Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆորումի գործունեությանը վերաբերող տեղեկություններ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆորումի գործունեությանը վերաբերող տեղեկություններ

    Հարգելի ֆորումցիներ, այս թեմայում պարբերաբար կտեղադրվեն ֆորումի գործունեությանը վերաբերող տեղեկություններ:

    Այս պահին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր (14.07.2010թ.) ժամը 15:00-ից 16:00-ն ընկած հատվածում ֆորումի աշխատանքը 1-2 ժամով կկասեցվի՝ տեխնիկական վերազինման, թարմացման նպատակով:

    Ներողություն ենք խնդրում պատճառելիք անհարմարության համար:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս պահին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր (14.07.2010թ.) ժամը 15:00-ից 16:00-ն ընկած հատվածում ֆորումի աշխատանքը 1-2 ժամով կկասեցվի՝ տեխնիկական վերազինման, թարմացման նպատակով:

    Ներողություն ենք խնդրում պատճառելիք անհարմարության համար:
    Տեղեկացնում եմ, որ ֆորումի աշխատանքը կասեցվեց 15:00-ին և վերականգնվեց 16:00-ին, համակարգը թարմացվեց vBulletin ֆորումային համակարգի վերջին առկա տարբերակով: Թարմացման արդյունքում վերացվեցին 450-ի չափ թերություններ, որոնք ֆորումի անխափան աշխատանքի համար կենսական են, բայց կիրառողները որպես կանոն չեն նկատի տարբերությունները:

    Թարմացման արդյունքում հավանական է, որ թարգմանված որոշ արտահայտություններ նորից փոխված լինեն անգլերեն տարբերակներով, որոնք կարճ ժամանակում կվերացվեն:

    Նորից ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #3
      Ֆորումի բաժինները ստեղծվել էին՝ հաշվի առնելով «Հայկական կրթական միջավայր» պորտալի հին ֆորումում հնչած առաջարկները:
      Սակայն գործունեության երկու ամիսները ցույց տվեցին, որ բաժինների կառուցվածքը այնքան էլ չի համապատասխանում առկա պահանջին: Այս երկու ամիսների ուսումնասիրությունների ու դիտարկումների հիման վրա կատարեցինք բաժինների կառուցվածքի որոշ փոփոխություն, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.

      1. Ավելացվեց «Կրթության և գիտության նախարարություն» բաժինը, որտեղ առաջարկում ենք քննարկումներ անցկացնել նախարարության և նրա ենթակառուցվածքների գործունեության վերաբերյալ: «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» բաժինը դարձավ այս մեծ բաժնի ենթաբաժին, «Կրթական համալիր էջ» ենթաբաժինը, հաշվի առնելով պորտալի վերանվանումը, վերանվանվեց ««Հայկական կրթական միջավայր» պորտալ» և դարձավ «Կրթության և գիտության նախարարություն» բաժնի ենթաբաժին: Այսպիսով այս բաժինն ունեցավ հետևյալ կառուցվածքը.




      2. «Դպրոց» բաժինը վերանվանվեց «Հանրակրթական դպրոց»: Հաշվի առնելով թեմաների քանակն, ինչպես նաև որոշ թեմաների հատումները վերացվեցին նախկին 5 ենթաբաժինները («Տարրական դպրոց (1-4)», «Միջին դպրոց (5-9)», «Ավագ դպրոց (10-12)», «Վարժարան (5-12)», «Միջնակարգ դպրոց (1-12)»), դրանց պարունակած թեմաները տեղափոխվեցին «Հանրակրթական դպրոց» բաժին:


      3. Բացվեց նոր բաժին՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններ», որտեղ առաջարկում ենք քննարկել թե՛ ԲՈՒՀ-երին առնչվող հարցեր, թե դրանց ընդունելության կարգը:


      4. Նախկինում գոյություն ունեցող «Ուսումնական առարկաներ» բաժնի միակ թեման տեղափոխվեց առավել համապատասխան բաժին՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», իսկ բաժինը, հաշվի առնելով դրանում այլ թեմաների բացակայությունն ու բաժնի ոչ նպատակահարմարությունը, քանզի դրանում հնարավոր բոլոր թեմաները հատում ունեն այլ բաժինների հետ, վերացվեց:


      5. Հաշվի առնելով թեմաների քանակը «Ուսումնական նյութեր» բաժնի նախկին 3 ենթաբաժինների («Դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ», «Ծրագրեր», «Չափորոշիչներ»)պարունակած թեմաները տեղափոխվեցին «Ուսումնական նյութեր» մայր բաժին, ենթաբաժինները վերացվեցին:



      Հաշվի առնելով առկա պահանջը ու դիտարկումները՝ առաջիկայում հնարավոր բաժինների կառուցվածքի ևս որոշ փոփոխություններ, այդ թվում բաժինների միավորումներ, բաժինների հեռացումներ և բաժինների ավելացումներ:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        Ֆորումի վերին հատվածում ավելացվել է տեղեկացման համակարգ: Ֆորում մուտք գործելուն պես դուք կարող եք տեսնել, թե երբ է եղել Ձեր վերջին այցելությունն ու դրանից հետո քանի գրառում է կատարվել: Օրինակ իմ մոտ այս պահին գրված է.
        Ձեր վերջին այցելությունը՝ այսօր, 01:32 : Ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է 1 գրառում
        Թեև գույնով չի առանձնանում, սակայն «N գրառում»-ի «գրառում» բառը հղում է, որի վրա կտտացնելու դեպքում կբացվի այն թեմաների ցանկը, որոնցում կան չկարդացված գրառումներ (համակարգը համարւմ է, որ գրառումը «կարդացվել է», եթե գրառումը կատարվելուց հետո մտել եք այդ թեմայի՝ գրառումը պարունակող էջը):

        Այս համակարգը կտեղեկացնի նաև ստացած վարկանիշների մասին:
        Քայլ առ քայլ՝ դարից դար

        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #5
          Տեղեկացնում եմ, որ այսօր (31.08.2010թ.) ժամը 15:00-ից 16:00-ն ընկած հատվածում ֆորումի աշխատանքը 1-2 ժամով կկասեցվի՝ տեխնիկական վերազինման, թարմացման նպատակով:

          Ներողություն ենք խնդրում պատճառելիք անհարմարության համար:
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #6
            Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
            Տեղեկացնում եմ, որ այսօր (31.08.2010թ.) ժամը 15:00-ից 16:00-ն ընկած հատվածում ֆորումի աշխատանքը 1-2 ժամով կկասեցվի՝ տեխնիկական վերազինման, թարմացման նպատակով:

            Ներողություն ենք խնդրում պատճառելիք անհարմարության համար:
            Տեղեկացնում եմ, որ ֆորումի աշխատանքը կասեցվեց 15:05-ին և վերականգնվեց 15:45-ին:
            Ֆորումային vBulletin համակարգը 4.0.4 տարբերակից թարմացվեց 4.0.6 PL1 տարբերակով, որում հին տարբերակի հետ համեմատած շտկվել են 160 սխալներ, որոնցից շատերը անհարմարություն ու դժվարություն են պատճառել շատերիս:

            Նաև տեղեկացնում եմ, որ սպասվելիք հաջորդ տարբերակով՝ vBulletin 4.1.0-ում հետաքրքիր նորամուծություններ են սպասվում բոլորիս:
            Քայլ առ քայլ՝ դարից դար

            Արտակ Հարությունյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment


            • #7
              Հարգելի ֆորումցիներ,
              Հաշվի առնելով, որ շատերը բողոքում են, որ չունեն հայերեն մեքենագրելու հնարավորություն՝ համակարգչում համապատասխան ծրագրային ապահովության բացակայության պատճառով, ֆորումում ավելացրել ենք hayeren.am նախագծի տրամադրած հայերեն մեքենագրման համակարգը:

              Ֆորումի վերին հատվածում ավելացել է «Միացնել հայերենը» ընտրությունը՝ կից ստեղնաշարային դաշտերի հետ միասին (նայեք նկարում):


              Հարկավոր է ընդամենը նշել «Միացնել հայերեն» կետը, կողքի ցուցակից ընտրել նախընտրած ստեղնաշարային դասավորությունն ու ֆորումում արդեն կարող եք մեքենագրել հայերեն: Տեքստային դաշտում գտնվելու ընթացքում կարող եք սեղմել «Esc» ստեղնը՝ «Միացնել հայերեն»-ը նշելու/նշումից հանելու համար:

              Հաշվի առեք, որ եթե համակարգչի մեջ ներառված ստեղնաշարային ծրագրում դրված է անգլերենից տարբերվող այլ լեզու, ֆորումում ներդրված հայերեն գրելու համակարգը կարող է չաշխատել:

              Ստորև ներկայացնում եմ ստեղնաշարային առաջարկված դասավորությունները.

              Ֆոնետիկ 8-Ր
              ՜ Է Թ Փ Ձ Ջ ( % Ր Չ Ճ _ Ժ Շ
              Ք Ո Ե Ռ Տ Ը Ւ Ի Օ Պ Խ Ծ
              Ա Ս Դ Ֆ Գ Հ Յ Կ Լ … "
              Զ Ղ Ց Վ Բ Ն Մ « » ՞

              ՝ է թ փ ձ ջ ) և ր չ ճ - ժ շ
              ք ո ե ռ տ ը ւ ի օ պ խ ծ
              ա ս դ ֆ գ հ յ կ լ : ՛
              զ ղ ց վ բ ն մ , . /
              Ֆոնետիկ 8-Ռ
              ՜ Է Թ Փ Ձ Ջ ( % Ռ Չ Ճ _ Ժ Շ
              Ք Ո Ե Ր Տ Ը Ւ Ի Օ Պ Խ Ծ
              Ա Ս Դ Ֆ Գ Հ Յ Կ Լ … "
              Զ Ղ Ց Վ Բ Ն Մ « » ՞

              ՝ է թ փ ձ ջ ) և ռ չ ճ - ժ շ
              ք ո ե ր տ ը ւ ի օ պ խ ծ
              ա ս դ ֆ գ հ յ կ լ : ՛
              զ ղ ց վ բ ն մ , . /
              Գրամեքենային
              ՛ Ֆ Ձ # $ % ^ & * ( Օ _ Ղ ՙ
              Ճ Փ Բ Ս Մ Ո Ւ Կ Ը Թ Ծ Ց
              Ջ Վ Գ Ե Ա Ն Ի Տ Հ Պ Ր
              Ժ Դ Չ Յ Զ Լ Ք Խ Շ Ռ

              ՝ ֆ ձ ՛ ՜ ։ ՞ և ՜ ) օ - ղ ՚
              ճ փ բ ս մ ո ւ կ ը թ ծ ց
              ջ վ գ ե ա ն ի տ հ պ ր
              ժ դ չ յ զ լ ք խ շ ռ
              Կցված ֆայլեր
              Քայլ առ քայլ՝ դարից դար

              Արտակ Հարությունյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

              Comment


              • #8
                Ֆորումում գրանցվելիս, ի թիվս այլ տվյալներ ներմուծելու, պետք է ներմուծել նաև հատուկ նկարի վրա գրված տեքստը: Սա արվում է ռոբոտ ծրագրերի գրանցումը կանխարգելելու կամ քչացնելու նպատակով: Ռոբոտ ծրագրերը ինքնուրույն գտնում են ֆորումներն ու այլ համակարգերը, գրանցվում, թողնում SPAM տիպի հաղորդագրություններ, որոնք հիմնականում պարունակում են հղումներ: Ֆորումներում նրանք այդ հղումները դնում են նաև ստորագրություններում, կարգավիճակներում, անձնագրային դաշտերում: Հաճախ այդ հղումները ոչ պատշաճ կայքերի, հանցագործության դրդող կայքերի հղումներ են:

                «Հայկական կրթական միջավայր» պորտալում մենք տեղադրել են պատկերով ստուգման ոչ այնքան բարդ տարբերակը, որպեսզի մեր մասնակիցների համար գրանցվելը հնարավորինս հեշտ լիներ: Սակայն հաշվի առնելով որ վերջին շրջանում շատացել են այս ֆորումում գրանցվող ռոբոտ համակարգերը, որոնք կոնկրետ այդ ստուգման տարբերակը կարողանում են շրջանցել, ստիպված եղանք ստուգման պատկերը բարդացնել: Թեև մենք սիստեմատիկ ջնջում ենք բոլոր գրանցված ռոբոտ համակարգերի ու այսօր պարզապես այդպիսին չկա ֆորումում, բայց հաշվի առնելով, որ մինչ մեր ջնջելը այն կարող է նկատվել այլ մասնակիցների, այդ թվում՝ աշակերտների կողմից (մինչդեռ որոշ դեպքերում դրանք կարող են պարունակել ոչ պատշաճ կայքերի հղումներ), անհրաժեշտ համարեցինք կատարել այս փոփոխությունը:

                Նախկինում ստուգման պատկերն ուներ այս տեսքը.


                Ներկայումս ունի այս տեսքը.



                Հուսով ենք, որ մեր այցելուների համար այս տարբերակով գրանցվելը շատ բարդ չի թվա, փոխարենը այն եթե անգամ ամբողջովին չի բացառի ռոբոտ համակարգերի գրանցումը, ապա կտրուկ կնվազեցնի (նման համակարգերի հազվագյուտ գրառումները մենք կջնջենք):
                Կցված ֆայլեր
                Քայլ առ քայլ՝ դարից դար

                Արտակ Հարությունյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                Comment


                • #9
                  Գրանցվելիս պատկերով ստուգաման համակարգի փոխվելուց հետո, ցավոք, տեղի են ունեցել լուրջ խնդիրներ: Մինչ այժմ պատկերով ստուգման ReCaptcha համակարգը համարվում էր ամենապաշտպանվածներից մեկը, սակայն այսպես կոչված նենգորդները, կարծես թե, կարողացել են շրջանցել այդ համակարգի պաշտպանությունը: Վերջին շրջանում (մեկ շաբաթվա ընթացքում) ոչ միայն «Հայկական կրթական միջավայր» ֆորումում, այլև աշխարհի բազում այլ ֆորումներում սաստիկ ավելացել են ռոբոտ ծրագրերի գրանցումները: Այդ մասին ահազանգել է նաև ֆորումային համակարգի հեղինակ vBulletin ընկերությունը: Օրական 10-20 նման գրանցումները վերջին օրերին դարձել էին սովորական երևույթ: Դրանց մեծ մասը արդեն իսկ հեռացվել են համակարգից, մյուսները օրվա ընթացքում կջնջվեն:

                  Հետևելով vBulletin ստեղծողների խորհրդին «Հայկական կրթական միջավայր» ֆորումն առժամանակ անցել է անձի ստուգման այլ համակարգի: Տրվում է հարց, համապատասխան դաշտում պետք է լրացնել պատասխանը: Հաշվի առնելով հայերենի յուրահատկությունը կարելի է ենթադրել, որ այս համակարգն առնվազն առժամանակ բոտային համակարգերի կողմից չի «կոտրվի»: Բայց սա, թերևս, ժամանակավոր լուծում է և ոչ այնքան հարմար:

                  Հարցերն ունեն հետևյալ տեսքը.

                  Հարց. Գրեք 8 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):
                  Պատասխան. ութ
                  Քայլ առ քայլ՝ դարից դար

                  Արտակ Հարությունյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                  Comment


                  • #10
                    Շշուկներ կան, որ 10-րդ դասարանի աշակերտները 1 տարի ավելի շուտ են վերջացնելու…Որքանո՞վ է դա ճիշտ:

                    Comment

                    Working...
                    X