Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Հուսանք Մանուշակ ջան, որ որևէ դրական տեղաշարժ կլինի...

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    Հարգելի գործընկերներ,

    Աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում քննարկման մասնակիցներին՝ մասնագիտական նկատառումներ, օգտակար առաջարկներ գրառելու համար և տեղեկացնում է, որ Համակարգող հանձնաժողովի վերջին 2 նիստերի քննարկման արդյունքում «Ազգային կրթակարգի» նախագծում ներառված հենքային ուսումնական պլանը վերանայվել է, կատարվել են նաև որոշ խմբագրական փոփոխություններ:

    Ստորև տեղադրվում է «Ազգային կրթակարգի» նախագծի բարելավված տարբերակը:

    «Ազգային կրթակարգ» նախագիծ
    Վերջին խմբագրողը՝ manush; 22-12-16, 13:12.

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ստանում եմ ընդամենը 50000 դրամ, բայց սիրով եմ կատարում իմ գործը, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը...
    Էհ, հարգելի տիկին Սվետլանա, բոլորս էլ սիրով ենք կատարում մեր գործը: Սակայն այդ 50000 դրամով քանի օր կարող եք յոլա գնալ: Էլ չեմ ասում ապրել...

    Թողնել հաղորդագրություն:


  • gayane0803
    replied
    Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչպես հայտնի է, մարզի դպրոցները հիմնականում թերբեռնված են, ուսուցիչների թվաքանակն էլ մեծ է, ուստի «բարձր» աշխատավարձ հասկացությունը նրանց համար դառնում է անհասանելի։ Կառավարությունը պետք է մտածի սրա շուրջ և փորձի մարդկանց մոտ վստահություն ներշնչել, այլ ոչ թե խրախուսի ուսուցչի հեռանալը դպրոցից կամ հանրապետությունից։
    Հարգելի Լիլիթ ջան ինչ ասել է բարձր աշխատավարձ: Թող ստանան թեկուզ 100000 դրամ: Այսօրվա պայմաններում դա ինչ գումար է?

    Թողնել հաղորդագրություն:


  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Կարծում եմ, ոչ մի ուսուցիչ մեղավոր չէ,որ աշակերտների թվաքանակը քիչ է տվյալ դպրոցում,։Դա լուրջ խնդիր է ամբողջ հանրապետությունում։Բայց մի ուսուցիչ տվյալ ժամի համար տարբեր վարձատրություն ստանալը, կախված աշակերտների թվաքանակից, համարում եմ սխալ և ավելի մեծ սխալ տարակարգի գումարը ստանալու առումով։Իսկ մարզերում այդ խնդիրն առավել ցավալի է։Ինչ է նշանակում և որքանով է ճիշտ դրույքաչափը տարբեր դպրոցներում տարբեր լինելը։Անհասկանալի մոտեցում ուսուցչի աշխատանքին։Ես ունենալով բոլոր հնարավորությունները՝ դասղեկություն, մեթոդ միավորում, գրավոր աշխատանքներ, ստանում եմ ընդամենը 50000 դրամ, բայց սիրով եմ կատարում իմ գործը, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը...
    Վերջին խմբագրողը՝ Սվետլանա Քոչինյան; 04-11-16, 13:09.

    Թողնել հաղորդագրություն:


  • Lilit Sahakyan
    replied
    Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր քննարկվում է Ազգային կրթակարգի նոր ծրագիը և բոլոր առարկաների ուսուցիչներն անխտիր պահանջում են, որ իրենց ժամաքանակն ավելանա ի հաշիվ մյուսների,սկսած ֆիզկուլտուրայից ու տեխնոլոգիայից, բայց ավելի ճիշտ կլիներ դրույքաչափն առաջին հերթին իջեցվեր։Բոլորը գիտեն, որ ուսուցիչների մեծ մասն աշխատում է կես կամ ավելի պակաս դրույքաչափերով։
    Անդադար խոսվում է մանկավարժի դերի մասին և կարևորվում նրա աշխատանքը՝ առողջ ու քաղաքակիրթ հասարակության ձևավորման գործում: Եվ նշվում, որ մանկավարժը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, սակայն չի կարելի համարել նորմալ, բայց ինչ-որ չափով «բարձր» աշխատավարձ են ստանում այն ուսուցիչները, ովքեր աշխատում են համապատասխան թվով աշակերտ ունեցող դպրոցներում և ունեն մեկ դրույքաչափ, դասղեկություն, մեթոդմիավորում, գրավոր աշխատանքներ և այլն: Բայց ինչպես հայտնի է, մարզի դպրոցները հիմնականում թերբեռնված են, ուսուցիչների թվաքանակն էլ մեծ է, ուստի «բարձր» աշխատավարձ հասկացությունը նրանց համար դառնում է անհասանելի։ Կառավարությունը պետք է մտածի սրա շուրջ և փորձի մարդկանց մոտ վստահություն ներշնչել, այլ ոչ թե խրախուսի ուսուցչի հեռանալը դպրոցից կամ հանրապետությունից։

