Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հանրային քննարկում. Ուսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

    Հարգելի գործընկերներ
    Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների ատեստավորման և տարակարգ ստանալու գործընթացը կարգավորող փաստաթղթերի փաթեթը լարամշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուրախ կլինի ստանալ ձեր առաջարկություններն այն մասին, թե ինչպես, ինչ հարցաշարերով, ինչպիսի քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:
    Քննարկման համար ընդունելի են ձեր բոլոր առաջարկները մինչև նոյեմբերի 15-ը:
    Ակնկալում ենք ձեր համարձակ առաջարկներն ու նախաձեռնությունները:
    Սիրով՝ խմբի ղեկավար Անահիտ Բախշյան

  • #2
    Չնայած այն հանգամանքին, որ մենք հաճախ խուսափում ենք գնահատող իրադրություններից, այնուամենայնիվ մանկավարժի վարպետության իրական գնահատումը այս ոլորտում զարգացման և առաջընթացի պայմաններից մեկն է հանդիսանում: Սակայն մանկավարժի վարպետությունը գնահատելու համար ցանկալի է ունենալ նրա վարպետության բոլոր բաղադրիչները գնահատող միջոցներ: Բաղադրիչներ ասելով նկատի ունեմ մանկավարժի դիդակտիկ, ակադեմիական, հաղորդակցական, ավտորիտար, կազմակերպչական և այլ ունակությունները, որոնց ամբողջական գնահատումը կարող է միայն առավելագույնս արդար համարվել: Օրինակ` մանկավարժական տակտը, մանկավարժի հաղորդակցական ունակությունների մաս է կազմում և շատ կարևոր: Ինչպես գիտենք, մանկավարժը ավելի շատ կրթում է իր անձով, քան իր գիտելիքներով: Սակայն մինչ օրս կիրառվել են առավելապես գիտելիքները գնահատող միջոցներ:

    Comment


    • #3
      Առաջարկում եմ, մանկավարժի վարպետության գնահատման համակարգում ընդգրկել գնահատման տարբեր միջոցներ` թեստեր, հարցազրույց, դասալսում և այլն, հաշվի առնելով մասնագետի անձնային որակները, հասարակական ակտիվությունը, աշակերտների առաջադիմությունը և այլ չափանիշներ:

      Comment


      • #4
        Հրագելի տիկին Բախշյան, չգիտեմ կհամաձայնվեք իմ կարծիքի հետ, բայց ես կարծում եմ, որ մեր իրավիճակում ուսուցչի ատեստավորումը շատ է բարդացված: Միայն կարգը նկարագրող փաստաթուղթը 61 էջ է (ով տեղյակ չէ կարող է նայել այստեղ): Անհասկանալի է հանրակրթության բնագավառի օրենսդրության իմացություն ստուգումը, որը կազմում է հարցերի 15 տոկոսը: Մեր իրավիճակում միայն մի բան է պետք ապահովել` ուսուցչի առարկայական-մասնագիտական գիտելիքներ օբյեկտիվ ստուգում: Օբյեկտիվության դեպքում կպարզվի, որ ուսուցիչների մի մեծ բազմություն իր առարկայից դիմորդի համար նախատեսված քննությունից անբավարար է ստանում (սա վերաբերվում է նաև Երևան քաղաքին):

        Եթե սա իրոք այդպես է, ապա և ժամանակի, և ֆինանսների խնայողության տեսակետից, մնացածը լրիվ ավելորդ է: Որպես առաջին և անհետաձգելի քայլ պետք է դպրոցն ազատել այդ տեսակ ուսուցիչների հոծ բազմությունից, քանի որ եթե նրանք իրենց առարկայից անբավարար են ստանում, իմաստ չունի պարզել մանկավարժական գիտելիքները, լավ կամ վատ մարդ լինելը, կամ էլ որևէ ուրիշ բան:
        Գումարած դրան, որ գործազուրկների մեջ ահագին ավելի լավերը կան, նույնիսկ շատ լավերը:
        Գ.Աղեկյան
        www.MathNet.am

