Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դպրոցականի պատրասվածությունը՝ հայտորոշիչ գնահատում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դպրոցականի պատրասվածությունը՝ հայտորոշիչ գնահատում

    Կրտսեր դպրոցականի տարիքը համարվում ՝ մի նոր փուլ երեխայի կյանքում , որն էլ ունի իր առանձնահատկությունները : Այս տարիքում երեխան առաջին անգամ ոտք է դնում դպրոց , որն էլ բացում է գիտելիքների և կարողությունների ձեռքբերման մի նոր աշխարհ : Այս տարիքում փոխվում են երեխայի հետաքրքրություններն ու արժեքները և երեխան ձեռք է բերում սոցիալական նոր կարգավիճակ : Եվ այս նոր սոցիալական կարգավիճակն էլ իր հետ բերում է որոշակի դժվարություններ :Դպրոցական պատրաստվածությունից է կախված ուսման հաջող սկիզբը , երեխաների զարգացումը : Այդ իսկ պատճառով երեխան պետք է ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ լինի դպրոց հաճախելուն : Իսկ հոգեբանորեն պատրաստվածությունը դպրոցին բարդ գործընթաց է, որը պահանջում է ինտելեկտուալ , կամային զարգացման բարձր մակարդակ :
    Որպեսզի երեխան հեշտությամբ հարմարվի դպրոցական կյանքին , դպրոցական պարապմունքներին և առաջադրանքներին , շատ կարևոր է նրա մոտ ցանկություն և սեր առաջացնել ուսման գործընթացի նկատմամբ :
    Դպրոցի նկատմամբ լավ վերաբերմունք և ձգտում առաջացնելու համար շատ կարևոր է նաև շրջապատի մեծահասակների և հասակակիցների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ :
    Սկզբնական շրջանում երեխային գրավում են դպրոցական կյանքի արտաքին ատրիբուտները ՝ գրիչները , տետրերը , պայուսակը և այլն :Նրանց գրավում է նաև նոր ընկերներ ձեռք բերելու հանգամանքը : Հետագայում արդեն սովորելու , նոր բան իմանալու, գնահատական ստանալու ցանկություն է առաջանում :
    Դպրոց ընդունվող երեխայի համար կարևոր է նաև ուսուցչի և հասակակիցների վերաբերմունքը իր նկատմամբ : Հետագայում երեխայի մոտ առաջանում է համագործակցային – մրցակցային շփում հասակակիցների հետ : Որի արդյունքում երեխան պլանավորում է իր գործողությունները ՝ կանխատեսելով լավ արդյունքները :
    Դպրոց հաճախելու համար շատ կարևոր է նաև երեխայի ինտելեկտուալ պատրաստվածությունը : Ինտելեկտուալ պատրաստվածության հիմքում ընկած է մտավոր գործընթացի զարգացումը : Օրինակ՝ Երեխան պետք է կարողանա համեմատել առարկաները , խմբավորել ըստ նրանց առանձնահատկությունների , եզրակացություններ կատարել : Դպրոց հաճախող երեխան պետք է ունենա լայն պատկերացումներ ՝ պատկերային , տարածային , ճանաչողական և խոսքի զարգացման համապատասխան մակարդակ :
    Իմ կարծիքով ուսուցման գործընթացում ավելի հեշտ է զարգացնել երեխայի ինտելեկտուալ մակարդակը , քան անձնային առանձնահատկությունները : Այդ իսկ պատճառով կարևոր է , որ երեխան հոգեբանորեն պատրաստ լինի դպրոց հաճախելուն :

  • #2
    Հարգելի գործընկերներ առաջարկում եմ այս թեմայի շուրջ գրեք Ձեր կարծիքները :
    Վերջին խմբագրողը՝ Վիոլետա Կոստանդյան; 13-06-17, 19:53.

    Comment


    • #3
      Իհարկե, համամիտ եմ, ամպայման պետք է աշակերտին նախապես պատրաստել դպրոց գանլուն:Այն երեխաները, ովքեր մեկ տարի ավելի են խաղում, ավելի հեշտ են հարմարվում դպրոցին և ավելի բարձր արդյունավետություն են ցուցաբերում ուսման մեջ: Դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ գերազանց են սովորում, բայց ավելի լայն հնարավորություններ են ունենում զարգանալու և դիմանալու դպրոցական կյանքի ընթացքում ծագած տարբեր դժվարություններին:

      Comment


      • #4
        Շնորհակալություն գրառման համար:Դուք ճիշտ եք, երեխային պետք է նախապատրաստել դպրոցին : Եվ շատ կարևոր է ճանաչել երեխային , նրա կարողութունները , հնարավորություններն ու նախասիրությունները :

