Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Chuk
    replied
    Gohar47-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի թեմայից կշեղվեմ, բայց ուզում եմ նշել` արդյոք կոպիտ սխալ չի նաև միմյանց նկատմամբ անհարգալից ու հրամայական տոնով խոսելը:
    Այո, անհարգալից ու հրամայական տոնով խոսելը այպես կոչված «նեթիկետի» կանոնների խախտում է:
    Իրականում նեթիկետը (ինտերնետում հաղորդակցման էթիկայի կանոնները) հստակ սահմանված չէ, բայց հրամայական ու անհարգալից տոնով խոսքը գրեթե բոլոր հարթակներում համարվում է նեթիկետի խախտում:

    Leave a comment:


  • Anush Avetisyan
    replied
    Շատ ուրախ եմ,որ մեր ֆորումում ունենք այսքան խելացի,կիրթ և ուշադիր մասնակիցներ:Այս և այլ թեմաների շուրջ բոլորիս ակտիվ մասնակցությունը կարող է լավ օրինակ ծառայել ֆորումի յուրաքանչյուր այցելուի համար:

    Leave a comment:


  • Gohar47
    replied
    Շատ շնորհակալություն!
    Ես Ձեզ նկատի չունեի, պարզապես Ձեզ էի դիմել այն պարզ պատճառով, որ Դուք եք այս թեմայի հեղինակը:
    Երևի թեմայից կշեղվեմ, բայց ուզում եմ նշել` արդյոք կոպիտ սխալ չի նաև միմյանց նկատմամբ անհարգալից ու հրամայական տոնով խոսելը:

    Leave a comment:


  • Chuk
    replied
    Gohar47-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ Հարությունյան!
    Ես առաջակում եմ առաջինն ինձանից սկսել,և խոսել իմ թույլ տված կոպիտ սխալների մասին: (Օրինակ, շատ տեղերում նույն բառը մի քանի ձևով եմ գրել` եք և էք):Գուցե այստեղ տեսնելուց հետո ` այլևս էլ չեմ փորձի մեր մայրենի լեզուն աղավաղել: Կամ, ուղղակի, վրան կարմիր գույնով ուղղեք:Չեմ էլ ամաչի` թող աշակերտներն էլ տեսնեն: Սովորելու շատ բան ունեմ:
    Բայց ավաղ, շատ ժամանակ սխալներ մատնացույց անողներն էլ են կոպիտ սխալներ թույլ տալիս` հավանաբար նրանց արածները փոքրիկ վրիպակներ են:
    Կամ սխալները տեսնում են` երբ իրենց սրտով չեն խոսում: Բայց երբեք չեն նկատում իրենց ընկերների սխալները:
    Հարգելի Գոհար,
    որքան հիշում եմ, առնվազն այս ֆորումում այլոց սխալները դեռ մատնացույց չեմ արել: Ավելին, ինքս արել եմ սխալներ ու ոչ միայն թեթև վրիպակներ, այլև կոպիտ սխալներ: Եթե որևէ մեկը այդպիսի կոպիտ սխալս կշտկի ու ես կսովորեմ, միայն հրաշալի կլինի: Ես կուզեի, որ այս թեման չընկալվեր որպես ինչ-որ մեկին կամ մեկերին անհարմար վիճակի մեջ գցելու մեթոդ: Նման խնդիր առնվազն իմ կողմից առաջ չի քաշվել: Ավելին, թեման բացել եմ հենց այդպիսի երևույթի դեմ, որովհետև թեման բացելու պահին ֆորումում քիչ չէին այդ ոճի գրառումները («գրածդ ստուգիր, հազար հատ տառասխալ ես արել» տիպի):

    Leave a comment:


  • Gohar47
    replied
    Հարգելի Արտակ Հարությունյան!
    Ես առաջակում եմ առաջինն ինձանից սկսել,և խոսել իմ թույլ տված կոպիտ սխալների մասին: (Օրինակ, շատ տեղերում նույն բառը մի քանի ձևով եմ գրել` եք և էք):Գուցե այստեղ տեսնելուց հետո ` այլևս էլ չեմ փորձի մեր մայրենի լեզուն աղավաղել: Կամ, ուղղակի, վրան կարմիր գույնով ուղղեք:Չեմ էլ ամաչի` թող աշակերտներն էլ տեսնեն: Սովորելու շատ բան ունեմ:
    Բ այց ավաղ, շատ ժամանակ սխալներ մատնացույց անողներն էլ են կոպիտ սխալներ թույլ տալիս` հավանաբար նրանց արածները փոքրիկ վրիպակներ են:
    Կամ սխալները տեսնում են` երբ իրենց սրտով չեն խոսում: Բայց երբեք չեն նկատում իրենց ընկերների սխալները:

