Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

    Հարգելի ֆորումցիներ,
    Քանի որ վերջին օրերին տարբեր թեմաներում քննարկման առարկա է դառնում այս կամ այն մասնակցի արած ուղղագրական սխալը կամ վրիպակը, որոշեցի բացել այս թեման, որտեղ կքննարկենք, թե ֆորումներում ընդհանրապես և «Կրթական համալիր էջ» պորտալի ֆորումում մասնավորապես որքանո՞վ է թույլատրելի սխալներ անելը, ի՞նչ միջոցների կարելի է դիմել դրանք հնարավորինս նվազեցնելու համար ու նման այլ հարցեր:

    Հուսով եմ, որ հետաքրքիր ու բովանդակային քննարկում կընթանա:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Քանի որ մինչ այս պահը արձագանքներ չեն եղել, փորձեմ ձևակերպել հարցի վերաբերյալ իմ տեսակետը:

    Ընդհանրապես կարևորագույն խնդիր եմ համարում գրառումներն ընթեռնելի անելը. դա հարգանքի նշան է դիմացինիդ, զրուցակցիդ, քննարկման մյուս մասնակիցների նկատմամբ: Հետևաբար ինքս էլ ջանում եմ գրառումներս անել ընթեռնելի, այդ թվում առանց վրիպակների ու տառասխալների: Բայց անթերի գրել, հատկապես բուռն ու ակտիվ քննարկումների ժամանակ, դժվար է: Երբեմն ստիպված ես գրել շատ արագ: Այդ արագության ժամանակ դժվար չի մի ստեղնի փոխարեն սեղմել կողքի ստեղնը, դ-ի փոխարեն թ-ն և այլն:

    Ընդհանրապես կարծում եմ, որ ֆորումներն առավել ազատ ու անկաշկանդ հաղորդակցման հարթակներ են, որտեղ շատ կենտրոնանալ այդ սխալների վրա չարժի: Միաժամանակ չի կարելի հարցը բարձիթողի վիճակում պահել:

    Թեմաներում մասնակիցների սխալներն ուղղելը, ճիշտն ասած, համարում եմ սխալ, որովհետև շեղվում է քննարկման ընթացքը, իսկ ֆորումային թեմաները ենթադրում են հստակ ուղղվածությամբ՝ առանց շեղումների քննարկումներ: Հետևաբար առաջարկում եմ մտածել ու իրականացնել այլ քայլեր (հաշվի առնելով նաև այլ ֆորումներում եղած փորձը), որոնցից են.

    1. Ստեղծել «Հաճախ հանդիպող սխալներ» թեմա, որտեղ պարբերաբար կարող ենք ներկայացնել ֆորումցիների գրառումներում հաճախ հանդիպող սխալները, ճիշտ տարբերակը, ինչպես նաև բացատրությունը: Օրինակ հայատառ ինտերնետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ են գրում «ծնունդտ»՝ չիմանալով, որ ճիշտ տարբերակը «ծնունդդ» է,
    2. Ստեղծել թեմա, որտեղ մասնակիցները կարող են լեզվաբաններին տալ հարցեր ու ստանալ պատասխաններ, դրանով իսկ ավելացնելով իրենց գիտելիքները, իսկ հարց ու պատասխանը կօգնեն նաև մյուս ֆորումցիներին,
    3. Ստեղծել թեմաներ, որոնք կունենան ուսումնական բնույթ, դրանցում պարբերաբար կներկայացվեն հայերենի քերականության, ուղղագրության, կետադրության օրենքները, կարելի է յուրաքանչյուր բաժնի համար առանձին թեմա բացել:

    Այս քայլերը ներկայացնում եմ քննարկման: Նպատակս շատ պարզ է. ֆորումում ստեղծել միջավայր, որը ոչ միայն կնպաստի քննարկումների անցկացմանը, այլ նաև գիտելիքներ ստանալուն ու եղած գիտելիքներն ամրապնդելուն (չմոռանանք, որ նախատեսվում է, որ ֆորում պետք է նաև աշակերտներ այցելեն):
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment

    • #3
      Շնորհակալություն

      Իհարկե կարևոր է գրել անսխալ և ճիշտ , ես ինքս էլ եմ դա շատ կարևորում , ինձ թվում է ,որ գրառում կատարողները դրա վրա այդքան էլ ուշադրություն չեն դարձնում : Բայց վերջապես մենք պետք է սովորենք գրել գրագետ ու ճիշտ:

      Comment

      • #4
        Հարգելի Chuk։ Շատ շնորհակալություն թեման արծարծելու համար։ Ես բավականին հաճախ եմ անդրադարձել սխալներին և իմ կարծիքով խոսքերի մի մասը նաև ինձ է վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ վրիպակները անխուսափելի են, բայց ոչ մի կերպ չեմ ընդունում «դ»–ի փոխարեն «թ» կամ «տ» սխալները, որովհետև դրանք վրիպակներ չեն և այդ տառերը իրարից շատ հեռու են ստեղնաշարի վրա։ Իմ ցանկությունն այն է, որ գրառումը տեղադրելուց առաջ մեկ անգամ ընթերցենք, որովհետև «խոսքը նետ է, որ թռավ՝ էլ չես բռնի»։