    Թողնել հաղորդագրություն:


  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Շնորհակալություն պարոն Մելքոնյան,հուսով եմ, որ աշխատանքային խումբը հաշվի կառնի բոլոր առաջարկները,բայց առաջին հերթին պիտի «Մեկ համակարգիչ` մեկ երեխա» փորձնական ծրագիրը իրականացնել, ոչ թե առանց համակարգչի առկայության պահանջներ դնել ուսուցչի առջև։Միշտ պետք է հիշել, որ ձուկը չի կարող ծառը բարձրանալ հայտնի խոսքերը, և չափորոշիչները հնարավորինս համապատասխանեցնել երեխայի բնական ռեսուրսների հետ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Այսօր քննարկվում է Ազգային կրթակարգի նոր ծրագիը և բոլոր առարկաների ուսուցիչներն անխտիր պահանջում են, որ իրենց ժամաքանակն ավելանա ի հաշիվ մյուսների,սկսած ֆիզկուլտուրայից ու տեխնոլոգիայից, բայց ավելի ճիշտ կլիներ դրույքաչափն առաջին հերթին իջեցվեր։Բոլորը գիտեն, որ ուսուցիչների մեծ մասն աշխատում է կես կամ ավելի պակաս դրույքաչափերով։

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ղազարյան
    replied
    Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի ընդհանուր զարգացման առարկաներ մեթոդմիավորում

    Ֆիզկուլտուրա առարկա
    Ես գտնում եմ, որ <<Թեթև աթլետիկա>> մարզաձևից վարժությունների համար նախատեսված ժամերի քանակը պետք է ավելացնել, որպեսզի սովորողների մարզական վիճակը լինի բարձր մակարդակի, որը վհնարավորություն կտա քննություններին պատշաճ կերպով մասնակցելու:

    Տեխնոլոգիա առարկա տղաների խումբ
    Կրթել աշակերտներին տեխնոլոգիապես նշանակում է ձևավորել հասարակության և պետության շահերին նպաստող, անհրաժեշտ գիտելիքներով, ունակություններով և հմտություններով օժտված աշխատասեր, ժամանակակից տեխնիկատեխնոլոգիական առաջընթացին ծանոթ, մասնագիտորեն ինքնակողմնորոշված անձ: Այս բոլորը կատարելու համար խիստ պարտադիր է համապատասխան ծրագրի ու դասագրքի առկայությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նորացրել է հինգից յոթերորդ դասարանների ծրագրերն ուև դասագրքերը: Բացի ծրագրերից պարտադիր է նաև դպրոցի տեխնիկական հագեցվածությունը: Անհրաժեշտ է, որ դպրոցը ունենա փայտամշակման և մետաղամշակման խառատային հաստոցներ, ֆրեզերային հաստոց, մամլակներ, դազգահներ, մուրճեր, ռանդաներ, սղոցներ, էլեկտրական և մեխանիկական հավաքածուներ և այլն: Այս առարական պատկանում է այն առարկաների թվին, որոնք ունենալու են հիմնականում գործնական աշխատանքի ժամեր: Երեխաներին դասագրքով բացատրել, օրինակ, հաստոցի կառուցվածքը և աշխատանքը, անհնար է, ուստի անհնար է դառնում նաև ծրագրի լիարժեք կատարումը:
    Վերջին խմբագրողը՝ manush; 26-10-16, 18:09.

    Թողնել հաղորդագրություն:


  • Սվետլանա Քոչինյան
    replied
    Հասմիկ ջան, ողջունում եմ քո մուտքը ֆորումում,լիովին համաձայն եմ ձեր նկատառումների հետ։Հատկապես շատ եմ կարևորում, որ մեր դասագրքերում պակասում են մեր գրողների դասական ստեղծագործությունների լավագույն նմուշները և ազգային ու համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունները ներկայացվում են նույն հարթության վրա և շատ թռուցիկ ձևով։Իսկ արժեքային համակարգի ձևավորման գործում հայեցի դաստիարակությունը առաջնահերթ պետք էլինի:
    Թերի են նաև գեղագիտական դաստիարակությանը նպաստող նյութերը կապված տարվա եղանակների հետ:Ավելի լավն էին մեր նախորդ դասագրքերի թեմատիկ նյութերը տարվա եղանակների վերաբերյալ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Վարդանյան Ջեմմա
    replied
    Վարդանյան Ջեմմա

