Ալվարդ_Մ-ի խոսքերից
Նայել գրառումը
Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց
Collapse
X
-
Բացարձակապես համաձայն չեմ այն մտքի հետ, թե գնահատականը պետք է դառնա խրախուսման կամ առավելևս պատժի միջոց: Վերջինս հատկապես արգելված եզր է մանկավարժության մեջ առհասարակ, մանկավարժությունն ու պատիժն իրար հետ կապ չունեն: Պետք է նաև տարբերակել` որ գնահատման մասին է խոսքը. ուսուցանող, թե միավորային. Ձեր նշած խրախուսող գնահատականը միայն ուսուցանող գնահատման դեպքում է կիրառելի:
Մյուս թյուր կարծիքը, որը հաճախ եմ լսում այս կամ այն քննարկման ժամանակ, դա այն է, թե կարևորը գիտելիքը չէ, կարևորը մարդկային որակներն են: Այստեղ հարց է առաջանում. արդյոք մեկը մյուսին հակասում է, կամ պետք է դրանք դնել նույն հարթության վրա, համեմատել, հակադրել:Վերջին խմբագրողը՝ Աննա Անանյան; 14-05-17, 22:44.Աննա Անանյան
Comment
-
-
Շնորհակալություն կարծիքի համար:Իսկ Դուք խրախուսանքի ինչ մեթոդ կառաջարկեիք:Աշակերտին ոգևորելու համար ինչ-որ խրախուսանք պետք է արդյոք կիրառել:Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումըԲացարձակապես համաձայն չեմ այն մտքի հետ, թե գնահատականը պետք է դառնա խրախուսման կամ առավելևս պատժի միջոց: Վերջինս հատկապես արգելված եզր է մանկավարժության մեջ առհասարակ, մանկավարժությունն ու պատիժն իրար հետ կապ չունեն: Պետք է նաև տարբերակել` որ գնահատման մասին է խոսքը. ուսուցանող, թե միավորային. Ձեր նշած խրախուսող գնահատականը միայն ուսուցանող գնահատման դեպքում է կիրառելի:
Մյուս կարծիքը, որը հաճախ եմ լսում այս կամ այն քննարկման ժամանակ, դա այն է, թե կարևորը գիտելիքը չէ, կարևորը մարդկային որակներն են: Այստեղ հարց է առաջանում. արդյոք մեկը մյուսին հակասում է, կամ պետք է դրանք դնեն նույն հարթության վրա, համեմատել, հակադրել:Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան
Comment
-
-
Դե պետք է ավելի շատ ընդգծել այն, թե նա ինչ է կարողանում, ինչն է լավ արել, ինչն է ճիշտ պատասխանել...այսինքն ցույց տալ աշակերտին ոչ թե այն, ինչում թերանում է, այլ այն, ինչում հաջողություն է արձանագրում: Աշակերտին համեմատել միայն և միայն իր հետ. օրինակ ` նախորդ անգամվա համեմատ դու ավելի լավ էիր պատրասռվել, կամ հակառակ: Բայց ոչ մի դեպքում նրան չհամեմատել մյուս աշակերտների հետ: Խրախուսանքն այնպես պետք է անել, որ մյուս աշակերտները չճնշվեն, ամեն մեկի մեջ գտնել այն լավագույնը, որը պետք է զարգացնել տարիների ընթացքում: Այստեղ մի կարևոր բան կա` ոչ դրվատանքը, ոչ քննադատությունը չպետք է չարաշահել, այն կարող է տալ լրիվ հակառակ արդյունք, կարող է նաև արժեզրկվել:Աննա Անանյան
Comment
-
-
Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ՝ ամփոփիչ և ձևավորող գնահատում։ Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը։ Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում, որպեսզի տեղեկություն ստանանք այն մասին, թե ինչպես կատարելագործենք նրա կողմից նյութի յուրացումը։
Գնահատում -Վիքիպեդիա
Comment
-
-
Լիովին համաձայն եմ:Խրախուսանքն էլ պիտի լինի ժամանակին ու տեղին:kara1969-ի խոսքերից Նայել գրառումըիհարկե գնահատականը կարող է լինել նաև խրախուսանքի մի ձև: Բայց կարող է նաև հակառակը լինի:Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան
Comment
-
-
Հարգելի Աննա, խոսքը միանգամայն այն մասին չէ, թե որն է կարևոր՝ գիտելիքը, թե մարդկային որակները: Խոսքն այն մասին է, որ ուսուցիչը շատ հաճախ դադարում է երեխայի մեջ մարդ տեսնել, անտեսում է նրան՝ գիտելիքների թույլ պաշար ունենալու հանգամանքով պայմանավորված, և նույնիսկ որոշում պատժել՝ այս կամ այն միջոցառմանը մասնակից չդարձնելով:Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումըԲացարձակապես համաձայն չեմ այն մտքի հետ, թե գնահատականը պետք է դառնա խրախուսման կամ առավելևս պատժի միջոց: Վերջինս հատկապես արգելված եզր է մանկավարժության մեջ առհասարակ, մանկավարժությունն ու պատիժն իրար հետ կապ չունեն: Պետք է նաև տարբերակել` որ գնահատման մասին է խոսքը. ուսուցանող, թե միավորային. Ձեր նշած խրախուսող գնահատականը միայն ուսուցանող գնահատման դեպքում է կիրառելի:
Մյուս կարծիքը, որը հաճախ եմ լսում այս կամ այն քննարկման ժամանակ, դա այն է, թե կարևորը գիտելիքը չէ, կարևորը մարդկային որակներն են: Այստեղ հարց է առաջանում. արդյոք մեկը մյուսին հակասում է, կամ պետք է դրանք դնեն նույն հարթության վրա, համեմատել, հակադրել:Լուսինե Ավագյան
Comment
-
-
Լավ կլիներ հասնել այն համոզմանը, որ գիտելիքը բարձրագույն արժեք է, բայց դրա համար հարկավոր է արմատական փոփոխություն մեր կրթական համակարգում: Մենք կարո՞ղ ենք գնալ դրան, մենք պատրա՞ստ ենք հրաժարվել հին կարծրատիպերից:Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումըԻնչու մեզ չի հաջողվում գնահատականով պատժելու կամ խրախուսելու փոխարեն կիրառել այնպիսի քայլեր, որոնք կբերեն մեզ, մեր երեխաներին այն համոզմունքի, որ գիտելիքը բարձրագույն արժեք է:
Comment
-
-
Կարինե ջան, կարծրատիպերից միանգամից հրաժարվելը գրեթե անհնար է, դա պետք է աստիճանաբար և տարիների ընթացքում լինի:Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումըԼավ կլիներ հասնել այն համոզմանը, որ գիտելիքը բարձրագույն արժեք է, բայց դրա համար հարկավոր է արմատական փոփոխություն մեր կրթական համակարգում: Մենք կարո՞ղ ենք գնալ դրան, մենք պատրա՞ստ ենք հրաժարվել հին կարծրատիպերից:Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան
Comment
-
իրականում ուսուցիչների մեծ մասը, համենայն դեպս իմ կոլեգաների, տեսնում ու գնահատում են մարդկային որակները:
Comment