Հայտարարություն

Collapse
No announcement yet.

10-միավորանոց գնահատման մակարդակի թերությունը

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Գնահատումը դրդում է աշակերտներին մտածել նյութի շուրջ,վերանայել ու ամրապնդել նախկին գիտելիքները,դրսևորել կարողություններն ու հմտությունները:

    Comment


    • #32
      Աշակերտների կողմից գիտելիքների ձեռքբերման ընդհանուր պատկերը ստանալու համար անհրաժեշտ է կիռարել և համադրել ստուգման տարբեր փոխկապակցված եղանակներ,որոնց թվին են պատկանում տնային աշխատանքը,բանավոր հարցումը,ինքնագնահատունը և փոխադարձ գնահատումը,խմբային աշխատանքը,կարձ ժամանակ պահանջող գրավոր աշխատանքը, ծավալուն գրավոր աշխատանքը,գործնական աշխատանքը,դիագնոստիկ գնահատումը,ինքնուրույն հետազոտությունը,ամփոփիչ աշխատանքը և այլն:

      Comment


      • #33
        Հարգելի ֆորումցիներ, իհարկե համամիտ եմ ձեզ հետ. 10-միավորանոց գնահատումն ունի որոշակի թերություններ. նույնիսկ եթե 10-միավորային գնահատման սանդղակը փակցված է դասարանում, որից կարողանան օգտվել թե սովորողները, թե ուսուցիչները, երբեմն հստակ չափանիշներով չենք կարողանում գնահատել, կարծում եմ դա վերանայման կարիք ունի:

        Comment


        • #34
          Հարգելի Flora Hovhannisyan,ես հասկանում եմ,որ հինգմիավորանոց համակարգը այս նոր ստանդարտներով չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման միջինացված միասնական չափանիշներ:10-միավորանոց գնահատման հնարավորությունները ավելի լայն են և այդ պատճառով գնահատումը ճշգրիտ չէ:

          Comment


          • #35
            Հարգելի՛ կոլեգաներ հետևելով բոլոր գրառումներին,կարող եմ հստակ ասել,որ գնահատման յուրաքանչյուր սանդղակ ունի և՛ թերություններ,և՛ առավելություններ:Սակայն 10-բալանոց գնահատման համակարգում ուսուցիչը գնահատման մեջ ավելի ազատ է:

            Comment


            • #36
              [QUOTE=Օլգա Հայրապետյան;29664]Հարգելի Flora Hovhannisyan,ես հասկանում եմ,որ հինգմիավորանոց համակարգը այս նոր ստանդարտներով չի ապահովում ճշգրիտ տարբերակված գնահատում և միավորային համարժեքության որոշման առումով բարդություններ է առաջացնում այլ երկրների գնահատման միջինացված միասնական չափանիշներ:10-միավորանոց գնահատման հնարավորությունները ավելի լայն են և այդ պատճառով գնահատումը ճշգրիտ չէ:

              Հարգելի Օլգա, 10-միավորանոց գնահատման համակարգում ուսուցիչը գնահատման մեջ ավելի ազատ է, բայց միևնույն է, նա առավել չիշտ կգնահատի, եթե հետևի չափանիշներին:

              Comment


              • #37
                Համամիտ եմ հարգելի Ֆլօրա, ուղղակի շատ անգամ զիջողաբար , աշակերտի կարողությունները հաշվի առնելով ենք առաջնորդվում:

                Comment


                • #38
                  Հարգելի Օլգա, ինձ թվում է, որ10-միավորանոց գնահատման համակարգը չէ ուսման որակի անկման պատճառը: Պատճառներից մեկը արժեհամակարգի փոփոխությունն է, հիմա մի տեսակ ուրիշ արժեքներ են գովազդվում, այլ հերոսներ կան:Ամենակարևորը՝ բարձրագույն կրթությունը հասանելի է բոլորին, ինչը շատ ցավալի է, պատճառն էլ՝ ակնհայտ:

                  Comment


                  • #39
                    Հարգելի ,շնորհակալ եմ պատասխանելու համար:Չնայաց արժեհամակարգի փոփոխությանը,դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու,ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումն է:

                    Comment


                    • #40
                      Անահիտ Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի՛ կոլեգաներ հետևելով բոլոր գրառումներին,կարող եմ հստակ ասել,որ գնահատման յուրաքանչյուր սանդղակ ունի և՛ թերություններ,և՛ առավելություններ:Սակայն 10-բալանոց գնահատման համակարգում ուսուցիչը գնահատման մեջ ավելի ազատ է:
                      Շնորհակալություն, հարգելի Անահիտ: Ես համամիտ եմ Ձեզ հետ, 10-ը միավորանոց գնահատման սանդղակը բավականին լայն հնարարավորություն է ուսուցչի համար: Այն ճկուն փոխարինում է՞ 5-՞ կամ ՞4-՞ -ին: Ինչու 4-ից հանած, երբ կա 6-ը կամ մյուս նիշերը, որոնք շատ լավ փոխարինում են 5-բալանոց գնահատման համակարգին:

                      Comment


                      • #41
                        Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի ,շնորհակալ եմ պատասխանելու համար:Չնայաց արժեհամակարգի փոփոխությանը,դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու,ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների ապահովումն է:
                        Համամիտ եմ հարգելի Օլգա, ավելացնեմ նաև առաջին հերթին լավ մարդ դաստիարակել և հասարակությանը պիտանի դարձնել:

                        Comment


                        • #42
                          Հարգելի գործընկեր կարծում եմ երեք թվանշանն ստանում էին գրեթե ոչինչ չիմացող աշակերտները, իսկ ահա գնահատման 10 միավորանոց համակարգը թույլ է տալիս յուրաքանչյուրին իր գիտեցածի չափով գնահատել:

                          Comment


                          • #43
                            Օլգա Հայրապետյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Աշակերտների կողմից գիտելիքների ձեռքբերման ընդհանուր պատկերը ստանալու համար անհրաժեշտ է կիռարել և համադրել ստուգման տարբեր փոխկապակցված եղանակներ,որոնց թվին են պատկանում տնային աշխատանքը,բանավոր հարցումը,ինքնագնահատունը և փոխադարձ գնահատումը,խմբային աշխատանքը,կարձ ժամանակ պահանջող գրավոր աշխատանքը, ծավալուն գրավոր աշխատանքը,գործնական աշխատանքը,դիագնոստիկ գնահատումը,ինքնուրույն հետազոտությունը,ամփոփիչ աշխատանքը և այլն:
                            Հարգելի Օլգա,ըստ իս գնահատման սանդղակը քանի միավորանոց էլ լինի,միևնույն է ունենալու է թերի կողմեր,և չի լինելու կատարյալ:Ուստի պետք է կարողանալ հնարավորինս ճիշտ գնահատել՝ելնելով սովորողի գիտելիքների պաշարից:

                            Comment


                            • #44
                              10- միավորանոց գնահատումն իմ կարծիքով շատ ավելի արդյունավետ է գործում: Նույնիսկ միջին մակարդակի գնահատման դեպքում էլ ՝4-5-6,աշակերտը ճիշտ է գնահատվում :Իսկ թերություններ միշտ էլ կգտնվեն: Աշակերտին պետք է միշտ խրախուսել, եթե նա հարգում է իր իսկ ստացած գնահատականը:

                              Comment


                              • #45
                                Հարգելի կոլեգաներ,ուսումնական ծրագրի գնահատման գործընթացում կարևոր է ընտրել այնպիսի գնահատման միջոցներ,որոնք թույլ կտան արավելագույնս որոշակի տեսնել ուսումնական նպատակների իրագործման աստիճանը:

                                Comment

                                Working...
                                X