Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Սարգսյան Ծովինար
    Մոդերատոր
    • Apr 2017
    • 127

    #61
    Հարգելի Նաիրա, աշակերտին խրախուսելու համար օգտագործում եմ ուսուցանող, խոսքային գնահատականը,նաև ուղղորդված և նպատակային ամենօրյա ուշադրությունը տվյալ աշակերտի առաջխաղացման նկատմամբ:Եվ վստահեցնում եմ ,որ որոշ ժամանակ անց այդ առաջընթացը արդեն բարելավում է աշակերտի գնահատականը:

    Comment

    • Նաիրա Մելիքսեթյան
      Ավագ մասնակից
      • Mar 2017
      • 376

      #62
      Լիովին համաձայն եմ Ձեր հետ։Բայց երբ տեսնում ես, որ աշակերտը իր հնարավորությունները գերազանցում է,չպետք է արդյոք խրախուսել։Օրինակ` ինչ գնահատական կդնեք միջին ընդունակությամբ աշակերտին, որը գրականության մեկ դասաժամի ներկայանա փայլուն` անթերի ասմունք, վերլուծություն, կենսագրության իմացությություն։Սխալ է արդյոք բարձր գնահատելը։
      Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

      Comment

      • Սարգսյան Ծովինար
        Մոդերատոր
        • Apr 2017
        • 127

        #63
        Այդ դեպքում աշակերտին բարձր կգնահատեի և դա կլիներ նրա իսկական գնահատականը օրվա դասի համար:

        Comment

        • Սարգսյան Ծովինար
          Մոդերատոր
          • Apr 2017
          • 127

          #64
          Նաիրա ջան,ես չեմ բացառում ,որ գնահատականը կարող է հանդիսանալ խրախուսման միջոց,ուղղակի պիտի մոտեցումը նուրբ և զգուշավոր լինի,որ հակառակ արդյունքը չստացվի....

          Comment

          • Նաիրա Մելիքսեթյան
            Ավագ մասնակից
            • Mar 2017
            • 376

            #65
            Ծովինար ջան, լիովին համաձայն եմ:Ես հենց այնպես չէ, որ նման հարցադրում եմ կատարել: Ես էլ բարձր գնահատական դրեցի թույլ ընդունակություններով աշակերտին և դիտողություն ստացա,որ գերազանց և միջակ սովորողներին հավասար գնահատեցի:Բայց եթե աշակերտն այդ օրվա համար շատ էր չարչարվել ու արդյունքի հասել, եթե ոչ բարձր գնահատականով, ապա ինչպես խրախուսեի, ոգևորեի, որ աշակերտին չկոտրեի:
            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

            Comment

            • Ալվարդ_Մ
              Ավագ մասնակից
              • Feb 2017
              • 374

              #66
              Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Լիովին համաձայն եմ Ձեր հետ։Բայց երբ տեսնում ես, որ աշակերտը իր հնարավորությունները գերազանցում է,չպետք է արդյոք խրախուսել։Օրինակ` ինչ գնահատական կդնեք միջին ընդունակությամբ աշակերտին, որը գրականության մեկ դասաժամի ներկայանա փայլուն` անթերի ասմունք, վերլուծություն, կենսագրության իմացությություն։Սխալ է արդյոք բարձր գնահատելը։
              Միանշանակ բարձր պիտի գնահատել: Աշակերտի ցանկացած պատասխանից /թեկուզ սխալ/ուսուցիչը պետք է կարողանա այնպիսի հարցադրումներ անի, որ իր իսկ օգնությամբ ճիշտ պատասխանն ապահովվի: Եթե աշակերտը ակտիվ է հարցադրումներում, դրա համար էլ պետք է գնահատել: Անկեղծորեն Ձեր հարցադրումից զարմացած եմ`Ձեր ձեւակերպմամբ. անթերի ասմունք,... ինչ կգնահատեք?:

              Comment

              • Ալվարդ_Մ
                Ավագ մասնակից
                • Feb 2017
                • 374

