Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասղեկի բաց դաս

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Դասղեկի բաց դաս

    Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
    Դասի նպատակը՝
    Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
    http://lib.armedu.am/resource/3906
    Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:
    Last edited by Գայանե Սիմոնյան; d.m.Y, H:i.

  • #2
    Դասղեկի բաց դաս՝ <<Առողջ ապրելակերպ>>
    Դասի նպատակն է զարգացնել աշակերտների մոտ առողջ ապրելակերպի գիտակցումը: Դասը իր մեջ ներառում է հետևյալ կետերը՝
    1. աշխատանքի եւ հանգստի ռեժիմ
    2.Ֆիզիկական ակտիվություն
    3. ճիշտ սննդակարգ
    4.Հրաժարվել վատ սովորություններից
    http://lib.armedu.am/resource/17336
    Last edited by Մարիամ Սարգսյան; d.m.Y, H:i.

    Comment

    • #3
      Մարիամ ջան, ես 9-րդ դասարանի դասղեկ եմ: <<Առողջ ապրելակերպ>> ձեր դասը շատ հարմար թեմա է դասղեկի բաց դասի համար:Հաջորդ տարի ես անպայման կանցկացնեմ այս մատուցմամբ, ինչը ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլինի, քան դասարանում ուղղակի զրույցի ձևով:Շնորհակալություն ձեզ:

      Comment

      • #4
        Բավականին լավ նյութ է: Ինտեգրված դասի նմուշ է: Շնորհակալություն

        Comment

        • #5
          Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին ընդառաջ

          Հարգելի գործընկերնե՛ր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի բաց դասի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան՝ նվիրված Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին:
          Ավելի վաղ այս մասին գրառում եմ կատարել ֆորումի http://forum.armedu.am/showthread.ph...անկյուն թեմայում (31-րդ գրառում):

          Իմ խորին համոզմամբ՝ շատ կարևոր է, որ հայ մարդը իմանա և ճանաչի մեր ազգի նշանավոր դեմքերին, ովքեր մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներում:
          Այս դասի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ամերիկահայ մեծանուն կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռուբեն Մամուլյանի կյանքին, ստեղծագործական գործունեությանը, տեղեկություն տալ կինոմատոգրաֆիայի պատմության մեջ նրա կատարած նորարարությունների և ունեցած անփոխարինելի դերի մասին:

          Խնդրում եմ, գրառումս չհամարեք ժամանակավրեպ /նկատի ունեմ այն հանգամանքը, որ ուսումնական տարին մոտեցել է ավարտին/, քանզի Մամուլյանի 120-ամյա հոբելյանը կնշվի 2017թ. հոկտոմբերի 8-ին:

          Աղբյուրը՝ http://lib.armedu.am/resource/17083
          Last edited by Գայանե Սիմոնյան; d.m.Y, H:i.
          Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
          https://lib.armedu.am/user/profile/462

          Comment

          • #6
            Mariamsargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
            Դասի նպատակը՝
            Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
            http://lib.armedu.am/resource/3906
            Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:
            Մարիամ ջան ինձ շատ դուր եկավ քո աշխատանքը: Եվ գեղեցիկ էր, և տեսանելի, և մատչելի:Հրաշալի օգնություն է դասղեկներին: Սիրում եմ , երբ ուսուցիչը պատասխանատվությամբ է մոտենում իր գործին: Շնորհակալություն...

            Comment

            • #7
              Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն

              Comment

              • #8
                Marine6-ի խոսքերից Նայել գրառումը
                Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն
                Մարինե ջան, շնորհակալ եմ Ձեզ արձագանքի համար: Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական գործունեությունը հիացմունքի է արժանի, և շատ լավ կլինի, որ մատաղ սերունդը ճանաչի նրան, ծանոթանա նրա արվեստին և իմանա կինոպատմության մեջ տաղանդավոր ռեժիսորի ունեցած անգնահատելի դերի մասին: Ուրախ եմ, որ որոշել եք այս նյութն օգտագործել: Մաղթում եմ հաջողություն:
                Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                https://lib.armedu.am/user/profile/462

                Comment

                • #9
                  Marine6-ի խոսքերից Նայել գրառումը
                  Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն
                  Հարգելի Մարինե, մշակույթին նվիրված թեմաներն ուսուցանելիս, կարող եք օգտագործել նաև Արշիլ Գորկու մասին իմ պատրաստած ցուցադրումը, որը ևս նախատեսված է դասղեկի բաց դասի համար: Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/15144
                  Last edited by Գայանե Սիմոնյան; d.m.Y, H:i.
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment

                  • #10
                    Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Մարինե, մշակույթին նվիրված թեմաներն ուսուցանելիս, կարող եք օգտագործել նաև Արշիլ Գորկու մասին իմ պատրաստած ցուցադրումը, որը ևս նախատեսված է դասղեկի բաց դասի համար: Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/15144
                    Հղումը ինձ չէ ուղղված, բայց ես էլ կօգտագործեմ: Շնորհակալություն

                    Comment

                    • #11

                      Գայանե ջան, դասղեկի բաց դասի հղումը ինձ էլ դուր եկավ: Ես էլ անպայման կօգտագործեմ:
                      Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                      Comment

                      • #12
                        lusine1-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հղումը ինձ չէ ուղղված, բայց ես էլ կօգտագործեմ: Շնորհակալություն
                        Շնորհակալություն, հարգելի Լուսինե, դրա համար ես միայն ուրախ կլինեմ: «Պաշարների շտեմարանում» նյութեր տեղադրելու կարևոր նպատակներից մեկը այդ նյութերը ուրիշներին հասանելի դարձնելն է: Այնպես որ՝ օգտագործեք: Մաղթում եմ հաջողություն:
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • #13
                          Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Գայանե ջան, դասղեկի բաց դասի հղումը ինձ էլ դուր եկավ: Ես էլ անպայման կօգտագործեմ:
                          Շնորհակալություն, Նաիրա ջան, Բայց ո՞ր մեկի մասին է խոսքը՝ Ռուբեն Մամուլյանի՞, թե՞ Արշիլ Գորկու:
                          Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                          https://lib.armedu.am/user/profile/462

                          Comment

                          • #14
                            Արշիլ Գորկուն նվիրված բաց դասն եմ տեսել, Գայանե ջան:
                            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                            Comment

                            • #15
                              Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Արշիլ Գորկուն նվիրված բաց դասն եմ տեսել, Գայանե ջան:
                              Պարզ է, Նաիրա ջան: Եթե դասղեկական դասարան ունես, ապա կարող ես նոր ուստարվա սկզբներին Մամուլյանի մասին նյութը ևս օգտագործել (հղումը՝ այս թեմայի 5-րդ գրառման մեջ), քանի որ 2017թ. հոկտեմբերի 8-ին նշվելու է մեծանուն հայի և տաղանդավոր ռեժիսորի 120-ամյա հոբելյանը:
                              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                              https://lib.armedu.am/user/profile/462

                              Comment

                              Working...
                              X