Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆորումի համակարգի վերաբերյալ առաջարկներ

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆորումի համակարգի վերաբերյալ առաջարկներ

    Հարգելի ֆորումցիներ, եթե ունեք ֆորումի բաժինների, արտաքին տեսքի, նոր հնարավորությունների մասին առաջարկներ, ապա դրանք ներկայացրեք այս թեմայում:

    Թեև չենք խոստանում, որ բոլոր առաջարկները կյանքի կկոչվեն, բայց խոստանում ենք, որ բոլոր առաջարկները կքննարկվեն, դրանց նպատակահարմարության ու տեխնիկական խոչընդոտներ չլինելու դեպքում ուրախությամբ կյանքի կկոչենք:

    Նախապես շնորհակալություն եմ հայտնում հնչելիք բոլոր առաջարկների համար:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Բարև Ձեզ:
    Բոլոր բաժիններ կան, բայց մի բաժին պակասում է որտեղ կարելի է զրուցել համակարգչի վերաբերյալ:

    Comment


    • #3
      Նաև Սոցիալական խմբերի համար պետք են կատեգորիաներ.: Ընդհանուր, Կրթական....

      Comment


      • #4
        Չուկ ջան, լավ կլիներ ունենայինք <Միացնել հայերենը> հնարավորությունը: Այն շատ արդյունավետ է, մանավանդ աշակերտների ու ընդհանրապես սկսնակների համար:
        Մ. Արզումանյան

        Comment


        • #5
          Մանուշ-ի խոսքերից Նայել գրառումը
          Չուկ ջան, լավ կլիներ ունենայինք <Միացնել հայերենը> հնարավորությունը:

          Կոդ:
          <script type="text/javascript" src="http://tigranashen.ucoz.com/keyboard.js"></script>

          Comment


          • #6
            Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
            Բարև Ձեզ:
            Բոլոր բաժիններ կան, բայց մի բաժին պակասում է որտեղ կարելի է զրուցել համակարգչի վերաբերյալ:
            Ճիշտ է:
            Կավելացնենք նման բաժին:

            Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
            Նաև Սոցիալական խմբերի համար պետք են կատեգորիաներ.: Ընդհանուր, Կրթական....
            Սոցիալական խմբերի, դրանց արտոնությունների, շահագործման նպատակահարմարության ու նման հարցերը դեռ պիտի հստակեցնենք:

            Մանուշ-ի խոսքերից Նայել գրառումը
            Չուկ ջան, լավ կլիներ ունենայինք <Միացնել հայերենը> հնարավորությունը: Այն շատ արդյունավետ է, մանավանդ աշակերտների ու ընդհանրապես սկսնակների համար:
            Անպայման կավելացվի առաջիկա օրերին:
            Քայլ առ քայլ՝ դարից դար

            Արտակ Հարությունյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

            Comment


            • #7
              Ի՞սկ Վարկանիշները, Շնորհակալությունները:

              Comment


              • #8
                Չուկ, շնորհակալության պատկերակը ուղղի…

                Comment


                • #9
                  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                  Բայց Տեխնոլոգիաների բաժինը չկա

                  Comment


                  • #10
                    Խնդրում եմ ուղղեք այս խնդիրները

                    Comment


                    • #11
                      Հարգելի ԿՏԱԿ-ի ղեկավարներ, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի /ՀԴԻՑ/ միջավայրում ինտերնետային կապ ստանալու համար դպրոցներին տրամադրվել են մի շարք սարքավորուներ, այդ թվում և DSL մոդեմ 124,500 դրամ արժողությամբ, իսկ Beeline-ոմ նույն մոդեմը վաճառվում է 12-14 հազար դրամ արժողությամբ: Ինչպե՞ս կբացատրեք այս փաստը:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Սուսաննա, ՀԴԻՑ–ին նոր միացվող դպրոցներում տեղադրվել են որոշ սարքավորումներ, որոնց մեջ կան նաև Ձեր կողմից նշված DSL մոդեմները։ Ինչպես Դուք իրավացիորեն նկատել եք դրանց միջոցով դպրոցը պետք է մտնի «ՀԴԻՑ միջավայր»: Չնայած այն բանին, որ մեր աշխատակիցները ամեն պատշաճ առիթով, մասնավորապես դպրոցները ՀԴԻՑ-ում ընդգրկելու աշխատանքների ընթացքում մանրամասն բացատրություններ և մեկնաբանություններ են տալիսլ, օրինաչափ եմ համարում նման հարցերը: ՀԴԻՑ–ը նախևառաջ մեկ միասնական լոկալ ցանց է, որը ի թիվս այլ ծառայությունների իր մեջ ներառում է ինտերնետը։ Դպրոցի համակարգչային դասարանը VPN տեխնոլոգիայի միջոցով միանում է կենտրոնական հանգույցին, և ապա կենտրոնական հանգույցից ստանում ինտերնետ։

