Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հարությունյան Լիլիթ
    replied
    Գնահատումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել
     Սովորողի ուժեղ կողմերի մասին
     Սովորողի հմտությունների և կարողությունների մասին
     Ժամանակի և տարածության նրա ընկալման մասին
     Հաղորդակցման կարողությունների մասին
     Ողջ ուսումնական տարվա ընթացքում սովորողի առաջընթացի մասին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Արժևորումն աշխտանքի, արդյունքի երևույթի արժեքավորության կամ արժեքի մասին հիմնավորված եզրահանգում անելն է ուսուցիչը արժևորում է, թե աշակերտներին ինչպիսի հաջողությամբ և ինչ չափով են հասնում իրենց ուսումնական նպատակներին : Ոսուցիչներն աշակերտներին արժևորում են նաև օլիմպիադաններին կամ այլ ստուգատեսների ու մրցույթների նրանց պատրաստականության իմաստով, ինչպես նաև տարեվերջին ոչոշելւ արդյոք նրանք բավարար չափով պատրաստ են հաջորդ ուսումնական տարում կրթությունը բարեհաջող շարունակելու համար, թե ամռանը լրացուցիչ աշխատելու անհրաժեշտություն կա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Սովորողների ուսումնառության , առարկայական ծրագրերի և պլանների , չափորոշիչների , ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքբերման գործընթաց: Սովորողների գիտելիքների , կարողությունների , հմտությունների և նրանց մոտ ձևավորվող արժեքային համակարգի բարելավման նպատակով որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում ուսուցման կազմակերպումը, ուղղորդումը և խորհրդատվությունը, կրթական հնարավորությունների բացահայտումը, սովորողների ձեռքբերումների և իմացության աստիճանի ամրագրումն ու վկայագրումը: Առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների բարելավման ու կատարելագործման նպատակով օգտագործվում են միավորային /նիշային / և ուսուցանող /ոչ նիշային/ գնահատման արդյունքները :

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Շնորհակալություն, շատ պարզ սանդղակ,որ բոլորը պետք է ունենան ձեռքի տակ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Ներսիսյան
    replied
    Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ "libarmedu.am" կայքում Սահակյան Պայքարի կողմից տեղադրվել է գնահատման սանդղակը: Այն կարելի է պատճենել և փակցնել ուսուցչանոցում, դասարաններում:
    https://lib.armedu.am/resource/25480

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Գնահատումը տարբերակված կարող է լինել, ինչպես բացառիկ աշակերտների,այնպես էլ ներառական աշակերտների համար:Գրառումների միջոցով , ինչպիսի տարբերակումներ կառաջարկեք:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    star1-ի խոսքերից Նայել գրառումը
    «10» թվանշանը ենթադրում է բացառիկություն:Իսկ բացառիկ աշակերտները շատ քիչ են, ուստի միանգամայն հասկանալի է այդ թվանշանից խուսափումը:
    ՈՒսուցիչն ինքը, պետք է կարողանա բացահայտի աշակերտի մեջ /բացառիկություն/:

    Թողնել հաղորդագրություն:


  • star1
    replied
    Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանո՞վ եք համաձայն այն ուսուցիչների հետ, ովքեր ամեն կերպ խուսափում են 10 նշանակելուց:
    «10» թվանշանը ենթադրում է բացառիկություն:Իսկ բացառիկ աշակերտները շատ քիչ են, ուստի միանգամայն հասկանալի է այդ թվանշանից խուսափումը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Գիտելիքների, հմտությունների և կարողությունների ստուգման և շտկման համար նախատեսված դասերի ժամանակ գնահատվում են ուսուցման արդյունքները, հայտորոշվում են աշակերտի կրթական մակարդակը և սովորողների` գիտելիքները, հմտությունները, կարողությունները կիրառելու պատրաստակամությունը տարբեր իրավիճակներում։ Նման դասի օրինակներ են` բանավոր հարցումը (ֆրոնտալ, անհատական, խմբային), գրավոր հարցում, խնդիրների լուծումը, ստուգարք, գործնական, ինքնուրույն և ստուգողական աշխատանքները, քննությունը։ Նման դասերը անց են կացվում դասավանդվող առարկայի ծավալուն թեմաներն ուսուցանելիս։ Դասավանդվող առարկայից աշակերտների գիտելիքների ամփոփիչ ստուգման և գնահատման առավելագույն ձևը քննությունն է։