    Leave a comment:


  • Susanna37
    replied
    Ես շատ եմ ցավում, երբ որևէ տեղ հանդիպում եմ ուղղագրական սխալների, հայ մարդուն ներելի չէ իր մայրենի լեզուն աղավաղելը , էլ ուր մնաց ուսուցիչին: Տառասխալներից բացի այնպիսի խրթին, ավելորդություններով լեցուն նախադասություններ են կազմում ու գրում ֆորումում, որ կարդում ու ոչինչ չես հասկանում: Լավ է, որ մարդը անկաշկանդ արտահայտում է իր միտքը, բայց նաև լավ կլինի մի քանի նախադասություն պակաս գրի, բայց մեկ-մեկ բացի բառարան ու նայի այս կամ այն բառի գրությունը:Վրիպակները հասկանալի են, հասկանալի է նաև սխալմամբ մի ստեղնի փոխարեն մի այլ ստեղն սեղմելը, բայց հասկանալի ու ներելի չեն ուղղագրական կոպիտ սխալները: Առավել զարմանալին այն է, որ ուսուցիչները բոլորովին վատ չեն զգուն այդ սխալների համար ու յուրայանչյուր գրառման մեջ կրկնում են նույն սխալը: Մի՞թե հնարավոր չէ սովորել , որ մեր, ձեր հետ չի, այլ մեզ հետ, ձեզ հետ, կամ արհամարհել բառրի մեջ երկու հ կա, կամ թատրոն բառը գրվում է տ-ով, էլ-ը է-ով, միտքդ, գրածդ դ-ով և այլն, և այլն: Մտքի և կետադրական սխալների մասին չեմ խոսում, գոնե ուղղագրական թույլ չտան: Իհարկե, ֆորումում շատերը գրում են անսխալ ու գրագետ, նրանց գրառումներում վրիպակներն էլ են հազվադեպ հանդիպում, պարզապես հաճելի է նրանց գրառումները կարդալը: Ես առաջարկում եմ այս թեմայում ուղղակի գրել թույլ տված սխալները, առանց որևէ մեկի անունը տալու, հավանաբար սխալ թույլ տվողը կկարդա և երկրորդ անգամ այդ սխալը թույլ չի տա: Քանի որ նույն մարդու մոտ նույն սխալը կրկնվում է գրեթե բոլոր գրառումներում, ուստի դա ոչ թե սխալմունք է, այլ չիմանալու արդյունք:

    Ինձ թվում է` որոշ մարդիկ իմ այս գրածը սվիններով կընդունեն, բայց հոգ չէ, գոնե այլևս սխալը չեն կրկնի:

    Leave a comment:


  • gayane0803
    replied
    Ողջունելի է Ձեր մտահոգությունը: Ինֆորմատիկայի դասերին աշխատում եմ միշտ հետևել աշակերտների հավաքած նյութերին, հնարավորության սահմանում` ուղղել:
    Հիմա անդրադառնամ Ձեր առաջ քաշած քայլերին.
    1. Շատ լավ է, միայն թե չնշվի սխալ գրողի անունը: Վիրավորական է:
    2. Գերազանց է:
    3. Ցանկալի կլինի, որ Արտեմ Սարգսյանն իր ակտիվ մասնակցությունն ունենա այս քննարկումներին:
    Կարելի է կազմել խաչբառներ` <լրացնել բաց թողած տառերը> թեմայով:
    Վերջին խմբագրողը՝ gayane0803; 03-08-10, 21:04.

    Leave a comment:


  • Կարապետ
    replied
    Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.powerspell.am/

    Ծրագիրը վճարովի է: Տարեկան սպասարկման գումարը 9000 դրամ: Բայց կարելի է մինչ գնելը 1 շաբաթ անվճար փորձարկել:
    Շատ լավ ծրագիր է, բայց Microsoft Office 2010-ի վրա չի աշխատում:
    Վերջին խմբագրողը՝ Կարապետ; 19-07-10, 12:19.

