Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Գնահատում

    Այս թեման շատ կարևոր եմ համարում ցանկացած մանկավարժի համար: Եվ սպասում եմ քննարկումների:
    Սովորողների ուսումնառության , առարկայական ծրագրերի և պլանների , չափորոշիչների , ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքբերման գործընթաց: Սովորողների գիտելիքների , կարողությունների , հմտությունների և նրանց մոտ ձևավորվող արժեքային համակարգի բարելավման նպատակով որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում ուսուցման կազմակերպումը, ուղղորդումը և խորհրդատվությունը, կրթական հնարավորությունների բացահայտումը, սովորողների ձեռքբերումների և իմացության աստիճանի ամրագրումն ու վկայագրումը: Առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների բարելավման ու կատարելագործման նպատակով օգտագործվում են միավորային /նիշային / և ուսուցանող /ոչ նիշային/ գնահատման արդյունքները :

  • #2
    Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։ «Գնահատում» բառը կրթական համատեքստում կիրառության մեջ մտել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կրթական գնահատումը լայն հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած գործունեություն, որը կարող է տեղի ունենալ սովորողի կամ սովորողների գիտելիքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։Նոր մոտեցումներով գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման մեխանիզմ։

    Comment

    • #3
      Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ՝ ամփոփիչ և ձևավորող գնահատում։ Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը։ Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում, որպեսզի տեղեկություն ստանանք այն մասին, թե ինչպես կատարելագործենք նրա կողմից նյութի յուրացումը։

      Comment

      • #4
        Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

        օբյեկտիվություն
        արդարություն
        հուսալիություն
        անկողմնակալություն
        հավաստիություն
        հիմնավորվածություն
        մատչելիություն
        թափանցիկություն

        Comment

        • #5
          Գնահատման հիմնական գործառույթներն են՝

          1սովորողի հիմնական գործունեության և առաջադիմության գնահատումը, կրթական մի աստիճանից՝ մյուսին անցնման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը,
          2սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը,
          3դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը,
          4սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը,
          5սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը,
          6մանկավարժների վերապատրասման և մասնագիտական աճի ապահովումը,
          7չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը,
          8հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին,
          9սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը,
          10դպրոցի հանդեպ ծնողների վստահության ձևավորումն ու ամրապնդումը։

          Comment

          • #6
            Գնահատումը իրականացվում է 10-միավորային սանդղակով։Դրական գնահատական են համարվում 4-10 միավորները։ Բացի 10-միավորային համակարգից՝ ուսումնական ՝գործընթացում կիրառվում են նաև գնահատման որակական եղանակներ՝ բնութագրային և ստուգարքային։ Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր։ Առաջին դասարանում ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում։Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի աճի բնութագիր։

            Comment

            • #7
              Ինչքանո՞վ եք համաձայն այն ուսուցիչների հետ, ովքեր ամեն կերպ խուսափում են 10 նշանակելուց:

              Comment

              • #8
                Հարգելի Արևիկ , եթե գնահատման միավորային սանդղակում 10 միավոր է սահմանված , ուստի մենք չպետք է խուսափենք գնահատել 10 միավոր, բայց գնահատականը պետք է արդարացված լինի և համապատասխանի տվյալ առարկայի դպրոցական չափորոշիչներին ու ծրագրային պահանջներին։ Սովորաբար դասարաններում շատ չենք հանդիպում այնպիսի աշակերտների, ովքեր <<բացառիկ>> են, իսկ եթե կան ուրեմն պետք է գնահատվեն։

                Comment

                • #9
                  Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Շնորհակալություն պատասխանի համար:

                  Comment

                  • #10
                    Արևիկ ջան նաև նշեմ, որ ես իմ պրակտիկայում ունեցել եմ աշակերտներ, որոնց գնահատելեն 10, դրանք այն աշակերտներն են, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են աշխարհագրության առարկայակն օլիմպիադաի, և արժանացել են գովասանագրի, 2-րդ կարգի դիպլոմի։

                    Comment

                    • #11
                      Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Արևիկ ջան նաև նշեմ, որ ես իմ պրակտիկայում ունեցել եմ աշակերտներ, որոնց գնահատելեն 10, դրանք այն աշակերտներն են, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են աշխարհագրության առարկայակն օլիմպիադաի, և արժանացել են գովասանագրի, 2-րդ կարգի դիպլոմի։
                      Ես նույնպես գտնում եմ, որ չպետք է խուսափել 10 նշանակելուց, բայց նաև չպետք է շռայլել:

                      Comment

                      • #12
                        Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ինչքանո՞վ եք համաձայն այն ուսուցիչների հետ, ովքեր ամեն կերպ խուսափում են 10 նշանակելուց:
                        Հարգելի Արևիկ, ինչու՞ պետք է խուսափել 10 նշանակելուց:Չէ՞ որ դա երեխայի աշխատանքն է, գնահատվում է նրա գիտելիքը:Սակայն այն պետք է լինի արդարացված;

                        Comment

                        • #13
                          Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Արևիկ, ինչու՞ պետք է խուսափել 10 նշանակելուց:Չէ՞ որ դա երեխայի աշխատանքն է, գնահատվում է նրա գիտելիքը:Սակայն այն պետք է լինի արդարացված;
                          Հարգելի՛ Մինասյան Նորա, ես ինքս չեմ խուսափում, դա այլ ուսուցիչների մոտեցումը տեսնելով եմ գրել:

                          Comment

                          • #14
                            Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                            Այս թեման շատ կարևոր եմ համարում ցանկացած մանկավարժի համար: Եվ սպասում եմ քննարկումների:
                            Սովորողների ուսումնառության , առարկայական ծրագրերի և պլանների , չափորոշիչների , ինչպես նաև կրթական քաղաքականության մասին որոշումներ կայացնելիս գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքբերման գործընթաց: Սովորողների գիտելիքների , կարողությունների , հմտությունների և նրանց մոտ ձևավորվող արժեքային համակարգի բարելավման նպատակով որոշումներ կայացնելիս հաշվի են առնվում ուսուցման կազմակերպումը, ուղղորդումը և խորհրդատվությունը, կրթական հնարավորությունների բացահայտումը, սովորողների ձեռքբերումների և իմացության աստիճանի ամրագրումն ու վկայագրումը: Առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների բարելավման ու կատարելագործման նպատակով օգտագործվում են միավորային /նիշային / և ուսուցանող /ոչ նիշային/ գնահատման արդյունքները :
                            Գնահատակնը երեխաների համար կարևոր են:Կարևոր է երեխային բացատրել իր գնահատականի էությունը...Առանց գնահատականի ուսումնական գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը կկորչի...

                            Comment

                            • #15
                              Արաքսյա Թևոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Արևիկ , եթե գնահատման միավորային սանդղակում 10 միավոր է սահմանված , ուստի մենք չպետք է խուսափենք գնահատել 10 միավոր, բայց գնահատականը պետք է արդարացված լինի և համապատասխանի տվյալ առարկայի դպրոցական չափորոշիչներին ու ծրագրային պահանջներին։ Սովորաբար դասարաններում շատ չենք հանդիպում այնպիսի աշակերտների, ովքեր <<բացառիկ>> են, իսկ եթե կան ուրեմն պետք է գնահատվեն։
                              Հարգելի Արաքսյա համամիտ եմ Ձեզ հետ, բայց կան ուսուցիչներ, ովքեր խուսափում են անգամ 10 միավոր նշանակել անթերի կատարված թեմատիկ կամ կիսամյակային գրավոր աշխատանքներին:

                              Comment

                              Working...
                              X