Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խրախուսանքի միջոց է հաջողության իրավիճակի ստեղծումը: Կարելի է ստեղծել հաջողության իրավիճակ դասարանում կիսամյակը մեկ անգամ: Հաջողության իրավիճակներ պետք է ստեղծել նաև ծնողական ժողովներում:

    Comment


    • Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի' Նաիրա ջան, միշտ այն կարծիքին եմ եղել, որ ցանկացած գնահատում կաշկանդում, սահմանափակում է աշակերտին, սակայն հասկանալի է նաև, որ այն խրախուսման, մոտիվացիա ստեղծելու միջոց է։ Աշխարհի առաջավոր փորձը ցույց է տալիս, որ գնահատումը ոչ միշտ է կրթության որակի երաշխիք։ Ի"նչ եք կարծում, իսկ ի"նչ կլիներ, եթե ընդհանրապես չլիներ գնահատում։
      այ եթե ընդհանրապես չլիներ գնահատում մտածում եմ` լա՞վ կլիներ, թե՞ վատ... կօգնե՞ր, թե՞ կխանգարեր աշակերտներին...

      Comment


      • Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
        այ եթե ընդհանրապես չլիներ գնահատում մտածում եմ` լա՞վ կլիներ, թե՞ վատ... կօգնե՞ր, թե՞ կխանգարեր աշակերտներին...
        Թվանշային գնահատումը երբեմն քննադատվում է, այն վերացնելու ճշմարիտ լինելու հանգամանքը ես կասկածի տակ եմ առնում: Ընդամենը մեկ օրինակ` ուսուցողական գրավորները միշտ ստուգվում, գնահատվում են, բայց դասամատյան չեն մտնում, և տեսնել է պետք, թե աշակերտներն ինչպիսի թեթևությամբ, նույնիսկ կասեի` անհոգությամբ են գրում այդ գրավորները` ի տարբերություն թեմատիկ գրավորների, որոնց գնահատականները մտնում են դասամատյան: Էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի վիճակը, եթե աշակերտները չգնահատվեն: Մեզ մոտ դեռ այն գիտակցական բարձր մակարդակը չկա աշակերտների մեծամասնության մոտ, որ դասերը սովորում են իրենց իմացության, ոչ թե՝ գնահատական ստանալու համար:

        Comment

        Working...
        X