Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Նոր կրթական կայք. Պաշարների շտեմարան

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Նոր կրթական կայք. Պաշարների շտեմարան

    Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի սկզբից շահագործվում է նոր՝ «Պաշարների շտեմարան» կրթական կայքը (http://lib.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայր» պորտալի ենթակայք է և հանդիսանում է այդ միջավայրի կարևոր բաղկացուցիչներից մեկը։

    Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում ընդգրկվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարներ՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար:

    «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ–ի ֆինանսական աջակցությամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ում:
    Վերջին խմբագրողը՝ manush; 12-11-12, 18:51.
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  • #2
    manush-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակլություն բոլորին:
    Ռուզան Ստեփանյան
    ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտ, Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ: “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի ինստրուկտոր

    Comment

    • #3
      Բարև Ձեզ, ինձ մեկ հարց է հետաքրքրում: Որակավորման տարակարգի բնութագրիչնեչի մեջ կա այսպիսի կետ՝ 4. վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը: Եթե մասնագիտական թեմայի վարումը կատարվում է <<Պաշարների շտեմարան>>-ում, դա բավարարո՞ւմ է նշված պահանջը: Նախապես շնորհակալություն:
      Կարեն Ասատրյան

      Comment

      • #4
        Հարգելի Կարեն Ասատրյան.

        Որակավորման տարակարգի բնութագրիչների 4-րդ կետում նշված «մասնագիտական թեմայի վարումը» պետք է լինի «Հայկական կրթական միջավայր» ֆորումում, այսինքն՝ այս ֆորումի «Մասնագետի անկյուն» բաժնում (http://forum.armedu.am/forumdisplay.php/63), իսկ «ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը»՝ «Հեռավար ուսուցում» համակարգում (http://learning.armedu.am/):
        Մանուշակ Ավետիսյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

        Comment

        • #5
          Շնորհակալություն
          Կարեն Ասատրյան

          Comment

          • #6
            Բարև ձեզ, որակավորման տարակարգի ո՞ր աստիճանին է վերաբերում ձեր հարցը, ինձ նույնպես հետաքրքրում է: Շնորհակալություն

            Comment

            • #7
              Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
              Բարև ձեզ, որակավորման տարակարգի ո՞ր աստիճանին է վերաբերում ձեր հարցը, ինձ նույնպես հետաքրքրում է: Շնորհակալություն
              Բարև Ձեզ:
              Խոսքը վերաբերվում է Որակավորման տարակարգի բնութագրիչների 4-րդ կետում նշված «մասնագիտական թեմայի վարում» կամ «ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարում» աշխատանքներին:
              Վերջին խմբագրողը՝ manush; 22-02-18, 11:57.
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment

              • #8
                Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                Բարև ձեզ, որակավորման տարակարգի ո՞ր աստիճանին է վերաբերում ձեր հարցը, ինձ նույնպես հետաքրքրում է: Շնորհակալություն
                Խոսքը վերաբերում է որակավորման տարակարգի 2-րդ աստիճանին:

                Comment

                • #9
                  star1-ի խոսքերից Նայել գրառումը
                  Խոսքը վերաբերում է որակավորման տարակարգի 2-րդ աստիճանին:
                  Բարև Ձեզ:

                  «Հայկական կրթական միջավայր»-ում կատարած աշխատանքի մասին տեղեկանքը որևէ առանձին տարակարգի համար չէ, այլ ՀՀ ԿԳ նախարարի 15.08.2013թ. հ.1031-Ն հրամանի հավելվածով սահմանված բնութագրիչներից մեկն է, որը կարելի է ներկայացնել ցանկացած տարակարգի համար:

                  Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/2081
                  Մանուշակ Ավետիսյան
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

                  Comment

                  • #10
                    manush-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի սկզբից շահագործվում է նոր՝ «Պաշարների շտեմարան» կրթական կայքը (http://lib.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայր» պորտալի ենթակայք է և հանդիսանում է այդ միջավայրի կարևոր բաղկացուցիչներից մեկը։

                    Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում ընդգրկվում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարներ՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար:

                    «Պաշարների շտեմարան» կայքը ստեղծվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ–ի ֆինանսական աջակցությամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ում:
                    Շատ ուրախ ենք և շնորհակալ բոլորից,այսօր ցանկացած օժանդակություն ,որը միտված է օգնելու ուսուցչին, ողջունելի է:

                    Comment

                    • #11
                      Շնորհակալություն,ուրախ եմ նոր կրթական միջավայր ստեղծելու համար:

                      Comment

                      Working...
                      X