Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նաիրա Մելիքսեթյան
    Ավագ մասնակից
    • Mar 2017
    • 376

    Գնահատականը՝ որպես խրախուսանքի միջոց

    Դասի պլանի նմուշ-օրինակ
    Դասարանը՝ հինգերորդ դասարան
    Դասի նյութը՝ «Կարոտ» բանաստեղծությունը:Ի ձայնավորի հնչյունափոխությունը
    Նպատակները՝ Բառապաշարի հարստացում, ճիշտ խոսք կառուցելու և ասմունքելու կարողությունների զարգացում,հայրենասիրական դաստիարակություն
    Մեթոդները՝ մտագրոհ, քարտային աշխատանք,«10 րոպեանոց շարադրանք»,երգի ունկնդրում
    Ուսումնական նյութեր՝ դասագիրք, գունավոր թղթեր,մատիտներ, կավիճներ, ձայնագրություն
    Միջառարկայական կապը՝ նկարչություն,երգ- երաժշտություն

    Խթանման փուլում «Մտագրոհ»-ի միջոցով պարզում ենք,թե ինչ գիտեն աշակերտները բանաստեղծի և բանաստեղծության մասին:Մտագրոհի միջոցով ծավալել քննարկում:
    Իմաստի ընկալման փուլում կատարել դասահարցում, լեզվական նյութի յուրացումը ստուգել քարտային աշխատանքի միջոցով:
    «10 րոպեանոց շարադրանք» մեթոդի կիրառմամբ աշակերտներին հանձնարարել զինվորի անունից նամակ գրել:Աշխատանքի ավարտից հետո կարդալ, քննարկել:
    Կշռադատման փուլում դասարանը բաժանել խմբերի (2 խումբ): Առաջին խմբին հանձնարարել նկարել, թե ի՞նչն է զինվորը կարպտով հիշում:Երկրորդ խմբին հանձնարարել ունկնդրել բանաստեղծության՝ երգ դարձած տարբերակը և նկարել, թե ինչ զգացին երգն ունկնդրելիս:Աշխատանքների ավարտից հետո ներկայացնել դրանք:
    Դասի վերջում բոլորով միասին երգել երգը: Կատարել գնահատում:
    Աշակերտները շատ գեղեցիկ ու տպավորիչ խմբային աղխատանքներ ներկայացրեցին և արժանացան խրախուսանքի:
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան
  • Նաիրա Մելիքսեթյան
    Ավագ մասնակից
    • Mar 2017
    • 376

    #2
    Հարգելի մանկավարժներ, հոգեբաններ,կարելի է արդյոք բարձր գնահատականը համարել խրախուսանքի միջոց:Խրախուսանքի ի՞նչ մեթոդներ Դուք կառաջարկեք:
    Վերջին խմբագրողը՝ Նաիրա Մելիքսեթյան; 12-05-17, 19:21.
    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

    Comment

    • Նվարդ Հովհաննիսյան
      Մոդերատոր
      • Mar 2017
      • 229

      #3
      Հետաքրքիր թեմա եք մտածել, հարգելի' Նաիրա, որի պատասխանն իսկապես տարակուսելի է: Մի կողմից աշակերտը կարող է ոգևորվել`բարձր գնահատական ստանալով, մյուս կողմից էլ այդ գնահատականը կարող է հակառակ արդյունք ունենալ: Իմ կարծիքով, դա նույնպես կախված է աշակերտի որակից:
      <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
      Մագիլներ սրած չարիքները,
      Լույսը բացվելիս ամեն անգամ
      Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

      Comment

      • Նաիրա Մելիքսեթյան
        Ավագ մասնակից
        • Mar 2017
        • 376

        #4
        Շնորհակալություն,Նվարդ ջան, արձագանքի համար:Իսկ խրախուսանքի ինչ միջոց կառաջարկեք Դուք:
        Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

        Comment

        • Նվարդ Հովհաննիսյան
          Մոդերատոր
          • Mar 2017
          • 229

          #5
          Նաիրա' ջան, ես ցածր դասարաններում խրախուսական բառեր եմ օգտագործում` գրելով նաև օրագրերում, տետրերում, իսկ բարձր դասարաններում, օրինակ, կարող եմ հայտարարել <<Ամենագեղեցիկ գրականության տետրը>> մրցույթ և կիսամյակի կամ տարվա վերջում պարգևատրել գրքերով մեկ- երկու աշակերտի:
          <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
          Մագիլներ սրած չարիքները,
          Լույսը բացվելիս ամեն անգամ
          Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

          Comment

          • Նաիրա Մելիքսեթյան
            Ավագ մասնակից
            • Mar 2017
            • 376

            #6
            Շնորհակալություն, Նվարդ ջան, հետաքրքիր տարբերակ է:
            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

            Comment

            • Նվարդ Հովհաննիսյան
              Մոդերատոր
              • Mar 2017
              • 229

              #7
              Նաիրա' ջան, կարող եք լավագույն նամակները վերցնել` որպես խրախուսանք, ստեղծել <<Աշակերտների ստեղծագործությունները>> պատի թերթ և փակցնել այնտեղ: Կարելի է նաև փակցնել հեղինակների լուսանկարները: Այս տարբերակը նույնպես ոգևորում է աշակերտներին ու նրանց ծնողներին:
              <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
              Մագիլներ սրած չարիքները,
              Լույսը բացվելիս ամեն անգամ
              Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

