Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Թղթակցում են աշակերտները» մրցույթ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • «Թղթակցում են աշակերտները» մրցույթ

    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Հայկական կրթական միջավայր» պորտալը հայտարարում են «Թղթակցում են աշակերտները» ստեղծագործական–լրագրողական մրցույթը։

    Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների, վարժարանների, քոլեջների սովորողները կարող են ներկայացնել նյութեր, որոնք.
    • պատմում են կրթօջախի ներքին անցուդարձի մասին,
    • լուսաբանում են կրթօջախում անցկացվող միջոցառումները,
    • արծարծում են կրթօջախում առկա խնդիրները,
    • ուրվագծում են կրթօջախի զարգացման սեփական ուղիները:


    Թղթակիցներն իրենց հոդվածները մրցույթին ներկայացնելու համար պետք է գրանցվեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում (1) և «Թղթակցում են աշակերտները» բաժնում հրապարակեն (2) նյութերը՝ լրացնելով անուն-ազգանունը, կրթօջախի անվանումը (համարը, անունը), դասարանը:

    Առավել հետաքրքիր հոդվածները մեկ օրվա ընթացքում կհրապարակվեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի նորություններ բաժնում:

    Մրցույթին կմասնակցեն «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումի «Թղթակցում են աշակերտները» բաժնում մինչև նոյեմբերի 15-ը տեղադրված նյութերը։

    Մրցույթը կամփոփվի 2010 թ. նոյեմբերի 25-ին։ «Լավագույն լրագրող» և «Լավագույն նյութի հեղինակ» անվանակարգերի հաղթողները կստանան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պատվոգրեր և խարհրդանշական նվերներ:

    Նախատեսվում է «Թղթակցում են աշակերտները» մրցույթը կազմակերպել պարբերաբար և նյութերի էլեկտրոնային ժողովածուները հրապարակել «Հայկական կրթական միջավայր» պորտալում։

    Մրցույթի կազմակերպման հանձնաժողով


    (1) «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում գրանցվելու ուղեցույց
    (2) «Հայկական կրթական միջավայր» պորտալի ֆորումում հոդված տեղադրելու կարգը


    Հայտարարության բնօրինակը հրապարակված է «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Հայտարարություններ» բաժնում
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Working...
X