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Հարգելի ընկերներ, քննարկումներին մասնակցելու համար շնորհակալություն, սպասում առավել ակտիվ քննարկումների…

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Միավորային գնահատման իրագործման ընդունված տեսակները
    Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ ամրագրելու համար գործածության մեջ են ստուգման հետևյալ տեսակները՝
    1. բանավոր հարցում,
    2. գործնական աշխատանք,
    3. թեմատիկ գրավոր աշխատանք,
    4. կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
    Տնային և կարճ ժամանակի համար նախատեսվող աշխատանքների միավորային գնահատումը պարտադիր չէ:
    Ստուգման տեսակների բազմազանությունը նպատակ ունի տարբեր տեսանկյուններից չափել աշակերտի «գլխում եղածը», որպեսզի արդյունքում ունենանք առավել հավաստի գնահատական: «Շատ ավելի հեշտ է չափել գլխարկը, քան գլխում եղածը»: «Գլխում եղածը» չափելը ոչ թե ֆիզիկական, այլ փսիխոմետրիկ չափում է: Այդ չափման արդյունքի հավաստիությունը կախված է տարբեր տեսանկյուններով չափումների քանակից. որքան շատ լինեն չափումների տեսակները, այնքան հուսալի ու հավաստի կլինեն եզրակացությունները: Ուսումնական գործընթացում ստուգման տեսակների քանակը որոշվում է` ելնելով առարկայական դաշտում դրանց իրագործելիության հնարավորություններից:
    Ժամանակի ընթացքում ստուգման պարտադիր տեսակները կարող են փոփոխվել` ավելանալ կամ պակասել:
    Ստուգման յուրաքանչյուր տեսակ իր կիրառման ընդհանուր ծավալով պետք է ընդգրկի տվյալ առարկայի` գնահատման ենթակա կիսամյակային ամբողջ ուսումնական ծրագրային նյութը և դրան բնորոշ կրթության բովանդակային բաղադրիչները: Մեկ կիսամյակում ստուգման յուրաքանչյուր տեսակի կիրառման հաճախականությունը որոշելու նպատակով ծրագրային նյութը բաժանվում է մասերի, որոնք կոչվում են թեմաներ:
    Միավորային գնահատման նպատակով կարելի է (ոչ պարտադիր) օգտագործել կարճաժամկետ թեմատիկ աշխատանքներ, ինչպես նաև տնային առաջադրանքները` որպես բանավոր հարցումներ:
    Միավորային գնահատման ենթակա պարտադիր աշխատանքից բացակայած սովորողի համար նշանակվում է այն հանձնելու նոր ժամկետ:
    Տարբեր բաղադրիչներով միավորային գնահատումն օգնում է առավել ամբողջական պատկերացում կազմել սովորողի մասին: Դրանով բացահայտվում են վերջինիս` տարբեր կարողությունների և հմտությունների տիրապետման աստիճանները: Այդ համապատկերում սովորողին պարզ են դառնում նրա գործունեության հաջողված և թերի կողմերը: Դա հնարավորություն է ընձեռում սեփական թերությունները վերացնել, ինչպես նաև ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելիս:
    Միավորային գնահատումն աշակերտի ուսումնական ձեռքբերումների նիշային կամ թվային արտահայտությունն է, որի միջոցով պատկերացում է կազմվում կրթական պահանջներին աշակերտի համապատասխանության աստիճանի մասին:
    Ընթացիկ առաջադիմության արդյունքները բացահայտելու նպատակով գործածության երաշխավորվող չորս տեսակներից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստուգելու սովորողի, խմբի, դասարանի և դպրոցի կողմից հանրակրթական պետական չափորոշիչների, ուսումնական ծրագրերի պահանջների կատարման ընթացքը, յուրաքանչյուր սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների փաստացի վիճակը, նրա արժեքային համակարգը:
    Բանավոր հարցում
    Բանավոր հարցումը գնահատման մի տեսակ է, որի ժամանակ աշակերտը բանավոր խոսքով ներկայացնում է յուրացրած ուսումնական նյութը` դրսևորելով ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
    Բանավոր հարցման հիմնական առավելությունն այն է, որ դրանով ստուգվում են սովորողի ոչ միայն մտապահման ու վերարտադրման ընդունակությունները, այլ նաև նյութի գիտակցված ընկալման մակարդակը: Այն ավելի ամբողջական պատկերացում է տալիս աշակերտի մտավոր կարողությունների, գիտելիքների յուրացման, լեզվամտածողության, վերարտադրելու և ստեղծագործական կարողությունների մասին:
    Բանավոր հարցման միջոցով պարզվում են սովորողի ձեռքբերումները հետևյալ ուղղություններով.
     բանավոր խոսք,
     վերարտադրություն,
     հաղորդակցություն,
     համագործակցություն,
     լեզվամտածողություն,
     գիտելիքի յուրացում,
     տրամաբանություն,
     ստեղծագործական մտածողություն,
     ուսումնական գործունեություն ցուցաբերելու (մոդելավորելու) կարողություններ:
    Բանավոր հարցումը կարելի է իրականացնել
     առանձին սովորողների` տեղում կամ գրատախտակի մոտ հարցման միջոցով,
     աշակերտներին ուղղված բանավոր հարցերի միջոցով,
     տնային աշխատանքների ստուգմամբ,
     համագործակցային (խմբային) կամ փոխներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ:
    Բանավոր հարցումը կարելի է գնահատել հետևյալ հիմնական չափանիշներով.
    1. ակադեմիական գիտելիքի իմացություն,
    2. կիրառելու կարողություն,
    3. ներկայացնելու կարողություն,
    4. ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու կարողություն,
    5. միջառարկայական կապեր տեսնելու կարողություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    ՄԵնք գնահատում ենք ըստ պետական չափորոշչի,որը կարևոր պետական փաստաթուղթ է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Գնահատումն ուսուցման գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է: Գնահատման հիմնական նպատակները սկզբունքները և գործառույթները սահմանված են հանրակրթության պետական չափորոշչով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    Tamara Zakaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրակրթության ոլորտում պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատում:
    Ներքին՝ ոչ պաշտոնական գնահատումը կիրառվում է դասի ընթացքում՝ հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով:
    Արտաքին՝ պաշտոնական գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից:
    Ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը։ Մասնագետների կարծիքով, անցումը գնահատման նոր համակարգի պայմանավորված է, մի կողմից, միջազգային դաշտում համադրելիության անհրաժեշտությամբ, մյուս կողմից՝ ուսուցողական աշխատանքի կարեւորությամբ։ Ընդ որում, մասնագետների հավաստմամբ, չափման միավորների սահմանումը երկրորդական խնդիր է, կարեւորը հենց կրթության որակի բարելավումն է։
    Նկատենք, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները շատ են կենտրոնանում 10 միավորանոց համակարգի վրա, մինչդեռ այս դեպքում պարզվում է, որ չափման միավորի ընտրությունը չէ կարեւորը։ Կարեւորը ուսուցանող գնահատումն է, ընդ որում` գնահատման տարատեսակների կիրառմամբ։ Այդ դեպքում կարեւորվում է նաեւ սովորողի ինքնագնահատականը՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների սերտացումը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Գյուլնարա
    replied
    LiannaT-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասակակիցների գնահատումը գնահատման այն մեթոդներից է , որը հնարավորություն է տալիս սովորողին ինքնուրույն, առանց ուսուցչի անմիջական մասնակցության հետևել իր գիտելիք ստանալու գործընթացին, իր առաջընթացին և գնահատել իր հնարավորությունները:Այն զարգացնում է ինքնուրույն սովորելու հմտություն կարողություն: Այս մեթոդների կիրառումով սովորողները ավելի լավ են իմաստավորում իրենց ուժեղ և թույլ կողմերը:
    Եթե նախկինում գնահատման համակարգը հիմնված էր սովորողների մտապահելու եւ վերարտադրելու կարողությունը գնահատելու վրա, ապա այժմ գնահատման համակարգը պետք է լիովին համապատասխանեցվի կրթակարգի պահանջներին, ուսումնական նոր ծրագրերին, որտեղ առանձին կրթական բովանդակության բաղադրիչներ են սահմանված։

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X