    Վերջապես կրթության կազմակերպիչները սկսեցին ուշադրություն դարձնել <Տեխնոլոգիա>ոլորտին: Այն, որ մեկ ժամով հնարավոր չէր սովորողին հաղորդել չափորոշիչներով սահմանված գիտելիքները և ձևավորել հմտություններ, արժեքներ, դա պարզ էր բոլորի համար,բայց չգիտես ինչու դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Հիմա փոխվեց իրավիիճակը, իսկ որպեսզի այդ ամենը` արհեստների ուսուցումը ինքնանպատակ չլինի, կարևոր է գործարարության հիմունքների ուսուցանումը նաև ավագ դպրոցում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հասմիկ Սիմոնյան
    replied
    Վանաձորի թիվ 23հիմնական դպրոցի տարրական կրթության մեթոդական միավորում

    II-IV դասարաններում նախատեսված <<Մեծություններ>> թեմային հատկացված ժամերը և դասագրքի համապատասխան նյութերի քանակը անհամաչափ են և դժվարություններ են առաջացնում թեմատիկը կազմելիս:
    Մայրենիի /հեղինակ Վաչագան Սարգսյան/ դասագրքերում, հատկապես III և IV դասարանների, և հատկապես II կիսամյակի նյութերում պակասում են մեր գրողների դասական ստեղծագործությունների լավագույն նմուշները արժեքային համակարգի ձևավորման գործում:
    Թերի են նաև գեղագիտական դաստիարակությանը նպաստող նյութերը կապված տարվա եղանակների հետ:
    Յուրաքանչյուր մակարդակին ներկայացված չափորոշչային պահանջները համեմատաբար բարդ են և շատ:
    Հատկապես <<4>> գնահատականի համար սահմանված չափորոշչային պահանջները բավականին դժվար են, անմատչելի նվազագույն մակարդակն ապահովող աշակերտների համար:
    Գ մակարդակին ներկայացված չափորոշչային պահանջները աշակերտներն առանց օգնության դժվարությամբ են կատարում: Օրինակ, զեկուցում, պատի թերթի ձևավորում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Ղազարյան
    replied
    Հանրակրթական դպրոցների համար կարծում եմ երաժշտության ծրագիրը շատ բարդ է և ոչ հասանելի բոլոր սովորողներին: Մեկ դասաժամի ընթացքում հնարավոր չէ սովորողին ուսուցանել նոտագրություն, նոր երգ, երաժշտառիթմական շարժումներ, կատարելու ունկնդրումներ և հարցնել նախորդ նյութը, չէ որ սովորողները պատկանում են չափորոշչային տարբեր մակարդակներին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մելիքսեթյան Թամարա
    replied
    Հասկանալի է, որ աշխարհում կատարվող փոփոխությունները պարտադրում են նաև վերանայել կրթության չափորոշչային պահանջները և ազգային կրթակարգը:
    19-րդ կետում շեշտվում է,որ հանրակրթության մեջ գիտելիքը շարունակում է մնալ հիմնական բաղադրիչ, իսկ միջազգային առաջավոր փորձը վաղուց գիտելիքը հանրակրթության գլխավոր բաղադրիչ դիտելուց անցել է գիտելիքը սովորողների անձնային որակներ ¨ հմտություններ ձևավորող և զարգացնող գործիքի վերածելուն:
    Կարևոր է սովորողների որպես անձ ձևավորման վրա շեշտը դնել, բայց երբեք գիտելիքը երկրորդ կամ երրորդ տեղ չփոխանցել: Եվ հետո ես նկատում եմ նոր բառակապակցություններ, բառախաղեր, որը կարծես այս նախագիծը գրողների առաջնային խնդիրը եղած լինի:
    Կարծում եմ , որ սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը մեծ է, կրթության բովանդակության պահանջները բարդ են և մեծամասամբ գործնական իրադրությունում չիրագործվող: Պետք է ուշադրություն դարձնել այն թեմաներին, որոնք կօգնեն կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, որոշակի իրադրությունում կողմնորոշվելու, գործնական աշխատանք կատարելու: Եվ վերջապես մեր գերագույն նպատակն է աշակերտի ունակությունը զարգացնել այլ ոչ թե առարկայի փաստական գիտելիքներով ծանրաբեռնել, որն այդպես էլ մեծ մասը չի հասկանում և կյանքում էլ երբեք չի կիրառում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մելանյա
    replied
    Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի հումանիտար մեթոդմիավորման կարծիք

