Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քաղաքացիական դիրքորոշման ձևավորման խնդիրը ավագ դպրոցում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Քաղաքացիական դիրքորոշման ձևավորման խնդիրը ավագ դպրոցում

    Ցանկացած պետություն իր զարգացման համատեքստում կարևորում է կրթության դերը , սահմանում հանրակրթության հիմնական անելիքները, նկարագրում ակնկալվող արդյունքները: ՀՀ պետական հանրակրթության չափորոշչով օրինակ ակնկալվում է ,որ հիմնական դպրոցի շրջանավարտը պետք է հետևի և պահպանի հասարակական համակեցության կանոնները, տարբեր իրավիճակներում քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորի՝
    ա. կարևորի և արժևորի իր ազգային ինքնությունը,
    բ. հասկան և հարգի ընտանեկան կյանքի արժեքները,
    գ. խորապես իմանա և հարգի մարդու հիմնական իրավունքները և քաղաքացիական ազատությունները,
    դ. պատասխանատվություն ցուցաբերի առօրյա կյանքում, իմանա , ընդունի և հարգի ուրիշների իրավունքները, լինի մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենա շրջապատի մարդկանց նկատմամբ,
    ե. հասկանա մարդկանց կարիքները և նրանց նկատմամբ դրսևորի հարգալից վարք,
    զ. ցանկացած ծանոթ կամ անծանոթ միջավայրում լինի բարեկիրթ, զուսպ և քաղաքավարի:
    Կարծում եմ բոլորն էլ ամենուր ընդունում են մանկավարժի գործոնի կարևորությունը ժողովրդավարական արժեքներ և քաղաքացիական ակտիվ ու հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու ձևավորման գործում: Այս թեմային անդրադառնալու միտքը ծագեց այն մտայնությունից , որ հաճախ մեր դպրոցներում այս խնդիրը մնում է միայն հասարակագիտության ուսուցիչների և մասամբ դասղեկների ուշադրության կենտրոնում, այնինչ շատ կարևոր են թե դպրոցի կառավարման մեջ ժողովրդավարական մեխանիզմների ճիշտ կիրառումը, թե բոլոր առարկաների ուսուցիչների գործունեությունը, թե դպրոցի բոլոր օղակների աշխատակիցների փոհարաբերությունների մոդելը: Ժողովրդավարության սկզբունքների , մարդու իրավունքների ուսուցումը վերառարկայական է և անթույլատրելի է տեսության և պրակտիկայի հակասությունը: Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ և կխնդրեի կիսվեք ձեր փորձով. դուք ինչպե՞ս եք պատկերացնում վերը շարադրված չափորոշչային պահանջների իրագործումը:
    Last edited by Նաիրա Բարիկյան; d.m.Y, H:i.

  • #2
    Միայն գիտակացական մակարդակում այդ արժեքներն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է դասապրոցեսն ու բոլոր տիպի փոխհարաբերությունները կառուցել մարդասիրության, իրավունքների հարգման, հանդուրժողականության և էլի մի շարք կարևոր սկզբունքների հիման վրա:

    Comment


    • #3
      Հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում: Ինձ համար ևս կարևոր է, որ հատկապես ավագ դպրոցի շրջանավարտը քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորի, որովհետև նա դառնում է վաղվա օրվա զինվորը, ուսանողը, քաղաքացիական հասարակության լիարժեք անդամը: Բնականաբար անչափ կարևոր է դառնում այն հանգամանքը, որ նոր սերունդը լինի առաջադեմ, գիտակից և նպաստի իրավական և արդարացի հասարակություն ունեցող պետության կայացմանը...

      Comment


      • #4
        Շնորհակալություն: Ժողովրդավարական սկզբունքներով ապրելն ու համատեղ կենսագործունեություն ծավալելը ինքն իրեն չի ձևավորվում: Այն պետք է ոչ թե հասկանալ կամ սովորել, այլ ապրել այդ սկզբունքներով և կիրառել: Այնպիսի ավանդական հասարակություններում, ինչպիսին մերն է, հաճախ սխալ են հասկացվում կամ չեն ընդունվում ժողովրդավարության որոշ դրսևորումներ:Ուստի կարևոր է ծայրահեղություններից հեռու պահել մեր աշակերտներին : Անհրաժեշտ է ,որ նախ ինքներս դառնանք այն արժեքների կրողը, որոնք կարևորում ենք:

        Comment


        • #5
          Ինչքան էլ օրենքներն ու իրավական ակտերը (Հանրակրթության մասին օրենքում, Հանրակրթության պետական չափորոշչում հստակ ձևակերպված և արտացոլված են դրանք), դասագրքերն ու ուսուցչի խոսքը հագեցած լինեն ժողովրդավարության սկզբունքներով ու արժեքներով, շատ կարևոր է այն, թե դպրոցի աշխատակազմը ինչքանով է հավատում, ինչքանով է հավատարիմ և ինչպես է կիրառում այդ սկզբունքներն իր աշխատանքում: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, բայց լռեցնում ենք աշակերտին ում կարծիքը մերինից տարբերվում է, խրախուսում ենք խտրական վերաբերմունքը աշակերտի հանդեպ, որոշումներ կայացնելիս ավտորիտար սկզբունքներ ենք կիրառում,ապա վստահ կարող ենք ասել որ ոչ մի գեղեցիկ ձևակերպված ժողովրդավարական սկզբունք էլ աշակերտը չի յուրացնի: Շատ կարևոր է նաև այնպես անել , որ երեխան հստակ գիտակցի ժողովրդավարության և ամենաթողության , ազատ խոսքի և վիրավորական մեկնաբանության, լսելու և խոսելու, հակադրվելու և համաձայնելու, իր կարծիքը պնդելու և համոզվելու տարբերությունները:

          Comment

          Working...
          X