Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Գնահատումը տեղեկատվության հավաքումն է այն մասին, թե ուսումնառության նպատակի որ աստիճանին է հասել սովորողը: Այդ տեղեկատվությունների համաար աղբյուր են գրավոր թեստերի արդյունքները, տնային առաջադրանքի կատարման մակարդակը, լաբարատոր և այլ գործնական, հետազոտական բնույթի գրավոր աշխատանքները, նախագծերը, բանավոր հարցումները, կիսամյակային միավորային աշխատանքները և ուսուցանող գնահատման ողղությամբ տարված աշխատանքների մասին գրանցումները:
    Գնահատումը, արժեվորումը և չափումը եզրույթներ են, որոնք առանչվում են որոշակի տվյալների պարբերակաան հավաքման և որոշումներ կայացնելու նպատակով դրանց վերլուծության հետ:
    Կենցաղային օգտագործման մեջ այդ եզրաբառերը երբեմն նույնացվում են, սակայն առկա են ենթաիմաստային տարբերություններ որոնց իմացությունը կարևոր է հատկապես մեզ համար:

    Comment


    • #17
      Իհարկե գնահաումը կարևոր դերունի դասընթացում, արժևորումն աշխտանքի, արդյունքի երևույթի արժեքավորության կամ արժեքի մասին հիմնավորված եզրահանգում անելն է ուսուցիչը արժևորում է, թե աշակերտներին ինչպիսի հաջողությամբ և ինչ չափով են հասնում իրենց ուսումնական նպատակներին :

      Comment


      • #18
        Շնորհակալություն քննարկումների համար , շատերիս մոտ կան հարցեր ,որոնց պատասխանը գտնում ենք այդ քննարկումների մեջ:

        Comment


        • #19
          Գնահատումը ուսումնառության և դրա կատարելագործման վերաբերյալ փաստեր, հավաստի տվյալներ հավաքելու շարունակական գործընթաց է, արտացոլում և տարբեր կողմերից ներկայացնում է առկա լավագույն փորձը, խթանում է սովորողների և ուսուցիչների գործունեության արդյունավետ զարգացումը:

          Comment


          • #20
            Արդյունավետ գնահատումը պետք է լինի
            . հավաստի
            . համարժեք
            . անաչառ
            . արժանահավատ
            . հուսալի
            . թափանցիկ

            Comment


            • #21
              Հանրակրթության ոլորտում պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատում:
              Ներքին՝ ոչ պաշտոնական գնահատումը կիրառվում է դասի ընթացքում՝ հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով:
              Արտաքին՝ պաշտոնական գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից:

              Comment


              • #22
                Անահիտ Մադաթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Արաքսյա համամիտ եմ Ձեզ հետ, բայց կան ուսուցիչներ, ովքեր խուսափում են անգամ 10 միավոր նշանակել անթերի կատարված թեմատիկ կամ կիսամյակային գրավոր աշխատանքներին:
                Հարգելի Անահիտ 10 նշանակում ենք, եթե սովորողը ուսունասիրվող նյութի շրջանակներից դուրս կարողանում է ուսումնասիրվող օբյեկտների և երևույթների վերաբերյալ ցուցաբերել ոչ միայն ամբողջական և համակարգված գիտելիքներ և կարողություններ, այլև մեջբերել լրացուցիչ համապարփակ տեղեկատվություն, կատարել մեկնաբանություններ, վերլուծություններ և եզրահանգումներ։ Կարողանում է տվյալ ուսումնական նյութից ստացած իր գիտելիքները և կարողությունները հմտորեն կիրառել անծանոթ իրավիճակներում։ Ստացած գիտելիքների հիման վրա կարողանում է կատարել աշխարհագրական բնույթի կանխատեսումներ։

                Comment


                • #23
                  Հարգելի Արաքսյա Ձեզ հետ համամիտ եմ, բայց տվյալ դեպքում Ձեր նշվածը վերաբերում է միայն բանավոր հարցմանը:

                  Comment


                  • #24
                    Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ Մինասյան Նորա, ես ինքս չեմ խուսափում, դա այլ ուսուցիչների մոտեցումը տեսնելով եմ գրել:
                    Հարգելի Արևիկ, ես ևս համամիտ եմ Ձեր կարծիքին:Այոՙ, կան ուսուցիչներ, որոնք այդպես են վարվում:Կարծում եմ , երեխային չպետք է հիասթափեցնել:Շնորհակալություն արձագանքելու համար:

                    Comment


                    • #25
                      Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Այս թեման շատ կարևոր եմ համարում ցանկացած մանկավարժի համար: Եվ սպասում եմ քննարկումների:
                      Սովորողների ուսումնառության , առարկայական ծրագրերի և պլանների , չափորոշիչների , ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքբերման գործընթաց: Սովորողների գիտելիքների , կարողությունների , հմտությունների և նրանց մոտ ձևավորվող արժեքային համակարգի բարելավման նպատակով որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում ուսուցման կազմակերպումը, ուղղորդումը և խորհրդատվությունը, կրթական հնարավորությունների բացահայտումը, սովորողների ձեռքբերումների և իմացության աստիճանի ամրագրումն ու վկայագրումը: Առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների բարելավման ու կատարելագործման նպատակով օգտագործվում են միավորային /նիշային / և ուսուցանող /ոչ նիշային/ գնահատման արդյունքները :
                      Հարգելի Գյուլնարա այս թեման արդեն բացված է ֆորումում, կարող եք այնտեղ շարունակել Ձեր քննարկումները
                      https://forum.armedu.am/showthread.p...B8%D6%82%D5%B4
                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ


