Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողի տարեկան ամփոփիչ գնահատման կարգը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում սովորողի տարեկան ամփոփիչ գնահատման կարգը

    Հարգելի գործընկերներ, ինչպես բոլորս գիտենք առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի / 2007 թ. / ` մշակվել են սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրեր , հոգեբանական զարգացման բնութագրիչներ: Մեկ ամիս դեռ չկա , որ ավարտվել է ուսումնական տարին: Առաջին դասարանում դասավանդող ուսուցիչները տանջվում են այդ բնութագրիչները գրառելով: Էլ չեմ ասում , որ աշակերտի անձնական գործի համապատասխան բաժնում ևս պետք է լրացվի` ըստ առարկաների: Կցանկանայի քննարկում ծավալեինք այս կարևոր հարցի շուրջ:Հնարավոր է լինեն այլ տարբերակներ `ավելի հեշտ , մատչելի: Սպասում եմ արձագանքների :

  • #2
    Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելիՙ Ֆուզելինա, աշակերտի անձնական գործի համապատասխան բաժնում բնութագրվում է ըստ առարկաների, գրվում է նույնը ինչ բնութագրիչում :Կարծում եմ պետք է լրացվի կաՙմ բնութագրիչը, կաՙմ անձնական գործը: Ըստ ինձ՝ պետք է լրացվի միայն անձնական գործը:

    Comment

    • #3
      Հարգելի՜ Ֆուզելինա, ես համամիտ եմ Ձեզ հետ;Կարծում եմ, որ բնութագրիչներ լրացնելը ավելորդ թղթաբանություն է, բավական է լրացնել միայն անձնական գործը:

      Comment

      • #4
        Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելիՙ Ֆուզելինա, աշակերտի անձնական գործի համապատասխան բաժնում բնութագրվում է ըստ առարկաների, գրվում է նույնը ինչ բնութագրիչում :Կարծում եմ պետք է լրացվի կաՙմ բնութագրիչը, կաՙմ անձնական գործը: Ըստ ինձ՝ պետք է լրացվի միայն անձնական գործը:

        Այո, կարծում եմ պետք է բավարարվել միայն անձնական գործը լրացնելով:

        Comment

        • #5
          Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի գործընկերներ, ինչպես բոլորս գիտենք առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի / 2007 թ. / ` մշակվել են սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրեր , հոգեբանական զարգացման բնութագրիչներ: Մեկ ամիս դեռ չկա , որ ավարտվել է ուսումնական տարին: Առաջին դասարանում դասավանդող ուսուցիչները տանջվում են այդ բնութագրիչները գրառելով: Էլ չեմ ասում , որ աշակերտի անձնական գործի համապատասխան բաժնում ևս պետք է լրացվի` ըստ առարկաների: Կցանկանայի քննարկում ծավալեինք այս կարևոր հարցի շուրջ:Հնարավոր է լինեն այլ տարբերակներ `ավելի հեշտ , մատչելի: Սպասում եմ արձագանքների :
          Հարգելի Ֆուզելինա, այդ հարցը հուզում է շատ դասվարների։ Մանավանդ հոգեբանական զարգացման բնութագրիչները։

          Comment

          • #6
            Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի գործընկերներ, ինչպես բոլորս գիտենք առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի / 2007 թ. / ` մշակվել են սովորողի ուսումնական ձեռքբերումների ամփոփիչ բնութագրեր , հոգեբանական զարգացման բնութագրիչներ: Մեկ ամիս դեռ չկա , որ ավարտվել է ուսումնական տարին: Առաջին դասարանում դասավանդող ուսուցիչները տանջվում են այդ բնութագրիչները գրառելով: Էլ չեմ ասում , որ աշակերտի անձնական գործի համապատասխան բաժնում ևս պետք է լրացվի` ըստ առարկաների: Կցանկանայի քննարկում ծավալեինք այս կարևոր հարցի շուրջ:Հնարավոր է լինեն այլ տարբերակներ `ավելի հեշտ , մատչելի: Սպասում եմ արձագանքների :
            Հարգելի Fuzelina Karapetyan շատ հետաքրքիր և բոլորիս հուզող թեմա եք առաջադրել: Շնորհակալություն

            Comment

            • #7
              Հարգելի՛ դասվարներ, նշեմ, որ դպրոցներ կան, որտեղ լրացնում են միայն անձնական գործերում հատկացված համապատասխան հատվածը: Ես համարում եմ, որ դա ճիշտ է: Եթե այդտեղ հանգամանալից ձևով նշվում է յուրաքանչյուր առարկայից աշակերտի հնարավորությունները, կարողությունները, հմտություններն ու ձեռք բերված գիտելիքներն, ապա արդեն անիմաստ է լրացուցիչ թղթաբանությամբ գրանցումներ անելը մեկ այլ տեղ:

              Comment

              • #8
                Սիրելի ՛ կոլեգաներ,իմ կարծիքով, մենք կատարում ենք կրկնակի ,ժամանակատար աշխատանք,որը հիմնավորում չունի։

                Comment

                Working...
                X

                Debug Information