        Հ.Գ. Իսկ չկա՞ն առցանց հայերեն լեզվի խմբագրիչներ։

        Comment

        • #5
          Gago-ի խոսքերից Նայել գրառումը

          Չէ, ցավոք առցանց խմբագրիչ չեմ տեսել, բայց բացառված չի, որ առաջիկա ամիսների ընթացքում hayeren.am նախագիծը ներկայացնի պարզ խմբագրիչ, որը կստուգի ոչ թե բառակազմությամբ, այլ բառարանում առկա բառերի հետ համեմատելով:

          Ընդհանրապես մինչ տեղադրելը ընթերցելը համարում եմ շատ կարևոր բան ու կուզեի, որ այդ մշակույթը մտներ ֆորում:
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment

          • #6
            Այս թեման թերևս մի քիչ էլ ինձ ու իմ գրառումներին է վերաբերում, քանզի ես ևս տանել չեմ կարողանում ուղղագրական սխալներով գրառումները ու ... խոսում եմ
            այդ մասին... Չեմ բացառում նաև, որ արագ գրելու, ինչու՞ չէ, նաև անգլիատառ հայերենով գրելու արդյունքում են ծնվում շատ սխալներ, բայց ինչու՞ մինչև գրառումը տեղադրելը մեկ անգամ ևս չկարդանք և չշտկենք մեր իսկ հայերենը: Եվ եթե որոշ վերապահում կարող է լինել վրիպումների առումով, ապա ուղղագրական սխալներն անհասկանալի են մնում ինձ համար:

            Ես, օրինակ, վատ եմ զգում, երբ հայատառ ֆորումում, այն էլ հենց մե'ր ֆորումում հանդիպում եմ ուղղագրական սխալի, բայց ինձ թույլ չեմ տա խմբագրել որևէ մեկի գրածը լոկ այն պատճառով, որ ուղղագրական սխալ եմ նկատել:

            1. Ստեղծել «Հաճախ հանդիպող սխալներ» թեմա, որտեղ պարբերաբար կարող ենք ներկայացնել ֆորումցիների գրառումներում հաճախ հանդիպող սխալները, ճիշտ տարբերակը, ինչպես նաև բացատրությունը: Օրինակ հայատառ ինտերնետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ են գրում «ծնունդտ»՝ չիմանալով, որ ճիշտ տարբերակը «ծնունդդ» է,
            2. Ստեղծել թեմա, որտեղ մասնակիցները կարող են լեզվաբաններին տալ հարցեր ու ստանալ պատասխաններ, դրանով իսկ ավելացնելով իրենց գիտելիքները, իսկ հարց ու պատասխանը կօգնեն նաև մյուս ֆորումցիներին,
            3. Ստեղծել թեմաներ, որոնք կունենան ուսումնական բնույթ, դրանցում պարբերաբար կներկայացվեն հայերենի քերականության, ուղղագրության, կետադրության օրենքները, կարելի է յուրաքանչյուր բաժնի համար առանձին թեմա բացել:
            Չուկի այս 3 առաջարկություններն էլ ողջունում եմ, և ինչպես նա էր նշել` եկեք չմոռանանք աշակերտների այցելության մասին ևս:

            Comment

            • #7
              Ինչ վերաբերվում է աշակերտներին, ապա նրանք ավելի պարտավոր են անսխալ հայերենով գրել, քանի որ ես «հայոց լեզվից» վերջին անգամ գնահատվել եմ 12 տարի առաջ։ Ես չեմ ասում եկեք տառասխալ անողներին գնդակահարենք, բայց եթե իրենց սխալները ցույց չտանք, նրանք ինչպե՞ս ուղղվեն։

              Comment

              • #8
                Gago-ի խոսքերից Նայել գրառումը
                Ինչ վերաբերվում է աշակերտներին, ապա նրանք ավելի պարտավոր են անսխալ հայերենով գրել, քանի որ ես «հայոց լեզվից» վերջին անգամ գնահատվել եմ 12 տարի առաջ։ Ես չեմ ասում եկեք տառասխալ անողներին գնդակահարենք, բայց եթե իրենց սխալները ցույց չտանք, նրանք ինչպե՞ս ուղղվեն։
                Բայց ոչ այդ թեմայում՝ թեմայի ուղղությունը փոխելով:
                Ես առաջարկում եմ այդ սխալները ուղղելու ու մարդուն իր սխալները ցույց տալու այլ մեխանիզմներ մշակել:
                Քայլ առ քայլ՝ դարից դար

                Արտակ Հարությունյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                Comment

                • #9
                  Համամիտ եմ, հենց այդ մեխանիզմները լինեն՝ հաճույքով կօգտագործեմ։