                #67
                Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ծովինար ջան, լիովին համաձայն եմ:Ես հենց այնպես չէ, որ նման հարցադրում եմ կատարել: Ես էլ բարձր գնահատական դրեցի թույլ ընդունակություններով աշակերտին և դիտողություն ստացա,որ գերազանց և միջակ սովորողներին հավասար գնահատեցի:Բայց եթե աշակերտն այդ օրվա համար շատ էր չարչարվել ու արդյունքի հասել, եթե ոչ բարձր գնահատականով, ապա ինչպես խրախուսեի, ոգևորեի, որ աշակերտին չկոտրեի:
                Դուք ճիշտ եք վարվել: Ձեր վերաբերմունքին /դպրոցում/ արձագանքողներն են սխալ եղել:

                Comment

                • Karine Barseghyan
                  Մոդերատոր
                  • May 2017
                  • 173

                  #68
                  Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կարինե ջան, կարծրատիպերից միանգամից հրաժարվելը գրեթե անհնար է, դա պետք է աստիճանաբար և տարիների ընթացքում լինի:
                  Այդ դեպքում եկե՛ք անցնենք այդ գործընթացին, գուցե մի օր հասնենք նրան, որ աշակերտը ուրախանա ձեռք բերած գիտելիքով և ոչ թե ստացած գնահատականով:

                  Comment

                  • Նաիրա Մելիքսեթյան
                    Ավագ մասնակից
                    • Mar 2017
                    • 376

                    #69
                    Շնորհակալություն, Ալվարդ ջան:
                    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                    Comment

                    • Նաիրա Մելիքսեթյան
                      Ավագ մասնակից
                      • Mar 2017
                      • 376

                      #70
                      Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Այդ դեպքում եկե՛ք անցնենք այդ գործընթացին, գուցե մի օր հասնենք նրան, որ աշակերտը ուրախանա ձեռք բերած գիտելիքով և ոչ թե ստացած գնահատականով:
                      Համամիտ եմ Ձեր հետ:
                      Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                      Comment

                      • Քնարիկ Հ.
                        Մոդերատոր
                        • May 2017
                        • 192

                        #71
                        Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի մանկավարժներ, հոգեբաններ,կարելի է արդյոք բարձր գնահատականը համարել խրախուսանքի միջոց:Խրախուսանքի ի՞նչ մեթոդներ Դուք կառաջարկեք:
                        Նաիրա ջան, իհարկե, գնահատականը նույնպես կարելի է օգտագործել որպես խրախուսանքի միջոց։Աշակկերտին ոգևորելու համար կարելի է օգտագործել խրախուսանքի ցանկացած միջոց։
                        Վերջին խմբագրողը՝ Քնարիկ Հ.; 17-05-17, 14:40.

                        Comment

                        • Նաիրա Մելիքսեթյան
                          Ավագ մասնակից
                          • Mar 2017
                          • 376

                          #72
                          Շնորհակալություն, Քնարիկ ջան։Իսկ խրախուսանքի ինչ միջոցներ եք կիրառում Դուք։
                          Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                          Comment

                          • Քնարիկ Հ.
                            Մոդերատոր
                            • May 2017
                            • 192

                            #73
                            Ես զրույցով եմ խրախուսում, գնահատականով, դասարանում մրցույթ եմ անցկացնում` ամսվա լավագույն աշակերտ անվանակարգով։Լավագույն աշակերտի նկարը փակցնում ենք պատին։

                            Comment

                            • Լիլիթ35
                              Մասնակից
                              • Apr 2011
                              • 47

                              #74
                              Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի մանկավարժներ, հոգեբաններ,կարելի է արդյոք բարձր գնահատականը համարել խրախուսանքի միջոց:Խրախուսանքի ի՞նչ մեթոդներ Դուք կառաջարկեք:
                              Հարգելի նաիրա: Շատ հետաքրքիր է Ձեր առաջարկած թեման: Ամենամեծ խրախուսանքը աշակերտի համար դա ուսուցչի ժպիտն է ու գովասանքի խոսքերը:

                              Comment

                              • Նաիրա Մելիքսեթյան
                                Ավագ մասնակից
                                • Mar 2017
                                • 376

                                #75
                                Հարգելի Լիլիթ, շնորհակալություն արձագանքի համար։Համամիտ եմ Ձեր հետ, իրոք, աշակերտի համար մեծ խրախուսանք է նաև ուսուցչի ջերմ վերաբերմունքը։
                                Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information