Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Արժեքային համակարգի ձևավորման խնդիրները «Ֆիզիկա» առարկայի դասավանդման ընթացքում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Համեստ Մելիքյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Սյուզաննա, ամեն անգամ հիանում եմ Ձեր առաջադրած մտքերով, եթե սովորողները հականան ինչու՞ են սովորոում նյութը, որը հետո դառնալու է գիտելք և հետագայում նրանք դա կարողանալու են կիրառել կյանքում, մենք էլ՝ ուսուցիչներս, մեզ լավ կզգանք, հասկանալով, որ հասել ենք մեր նպատակին: Գիտելիքի կիրառումը կյանքում՝ հենց այն է ինչը պետք է տա այսօրվա դպրոցը…
    Այո Համաձայն եմ, աշակերտը պետք է կարողանա իր ստացած գիտելիքը կիրառական դարձնել։ Հմուտ ուսուցիչը օրվա դասի նյութի հաղորդումը պետք է կապի առօրյայի հետ, կատարի հետաքրքիր փորձեր, պատրաստի պարզագույն սարքեր․․․որպեսզի սովորողը պատկերացնի իր գիտելիքի կիրառական լինելը։

    Comment


    • Ֆիզիկայի դասավանդման գործընթացում արժեքային համակարգի ձևավորման կարևոր խնդիր է նաև բնապահպանական դաստիարակության խնդիրը, հատկապես ՝ էներգաարդյունավետության ուսուցումը։

      Comment


      • Էներգաարդյունավետության ուսուցման համար անհրաժեշտ է ֆիզիկայի գործնական ժամերին կիրառել նախագծային մեթոդը, որը միտված կլինի ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրմանն ու կիրառմանը։ 9-րդ դասարանի առաջին կիսամյակի ֆիզիկայի գործնական աշխատանքները սովորողների համար առավել հետաքրքիր դարձնելու, նրանց մոտիվացնելու համար։ Նախագծային մեթոդով դասերը թույլ կտան դպրոցականների մոտ էներգաարդյունավետության գաղափարը ձևավորել, այդ գաղափարով կիսվել, լավագույն փորձի փոխանակում անել, առցանց գործիքներով միասին աշխատել, նրանց որպես զարգացած անհատ դաստիարակել:

        Comment


        • Solar hot air collector Personal development Personal development, learners develop in different areas Education is an ongoing process.. International...

          Comment


          • arhalouys-ի խոսքերից Նայել գրառումը
            Էներգաարդյունավետության ուսուցման համար անհրաժեշտ է ֆիզիկայի գործնական ժամերին կիրառել նախագծային մեթոդը, որը միտված կլինի ուսուցման այլընտրանքային, նոր ձևերի ներդրմանն ու կիրառմանը։ 9-րդ դասարանի առաջին կիսամյակի ֆիզիկայի գործնական աշխատանքները սովորողների համար առավել հետաքրքիր դարձնելու, նրանց մոտիվացնելու համար։ Նախագծային մեթոդով դասերը թույլ կտան դպրոցականների մոտ էներգաարդյունավետության գաղափարը ձևավորել, այդ գաղափարով կիսվել, լավագույն փորձի փոխանակում անել, առցանց գործիքներով միասին աշխատել, նրանց որպես զարգացած անհատ դաստիարակել:
            Այո լիովին համամիտ եմ ․

            Comment


            • հիանալի գիրք է,շնորհակալություն

              Comment


              • Սյուզ-ի խոսքերից Նայել գրառումը
                հիանալի գիրք է,շնորհակալություն
                Շնորհակալություն Սյուզաննա ջան, սա համագործակցային գիրք է, այստեղ զետեված են հայ և եվրոպացի դպրոցականների համատեղ աշխատանքները։