        Comment


        • #5
          Հարգելի գործընկերներ
          Կարծում եմ, որ կրթության ազգային ինստիտուտում և այդ ծրագիրը շահած այլ կազմակերպություններում ուսուցիչների ատեստավորման ժամանակ, շատ լավ էին կազմակերպել դասընթացները, ինչպես նաև բավականին հաջող թեսթեր էին կազմել:
          Իսկ տարակարգ ստանալու գործընթացը, կարծում եմ, որ պետք է ուսուցչի նվաճումները, ակտիվ գործունեությունը, տպագրությունները և մասնագիտական դասընթացներին մասնակցած վկայականներն ու դիպլոմները ապացույց լինեն նրա վարպետության մասին:
          Տարակարգ ստանալու պարագայում ինչ թեսթի մասին է խոսքը, չէ որ նա 5 տարով ատեստավորվել է, հանձնել է թեսթ:
          Ես առաջարկում եմ նման քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:
          Արեգ Միկիչյան
          Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
          ՎՊՄԻ դասախոս
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

          Comment


          • #6
            Հարգելի գործընկերներ, միանալով այն կարծիքներին, որ հնարավորինս օբյեկտիվ գնահատում կարող է ապահովել ուսուցչի մասնագիտական (լայն իմաստով, այլ ոչ միայն առարկայի իմացության) բոլոր կարողությունների վերլուծությունը, կարծում եմ պետք է այդ գնահատմանը մասնակցեն նաև աշակերտները, ծնողները և գործընկերները: Նշված յուրաքանչյուր խումբ պետք է ուսուցչի մասին հարցաշար (հանգամանալից մտածված և մշակված) լրացնի:

            Comment


            • #7
              http://forum.armՈւսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

              Կարծում եմ, ատեստավորվող ուսուցիչը պիտի հնարավորություն ունենա դաս վարելու, եթե ոչ ամբողջ մի դաս, ապա դասի մի հատված: Վերապատրաստման ուղեցույցներում կարելի է ժամանակահատված հատկացնել դասեր վարելու և դրանք քննարկելու համար:

              Comment


              • #8
                Հարգելի Գագիկ,շնորհակալ եմ Ձեր տեսակետը հայտնելու համար, նամանավանդ, որ ինձ հուզող խնդիրն էլ հենց դա է՝ ինչպե՞ս ազատվել անգրագետ ուսուցիչներից,ինչպե՞ս ստուգել նրանց առարկայական գիտելիքները, եթե ոչ՝ օրինակ, հարցաշարերի օգնությամբ նրանց մասին աշակերտների ու ծնողների կարծիքները բացահայտելու միջոցով:Նման հարցաշարեր գրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը, որոնք նախարարի հրամանով և խեղաթյուրված տեսքով դրվել են տարակարգ ստացող ուսուցիչների բնութագրիչներում: Նախատեսում ենք քննարկման ներկայացնել այդ հարցաշարերը, ի՞նչ կարծիքի եք:

                Comment


                • #9
                  Հարգելի Լուսինե, նման հարցաշարեր կան, կարո՞ղ եք մասնակցել դրանց քննարկմանը, աշխատանքային խումբը շնորհակալ կլինի:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Անուշ,այ ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով չափել ուսուցչի վարպետության Ձեր նշած բաղադրիչները:Ի՞նչ եք առաջարկում:

                    Comment


                    • #11
                      <<Ինչպես գիտենք, մանկավարժը ավելի շատ կրթում է իր անձով, քան իր գիտելիքներով>>. շատ ճիշտ ես, Անուշ ջան, պահվածք, հագուկապ, խոսք, արտահայտչականություն, համբերատարություն: Այս ամենը անմիջապես աչքի է զարնում, երբ մեկ-երկու խոսք ես փոխանակում: Հարցաշարերում կարելի է հարց զետեղել` պարզելու ուսուցչի` ինքնակրթությամբ զբաղվելու իրողությունը, ինտելեկտուալ ճաշակը:

                      Comment


                      • #12
                        Հարգելի' գործընկերներ, համաձայնելով մի մասի այն տեսակետին, որ գիտելիքները պետք է ստուգվեն, այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ այսօր դպրոցում ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրը չէ, անգամ դասագիրքը միակ աղբյուրը չէ գիտելիքի: Այսօր դպրոցում դասավանդող ուսուցիչը պետք է "սովորեցնելու" մասնագետ լինի: Իսկ սովորեցնելու, դասավանդելու մասնագետը անգամ կարող է իր սովորեցրածից շատ բան չհասկանալ: Թող պարադոքսալ չթվա, բայց մեթոդական առումով պատրաստված լինելը հենց դա է նշանակում: Ուսուցիչը կարող է իր առարկայից որոշ հարցերի պատասխաններ չիմանալ, և դա հանցագործություն չէ: Բայց, երբ նա գիտի ինչպես սովորեցնել, ինչպես ստիպել սովորել, սիրել սովորելու պրոցեսը, և ինքը սիրում է սովորեցնելու պրոցեսը, այ սա այլ բան է:
                        Ուսուցչի վարպետության ստուգման միջոցների առումով, նախ կարծում եմ հարկավոր է տվյալ բաղադրիչները կարևորել, ապա քննարկել դրանք ինչպես կարելի է ստուգել:
                        Ցանկացած որակ կարելի է ստուգել լավ մտածված հարցաշարերով: Ասենք դասալսման փոխարեն կարող ենք անգամ հարցերով և խնդիրներով պարզել ուսուցիչն ի՞նչ մեթոդներ կկիրառի տվյալ դասը վարելու համար: Աշակերտների այս կամ այն վարքի դեպքում ի՞նչ ազդեցության մեթոդներ է նա առաջարկում:
                        Ստուգման միջոցը կախված է ստուգվողների` համակազմի քանակից և ժամանակահատվածից ու միջոցներից, որոնք տրամադրվում են այդ գործընթացի համար: Բնական է կարճ ժամանակահատվածում դասալսումներ կատարել ու գնահատել ուսուցիչների վարպետությունը հեշտ չէ, դա շատ ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հագեցած սուբյեկտիվ գործոններով:

                        Comment


                        • #13
                          Հարգելի տիկին Բախշյան, ուրախ եմ, որ “դպրոցը անգրագետներից ազատելու” մտահոգություն ունեք, բայց չեմ հասկանում թե դրա համար ինչ բարդ ու բազմակողմանի հարցաշարեր են պետք (առավել ևս հոգեբանի գրած):

                          Մեր ունեցած ռեսուրսների դեպքում շատ բարձր պահանջներ չենք կարող դնել, այդ քանակի ու որակի ուսուցիչներ չունենք (գործազուրկներին էլ հաշված):

                          Եթե խնդիրն ուզում ենք լուծել իրական հնարավորությունների դաշտում, ապա, ինչպես արդեն ասել եմ, առարկայական-մասնագիտական գիտելիքների օբյեկտիվ քննությամբ պետք է արգելել, ինչպես Դուք եք ասում, անգրագետների մուտքը դպրոց:

                          Եթե ռեսուրսները թույլ տային, ապա ես ուսուցչի համար ավցողիկ կհամարեի գոնե 15-16 բալը 20-ից (ավելին թույլ տալու դեպքում ուրիշ պահանջներ էլ կավելանային), բայց քանի որ նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, առաջարկում եմ գոնե ազատվել անբավարար ստացողներից: Եվ սա անելու համար նախարարությունը պետք է օբյեկտիվ (առանց այս պայմանի ամեն ինչ անիմաստ կդառնա) քննությամբ փակի բոլոր անբավարար ստացողների մուտքը դպրոց: Այս ֆորումում էլ հաճախակի հանդիպում են տարբեր առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներ: Տնօրենները հնարավորություն պիտի ուենան ընտրել միայն նրանցից, ովքեր նախարարության քննությունից դրական են ստացել:

                          Տարակարգ ստանալու համար քննություն հանձնողներից արդեն կարելի է այլ պահանջներ դնել: Դրանք կլինեն դաս վարելը, մանկավարժական գիտելիքների ստուգումը և այլ տարբերակներ, որոնք առաջարկվել են այստեղ արված տարբեր գրառումներում, կարելի է քննարկել, մշակել և այլն և այլն:

                          Դրանցից մեկի մասին ուզում եմ կարծիք հայտնել:
                          Չեմ կարողանում պատկերացնել աշակերտների ու ծնողների կողմից ուսուցիչներին գնահատելու որևէ գործնական տարբերակ, քանի որ նման մոտեցումը նախ շատ աշխատատար կլինի, մյուս կողմից էլ դժվար է նրանց դրած գնահատականներն ու կարծիքները համեմատելը: Օրինակ, եթե այդ դասարանի 5 լավագույն աշակերտները դժգոհ են ուսուցչից, իսկ 5 ամենաթույլերը անչափ գոհ են կամ հակառակը, ապա այդ դեպքում միթե՞ դրանք նույն ուժը ունեն: Կամ ծնող կա, որ իր երեխային բավարար նշանակող ուսուցչից շատ գոհ է, իսկ մյուս ծնողն էլ դժգոհ է, չնայած իր երեխային գերազանց են նշանակել: Այդ ծնողների կարծիքները հավաասարակշռելո՞ւ են իրար:


                          Եվ մի հարց Անուշ Ալեքսանյանին, կապված իր վերջին գրառման հետ:
                          Կարծում եմ, որ Ձեր ասածը չի վերաբերվում իրենց առարկաներից անբավարար ստացողներին:
                          Եթե նրանց էլ է վերաբերվում, ապա կարող եք գտնել մի այդպիսի "սովորցնող" ու բոլոր առարկաների դասերը տաք իրեն:
                          Գ.Աղեկյան
                          www.MathNet.am

                          Comment


                          • #14
                            Հարգելի' Գագիկ, իհարկե, խոսքը չի վերաբերում անբավարար ստացողներին, քանի որ սեփական առարկայից անբավարար ստանալը վկայում է տվյալ մարդու մտավոր, ինտելեկտուալ հնարավորությունների սղության մասին, որը կնկատվի նաև մեթոդական առումով անպատրաստ լինելու մեջ: Սակայն հիպոթետիկ առումով, այո', եթե գտնեք այդպիսի մեկին, ապա նա կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ, անշուշտ: Լավագույն մանկավարժներին հաջողվում է ավելին փոխանցել աշակերտներին, քան դպրոցի մնացած ուսուցիչներին ամբողջությամբ վերցրած: Այս երևույթը վկայում է հենց այդ մասին, որ առարկայական գիտելիքներին մենք ավելորդ կարևորություն ենք տալիս:

                            Comment


                            • #15
                              Բացի դրանից, առարկայական թեստերը կարող են այնպես կազմվել, որ շատերը անբավարար կստանան: Այսօր շատ գրագետ մարդիկ հայոց լեզվի` բուհական ընդունելության քննությունից անբավարար կստանան, դա չի նշանակի, որ իրենք անգրագետ են: Հարցաշարերն ու թեստերը կարող են շատ վատ կազմվել, ինքնանպատակ հարցեր պարունակել, ինչը այսօր շատ հաճախ է նկատվում:
                              Մենք դպրոցում մի ուսուցչուհի ունեինք, որը գրատախտակին երբեմն սխալ էր գրում, հետո անմիջապես նկատում էր և ուղղում, սակայն իմ մեջ տպավորվել էր, որ ինքն անգրագետ է:Այսօր ամաչում եմ, որ այդքան բծախնդիր էի այդ կնոջ հանդեպ, որովհետև նա մեր ամբողջ դասարանին, կրկնում եմ, ամբողջ դասարանին ստիպեց կարդալ: Մեր դասարանը սովորեց կարդալ, սիրեց կարդալը իր շնորհիվ:
                              Այսօր ես վստահ չեմ, որ մեկ այլ ուսուցիչ, որը անկրկնելի հայերեն գիտեր, ավելի լավն էր, քան նա, ով երբեմն բացթողումներ էր ունենում:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X