              Comment

              • Նաիրա Մելիքսեթյան
                Ավագ մասնակից
                • Mar 2017
                • 376

                #8
                Ճիշտ է, Նվարդ ջան:Երբ աշակերտը իր նկարը տեսնի փակցված, կոգևորվի ու կձգտի ավելիին:
                Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                Comment

                • Նվարդ Հովհաննիսյան
                  Մոդերատոր
                  • Mar 2017
                  • 229

                  #9
                  Եվ ոչ միայն մեկը, մյուսներն էլ կձգտեն, որ իրենց նկարն էլ տեղ գտնի լավագույնների շարքերում:
                  <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
                  Մագիլներ սրած չարիքները,
                  Լույսը բացվելիս ամեն անգամ
                  Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

                  Comment

                  • Նաիրա Մելիքսեթյան
                    Ավագ մասնակից
                    • Mar 2017
                    • 376

                    #10
                    Լիովին համաձայն եմ:
                    Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                    Comment

                    • Նաիրա Մելիքսեթյան
                      Ավագ մասնակից
                      • Mar 2017
                      • 376

                      #11
                      Հարգելի գործընկերներ, ինչ եք կարծում գնահատականը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ աշակերտի վրա:
                      Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                      Comment

                      • Նաիրա Մելիքսեթյան
                        Ավագ մասնակից
                        • Mar 2017
                        • 376

                        #12
                        Կարելի է արդյոք, բացի խրախուսելուց, գնահատականն օգտագործել նաև որպես պատժամիջոց:
                        Վերջին խմբագրողը՝ Նաիրա Մելիքսեթյան; 13-05-17, 14:06.
                        Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                        Comment

                        • Նվարդ Հովհաննիսյան
                          Մոդերատոր
                          • Mar 2017
                          • 229

                          #13
                          Նաիրա' ջան, իմ կարծիքով, այսօրվա աշակերտներն այնքան էլ ցածր գնահատականից չեն վախենում: Նրանց համար պատիժ կլինի ինչ-որ բանից զրկելը, օրինակ` մի ուրիշ թեմայում ձեր նշած հենց այդ Հասարակական կազմակերպությունների դասերից, ճամբարներից, էքսկուրսիաներից և այլն:
                          Վերջին խմբագրողը՝ Նվարդ Հովհաննիսյան; 14-05-17, 10:35.
                          <<Գեղեցկության դեմ քանի դեռ կան
                          Մագիլներ սրած չարիքները,
                          Լույսը բացվելիս ամեն անգամ
                          Պիտի լաց լինեն ծաղիկները>>: Հ.Սահյան

                          Comment

                          • Նաիրա Մելիքսեթյան
                            Ավագ մասնակից
                            • Mar 2017
                            • 376

                            #14
                            Այո, Նվարդ ջան, աշակերտները շատ են ոգևորվում խրախուսանքի նման ձևերից։<<Պատանեկան նվաճումներ>> ՀԿ֊ի <<Ազատ ձեռնարկատիրություն և քաղաքացիական կրթություն>> առարկան պարապում ենք ութերորդ ժամին, չեն գնահատվում, սակայն աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում դասընթացին, գիտեն, որ լավ աշխատանքի դեպքում կխրախուսվեն ճամբարով և մի շարք միջոցառումների մասնակցելով։ՀԿ֊ն ընտրել է խրախուսանքի այս ձևը, որը շատ լավ է ազդում աշակերտի վրա։
                            Կոտայքի մարզ, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց. Նաիրա Մելիքսեթյան

                            Comment

                            • Karine Barseghyan
                              Մոդերատոր
                              • May 2017
                              • 173

                              #15
                              Նաիրա Մելիքսեթյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի մանկավարժներ, հոգեբաններ,կարելի է արդյոք բարձր գնահատականը համարել խրախուսանքի միջոց:Խրախուսանքի ի՞նչ մեթոդներ Դուք կառաջարկեք:
                              Նաիրա՛ ջան, շնորհակալություն թեմայի համար, այս հարցը միշտ էլ արդիական է թե՛ հոգեբանության և թե՛ մանկավարժության մեջ: Մի կողմից երեխային պետք է խրախուսել բարձր գնահատականներով, որպեսզի բարձրանա նրա ինքնագնահատականը հասակակիցների մոտ իրեն ավելի լիարժեք ու վստահ զգալու համար, իսկ մյուս կողմից այդ գնահատականները վտանգավոր են, քանի որ աշակերտը կարող է կորցնել իր իրական կարողությունները գնահատելու ունակությունը:Բարձր գնահատականներ, եթե դրանք իրականությանը չեն համապատասխանում, կարելի է դնել հազվադեպ, երբ զգում ենք, որ աշակերտը աշխատում է, պարզապես մի փոքր հետ է մնում: Իսկ ինչ վերաբերվում է խրախուսանքի այլ միջոցներին, Նվարդի առաջարկածը բավականին արդյունավետ կլինի, իսկ ես ցածր դասարաններում խրախուսում եմ փոքրիկ հեքիաթի գրքերով: Տարվա ավարտին անցկացնում եմ մրցույթ, հաղթողին արժանացնում <<Լավագույն աշակերտ>> տիտղոսին:

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information