                Comment


                • Hasmikl-ի խոսքերից Նայել գրառումը
                  Արշալույս ջան,շատ հետաքրքիր թեմա եք ընտրել:Ես քիմիայի ուսուցիչ եմ և ուզում են քննարկել միջառարկայական կապը քիմիա և ֆիզիկա առարկաների միջև: Հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկանների ուսումնասիրման ընթացքում միջառարկայական կապերի կիրառման անհրաժեշտությունը գործնական մանկավարժության դժվար խնդիրներից մեկն է: Քիմիան բնագիտական առարկաների շարքում ունի հանգուցային նշանակություն, քանի որ այն կապող օղակ է հանդիսանում ֆիզիկայի և կենսաբանության միջև: Այդ կապակցությամբ, ներկայումս բնագիտության ուսուցման բնագավառում շատ են կարևորվում միջառարկայական կապերը, որում ավելի նշանակալից է դառնում քիմիայի դերը այն անվանելով`«կյանքի գիտություն»: Քիմիայի խոր ուսումնասիրումը էապես նպաստում է կենսաբանության և ֆիզիկայի յուրացմանը, իսկ նրանք փոխներթափանցող ինֆորմացիայի համակարգված հաղորդումը սովորողին հնարավորություն է տալիս քանակական առնչություններ ստանալ, ավելի խոր կապեր տեսնել ֆիզիկա, քիմիա և կենսաբանության առարկաների միջև: Գիտությունների զարգացման մեր ժամանակի բնորոշ առանձնահատկություններից մեկը մաթեմատիկական մեթոդների լայն ներթափանցումն է կենսաբանության, բժշկության, քիմիայի ու ֆիզիկայի մեջ:
                  Բարև բոլորին։ Հասմիկ ջան ես էլ եմ համամիտ ձեզ հետ։ Ես էլ աշխարհագրության ուսուցչուհի եմ, Արշալույսը շատ ճիշտ և բովանդակալից ներկայացրել է այսօրվա հիմնախնդիրները ֆիզիկա առարկայի, սակայն ինչպես ֆիզիկան այնպես էլ բնագիտական բոլոր առարկաները ունեն այդ խնդիրները, քանի որ բնագիտական առարկաները փոխներգործում են և միջառարկայական կապի շնորհիվ մի առարկայի հիշնախնդիրը դառնում է բոլորինը։

                  Comment


                  • Xanum-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բարև բոլորին։ Հասմիկ ջան ես էլ եմ համամիտ ձեզ հետ։ Ես էլ աշխարհագրության ուսուցչուհի եմ, Արշալույսը շատ ճիշտ և բովանդակալից ներկայացրել է այսօրվա հիմնախնդիրները ֆիզիկա առարկայի, սակայն ինչպես ֆիզիկան այնպես էլ բնագիտական բոլոր առարկաները ունեն այդ խնդիրները, քանի որ բնագիտական առարկաները փոխներգործում են և միջառարկայական կապի շնորհիվ մի առարկայի հիշնախնդիրը դառնում է բոլորինը։
                    Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ արձագանքի համար։ Իսկապես, շատ կարևոր է սովորողի համար բնագիտական առարկաների կապը ակնառու դարձնելը։ Դա հնարավորություն կտա աշակերտին իր տեսական գիտելիքները առարկայացնել ու կիրառելի դարձնել։ այստեղ ուսուցչին օգնության է գալիս <<ինտեգրված դաս>>-ը։ Ինտեգրումը բնագիտական առարկաների դասաժամերին կտրուկ բարձրացնում է սովորողի ճանաչողական հետաքրքրությունը, զարգացնում է սովորողների երևակայությունը, ամրապնդում է նրանց մտածողական ակտիվությունը, հիշողությունը, բանավոր խոսքը:

                    Comment


                    • Այո ինտեգրված դասը ավելի արդյունավետ է կազմակերպելը․

                      Comment


                      • Սյուզ-ի խոսքերից Նայել գրառումը

                        Այո լիովին համամիտ եմ ․
                        Շնորհակալություն արձագանքի համար։ Դպրոցում ուսուցանվող հատկապես բնագիտական առարկաներն իրենց մեջ պարունակում են սովորողների բնապահպանական գիտելիքների ու բնության հետ հարաբերվելու մշակույթի ձևավորման մեծ պաշար: Պետք է այդ պաշարը նպատակային ուսուցանել։

                        Comment


                        • Էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունն անձի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից են, որոնցով անձը դաստիարակվում է շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած համապատասխան վերաբերմունքի պահանջներով: Էկոլոգիական կրթության նպատակն անձի էկոլոգիական աշխարհայացքի ձևավորումն է, որի հիմքում ընկած են գիտական գիտելիքը, էկոլոգիական մշակույթը և էթիկան: Էկոլոգիական կրթությունն իրականացվում է կրթական հաստատություններում` համապատասխան պետական չափորոշիչներով:

                          Comment


                          • Ուզում եմ ներկայացնել իթվինինգյան բնապահպանական նախագծերից մեկում աշակերտներիս աշխատանքներից մի քանիսը, որոնք կատարվել են տարբեր մեդիագործիքներով։
                            Կցված ֆայլեր

                            Comment


                            • լոգոների շարքից
                              Կցված ֆայլեր

                              Comment


                              • Հիանալի է

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information