Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հանրային քննարկում. «Գիտական և Գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հանրային քննարկում. «Գիտական և Գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

    հանրային քննարկման է դրվել «ԳԻՏԱԿԱՆ և ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ:

    Փաստաթղթի նախագիծը տեղադրված է Կրթության և գիտության նախարարության կայքում՝
    http://edu.am/DownloadFile/4271arm-Naxagic.pdf
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    կարծում եմ օրենքը ձևակերպված է թերի, և պետք է հավելյալ կետեր մտցվեն : Հարցը վերաբերվում է այս գործընթացի կարգավիճակին: Այսինքն ինչ առավելություններ ունի փորձաքննություն անցած և չանցած աշխատանքների միջև: Եթե փորձաքննություն անցկացնելու համապատասխան հարցերի լուծման իրավասություն ունեցող կազմակերպությունների և հիմնարկների կողմից նախաձեռնություն չի դրսևորվել և փորձաքննություն անցկացնելու պատրաստակամություն չի հայտնել նաև դրա հեղինակը, ապա ինչպես պետք է գնահատվի նման աշխատանքը: Եթե այդ տարբերությունները ոչ մեկի համար ակնառու չեն լինելու, էլ ինչ իմաստ կա նման գեղեցիկ շարադրություններ կազմել: Պետք չէ արդյոք այս հարաբերությունները մտցնել գիտական և գիտատեխնիկական փորձաքննության առարկայի մեջ: Ըստ էության հաշվի են առնվել միայն այն հարցերը, որոնք կիրառական են և դրանց անմիջական օգտակարության որոշումն անհրաժեշտություն է: Այլ դեպքերում` ատենախոսությունը, առանձին գիտատեխնիկական նախագծերը, գիտատեխնիկական արդյունքը և այլն, որոնք էսպես ասած ընդհանրապես առժեք չունեն [լրիվ ձևական են]: Իսկ ինչպես պետք է լուծվեն մտավոր սեփականության այն օբյեկտների հարցը, որոնց կշիռը պակաս չէ բայց ինչ-ինչ պատճառներով մնացել են դրանից դուրս: Ավելի կոնկրետ կարելի է ուշադրություն դարձնել օրենքի նպատակներին որի էությունը չի բովանդակում փորձաքննության օբյեկտների ծավալը: Ըստ իս իրար են խառնվել գրաքննություն և ձորձաքննություն հասկացությունները:

    Comment

    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
    Working...
    X