Ի՞նչ կցանկանայինք տեսնել «Հայկական կրթական միջավայր» կայքում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Chuk
    Ավագ մասնակից
    • Apr 2010
    • 567

    #16
    Ավրորա, շատ շնորհակալ եմ տեղեկացման համար:

    Խնդիր պարզվեց իսկապես կա ու ցավոք վերականգնել արդեն չենք կարող: Ամսի 20-ին մեր ֆորումը տեղափոխվել է նոր, ավելի որակյալ սերվեր: Ցավոք տեղափոխումը կատարվել է ոչ թե այդ պահի դրությամբ եղածը, այլ ապրիլի 18-ի գիշերը արված արխիվով, ինչի արդյունքում կորել է ամսի 18-20 միջակայքում ֆորումում կատարված ամեն ինչը (գրառումներ, անձնագրի փոփոխություններ, գրանցումներ և այլն):

    Սա մեր սխալի հետևանքն է ու ներողություն ենք խնդրում բոլորիցդ՝ պատճառած անհարմարության համար:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment

    • Ավրորա
      Ավագ մասնակից
      • Dec 2010
      • 426

      #17
      Կարևորը,որ հիմա ամեն ինչ կարգին է և ֆորումի անդամները տեղեկանալով այս մասին`կվերականգնեն ջնջվածները:Այս մի քանի օրերի ընթացքում այլ բողոքողներ չեն եղել/բացի ինձնից.իսկ իմ <<վնասը>> մեծ չի եղել/ուրեմն ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ,որքան թվում էր ինձ:
      Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

      Comment

      • ՌԱԶ
        Սկսնակ մասնակից
        • Feb 2012
        • 23

        #18
        Կարելի է ֆորումում կազմակերպել օնլայն մրցույթներ:
        Կյանքում պետք է սովորել,որ դռները բացվեն քո առջև առանց հաշվի առնելու աշխարհի անարդարությունն ու սուտը:

        Comment

        • Էլմիրա 53
          Սկսնակ մասնակից
          • Feb 2012
          • 5

          #19
          Ես կցանկանայի մտքեր փոխանակել 12րդ դասարանի անհրաժեշտության և կայացման մասին:Որքանով է դա անհրաժեշտ:

          Comment

          • Ավրորա
            Ավագ մասնակից
            • Dec 2010
            • 426

            #20
            Էլմիրա 53-ի խոսքերից Նայել գրառումը
            Ես կցանկանայի մտքեր փոխանակել 12րդ դասարանի անհրաժեշտության և կայացման մասին:Որքանով է դա անհրաժեշտ:
            Լավ առաջարկ է,կարծում եմ այդ հարցի շուրջ կարելի է առանձին թեմա բացել:
            Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

            Comment

            • Մուրադյան Լիդա
              Սկսնակ մասնակից
              • Dec 2013
              • 1

              #21
              Բարև Ձեզ:
              Ես կացանկանայի,որ կայքում տեղադրվեին նաև աշակերտնր ստեղծած պաշարները:

              Comment

              • usucichner
                Սկսնակ մասնակից
                • Aug 2015
                • 1

                #22
                Կցանկանայի տեսնել գրագետ և չափորոշիչներով հավաքված առարկայական թեմատիկ պլաններ , որոնք կօգնեն ուսուցիչներին ուսումնական գործընթացում:

                Comment

                • manush
                  Ադմինիստրատոր
                  • May 2010
                  • 855

                  #23
                  Հարգելի գործընկերներ,
                  «Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/) ունենք «Մեթոդական նյութեր» բաժին, որտեղ ուսուցիչները տեղադրում են տարբեր առարկաների ու դասարանների թեմատիկ պլաններ՝ http://lib.armedu.am/category/136/date_created/desc:
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment

                  • Գայանե Սիմոնյան
                    Մոդերատոր
                    • Feb 2013
                    • 591

                    #24
                    Մուրադյան Լիդա-ի խոսքերից Նայել գրառումը
                    Բարև Ձեզ:
                    Ես կացանկանայի,որ կայքում տեղադրվեին նաև աշակերտնր ստեղծած պաշարները:
                    Հարգելի Լիդա Մուրադյան, ֆորումի «Բազմանկյուն» բաժնում կա «Աշակերտի անկյուն» ենթաբաժին (http://forum.armedu.am/forumdisplay....անկյուն), որտեղ կարելի է տեղադրել աշակերտների ստեղծած պաշարները: Ի դեպ՝ Դուք ևս կարող եք այդ բաժնում տեղադրել ձեր աշակերտների ստեղծած այն նյութերը, որոնք արժանի են հանրային ցուցադրման:
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment

                    • izabet
                      Ավագ մասնակից
                      • Nov 2013
                      • 172

