Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ազատությունն ինչպես ճիշտ օգտագործել

    Մարդն իր բնույթով հասարակական ազատ էակ է: Իր ազատությունից ճիշտ օգտվել կարողանալու համար նա պետք է ենթարկվի որոշակի կարգ ու կանոնի, հասարակության մեջ արժանապատվորեն ապրելու համար պետք է ունենա որոշակի բարոյական սկզբունքներ, իսկ առավել լիարժեք զարգացման համար մարդուն որոշակի մտավոր եւ բարոյական հիմքեր են անհրաժեշտ: Այսօր մենք կոչված ենք այդ հիմքերը դնելու/ ձեվավորել լիարժեք զարգացած անձնավորություն/, բայց այսօրվա սերնդի քանի՞ տոկոսն է ուզում դառնալ այդպիսին, մեծ մասն ուզում է օգտվել ազատությունից... բայց չենթարկվի կարգ ու կանոնի, ի՞նչ կարծիքի եք հարգելի ֆորումցիներ /ծանոթ եւ անծանոթ/:

  • #2
    Հարգելի' Ալվարդ, իմ կարծիքով նախ մեկի ազատ լինելը` ազատությունը, պետք է չխանգարի մյուսների ազատությանը: Պետք է ապրել ու գործել այնպես, որ քո ազատությամբ չվնասես ու չխանգարես շրջապատողներին:
    <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
    Մագիլներ սրած չարիքները,
    Լույսը բացվելիս ամեն անգամ
    Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

    Comment


    • #3
      Ազատությունը տարբեր հարթություններում տարբեր բացատրություն կարող է ունենալ. իրավաբանության մեջ մի իմաստ կունենա, փիլիսոփայության մեջ այլ, Էթիկայի նորմերի շրջանակում այլ, կրոնական մոտեցմամբ լրիվ ուրիշ մի ընկալում: Ազատությունը նախ և առաջ պատասխանատվություն է: Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն:
      Աննա Անանյան

      Comment


      • #4
        Շնորհակալություն արձագանքի համար: Նվարդ ջան համամիտ եմ Ձեր կարծիքին: Էթիկայում ազատությունը մարդու հնարավոր որոշակի պահվածքն է, եւ Ձեր ձեւակերպմամբ իհարկե չվնասես չխանգարես շրջապատողին: Պարզած ձեռքդ ուրիշին չկպրի...

        Comment


        • #5
          Շնորհակալություն Աննա ջան: Քո նշած ցանկացած հարթությունում ազատությունը պետք լինի զսպաշապիկ:
          Ես հատկապես մեր ոլորտն ի նկատի ունեմ, օրինակ՝ ուսուցիչ- աշակերտ, աշակերտ-աշակերտ, ուսուցիչ-տնօրինություն, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-ծնող...
          Գիտեմ թեման շատ ընդգրկուն է...

          Comment


          • #6
            Կարեւոր է: Բարեւ բոլոր ֆորումցիներին:
            Ձեր կարծիքը կարեւոր է ինձ համար: Աշակերտի վարքագծի ազատությանն /դասից առանձ թույլտվության ել ու մուտ դասին / ինչպես եք վերաբերում, կիրառու՞մ եք պատժամիջոցներ...
            Խնդրում եմ արձագանքել:

            Comment


            • #7
              Ճիշտ կլինի կոնկրետացնենք թեման, քննարկենք առանձին դեպքեր, ինչպես որ վերևում օրինակը բերել եք, քանի որ ազատություն թեմայի շուրջ ընդհանուր կարելի է ամեն ինչ ասել և, ըստ էության`ոչինչ չասել: Ինչ վերաբերում է կոնկրետ դպրոցում ազատության գաղափարին, ապա նախ պետք է տարիների ընթացքում կաթիլ առ կաթիլ ''դաստիարակել ազատություն'', որպեսզի այն ոչ թե դառնա զսպաշապիկ, այլ կենսակերպ : Իմ դասերին նման դեպքեր չեն եղել, եթե անկեղծ, որ աշակերտն առանց թույլտվության ներս ու դուրս անի: Եթե նման երևույթ կա, խնդիրն ավելի խորքային է: ԻՀարկե եթե ուսուցիչը կոնկրետ դրվածք չի ներկայացրել`''իմ դասին ազատ եք ելումուտ անելու'':
              Շնորհակալություն, սիրով կհետևեմ քննարկմանը և կմասնակցեմ
              Աննա Անանյան