    Հայտնի է, որ մայրենի լեզվին լավ տիրապետելը հիմք է այլ լեզուներն արագ և որակով սովորելու համար, ուստի առաջարկում ենք ցանակացած նոր առարկա դպրոցական ծրագիր ներառելիս ժամեր չկորզել մայրենիից:
    1.Հատուկ ուշադրություն դարձնել ուսուցանվող թեմաներին: Դրանք պետք է լինեն այնպիսին, որ օգնեն աշակերտներին` ճիշտ լուծում գտնելու կյանքի բոլոր իրավիճակներում: Նախապատվություն տալ գործնական աշխատանքներին, զարգացնել միջառարկայական կապերը: Ուսումնական թեմաները կապել կյանքին:
    2. Չի կարելի ամբողջովին տրորել ուսուցման հին` ավանդական մեթոդները:
    Հայրենիքը վերին շեմ է, բայց դա չի նշանակում, որ աշակերտը առանց հասկանալու պետք է սերտի իր տարիքին ոչ հասու որոշ թեմաներ: Ուսումնական նյութերը պետք է ընտրվեն զգուշորեն` առանց խախտելու աշակերտների ֆիզիոլոգիական, հոգեբանական առանձնահատկությունները:
    Պետք է հնարավորինս քիչ աշակերտին ծանրաբեռնել տանը, որովհետև տնային աշխատանքները շատ են , երբեմն` դժվար երեխայի համար, և հանձնարարությունները հիմնականում կատարում են ծնողները, հարազատները:
    Դասագրքերի նկարները պետք է ընտրված լինեն խիստ նպատակային, ոչ թե գրքի էջերի չափման միջոց լինեն:
    4.Առաջարկում ենք <<Մայրենիի>> ինտեգրված ուսուցումը վերանայել և 5-6-րդ դասարաններում ուսումնասիրել առանձին <<Հայոց լեզու>> և <<Գրականություն>> առարկաները , հակառակ դեպքում առանց այն էլ հայերենի դժվար ուղղագրության ուսուցումը դատապարտված է անհաջողության:
    Ընդհանրապես խիստ անհրաժեշտ է հայոց լեզվի դասագրքերի վարժությունները ընտրել նպատակային:
    5. Ուսումնական նյութերի , վարժությունների համար բերված օրինակների ընտրությունը պետք է լինի խիստ նպատակային, շատ զգուշությամբ ընտրված, գեղեցիկ հատվածներ: Օրինակ, կարծում եմ, որ ժամանակակից հեղինակներից շատերը դարձել են դասականներ, և նրանց ստեղծագործություններից պիտի ընդգրկվեն ծրագրերի մեջ, կամ գոնե վարժությունների օրինակների մեջ: Օրինակ` Հրաչյա Սարուխանի, Դավիթ Հովհաննեսի և այլն, կներեք, եթե բոլորին չեմ նշում, այդպիսինները շատ են:
    6. Հայոց լեզվի դասագրքերում կան լեզվական երկակի հարցեր, դրանք անհրաժեշտ է միօրինականացնել, օրինակ` հնչյունափոխության որոշ դեպքեր պետք է ավելացվեն (ա, ե, ո ձայնավորների, որոշ երկհնչյունների), որպեսզի աշակերտը անակնկալի չգա բառակազմական աշխատանք կատարելիս կամ էլ ընդամենը ճիշտ խոսելիս:
    7. Վերջապես հայոց լեզվի դասագրքերում պետք է միօրինականացվի հատուկ անունների գրությունը թեքման ձևերի մեջ, օրինակ` Սարգսի- Սարգիսի, կարծում ենք` ի օգուտ հնչյունափոխված ձևի:
    8. Կարծում ենք` տողադարձի կանոնները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում, և անհրաժեշտ է նախ միօրինականացնել կանոնները, հետո` գնահատման ժամանակ ավելի քիչ միավոր հանել:
    9. Վերջապես նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ <<Շարահյուսություն>> բաժինը 2 ժամով ուսուցանելը առնվազն անհնար է, որովհետև ավելի շատ վարժություններ է պահանջում և ավելի մեծ տրամաբանական աշխատանք:
    10. Նշենք նաև, ու <<ԻՄ ԴՊՐՈՑ>> կայքը բավականին դրական աշխատանք է կատարում, ապահովում է առցանց կրթության հնարավորությունը, որը զարգանում է շատ երկրներում, գործընթացը սկսվել է նաև մեր երկրում, մինչդեռ այն ուսուցիչների համար վճարովի է:
    11. Գովելի է, որ վերջապես կլինի հստակ որոշում և ծրագիր ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատելու համար:
    Անհրաժեշտ է բեռնաթափել ուսումնական ծրագրերն ու դասագրքերը և այն համապատասխանեցնել սովորողների տարիքային խմբի պահանջներին:
    12. Կարևոր է անմիջական կապը մշակույթի գործիչների հետ, լավ կլինի, որ աշակերտը տեսնի, լսի իր ժամանակի մեծերին, նրա անմիջական խոսքն ու վերլուծությունը լսի, ինչու չէ, նաև բանավիճի:
    13. Հարկավոր է ավելացնել հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, բեմադրությունները, հրաշալի կինոնկարները, ու արդար աշխատանքի գովքն էր արվում, ուր հայրենի երկրի, ազգի , հայրենասիրության , մայրական սիրո, ընկերասիրության գովքն էր :

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X