Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց եկ. պատմություն

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայոց եկ. պատմություն

    Խնդրում եմ կայքում տեղադրել հայոց եկ. պատմության տարրական դասարանների ծրագիրն ու չափորոշիչը:Նախապես շնորհակալություն:

  • #2
    Շատ լավ կլինի, որ տարրական դպրոցում ՀԵՊ-ը լինի պարտադիր:

    Comment


    • #3
      Իսկ ինձ թվում է, լավ կլինի էդ առարկան դպրոցից ընդհանրապես հանեն:
      Գ.Աղեկյան
      www.MathNet.am

      Comment


      • #4
        Կներեք, բայց ես տրամագծորեն հակառակ կարծիք ունեմ... Նման պայմաններում կրոնը մեր ազգին ազնվացնել չի կարող և երբևէ նման առաքելություն չի դրսևորել.. Ուստի այդ առարկան պետք է դպրոցից հանել... Հայոց եկեղեցու պատմությունը կարելի է ուսումնասիրել Հայոց պատմություն առարկայու, որպես առանձին թեմա...

        Comment


        • #5
          Լիովին պաշտպանում եմ Գագիկի կարծիքը...

          Comment


          • #6
            Ինչ կտա մեզ դպրոցում այսքան շատ առարկաների առատությունը:Հայոց պատմություն և հայոց եկեղեցու պատմություն,պետք է լինի մի ամբողջական միավորում,հետևաբար համամիտ եմ և Գագիկի,և Ռուբենի հետ:

            Comment


            • #7
              ՀԵՊ-ը պետք չէ միավորել պատմության հետ:

              Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:

              Comment


              • #8
                Արմինե;14035] Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրոնը, հավատքը:
                Սիրելի Արմինե աղանդավորական ընտանիքի շատ զավակներ դպրոցում անցնում են ՀԵՊ,բայց միևնույն է մնում են աղանդավոր և հետո ինչի հայոց պատմության մեջ ներառելով չենք կարող արդյոք պահպանել կրոնը,հավատքը:Հայոց պատմությունը դա չի դաստիարակում:
                Վերջին խմբագրողը՝ izabet; 06-04-15, 02:31.

                Comment


                • #9
                  ԱԱրմինե-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:
                  Նախ պետք է չմոռանալ որ վաղուց դպրոցն անջատված է եկեղեցուց: Եվ երկրորդ, ըստ Ձեր տրամաբանության աղանդների դեմն առնելու համար պետք է փորձել բոլոր ուսուցիչներին տերտեր դարձնել:
                  Եկեղեցու պատմություն անցնելով աղանդավորության դեմ չեք պայքարի կամ եթե նույնիսկ կպայքարեք, ապա ինչով է դա տարբերվելու աղանդից: Ես օրինակ աթեիստ եմ և չեմ ուզում որ իմ երեխաները կամ թոռները ստիպողաբար հավատացիալ դառնան:
                  Գ.Աղեկյան
                  www.MathNet.am

                  Comment


                  • #10
                    Ինչու՞ Արմինեն չի արձագանքում,մենք սխա՞լ ենք ասում:

                    Comment


                    • #11
                      Այո, շատ սխալ եք ասում: Երեխաները կուսումնասիրեն մի առարկա, որը կօգնի երեխաներին ավելի լավ ճանաչել մեր եկեղեցու պատմությունը, հավատքը: Որևէ ծնող դա կանի դպրոցի փոխարեն`կասկածում եմ:
                      Ռուզան Ստեփանյան
                      ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                      Comment


                      • #12
                        Եթե ուսումնասիրեն եկեղեցու (մեր կամ ընդհանրապես) իրական պատմությունը, դժվար է ասել եկեղեցին կուզի՞ դա: Իսկ սրբագրված պատմություն ուսումնասիրելու իմաստը ո՞րն է:
                        Մենակ չասեք, թե մեր եկեղեցին ուրիշ է, մեր հոգեվորականներն էլ բոլորը սրբեր են: Իհարկե, բարի ու ազնիվ մարդիկ կան:
                        Գ.Աղեկյան
                        www.MathNet.am

                        Comment


                        • #13
                          Հարգելի Ռուզաննա, երևի կոռեկտ չէ պնդել, որ «այո, շատ սխալ եք ասում», իմ կարծիքով ևս ՀԵՊ-ի թեմաները պետք է ընդգրկել «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի մեջ: Ինչ վերաբերվում է հավատքին , ապա պրակտիկան ցույց է տվել և տալիս, որ կրոնը մեր ազգին չի ազնվացրել և չի ազնվացնելու: Ապացույցը այսօրվա իրավիճակը...

                          Comment


                          • #14
                            Հարգելի ԱԱրմինե, ես էլ համամիտ չեմ ձեր կարծիքի հետ, ՀԵՊ-ի Շատ կարևոր առարկա լինելու վերաբերյալ: Ասեմ ավելին, այդ առարկան պետք է ընդհանրապես դպրոց չմտներ: աղանդների մուտքը պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակով և եթե անկեղծ լինենք նաև մեր կրոնական սպասավորների մեծամասնության վարքագծից և աշխատանքի անկատարելիությունից: Օրինակները բազմաթիվ են...

                            Comment


                            • #15
                              Հարգելի Ռուբեն, այո դուք ճիշտ եք, որ կրոնը մեր ազգին չի ազնվացրել: Ոչ միային պիտի ազնվացներ, այլ պիտի սեր սերմաներ մեր սրտերում:

                              Այ որ թողնեինք ազնվացներ ու սեր ներարկեր, այս օրին չէինք հասնի:
                              Ռուզան Ստեփանյան
                              ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X