                        Ինչպես տեսնում եք ՀԴԻՑ–ի և Beeline –ի մատուցած ծառայությունների մեջ զգալի տարբերություններ կան։ Մասնավորապես, Beeline–ը մատակարարում է միայն ինտերնետ իր կոնկրետ բաժանորդներին` արդեն գոյություն ունեցող հեռախոսագծերի միջոցով, իսկ այս դեպքում դպրոցին տրամադրվել է նոր կապուղի (դպրոց է բերվել նոր գիծ)։

                        Այսպիսով Ձեր նշած գումարը մոդեմի արժեքից բացի ներառում է նաև այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է եղել կատարել, որպեսզի այդ մոդեմը ծառայի նպատակին` դպրոցը ընդգրկվի ՀԴԻՑ-ում:


                        ԿՏԱԿ–ի ԴԻՑ բաժնի ավագ մասնագետ Հայկ Միրզոյան

                        Comment


                        • #13
                          Չուկ ջան, ցանկալի կլիներ ֆորումից դուրս գալուց հետո հղում լիներ դեպի armedu.am գլխավոր էջ:
                          Մ. Արզումանյան

                          Comment


                          • #14
                            Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
                            Չուկ ջան, ցանկալի կլիներ ֆորումից դուրս գալուց հետո հղում լիներ դեպի armedu.am գլխավոր էջ:
                            Մանուշ ջան, ֆորումի բոլոր էջերում, այդ թվում ֆորումից դուրս գալուց հետո բացվող էջում առկա է «Հայկական կրթական միջավայր» պորտալի գլխավոր էջ տանող հղում: Այդ հղումը էջի ներքևի մասում է, «Հետադարձ կապի» կողքին: Եթե նկատի ունես, որ հղումն առկա լինի տեղեկատվական պատուհանում (որը տեղեկացնում է ֆորումից դուրս գալու մասին), ապա այդ հատվածը նախատեսված է զուտ ֆորումի ներքին աշխատանքը կազմակերպելու համար: Այդտեղ պորտալի գլխավոր էջ տանելու հղում ավելացնելը ավելորդ կրկնություն է:
                            Քայլ առ քայլ՝ դարից դար

                            Արտակ Հարությունյան
                            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                            ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                            Comment


                            • #15
                              Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մանուշ ջան, ֆորումի բոլոր էջերում, այդ թվում ֆորումից դուրս գալուց հետո բացվող էջում առկա է «Հայկական կրթական միջավայր» պորտալի գլխավոր էջ տանող հղում: Այդ հղումը էջի ներքևի մասում է, «Հետադարձ կապի» կողքին: Եթե նկատի ունես, որ հղումն առկա լինի տեղեկատվական պատուհանում (որը տեղեկացնում է ֆորումից դուրս գալու մասին), ապա այդ հատվածը նախատեսված է զուտ ֆորումի ներքին աշխատանքը կազմակերպելու համար: Այդտեղ պորտալի գլխավոր էջ տանելու հղում ավելացնելը ավելորդ կրկնություն է:
                              Հա ճիշտ որ, չէի նկատել, չգիտես ինչու փնտրում էի «Գլխավոր էջ» ու հետն էլ վերևում
                              Կրկնություն չարժէ, ճշմարիտ ես:
                              Մ. Արզումանյան

                              Comment

                              Working...
                              X