Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խրախուսանքի միջոց է հաջողության իրավիճակի ստեղծումը: Կարելի է ստեղծել հաջողության իրավիճակ դասարանում կիսամյակը մեկ անգամ: Հաջողության իրավիճակներ պետք է ստեղծել նաև ծնողական ժողովներում:

    Comment


    • Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի' Նաիրա ջան, միշտ այն կարծիքին եմ եղել, որ ցանկացած գնահատում կաշկանդում, սահմանափակում է աշակերտին, սակայն հասկանալի է նաև, որ այն խրախուսման, մոտիվացիա ստեղծելու միջոց է։ Աշխարհի առաջավոր փորձը ցույց է տալիս, որ գնահատումը ոչ միշտ է կրթության որակի երաշխիք։ Ի"նչ եք կարծում, իսկ ի"նչ կլիներ, եթե ընդհանրապես չլիներ գնահատում։
      այ եթե ընդհանրապես չլիներ գնահատում մտածում եմ` լա՞վ կլիներ, թե՞ վատ... կօգնե՞ր, թե՞ կխանգարեր աշակերտներին...

      Comment


      • Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
        այ եթե ընդհանրապես չլիներ գնահատում մտածում եմ` լա՞վ կլիներ, թե՞ վատ... կօգնե՞ր, թե՞ կխանգարեր աշակերտներին...
        Թվանշային գնահատումը երբեմն քննադատվում է, այն վերացնելու ճշմարիտ լինելու հանգամանքը ես կասկածի տակ եմ առնում: Ընդամենը մեկ օրինակ` ուսուցողական գրավորները միշտ ստուգվում, գնահատվում են, բայց դասամատյան չեն մտնում, և տեսնել է պետք, թե աշակերտներն ինչպիսի թեթևությամբ, նույնիսկ կասեի` անհոգությամբ են գրում այդ գրավորները` ի տարբերություն թեմատիկ գրավորների, որոնց գնահատականները մտնում են դասամատյան: Էլ չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլինի վիճակը, եթե աշակերտները չգնահատվեն: Մեզ մոտ դեռ այն գիտակցական բարձր մակարդակը չկա աշակերտների մեծամասնության մոտ, որ դասերը սովորում են իրենց իմացության, ոչ թե՝ գնահատական ստանալու համար:

        Comment


        • Սիրելի Նաիրա ,բավականին հետաքրքիր դաս եք կազմակերպել սովորողների համար ,որը ոչ՚ միայն ուսուցողական ,այլ նաև դաստիրակչական բնույթ է կրել, և նման դասերին սովորողներին գնահատել խրախուսելու եղանակով,ըստ իս ամենաճիշտ տարբերակն է։Շնորհակալություն։

          Comment


          • Որպես դասվար կարող եմ ասել ,որ տարրական դասարաններում շատ կարևոր է աշակերտներին խրախուսել.գիրք նվիրել,գովեստի խոսքեր ասել,ծափահարել(իհարկե այդ ամենը պետք է հիմնավորված լինի)։
            Գոհար Գևորգյան

            Comment


            • Նաիրա՛ ջան, շնորհակալություն թեմայի համար, այս հարցը միշտ էլ արդիական է թե՛ հոգեբանության և թե՛ մանկավարժության մեջ: Պատասխանն իսկապես տարակուսելի է: Մի կողմից աշակերտը կարող է ոգևորվել`բարձր գնահատական ստանալով, մյուս կողմից էլ այդ գնահատականը կարող է հակառակ արդյունք ունենալ: Իմ կարծիքով, դա նույնպես կախված է աշակերտի որակից:

              Comment


              • Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Դասի պլանի նմուշ-օրինակ
                Դասարանը՝ հինգերորդ դասարան
                Դասի նյութը՝ «Կարոտ» բանաստեղծությունը:Ի ձայնավորի հնչյունափոխությունը
                Նպատակները՝ Բառապաշարի հարստացում, ճիշտ խոսք կառուցելու և ասմունքելու կարողությունների զարգացում,հայրենասիրական դաստիարակություն
                Մեթոդները՝ մտագրոհ, քարտային աշխատանք,«10 րոպեանոց շարադրանք»,երգի ունկնդրում
                Ուսումնական նյութեր՝ դասագիրք, գունավոր թղթեր,մատիտներ, կավիճներ, ձայնագրություն
                Միջառարկայական կապը՝ նկարչություն,երգ- երաժշտություն

                Խթանման փուլում «Մտագրոհ»-ի միջոցով պարզում ենք,թե ինչ գիտեն աշակերտները բանաստեղծի և բանաստեղծության մասին:Մտագրոհի միջոցով ծավալել քննարկում:
                Իմաստի ընկալման փուլում կատարել դասահարցում, լեզվական նյութի յուրացումը ստուգել քարտային աշխատանքի միջոցով:
                «10 րոպեանոց շարադրանք» մեթոդի կիրառմամբ աշակերտներին հանձնարարել զինվորի անունից նամակ գրել:Աշխատանքի ավարտից հետո կարդալ, քննարկել:
                Կշռադատման փուլում դասարանը բաժանել խմբերի (2 խումբ): Առաջին խմբին հանձնարարել նկարել, թե ի՞նչն է զինվորը կարպտով հիշում:Երկրորդ խմբին հանձնարարել ունկնդրել բանաստեղծության՝ երգ դարձած տարբերակը և նկարել, թե ինչ զգացին երգն ունկնդրելիս:Աշխատանքների ավարտից հետո ներկայացնել դրանք:
                Դասի վերջում բոլորով միասին երգել երգը: Կատարել գնահատում:
                Աշակերտները շատ գեղեցիկ ու տպավորիչ խմբային աղխատանքներ ներկայացրեցին և արժանացան խրախուսանքի:
                Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին և առաջինը տեղեկացեք նոր էլեկտրոնային տեսադասերի մասին
                https://youtube.com/channel/UCog8dEsj4ISU9RZ4cliioDQ

                Comment

                Working...
                X

                Debug Information