                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment


                      • #26
                        Գնահատումը սովորողի մասին տեղեկություն ստանալու, հավաքելու, վերլուծելուև դրա հիման վրա հանրակրթության բովանդակային և կազմակերպչական աշխատանքների արդյունքներն ի մի բերելու և վերահսկելու գործընթաց է:

                        Comment


                        • #27
                          ԳՆԱՀԱՏՈՒՄ տերմինը մինչ այժմ մենք հիմանկանում օգտագործել ենք չափման իմաստով, չենք տարբերակել /գնահատում/ ու /գնահատական տալ/ արտահայտությունների իմաստները , բայց ներկայումս այն ձեռք է բերել այլ իմաստներ :Ուսումնական գործընթացում գնահատումը նշանակում է նաև քանակական ու որակական տվյալների նպատակային հավաքում : Ուստի դա ավելի լայն ընդգրկում ունի քան չափումը: Ուսուցիչների համար գնահատման նպատակը, սովորաբար , աշակերտների ձեռքբերումների հետ կապված որոշումներ կայացնելն է:

                          Օրինակ ուսուցումից հետո ուսուցիչը հայտորոշում է աշակերտների առջև ծառացած դժվարությունները, փորձում է դրանք վերացնել և ապա կատարում է յուրացման աստիճանի ստուգում: Դասարանի ձեռքբերումների մակարդակը պարզելուց հետո, ելնելով սովորողների արդեն ձեռք բերած գիտելիքներից, նա ընտրում է ուսուցումը շարունակելու ճիշտ տեղը

                          Comment


                          • #28
                            Անահիտ Մադաթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Արաքսյա Ձեզ հետ համամիտ եմ, բայց տվյալ դեպքում Ձեր նշվածը վերաբերում է միայն բանավոր հարցմանը:
                            Հարգելի Անահիտ 10 նշանակում ենք,նաև գրավոր աշխատանքները (կիսամյակային, թեմատիկ) սակայն այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ գրավոր աշխատանքները պետք է կազմված լինեն տվյալ առարկայի չափանիշներին համապատասխան։ Ինչու պետք է խուսափենք , չէ որ մենք<< բացառիկ>> ենք նշանակում ավարտական քննությունների ժամանակ, եթե աշակերտը անթերի գրավոր է ներկայացնում, հետևաբար կարելի <<բացառիկ>> նշանակել նաև կիսամյակային և թեմատիկ աշխատանքները, եթե դրանք գրված են անթերի։

                            Comment


                            • #29
                              Գնահատման հիմնական սկզբունքները

                              Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են,կարողանում ենք արդյոք մանկավարժական աշխատանքի ընթացքում պահպանել սկզբունքները՝

                              օբյեկտիվություն
                              արդարություն
                              հուսալիություն
                              անկողմնակալություն
                              հավաստիություն
                              հիմնավորվածություն
                              մատչելիություն
                              թափանցիկություն
                              Օգտաործելով գնահատման հիմնական գործառույթներն են՝
                              1,սովորողի հիմնական գործունեությանև առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից՝ մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
                              2սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
                              3դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
                              4սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
                              5սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
                              6մանկավարժների վերապատրասման և մասնագիտական աճի ապահովումը,
                              7չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
                              8հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
                              9սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
                              10դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

                              Comment


                              • #30
                                Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                                Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են,կարողանում ենք արդյոք մանկավարժական աշխատանքի ընթացքում պահպանել սկզբունքները՝

                                օբյեկտիվություն
                                արդարություն
                                հուսալիություն
                                անկողմնակալություն
                                հավաստիություն
                                հիմնավորվածություն
                                մատչելիություն
                                թափանցիկություն
                                Օգտաործելով գնահատման հիմնական գործառույթներն են՝
                                1,սովորողի հիմնական գործունեությանև առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից՝ մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
                                2սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
                                3դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
                                4սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
                                5սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
                                6մանկավարժների վերապատրասման և մասնագիտական աճի ապահովումը,
                                7չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
                                8հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
                                9սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
                                10դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։
                                Ընթացիկ գնահատման համակարգը բաղկացած է 2 հիմնական ձևերից՝ միավորային և ուսուցանող գնահատում:
                                Միավորային գնահատումը իրականացվում է հետևյալ տեսակներով՝ բանավոր հարցում, գործնական աշխատանք, թեմատիկ աշխատանք և կիսամյակային ամփոփիչ աշխատանք:
                                Ուսուցանող գնահատումը սովորողի կրթական առաջընթացի նպատակով դասավանդման և ուսումնառության ընթացքին զուգակցվող որակական աշխատանքնրն են: Ուսուցանող գնահատման իրականացման նպատակով օգտագործվում են հետևյալ տարատեսակները՝ կարճ ժամանակի համար նախատեսվող աշխատանք, բանավոր հարցում, տնային առաջադրանք, բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում, խմբային աշխատանք, գործնական աշխատանք, ռեֆերատ:

                                Comment

                                Working...
                                X