        Comment


        • #5
          Հարգելի Վիոլետա, կարևորում եմ հայտորոշիչ ստուգմամբ երեխայի պատրաստվածությունը դպրոցին ստուգելը, քանի որ այն առաջին ամիսներին օգնում է ուսուցչին՝ ճիշտ կազմակերպել աշխատանքները յուրաքանչյուր երեխայի հետ: Սակայն այդ ստուգումը իմ կարծիքով ճիշտ է խաղային ֆոնի վրա կատարելը, որպեսզի երեխան <<բացվի>>, դրսևորի իր նախագիտելիքները, կարողություններ, հմտություններ:

          Comment


          • #6
            Հարգելի Ֆլորա շնորհակալ եմ մտքերի համար , Ձեր առաջարկած մոտեցումն էլ է կիրառելի:

            Comment


            • #7
              Ընդունում եմ հայտորոշիչ գնահատումը, իսկ ի՞նչ եղանակներով այն կազմակերպել, կիսվեք ձեր փորձով։
              Ի․ Մարգարյան

              Comment


              • #8
                Հայտորոշիչ աշխատանքներն իրականացնում եմ թեման ուսումնասիրելուց, ամփոփելուց և կիսամյակի ավարտին ։ Եվ յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մշակում եմ նորմեր ,ըստ որի որոշում եմ թե նյութը որրքանով են յուրացրել ։ Այսինքը ախտորոշում եմ լավ է յուրացրել, գերազանց, բավարար ,թե չի յուրացրել ։

                Comment


                • #9
                  Հարգելի Իրինա, իմ կարծիքով այն պետք է կատարել խաղային ֆոնի վրա, որպեսզի երեխան կարողանա ազատ արտահայտվել. իսկ նախօրոք պետք է մեզ համար հստակեցնենք՝ ինչն են հայտորոշում:

                  Comment


                  • #10
                    Ոչ միայն աշակերտի հսյտորոշիչ ստուգումն է կարևոր այլ նաև հոգեբանական պատրաստվածությունը:Անցումը խաղերից դասերի ևս դասվում է մանկական սթրեսների դասին:

                    Comment


                    • #11
                      Անգին Ասլանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ոչ միայն աշակերտի հսյտորոշիչ ստուգումն է կարևոր այլ նաև հոգեբանական պատրաստվածությունը:Անցումը խաղերից դասերի ևս դասվում է մանկական սթրեսների դասին:
                      Դպրոցականի հայտորոշիչ գնահատում ասելով հասկանում ենք նաև հոգեբանական պատրաստվածությունը:

                      Comment


                      • #12
                        Իսկ չեք կարծում, որ ուսուցիչն էլ պետք է հոգեբանորեն պատրաստ լինի դասին:
                        Ի․ Մարգարյան

                        Comment


                        • #13
                          Իրինա Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Իսկ չեք կարծում, որ ուսուցիչն էլ պետք է հոգեբանորեն պատրաստ լինի դասին:
                          Իհարկե , պետք է ուսուցիչն էլ հոգեբանորեն պատրաստ լինի : Յուրաքանչյուր նոր սերունդ ընդունելիս, այնպիսի տպավորություն է կարծես առաջին անգամ եմ դպրոց մտնում:

                          Comment


                          • #14
                            Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հայտորոշիչ աշխատանքներն իրականացնում եմ թեման ուսումնասիրելուց, ամփոփելուց և կիսամյակի ավարտին ։ Եվ յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մշակում եմ նորմեր ,ըստ որի որոշում եմ թե նյութը որրքանով են յուրացրել ։ Այսինքը ախտորոշում եմ լավ է յուրացրել, գերազանց, բավարար ,թե չի յուրացրել ։
                            Հարգելի Վիոլետ, հայտորոշիչ աշխատանք տրվում է նաև շատ կարճ ժամանակով՝ նոր նյութի հաղորդման դասավերջին 5-7 րոպե տևողությամբ՝ պարզելու, թե որքանով յուրացրեցին սովորողները նոր նյութը, արդյունքները ստուգվում են անմիջապես, կատարվում է սխալների ուղղում, եթե անհրաժեշտ է՝ նորից բացատրվում է այն,որպեսզի սովորողը կարողանա տանն ինքնուրույն կատարել տնային հանձնարարությունը:

                            Comment


                            • #15
                              Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Վիոլետ, հայտորոշիչ աշխատանք տրվում է նաև շատ կարճ ժամանակով՝ նոր նյութի հաղորդման դասավերջին 5-7 րոպե տևողությամբ՝ պարզելու, թե որքանով յուրացրեցին սովորողները նոր նյութը, արդյունքները ստուգվում են անմիջապես, կատարվում է սխալների ուղղում, եթե անհրաժեշտ է՝ նորից բացատրվում է այն,որպեսզի սովորողը կարողանա տանն ինքնուրույն կատարել տնային հանձնարարությունը:
                              Հարգելի Ֆլորա , լիովին համամիտ եմ Ձեզ հետ հայտորոշիչ թեստի անցկացման հարցում , սակայն թեման տեղադրելիս ես ի նկատի եմ ունեցել վեց տարեկան երեխաների պատրաստվածությունը դպրոց հաճախելիս :

                              Comment

                              Working...
                              X