                  Comment

                  • #10
                    Տառասխալներ

                    Բավականին լուրջ թեմա է առաջ քաշվել: Բոլորս պետք է ուշադիր լենենք մեր թույլ տված սխալների հանդեպ և աշխատենք հաջորդ անգամ այն չկրկնել: Ինտերնետից նյութեր ենք քաշում բավականին սխալներով: Երբեմն կասկածում ես` որն է ճիշտ, որը` սխալ: Մի բան է սխալ կոճակ սեղմելը, այլ բան` ճիշտը չիմանալը:
                    Շնորհակալություն
                    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                    Էլենբակս

                    Comment

                    • #11
                      Ընդհանրապես, իմ կարծիքով ֆորումներում տառասխալների արգելումը հնարավոր չէ առաջին հերթին տեխնիկապես: Բայց առանց տառասխալների գրառումը միշտ էլ ավելի լավ տպավորություն է գործում, քան տառասխալներով, անընթեռնելի գրառումը: Ինչ վերաբերում է վիճակը փոխելուն` իմ կարծիքով ինչ-որ քայլեր ձեռնարկել հարկավոր չէ: Տառասխալներով գրող անդամները, տեսնելով և կարդալով մյուսների անսխալ գրառումները, իրենք էլ կսկսեն այդպես գրել (թեկուզ ոչ գիտակցաբար): Իսկ վրիպակներից խուսափելու համար, կարելի է պարզապես մինչև գրառումը ավելացնելը այն աչքի անցկացնել:

                      Comment

                      • #12
                        Միանգամից հնարավոր չէ ուղղել այդ սխալենրը: Քանի որ ոչ մեկս էլ կատարյալ չենք և պատահում է սխալներ: Իսկ սկալների մասին կարել ԱՀ գրել, այլ ոչ ֆորումում վեճ դարձնել

                        Comment

                        • #13
                          Ես բավականին երկար ժամանակ չեմ անդրադարձել այս հարցին: Պատճառը` մի քիչ մեղավոր էի զգում ինձ, որովհետև երևի ամենից շատ ես էի գրում տառասխալների ու վրիպակների մասին: Ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի ուղղվել: Տառասխալներով և վրիպակներով գրողները շարունակում են նույն ձևով: Նրանք կամ չեն կարդում իրենց գրածները, կամ ... չեն կարողանում ուշադիր լինեն: Չէ', գործիք է պետք ունենալ, որպեսզի գրելու պահին սխալները ցույց տա: Ի դեպ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն . . . և ուրիշ շատ այլ լեզուների համար Word-ը այդ հնարավորությունը տալիս է: Հենց նոր մի գյուտ արեցի. պարզվում է ֆորումի պատուհանում երբ Word-ի փոխարեն Wod գրեցի, բառի տակ գիծ երևաց: Հայերեն "spell check" է հարկավոր:

                          Comment

                          • #14
                            Եթե հանկարծ որոշեք անարգանքի սյունին գամել տառասխալներով գրողներին, խնդրում եմ ինձ նախապես զգուշացնել, որ գրառում չկատարեմ, որովհետև ինձ համար առանց տառասխալի գրառում կատարելը մեծ դժվարություն է, պարտադիր մեկ-երկու տեղ պիտի սխալվեմ, տառեր "կուլ տամ" կամ սխալ կոճակ սեղմեմ: ուֆ-ուֆ

                            Comment

                            • #15
                              Gago-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ես բավականին երկար ժամանակ չեմ անդրադարձել այս հարցին: Պատճառը` մի քիչ մեղավոր էի զգում ինձ, որովհետև երևի ամենից շատ ես էի գրում տառասխալների ու վրիպակների մասին: Ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի ուղղվել: Տառասխալներով և վրիպակներով գրողները շարունակում են նույն ձևով: Նրանք կամ չեն կարդում իրենց գրածները, կամ ... չեն կարողանում ուշադիր լինեն: Չէ', գործիք է պետք ունենալ, որպեսզի գրելու պահին սխալները ցույց տա: Ի դեպ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն . . . և ուրիշ շատ այլ լեզուների համար Word-ը այդ հնարավորությունը տալիս է: Հենց նոր մի գյուտ արեցի. պարզվում է ֆորումի պատուհանում երբ Word-ի փոխարեն Wod գրեցի, բառի տակ գիծ երևաց: Հայերեն "spell check" է հարկավոր:
                              Armenian PowerSpell-ը ճանաչում է հայոց լեզվի բառերի 97 տոկոսը
                              և ուղղում է դրանց մեջ թույլ տրված սխալները

                              Armenian PowerSpell-ը կամ Հայոց լեզվի ստուգման ծրագիրը այժմ արդեն կարող է ստուգել մոտ 600 000 բառ եւ բառաձեւ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Սահակ Պարթեւ-Պապյան» ընկերության տնօրեն Հայկ Պապյանը` ավելացնելով, որ ծրագիրն այժմ ապահովում է հայոց լեզվի 97%-անոց ծածկույթ, ինչը նշանակում է, որ ծրագիրը ճանաչում է հայոց լեզվում կիրառվող բառերի 97%-ը (մոտ 600 000 բառ) եւ ուղղում է այդ բառերում թույլ տրված տառասխալները:

                              www.armedu.am

                              Comment

                              Working...
                              X