Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Կրթական համալիր էջ» պորտալ. նոր ֆորում

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • «Կրթական համալիր էջ» պորտալ. նոր ֆորում

    Սիրելի բարեկամներ,

    շնորհավորում եմ պորտալի ֆորումի բոլոր մասնակիցներին, այցելուներին, նոր ֆորումային համակարգի գործարկման առիթով։

    Ցանկանում եմ, որ մեր ֆորումը իր արդյունավետ քննարկումներով, հետաքրքիր բանավեճերով, նոր բացահայտումներով գրավի ու համախմբի կրթական հանրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների, դառնա վիրտուալ համագործակցության միջավայր։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    Շատ լավ և հարմար է նոր ֆորումը: Շնորհակալություն:

    Comment


    • #3
      Միանում եմ շնորհավորանքներին և ողջունում ՆՈՐ ֆորումականներին... Հրաշալի համակարգ է` ինչպես որ պատկերացնում էի: Շնորհակալ ենք, Արտակ ջան: Վերջապես...
      Հուսամ նոր ֆորումն իր գեղեցիկ դիզայնով ու հագեցած բովանադակությամբ մեզ կհաղորդի նոր ու հետաքրքիր մտքեր, կստեղծվեն անհրաժեշտ ու խելամիտ թեմաներ, կլինեն առողջ քննարկումներ:
      ԿՏԱԿ-ի Լոռու մարզի համակարգող` Մանուշ Արզումանյան
      Մ. Արզումանյան

      Comment


      • #4
        Ես էլ եմ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս:
        Հուսով եմ, որ մենք բոլորս ջանասեր կլինենք հենց առաջին օրերից ակտիվ քննարկումներ սկսելու, որովհետև դա է, որ կկարողանա երաշխավորել ֆորումի հետագա հետաքրքիր ու ակտիվ ընթացքը:

        Այս պահին մենք ունենք բավական հարմար ու լավ գործիք, որը մեզ կարող է օգնել իսկապես արդյունավետ ու հետաքրքիր քննարկումներ անցկացնել, ու ես լիահույս եմ, որ այստեղի քննարկումները օգնելու են կրթական պրոցեսն առավել արդյունավետ ու լավ կազմակերպելու համար: Ժամանակակից ինտերնետը ու այս ժամանակակից համակարգը մեզ հնարավորություն են տալիս կատարել փորձի փոխանակում, այլոցից իմանալ ծագած խնդիրների լուծումները, առաջադրել նոր խնդիրներ ու համատեղ լուծել: Կարծում եմ, որ այս հնարավորություն պետք չէ բաց թողնել ու հուսով եմ, որ կրթական համակարգի շատ աշխատակիցներ կմտնեն այս ֆորում:


        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
        Քայլ առ քայլ՝ դարից դար

        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #5
          Ողջունում եմ բոլորիս և շնորհավորում : Հուսանք, որ շատ արագ կկատարվի գրանցման գործընթացը, և յուրաքանչյուրս ավելի ջանասեր կգտնվի իր հետագա գործունեության ընթացքում:

          Comment


          • #6
            Շնորհավորում եմ բոլորին նոր ֆորումի բացման կապակցությամբ, շնորհավորում եմ Արտակին: Ավելի հարմարավետ և գեղեցիկ դիզայնով է, ինչպես նաև հարմարավետ օգտվելու համար:

            Comment


            • #7
              Շնորհավորում եմ բոլորին նոր ֆորումի բացման կապակցությամբ:

              Comment


              • #8
                Ողջույն։ Շնորհավորում եմ բոլորիս նոր ֆորումի բացման առթիվ։ Շատ հարմար ու մատչելի է, նաև գեղեցիկ դիզայնով։ Համոզված եմ, որ ֆորումի աշխատանքները ավելի արդյունավետ ու բովանդակալից կլինեն։

                Comment


                • #9
                  Շնորհավում եմ, շատ հարմար և գեղեցիկ ֆորում է: Հույս ունեմ ապագայում ավելի ակտիվ կլինի
                  www.akumb.am

                  Comment


                  • #10
                    Սիրելի Մանուշակ Ավետիսյան ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր հետևողական աշխատանքի համար:
                    Ինֆորմացիայի առատության արդի ժամանակաշրջանում դժվար է պատկերացնել ուսուցումը դպրոցում առանց ինտերնետի, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայրնել նաև Արմենին/տեխնիկ/, ճիշտ է ասված, որ չափերով մեծ մարդն ունի մեծ հոգի:
                    Զգացված ենք Ձեր ուշադրությունից ու ամենայն բարիք Ձեզ:
                    Արմինե

                    Comment


                    • #11
                      Բարեւ Արմինե ջան, լավ է, որ խնդիրը կարգավորվեց: Ես էլ եմ շնորհակալություն հայտնում Արմենին: Նա Ձեր դպրոցից հետո Ավան գնաց ու այնտեղ էլ եղած հարցերը կարգավորեց: Շատ շնորհակալություն «Հարմոնիա» հիմնադրամին ու Արմենին:

                      Արմինե ջան, ուրախ եմ քեզ ֆորումում հանդիպելու համար: Համոզված եմ, որ քո գործընկերները ու ձեր դպրոցի ակտիվ աշակերտները կմասնակցեն ֆորումի հետաքրքիր քննարկումներին, ձեռք կբերեն լավ ընկերներ ու կօգնեն միմյանց նոր գիտելիքներ ստանալու ու առաջավոր փորձը փոխանակելու գործում:
                      Մանուշակ Ավետիսյան
                      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                      ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                      Comment


                      • #12
                        Շնորհավորում եմ: Շատ լավ ֆորում է:
                        :)

                        Comment


                        • #13
                          Հարգելի ֆորումցիներ,
                          Տեղեկացնում եմ, որ «Այլ բաժիններ» թեմատիկ բաժինների խմբում բացվել են երկու նոր բաժիններ. «Հոգեբանություն, փիլիսոփայություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», ուր բերվել են բաժիններին համապատասխանող թեմաները:
                          Քայլ առ քայլ՝ դարից դար

                          Արտակ Հարությունյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                          Comment


                          • #14
                            Բայց ինչու՞ չկա ՏՏ բաժինը

                            Comment


                            • #15
                              Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Բայց ինչու՞ չկա ՏՏ բաժինը
                              Կարապետ ջան, ընդամենը նախորդ գրառման մեջ էր գրված՝
                              Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի ֆորումցիներ,
                              Տեղեկացնում եմ, որ «Այլ բաժիններ» թեմատիկ բաժինների խմբում բացվել են երկու նոր բաժիններ. «Հոգեբանություն, փիլիսոփայություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», ուր բերվել են բաժիններին համապատասխանող թեմաները:
                              Տեղեկացնեմ, որ ՏՏ-ն «Տեղեկատվական տեխնոլոգիաների» հապավումն է:
                              Քայլ առ քայլ՝ դարից դար

                              Արտակ Հարությունյան
                              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                              ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                              Comment

                              Working...
                              X