Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ի՞նչ կցանկանայինք տեսնել «Հայկական կրթական միջավայր» կայքում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • AsyaY
    replied
    Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ասյա, լավ առաջարկություն եք անում,բայց...
    Ցանկալի է այս հարթակում քննարկվեն փոխվող դասագրքերը, պարապող ուսուցիչների կարծիքներ հնչեն, ըստ այդմ կյանքի կոչվեն:
    Հարգելի Ալվարդ,խոսքը հենց վերալրամշակված դասագրքերի մասին է:
    Համամիտ եմ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ալվարդ_Մ
    replied
    Հարգելի Ասյա, լավ առաջարկություն եք անում,բայց...
    Ցանկալի է այս հարթակում քննարկվեն փոխվող դասագրքերը, պարապող ուսուցիչների կարծիքներ հնչեն, ըստ այդմ կյանքի կոչվեն:

    Թողնել հաղորդագրություն:


  • AsyaY
    replied
    Հարգելի ընկերներ,ես ցանկանում եմ ,որ կայքի քննարկումներին միանան և արձագանքեն դասագրքերի հեղինակները,նոր ծրագրեր ներկայացնող պատասխանատուները,մեթոդիստները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    Շնորհակալություն արձագանքի համար, Մանուշ ջան:

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի izabet, Դուք իրավացի եք: Կայքի <<Ամսագրեր>> բաժնում Կրթության ազգային ինստիտուտում հրատարակվող ամսագրերից ոչ մեկի 2015-ին տպագրված համարները չկան: Գուցե չեն տպագրվել: Կամ եթե տպագրվել են, ապա էլեկտրոնային տարբերակները հրապարակված չեն: Այն մեկական օրինակները յուրաքանչյուր ամսագրից, որոնք միշտ անվճար տրվել են դպրոցներին, դրանք ևս կարծես թե չկան: Ափսոս, որովհետև <<ՄԴ>>-ի հոդվածներից շատերը ուշագրավ են, հետաքրքիր և օգտակար: Դրանք մշտապես ուսումնասիրման և քննարկման նյութ են հանդիսանում մեր դպրոցի մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների մեթոդմիավորումում ընդգրկված ուսուցիչների համար: Հ. Գ. Կարծում եմ բոլոր դպրոցներում էլ այդպես է:
    Հարգելի Իզաբելա, հարգելի Գայանե, ես էլ ԿԱԻ-ի կայքում այս տարվա ամսագրերի էլեկտրոնային տարբերակները չգտա: Այլ տեղեկություն չունեմ:

    Թողնել հաղորդագրություն:


  • izabet
    replied
    Սպասենք և հուսանք,բոլորս էլ երբեմն թերությունով ենք աշխատում,բայց...

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    izabet-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Գայանե,ես այս հարցով դիմեցի Համլետ Միքայելյանին,նա ինձ հաղորդեց նայել ԿԱԻ կայքը և ասել է արդեն երեք համար տպագրել են,հուվարից մինչև հիմա՝եթե չկա դա շատ վատ է,տեխնոլոգիայի այս դարում:
    Համամիտ եմ, հարգելի Իզաբելլա Աբելյան, լավ չէ: Սակայն հավատացած եմ, որ ամեն ինչ կշտկվի, և շուտով ԿԱԻ-ի ամսագրերի էլեկտրոնային տարբերակները բոլորիս հասանելի կլինեն:

    Թողնել հաղորդագրություն:


  • izabet
    replied
    Շնորհակալություն հարգելի Գայանե,ես այս հարցով դիմեցի Համլետ Միքայելյանին,նա ինձ հաղորդեց նայել ԿԱԻ կայքը և ասել է արդեն երեք համար տպագրել են,հուվարից մինչև հիմա՝եթե չկա դա շատ վատ է,տեխնոլոգիայի այս դարում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    izabet-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ, ֆորումի մասնակիցներ,ես վայելում եմ իմ հանգիստը,բայց չեմ կտրվում կարդալուց,գրելուց:Պարզապես մի բան եմ խնդրում,ես ԿԱԻ կայքը ուշադիր նայել եմ և այնտեղ չեմ գտել <Մաթեմատիկան դպրոցում> ամսագրի 2015 թվականի համարները,այնինչ ֆբ-ով դիմելով ընկեր Համլետ Միքաելյանին՝ուղղորդեց նայել ԿԱԻ կայքը,ես այնտեղ ոչինչ չգտա:Ո՞վ կարող է ինձ օգնել;
    Մանուշ ջան ,ակնկալում եմ ,որ դու կարող ես ինձ օգնել:
    Հարգելի izabet, Դուք իրավացի եք: Կայքի <<Ամսագրեր>> բաժնում Կրթության ազգային ինստիտուտում հրատարակվող ամսագրերից ոչ մեկի 2015-ին տպագրված համարները չկան: Գուցե չեն տպագրվել: Կամ եթե տպագրվել են, ապա էլեկտրոնային տարբերակները հրապարակված չեն: Այն մեկական օրինակները յուրաքանչյուր ամսագրից, որոնք միշտ անվճար տրվել են դպրոցներին, դրանք ևս կարծես թե չկան: Ափսոս, որովհետև <<ՄԴ>>-ի հոդվածներից շատերը ուշագրավ են, հետաքրքիր և օգտակար: Դրանք մշտապես ուսումնասիրման և քննարկման նյութ են հանդիսանում մեր դպրոցի մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների մեթոդմիավորումում ընդգրկված ուսուցիչների համար: Հ. Գ. Կարծում եմ բոլոր դպրոցներում էլ այդպես է:
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 13-09-15, 20:20.

    Թողնել հաղորդագրություն:


  • izabet
    replied
    Բարև ձեզ, ֆորումի մասնակիցներ,ես վայելում եմ իմ հանգիստը,բայց չեմ կտրվում կարդալուց,գրելուց:Պարզապես մի բան եմ խնդրում,ես ԿԱԻ կայքը ուշադիր նայել եմ և այնտեղ չեմ գտել <Մաթեմատիկան դպրոցում> ամսագրի 2015 թվականի համարները,այնինչ ֆբ-ով դիմելով ընկեր Համլետ Միքաելյանին՝ուղղորդեց նայել ԿԱԻ կայքը,ես այնտեղ ոչինչ չգտա:Ո՞վ կարող է ինձ օգնել;
    Մանուշ ջան ,ակնկալում եմ ,որ դու կարող ես ինձ օգնել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    Մուրադյան Լիդա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ:
    Ես կացանկանայի,որ կայքում տեղադրվեին նաև աշակերտնր ստեղծած պաշարները:
    Հարգելի Լիդա Մուրադյան, ֆորումի «Բազմանկյուն» բաժնում կա «Աշակերտի անկյուն» ենթաբաժին (http://forum.armedu.am/forumdisplay....անկյուն), որտեղ կարելի է տեղադրել աշակերտների ստեղծած պաշարները: Ի դեպ՝ Դուք ևս կարող եք այդ բաժնում տեղադրել ձեր աշակերտների ստեղծած այն նյութերը, որոնք արժանի են հանրային ցուցադրման:

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    Հարգելի գործընկերներ,
    «Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/) ունենք «Մեթոդական նյութեր» բաժին, որտեղ ուսուցիչները տեղադրում են տարբեր առարկաների ու դասարանների թեմատիկ պլաններ՝ http://lib.armedu.am/category/136/date_created/desc:

    Թողնել հաղորդագրություն:


  • usucichner
    replied
    Կցանկանայի տեսնել գրագետ և չափորոշիչներով հավաքված առարկայական թեմատիկ պլաններ , որոնք կօգնեն ուսուցիչներին ուսումնական գործընթացում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մուրադյան Լիդա
    replied
    Բարև Ձեզ:
    Ես կացանկանայի,որ կայքում տեղադրվեին նաև աշակերտնր ստեղծած պաշարները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ավրորա
    replied
    Էլմիրա 53-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կցանկանայի մտքեր փոխանակել 12րդ դասարանի անհրաժեշտության և կայացման մասին:Որքանով է դա անհրաժեշտ:
    Լավ առաջարկ է,կարծում եմ այդ հարցի շուրջ կարելի է առանձին թեմա բացել:

    Թողնել հաղորդագրություն:

Working...
X