Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ողջունելի է Ձեր մտահոգությունը: Ինֆորմատիկայի դասերին աշխատում եմ միշտ հետևել աշակերտների հավաքած նյութերին, հնարավորության սահմանում` ուղղել:
    Հիմա անդրադառնամ Ձեր առաջ քաշած քայլերին.
    1. Շատ լավ է, միայն թե չնշվի սխալ գրողի անունը: Վիրավորական է:
    2. Գերազանց է:
    3. Ցանկալի կլինի, որ Արտեմ Սարգսյանն իր ակտիվ մասնակցությունն ունենա այս քննարկումներին:
    Կարելի է կազմել խաչբառներ` <լրացնել բաց թողած տառերը> թեմայով:
    Վերջին խմբագրողը՝ gayane0803; 03-08-10, 21:04.
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

    Comment


    • #32
      Ես շատ եմ ցավում, երբ որևէ տեղ հանդիպում եմ ուղղագրական սխալների, հայ մարդուն ներելի չէ իր մայրենի լեզուն աղավաղելը , էլ ուր մնաց ուսուցիչին: Տառասխալներից բացի այնպիսի խրթին, ավելորդություններով լեցուն նախադասություններ են կազմում ու գրում ֆորումում, որ կարդում ու ոչինչ չես հասկանում: Լավ է, որ մարդը անկաշկանդ արտահայտում է իր միտքը, բայց նաև լավ կլինի մի քանի նախադասություն պակաս գրի, բայց մեկ-մեկ բացի բառարան ու նայի այս կամ այն բառի գրությունը:Վրիպակները հասկանալի են, հասկանալի է նաև սխալմամբ մի ստեղնի փոխարեն մի այլ ստեղն սեղմելը, բայց հասկանալի ու ներելի չեն ուղղագրական կոպիտ սխալները: Առավել զարմանալին այն է, որ ուսուցիչները բոլորովին վատ չեն զգուն այդ սխալների համար ու յուրայանչյուր գրառման մեջ կրկնում են նույն սխալը: Մի՞թե հնարավոր չէ սովորել , որ մեր, ձեր հետ չի, այլ մեզ հետ, ձեզ հետ, կամ արհամարհել բառրի մեջ երկու հ կա, կամ թատրոն բառը գրվում է տ-ով, էլ-ը է-ով, միտքդ, գրածդ դ-ով և այլն, և այլն: Մտքի և կետադրական սխալների մասին չեմ խոսում, գոնե ուղղագրական թույլ չտան: Իհարկե, ֆորումում շատերը գրում են անսխալ ու գրագետ, նրանց գրառումներում վրիպակներն էլ են հազվադեպ հանդիպում, պարզապես հաճելի է նրանց գրառումները կարդալը: Ես առաջարկում եմ այս թեմայում ուղղակի գրել թույլ տված սխալները, առանց որևէ մեկի անունը տալու, հավանաբար սխալ թույլ տվողը կկարդա և երկրորդ անգամ այդ սխալը թույլ չի տա: Քանի որ նույն մարդու մոտ նույն սխալը կրկնվում է գրեթե բոլոր գրառումներում, ուստի դա ոչ թե սխալմունք է, այլ չիմանալու արդյունք:

      Ինձ թվում է` որոշ մարդիկ իմ այս գրածը սվիններով կընդունեն, բայց հոգ չէ, գոնե այլևս սխալը չեն կրկնի:

      Comment


      • #33
        Հարգելի Արտակ Հարությունյան!
        Ես առաջակում եմ առաջինն ինձանից սկսել,և խոսել իմ թույլ տված կոպիտ սխալների մասին: (Օրինակ, շատ տեղերում նույն բառը մի քանի ձևով եմ գրել` եք և էք):Գուցե այստեղ տեսնելուց հետո ` այլևս էլ չեմ փորձի մեր մայրենի լեզուն աղավաղել: Կամ, ուղղակի, վրան կարմիր գույնով ուղղեք:Չեմ էլ ամաչի` թող աշակերտներն էլ տեսնեն: Սովորելու շատ բան ունեմ:
        Բ այց ավաղ, շատ ժամանակ սխալներ մատնացույց անողներն էլ են կոպիտ սխալներ թույլ տալիս` հավանաբար նրանց արածները փոքրիկ վրիպակներ են:
        Կամ սխալները տեսնում են` երբ իրենց սրտով չեն խոսում: Բայց երբեք չեն նկատում իրենց ընկերների սխալները:

        Comment


        • #34
          Gohar47-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Արտակ Հարությունյան!
          Ես առաջակում եմ առաջինն ինձանից սկսել,և խոսել իմ թույլ տված կոպիտ սխալների մասին: (Օրինակ, շատ տեղերում նույն բառը մի քանի ձևով եմ գրել` եք և էք):Գուցե այստեղ տեսնելուց հետո ` այլևս էլ չեմ փորձի մեր մայրենի լեզուն աղավաղել: Կամ, ուղղակի, վրան կարմիր գույնով ուղղեք:Չեմ էլ ամաչի` թող աշակերտներն էլ տեսնեն: Սովորելու շատ բան ունեմ:
          Բայց ավաղ, շատ ժամանակ սխալներ մատնացույց անողներն էլ են կոպիտ սխալներ թույլ տալիս` հավանաբար նրանց արածները փոքրիկ վրիպակներ են:
          Կամ սխալները տեսնում են` երբ իրենց սրտով չեն խոսում: Բայց երբեք չեն նկատում իրենց ընկերների սխալները:
          Հարգելի Գոհար,
          որքան հիշում եմ, առնվազն այս ֆորումում այլոց սխալները դեռ մատնացույց չեմ արել: Ավելին, ինքս արել եմ սխալներ ու ոչ միայն թեթև վրիպակներ, այլև կոպիտ սխալներ: Եթե որևէ մեկը այդպիսի կոպիտ սխալս կշտկի ու ես կսովորեմ, միայն հրաշալի կլինի: Ես կուզեի, որ այս թեման չընկալվեր որպես ինչ-որ մեկին կամ մեկերին անհարմար վիճակի մեջ գցելու մեթոդ: Նման խնդիր առնվազն իմ կողմից առաջ չի քաշվել: Ավելին, թեման բացել եմ հենց այդպիսի երևույթի դեմ, որովհետև թեման բացելու պահին ֆորումում քիչ չէին այդ ոճի գրառումները («գրածդ ստուգիր, հազար հատ տառասխալ ես արել» տիպի):
          Քայլ առ քայլ՝ դարից դար

          Արտակ Հարությունյան
          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

          Comment


          • #35
            Շատ շնորհակալություն!
            Ես Ձեզ նկատի չունեի, պարզապես Ձեզ էի դիմել այն պարզ պատճառով, որ Դուք եք այս թեմայի հեղինակը:
            Երևի թեմայից կշեղվեմ, բայց ուզում եմ նշել` արդյոք կոպիտ սխալ չի նաև միմյանց նկատմամբ անհարգալից ու հրամայական տոնով խոսելը:

            Comment


            • #36
              Շատ ուրախ եմ,որ մեր ֆորումում ունենք այսքան խելացի,կիրթ և ուշադիր մասնակիցներ:Այս և այլ թեմաների շուրջ բոլորիս ակտիվ մասնակցությունը կարող է լավ օրինակ ծառայել ֆորումի յուրաքանչյուր այցելուի համար:

              Comment


              • #37
                Gohar47-ի խոսքերից Նայել գրառումը
                Երևի թեմայից կշեղվեմ, բայց ուզում եմ նշել` արդյոք կոպիտ սխալ չի նաև միմյանց նկատմամբ անհարգալից ու հրամայական տոնով խոսելը:
                Այո, անհարգալից ու հրամայական տոնով խոսելը այպես կոչված «նեթիկետի» կանոնների խախտում է:
                Իրականում նեթիկետը (ինտերնետում հաղորդակցման էթիկայի կանոնները) հստակ սահմանված չէ, բայց հրամայական ու անհարգալից տոնով խոսքը գրեթե բոլոր հարթակներում համարվում է նեթիկետի խախտում:
                Քայլ առ քայլ՝ դարից դար

                Արտակ Հարությունյան
                Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                Comment

                Working...
                X