Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայոց եկ. պատմություն

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #31
    Հարգելիս, թե կրոնը` մեր դեպքում քրիստոնեությունը, այլ դեպքերում Ձեր ասած աղանդները ունեն միայն սոցիալական դրդապատճառ...Նույնը կարելի է ասել նաև այսօրվա քաղաքականության մասին, բոլորս դառել ենք քաղաքագետներ և յուրաքանչյուրս ուզում է նախագահ լինել.. Դրա համար էլ ասում եմ այսօրվա այսպես ասած «մի մատ» երեխային նման «թույնը», լինի քրիստոնեական, թե աթեիստական , կամ այլ ուղղության , ներարկել չի կարելի... Խոսքը սրա մասին է...
    Առավել ևս , մեկ անգամ էլ բարձրաձայնեմ, այսօրվա կրոնավորները ունակ չեն մեր ժողովրդին «ազնվացնել», քանի որ վերին էշելոններում մարդիկ են, որոնք հավատից շատ հեռու են, որքան էլ իրենց հավատացյալներ են համարում...

    Comment


    • #32
      Լիովին համոզված եք, որ աշխարհաստեղծումը եղել է այնպես , ինչպես Դուք եք պատկերացնում, կամ գրված է կրոնի պատմության դասագրքերում, հազիվ թե... ուրեմն գիտության այս ամբողջ նվաճումները դատարկություններ են էլի...

      Comment


      • #33
        Ես աշխարհին նայում եմ իմ աչքերով և ուզում եմ տեսնել «մարդը ՝մարդուն »:Ցավ եմ ապրում , երբ « աստվածավախ » մարդ եմ տեսնում:

        Comment


        • #34
          ԱԱրմինե-ի խոսքերից Նայել գրառումը
          Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:
          Հարգելի ԱԱրմինե իսկ ավելի ճիշտ չեր լինի առաջին հերթին պայքարը ուղղել աղանդավոր ծնողների դեմ, որոնք ներքաշում են իրենց զավակներին այդ աղանդների մեջ: Ինչը բարդ գործընթած է ,բայց, ոչ անհնարին:

          Comment


          • #35
            Ինչու հանեն? Կա հիմնավոր պատճառ?

            Comment


            • #36
              Վերջին շրջանում ՀԵՊ -ը դարձել է թիրախ վերին ատյանների համար: Նրանք, ովքեր հակված են առարկան դպրոցական պարտադիր ծրագրից հանելու, կարող են արդյոք այդ առարական դասավանդող ուսուցիչներին հատկացնել իրենց մասնագիտական առարկաներից գոնե 12 -ական ժամ , թե գործազուրկների բանակը պիտի համալրեն?
              Առարկան ո'չ բարդ է, ո'չ էլ անհասկանալի աշակերտների համար, երևի դպրոցական ծրագրի ամենահեշտ ու դյուրամարս առարկան է բոլոր առումներով, այլ բան է, որ վերանայվեն 8 - 9 -րդ դասարանների դասագրքերի թեմաները, բայց առարկան դպրոցից հանել չի' կարելի....Մի ' մոռացեք, որ ազգին ազգ պահողը հավատքն է ու լեզուն:

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X