              Comment


              • #8
                Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                Աշակերտի վարքագծի ազատությանը /դասից առանց թույլտվության ել ու մուտ դասին / ինչպես եք վերաբերում, կիրառու՞մ եք պատժամիջոցներ...
                Ալվարդ ջան, ճիշտն ասած մեր դպրոցում նման դեպքեր չեն հանդիպել: Եթե պետք է դուրս գնալ` թույլտվություն են վերցնում: Բայց դա շատ տհաճ երևույթ է. ոնց որ քեզ արհամարհեն: Իսկ պատժելու մասին խոսք լինել չի կարող: Պարզապես կարելի է խոսքերով հասկացնել...
                Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                Էլենբակս

                Comment


                • #9
                  Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Աշակերտի վարքագծի ազատությանն /դասից առանձ թույլտվության ել ու մուտ դասին / ինչպես եք վերաբերում, կիրառու՞մ եք պատժամիջոցներ...
                  Ես կարծում եմ, որ շատ նորմալ է, եթե ուսուցիչը նախապես ասի, որ իր դասի ժամանակ կարող են դուրս գալ առանց թույլտվություն հարցնելու, ինչպես օրինակ` համալսարաններում: Դա շատ ավելի քիչ ուշադրություն կգրավի մյուս աշակերտների կողմից, քան թե այն, երբ աշակերտը մի քանի րոպե ցուցադրաբար խնդրում է իրեն դուրս թողնել, իսկ ուսուցիչը թույլ չի տալիս: Իհարկե, դպրոցում նմանատիպ ազատությունը մշակույթ դառնալու և միայն ըստ անհրաժեշտության կիրառելու համար ժամանակ և ջանքներ են անհրաժեշտ: Բայց կարծում եմ, որ եթե աշակերտը հասկանա, որ ինքը դիտարկվում է որպես բարձրագույն արժեք, և չկան իր վարքագիծը կաղապարների մեջ դնող կանոններ, այդ դեպքում նրա գիտակցվածության մակարդակը աստիճանաբար կբարձրանա, և այդ ազատությունը ամենաթողության չի վերածվի:

                  Comment


                  • #10
                    Աննա ջան էնպես չի, որ իմ դասին այդ խնդիրն ունեմ ես : Ինձ ճանաչողները գիտեն , որ իմ պարագայում փոխադարձ հարգանք կա: Ես կարծում եմ դաստիարակված մարդու համար է ազատությունը դառնում զսպաշապիկ: Հիշեցնեմ՝ «Իմ դաստիարակությունը ինձ թույլ չի տալիս...» հաճախ օգտագործվող նախադասությունը:
                    Շնորհակալություն արձագանքի համար:

                    Comment


                    • #11
                      Գայանե ջան այնքան անկեղծություն նկատեցի Ձեր գրառման մեջ: Ես ցածր դասարաններում նախապես հայտարարում եմ դասի սկզբից, եթե ԿԱՐԵՎՈՐ պատճառ ունեք, առանց թույլտվություն խնդելու գնացեք դուրս եկեք:
                      Մեր դպրոցում չկա նման երեւույթ, սակայն առիթ եմ ունեցել քաղաքի դպրոցի ուսուցիչներից նմանատիպ դժգոհություն լսելու:
                      Ես միշտ իմ կարծիքը բարձրաձայնել եմ, ՄԵՐ ԱՇԱԿԵՐՆԵՐԸ ԱՅՆՔԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՏԵՆՉ ԼԻՆԵՆ, ՈՐ ԴՈՒՐՍ ԳՆԱԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՐՈՊԵԻ ՎՐԱ ԴՈՂԱՆ, ԻԲՐԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ: Դուք ի՞նչ կածիքի եք, կարծում ժամանակին այդպես էլ կլինի:
                      Շնորհակալություն արձագանքի համար:

                      Comment


                      • #12
                        Նարինե Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ես կարծում եմ, որ շատ նորմալ է, եթե ուսուցիչը նախապես ասի, որ իր դասի ժամանակ կարող են դուրս գալ առանց թույլտվություն հարցնելու, ինչպես օրինակ` համալսարաններում: Դա շատ ավելի քիչ ուշադրություն կգրավի մյուս աշակերտների կողմից, քան թե այն, երբ աշակերտը մի քանի րոպե ցուցադրաբար խնդրում է իրեն դուրս թողնել, իսկ ուսուցիչը թույլ չի տալիս: Իհարկե, դպրոցում նմանատիպ ազատությունը մշակույթ դառնալու և միայն ըստ անհրաժեշտության կիրառելու համար ժամանակ և ջանքներ են անհրաժեշտ: Բայց կարծում եմ, որ եթե աշակերտը հասկանա, որ ինքը դիտարկվում է որպես բարձրագույն արժեք, և չկան իր վարքագիծը կաղապարների մեջ դնող կանոններ, այդ դեպքում նրա գիտակցվածության մակարդակը աստիճանաբար կբարձրանա, և այդ ազատությունը ամենաթողության չի վերածվի:
                        Հարգելի Նարինե շնորհակալություն արձագանքի համար: Լիովին համաձայն եմ Ձեր ձեւակեպմանը: Աշակերտը պետք է հասկանա, որ ինքը բարձրագույն արժեք է, եւ պարտավոր է ենթարկվի ինչպես գրված, այնպես էլ չգրված օրենքների:
                        Կարծում եմ այս հարթակում կարելի է նաեւ բարձրաձայնել, թե ինչ տվեց ազատությունը այս սերնդին: Խոսենք այսօրվա սերնդի ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ , ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին: Իմ կարծիքով առավելություններից են՝ ինքնագնահատականի բարձրացումը, ազատ խոսքի իրավունքը, մտահոգությունների բարձրաձայանումը... , թերություններից են՝ իրավունքների շեշտադրում , պարտականությունների թերացում, մեծերի նկատմամբ ուշադրության պակաս /մեր դպրոցի հետ դա չի կապվում, ականատես եմ լինում հասարակական տրանսպորտում.../: Եվ ընդհանրապես գրառում, որ արվում է պարտադիր չէ կոնկրետ քո, կամ քո դպրոցի հետ կապված լինի ի վերջո կա ՀԱՄԱՑԱՆՑ:

                        Comment


                        • #13
                          Հետաքրքիր զուգահեռներ տարանք էսօր պատմության դասին: Թեմայում ասվում էր, որ հռոմեական բանակի հաղթանակները պայմանավորված էին լեգեոններում գործող երկաթյա կարգապահությամբ: Այո, առաջնայինը պիտի դա լինի նաև դասին, ու էստեղ իր մեծ անելիքն ունի ՈՒՍՈՒՑԻՉԸ, որը չոտնահարելով աշակերտի իրավունքները` մշակի աշակերտի վարքականոնի այնպիսի նորմեր, որի շրջանակում աշակերտները իրենց և' ազատ զգան, և' դասի մեջ:
                          Աննա Անանյան

                          Comment


                          • #14
                            Ձեր առաջադրած թեման հետաքրքիր է և շատ ընդգրկուն:

                            Comment


                            • #15
                              Ազատությունն ինքնին բարձր արժեք է,այն ստույգ սահմանել, ինձ թվում է,հնարավոր չէ:Ազատությունը կարող ենք դիտարկել կյանքի բոլոր ոլորտներում,իսկ դասապրոցեսի ընթացքում այն կախված է մի շարք հանգամանքներից. աշակերտի`ազատության մասին ունեցած պատկերացումներից,գիտակցական մակարդակից,դաստիարակությունից:Կարևոր է նաև ուսուցիչ-աշակերտ փոխըմբռնումը:Արդյոք կոնկրետ իրավիճակում, կոնկրետ հարցի շուրջ նրանք ունեն նույն ընկալումը ազատության մասին: Ինչ վերաբերվում է առանց թույլտվության դասից դուրս գալուն,ապա ինձ թվում է,որ այսօր կգտնվեն աշակերտներ,ովքեր կչարաշահեն այդ ազատությունը:

                              Comment

                              Working...
                              X