                      #25
                      Բարև ձեզ, ֆորումի մասնակիցներ,ես վայելում եմ իմ հանգիստը,բայց չեմ կտրվում կարդալուց,գրելուց:Պարզապես մի բան եմ խնդրում,ես ԿԱԻ կայքը ուշադիր նայել եմ և այնտեղ չեմ գտել <Մաթեմատիկան դպրոցում> ամսագրի 2015 թվականի համարները,այնինչ ֆբ-ով դիմելով ընկեր Համլետ Միքաելյանին՝ուղղորդեց նայել ԿԱԻ կայքը,ես այնտեղ ոչինչ չգտա:Ո՞վ կարող է ինձ օգնել;
                      Մանուշ ջան ,ակնկալում եմ ,որ դու կարող ես ինձ օգնել:

                      Comment

                      • Գայանե Սիմոնյան
                        Մոդերատոր
                        • Feb 2013
                        • 591

                        #26
                        izabet-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի izabet, Դուք իրավացի եք: Կայքի <<Ամսագրեր>> բաժնում Կրթության ազգային ինստիտուտում հրատարակվող ամսագրերից ոչ մեկի 2015-ին տպագրված համարները չկան: Գուցե չեն տպագրվել: Կամ եթե տպագրվել են, ապա էլեկտրոնային տարբերակները հրապարակված չեն: Այն մեկական օրինակները յուրաքանչյուր ամսագրից, որոնք միշտ անվճար տրվել են դպրոցներին, դրանք ևս կարծես թե չկան: Ափսոս, որովհետև <<ՄԴ>>-ի հոդվածներից շատերը ուշագրավ են, հետաքրքիր և օգտակար: Դրանք մշտապես ուսումնասիրման և քննարկման նյութ են հանդիսանում մեր դպրոցի մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների մեթոդմիավորումում ընդգրկված ուսուցիչների համար: Հ. Գ. Կարծում եմ բոլոր դպրոցներում էլ այդպես է:
                        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 13-09-15, 20:20.
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • izabet
                          Ավագ մասնակից
                          • Nov 2013
                          • 172

                          #27
                          Շնորհակալություն հարգելի Գայանե,ես այս հարցով դիմեցի Համլետ Միքայելյանին,նա ինձ հաղորդեց նայել ԿԱԻ կայքը և ասել է արդեն երեք համար տպագրել են,հուվարից մինչև հիմա՝եթե չկա դա շատ վատ է,տեխնոլոգիայի այս դարում:

                          Comment

                          • Գայանե Սիմոնյան
                            Մոդերատոր
                            • Feb 2013
                            • 591

                            #28
                            izabet-ի խոսքերից Նայել գրառումը
                            Շնորհակալություն հարգելի Գայանե,ես այս հարցով դիմեցի Համլետ Միքայելյանին,նա ինձ հաղորդեց նայել ԿԱԻ կայքը և ասել է արդեն երեք համար տպագրել են,հուվարից մինչև հիմա՝եթե չկա դա շատ վատ է,տեխնոլոգիայի այս դարում:
                            Համամիտ եմ, հարգելի Իզաբելլա Աբելյան, լավ չէ: Սակայն հավատացած եմ, որ ամեն ինչ կշտկվի, և շուտով ԿԱԻ-ի ամսագրերի էլեկտրոնային տարբերակները բոլորիս հասանելի կլինեն:
                            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                            https://lib.armedu.am/user/profile/462

                            Comment

                            • izabet
                              Ավագ մասնակից
                              • Nov 2013
                              • 172

                              #29
                              Սպասենք և հուսանք,բոլորս էլ երբեմն թերությունով ենք աշխատում,բայց...

                              Comment

                              • manush
                                Ադմինիստրատոր
                                • May 2010
                                • 855

                                #30
                                Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի izabet, Դուք իրավացի եք: Կայքի <<Ամսագրեր>> բաժնում Կրթության ազգային ինստիտուտում հրատարակվող ամսագրերից ոչ մեկի 2015-ին տպագրված համարները չկան: Գուցե չեն տպագրվել: Կամ եթե տպագրվել են, ապա էլեկտրոնային տարբերակները հրապարակված չեն: Այն մեկական օրինակները յուրաքանչյուր ամսագրից, որոնք միշտ անվճար տրվել են դպրոցներին, դրանք ևս կարծես թե չկան: Ափսոս, որովհետև <<ՄԴ>>-ի հոդվածներից շատերը ուշագրավ են, հետաքրքիր և օգտակար: Դրանք մշտապես ուսումնասիրման և քննարկման նյութ են հանդիսանում մեր դպրոցի մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաների մեթոդմիավորումում ընդգրկված ուսուցիչների համար: Հ. Գ. Կարծում եմ բոլոր դպրոցներում էլ այդպես է:
                                Հարգելի Իզաբելա, հարգելի Գայանե, ես էլ ԿԱԻ-ի կայքում այս տարվա ամսագրերի էլեկտրոնային տարբերակները չգտա: Այլ տեղեկություն չունեմ:
                                Մանուշակ Ավետիսյան
                                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                                ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                                Comment

                                Working...
                                X

                                Debug Information