    Leave a comment:


  • Chuk
    replied
    Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ ավելի համար թեմա չգտա, էստեղ գրեմ: Ինձ անհրաժեշտ է ինչ-որ ծրագիր կամ օֆիսի «փլագին», որի միջոցով կկարողանամ մեծածավալ հայերեն տեքստի տառասխալներն աֆտոմատ ուղղել: Եթե տեղյակ եք, խնդրում եմ օգնել:
    http://www.powerspell.am/

    Ծրագիրը վճարովի է: Տարեկան սպասարկման գումարը 9000 դրամ: Բայց կարելի է մինչ գնելը 1 շաբաթ անվճար փորձարկել:

    Leave a comment:


  • Dayana
    replied
    Քանի որ ավելի համար թեմա չգտա, էստեղ գրեմ: Ինձ անհրաժեշտ է ինչ-որ ծրագիր կամ օֆիսի «փլագին», որի միջոցով կկարողանամ մեծածավալ հայերեն տեքստի տառասխալներն աֆտոմատ ուղղել: Եթե տեղյակ եք, խնդրում եմ օգնել:

    Leave a comment:


  • Chuk
    replied
    sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն: Ես արդեն գտել եմ,թե դա ոնց է արվում:
    Ես չեմ թերագնահատում և լավ էլ հասկանում եմ արված աշխատանքի ծավալն ու կարևորությունը: Ասածս այն էր, որ ավելի լավ էր ավարտել թարգմանությունը և նոր միայն բացել ֆորումը: Իսկ որ դրանք լրիվ "տարբեր կատեգորիաներ են, լրիվ տարբեր խնդիրներ են", լրիվ համաձայն եմ: Բայց ավելի կարևորի թերությունը, ավելի մեծ թերություն է:
    Հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ դրությունում "Օգնությունը" չի թարգմանված` մնացել է "Help":
    Մենք արդեն բուն թեմայից շատ ենք շեղվում և ես գտնում եմ, որ ֆորումներում նպատակահարմար է յուրաքանչյուր թեմայում խոսել այդ թեմայում առաջադրված հարցի մասին, այլ ոչ թե շեղել այլ նյութերի վրա:

    Ինչ վերաբերվում է ֆորումի թարգմանությանը, ապա գտնում եմ, որ եթե ֆորումի միջավայրը գրեթե ամբողջովին թարգմանված է (չնչին բացթողումներով, ինչպիսին է Ձեր գտած Help-ը, որը կգտնեմ ու կուղղեմ), ապա արդեն իսկ այն կարելի է գործարկել: Իսկ ՀՏՀ-ն (որը պրակտիկորեն սակավ է գործածվում, ու դեռևս հայերեն թարգմանված չէ) կարելի է ոչ թե անջատել (կողմնակի խոսակցություններից ու քննադատություններից զերծ մնալու համար), այլ հասանելի թողնել անգլերեն տարբերակով, անգլերենին տիրապետող ու ՀՏՀ-ից սակավ օգտվող մարդկանց համար:

    Leave a comment:


  • sokrat
    replied
    Շնորհակալություն: Ես արդեն գտել եմ,թե դա ոնց է արվում:
    Ես չեմ թերագնահատում և լավ էլ հասկանում եմ արված աշխատանքի ծավալն ու կարևորությունը: Ասածս այն էր, որ ավելի լավ էր ավարտել թարգմանությունը և նոր միայն բացել ֆորումը: Իսկ որ դրանք լրիվ "տարբեր կատեգորիաներ են, լրիվ տարբեր խնդիրներ են", լրիվ համաձայն եմ: Բայց ավելի կարևորի թերությունը, ավելի մեծ թերություն է:
    Հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ դրությունում "Օգնությունը" չի թարգմանված` մնացել է "Help":

    Leave a comment:


  • Chuk
    replied
    sokrat-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ ասեք, թե գրանցված այցելուն ո՞նց կարող է նոր թեմա բացել: Իմիջայլոց, թվում էր թե հաճախ տրվող հարցերի բաժնից կարելի էր դա ճշտել, բայց այնտեղ ամեն ինչ (բացի վերնագրերից) անգլերեն է: Դուք դա նորմալ եք համարո՞ւմ: Չեք կարծում, որ դա ավելի մեծ սխալ է, քան տառասխալներն ու վրիպակները: Իհարկե, ես կողմ եմ, որ մարդիկ աշխատեն գրել անսխալ, կամ գոնե մի անգամ կարդան իրենց գրածը, թե չէ հաճախ ուղակի նախադասություն չի ստացվում:
    Հարգելի Սոկրատ,
    Մտնելով ցանկացած բաժին կտեսնեք «Ստեղծել նոր թեմա» կոճակը: Դրա վրա սեղմելու դեպքում կբացվի նոր էջ, որտեղ կարող եք լրացնել թեմայի վերնագիրը, թեմայի առաջին գրառման տեքստը, ընտրել այլ դրույթներ և ստեղծել նոր թեմա:

    Որ ՀՏՀ-ն թարգմանված չի, դա լավ չի, թեև ասեմ, որ ընթացքում է: Բայց դա համեմատել տառասխալների ու վրիպակների հետ պարզապես չի կարելի, լրիվ տարբեր կատեգորիաներ են, լրիվ տարբեր խնդիրներ են: Այ եթե Դուք ասեիք, որ թարգմանության մեջ կան տառասխալներ ու վրիպակներ (որոնք իսկապես կան), ապա ես կասեի, որ ճիշտ եք, իսկ դրանք ցույց տալու դեպքում շնորհակալ կլինեի ու կուղղեի:

    Իրականում ինտերնետում որոնելու դեպքում դուք կհանդիպեք շատ սակավ համակարգերի, որոնք թարգմանության առումով առավել լինեն այս համակարգից (նկատի ունեմ թարգմանվող նյութի ամբողջությունը): Այս ֆորումային համակարգում թարգմանված է կիրառողին հասանելի գրեթե ողջ միջավայրը, որի ծավալը պատկերացնելու համար ասեմ, որ խոսք է գնում տասնյակ հազարավոր տողերի, նախադասությունների, արտահայտությունների մասին, այս թարգմանությունը համացանցում կիրառվում բազում կայքերում ու նպաստում է ինտերնետում հայերենի տարածմանը, այնպես որ խնդրում եմ չթերագնահատել կատարված աշխատանքը (սա ասում եմ, ոչ այն պատճառով, որ ես եմ թարգմանիչը, այլ որովհետև չեմ սիրում, երբ թերագնահատում են արված գործը):

    Ամեն դեպքում շնորհակալություն կարծիքի համար: Նորից ասեմ, որ ՀՏՀ-ի թարգմանությունը ընթացքում է:
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 12-07-10, 18:00.

    Leave a comment:


  • sokrat
    replied
    Հարգելի Chuk

    Խնդրում եմ ասեք, թե գրանցված այցելուն ո՞նց կարող է նոր թեմա բացել: Իմիջայլոց, թվում էր թե հաճախ տրվող հարցերի բաժնից կարելի էր դա ճշտել, բայց այնտեղ ամեն ինչ (բացի վերնագրերից) անգլերեն է: Դուք դա նորմալ եք համարո՞ւմ: Չեք կարծում, որ դա ավելի մեծ սխալ է, քան տառասխալներն ու վրիպակները: Իհարկե, ես կողմ եմ, որ մարդիկ աշխատեն գրել անսխալ, կամ գոնե մի անգամ կարդան իրենց գրածը, թե չէ հաճախ ուղակի նախադասություն չի ստացվում:
    Վերջին խմբագրողը՝ sokrat; 12-07-10, 13:35.

    Leave a comment:


  • Նուշիկ
    replied
    Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

    Բարև ձեզ:Շնորհակալություն այս թեման առաջարկելու համար:Հաճախ կարդում ենք գրառումներ,որոնք կատարված են կոպիտ սխալներով և ոչ ճիշտ ձևակերպումներով ,այն էլ՝ «Կրթական համալիր էջ» պորտալի ֆորումում :Իմ կարծիքով տատասխալներ կամ վրիպակներ երբեմն կարող են պատահել,բայց երբ դրանք շատ են և կոպիտ, դա անթույլատրելի Է:
    Եկեք լինենք պատասխանատու և գրագետ:

    Leave a comment:

Working...
X