Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Թեմա՝ Մանկավարժության ոլորտում աղետների ռիսկերի նվազման ուղիները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Թեմա՝ Մանկավարժության ոլորտում աղետների ռիսկերի նվազման ուղիները

    Թեմայի նպատակն է անդրադառնալ աղետների ռիսկերի նվազեցմանը մանկավարժության ոլորտում:
    Աշխարհում օրեցօր աճող տարերային և տեխնածին աղետները՝ ժամանակի թելադրանքն են դարձրել լինելու զգոն, զինվելու գիտելիքներով, կարողություններով և հմտություններով, մանավանդ, երբ գիտությանը դեռ հայտնի չեն կանխորոշել տարերային աղետների կարճաժամկետ կանխատեսումները: Աղետների հսկա ծավալի մոտ 94% բաժին է ընկնում երկրաշարժերին, որին դիմակայելու փաստարկները մեր երկրում զգալիորեն ցածր են գնահատվում:
    Ուսուցման ժամանակ կարևոր է օգտագործել ուսումնական նյութերի մատուցման երկխոսային և ինտերակտիվ մեթոդները, նշանակալից տեղ հատկացնելով սյուժետային խաղերին, որոնք հնարավորություն են տալիս ամրապնդել ոչ միայն ստացած գիտելիքները, այլև կատարելագործել առանձին կարողություններն ու հմտություններն: Չափազանց կարևոր է ստացած գիտելիքները կյանքում կիրառելու կարողությունների ձևավորումը: Թվում է թե աղետների և դրանցից պաշտպանվելու գիտելիքներ ունեցող միլիոնավոր մարդիկ ծայրահեղ իրավիճակում կարող են ճիշտ գործել, սակայն փաստերը այլ բան են ասում, որ նրանցից միայն մի անի տոկոսն է ի վիճակի այդ անել: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան աղետներին դիմակայելու մեխանիկական ուսուցումը նման իրավիճակում չի ապահովում անհրաժեշտ արդյունք, այն պատճառով,որ յուրանքանչյուր կրիտիկական իրավիճակ(անկախ ծագման բնույթից) միշտ լինում է յուրովի և ոչ թե կաղապարված, որտեղ անհրաժեշտ են յուրահատուկ մոտեցումներ՝ համադրելով ստացած գիտելիքները, հմտությունները և կարողությունները: Այդ ճշմարտությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել բազմաթիվ պրակտիկաներում:
    Իսկ ինչպե՞ս հասնել աղետների ռիսկերի նվազեցման առավել արդյունավետ արդյունքի: Դրան տանող ուղիներն և մեխանիզմները կարող են ցանկալի արդյունք տալ, եթե առաջնահերթություն տրվի <<հոգեշարժական>> ոլորտին, որը կիրառվելով ուսուցչի կողմից, որն էլ ցանկալի է, որ անցած լինի այդ հոգեվիճակների շարասյան միջով, որի մեկնաբանությունները կլինեն առավել հավաստի և իրական ու աշակերտի մոտ կդրսևորվի վստահություն ձեռքբերված գիտելիքների հանդեպ:
    Արդյունքում կարող ենք գալ այն եզրակացության, որ ԱՌՆ(աղետների ռիսկերի նվազեցման) գործընթացը մի ամբողջ համակարգ է, որի հսկա բաժինը թեպետ մնում է ապագա մանկավարժների ինքնագիտակցության վրա, այնուամենայնիվ, նրանք չպետք իրենց զգան զուտ միայն որպես մանկավարժ, այլ հմտությունները կիրառեն հասարակության տարբեր շերտերին ծանր իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու համար:

Working...
X