այսպիսի խաղային իրավիճակները նպաստում են երեխաների ՝ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:
                            Վերջին խմբագրողը՝ Gayane Lachinyan; 16-06-17, 18:15.

                            Comment


                            • #15
                              Շնորհակալություն, Գայանե ջան, հետաքրքիր տարբերակ եք առաջարկում։
                              Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                              Comment

                              Working...
                              X