Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասվարի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասվարի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար

    Հարգելի՛ գործընկերներ, թեման ներկայացնում եմ քննարկման և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը հարցաշար կազմելու հարցում: Խնդրում եմ գրել նաև հարցի ճիշտ պատասխանը և օգտագործված գրականությունը:
    Վերջին խմբագրողը՝ Sirvard; 27-05-18, 12:48.

  • #2
    Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ գործընկերներ, թեման ներկայացնում եմ քննարկման և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը հարցաշար կազմելու հարցում: Խնդրում եմ գրել նաև հարցի ճիշտ պատասխանը և օգտագործված գրականությունը:
    Հարգելիՙ Սիրվարդ, կաշխատեմ օգտակար լինել:

    Comment

    • #3
      Հարգելի՛ Նորա, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Կարևորում եմ մասնագետների կարծիքը և առաջարկությունները:Սիրով սպասում եմ:

      Comment

      • #4
        Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ գործընկերներ, թեման ներկայացնում եմ քննարկման և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը հարցաշար կազմելու հարցում: Խնդրում եմ գրել նաև հարցի ճիշտ պատասխանը և օգտագործված գրականությունը:
        Հարգելի՛ Սիրվարդ շատ կարևոր թեմա եք քննարկման ներկայացրել, որին պետք է մասնակցենք բոլորս:Ըստ իս ներկայումս գործող հարցաշարն արդյունավետ չէ , որովհետև զուտ մասնագիտական որևէ հարց զետեղված չէ այնտեղ:Դպրոց նոր ընդունվողը կարող է հարցաշարն անգիր անել, բնականաբար փայլուն պատասխանել թե՛ բանավոր, թե՛ գրավոր փուլերում և բարձր միավորներով ընդունվել դպրոց:Այդ իսկ պատճառով հարցաշարում պետք է անպայման տեղ գտնեն մասնագիտական հարցեր:

        Comment

        • #5
          Հարգելի՛ Նաիրա, բնականաբար հարցաշարը պետք է նորացվի մասնագետների օգնությամբ, որպեսզի նոր սերնդի կրթությունը հուսալի ձեռքերում լինի:

          Comment

          • #6

            Համամիտ եմ , հարգելի՛ Նորա, այո, հարցաշարը պետք է համապատասխան փոփոխության ենթարկվի՝ հանուն մեր նոր սերնդի ճիշտ կրթության և դաստիարակության:
            Առաջարկում եմ հարցաշար մտցնել հետևյալ կետը:

            *Ներկայացնե՛լ ԽԻԿ համակարգը՝ առանձին նշելով յուրաքանչյուր փուլում կիրառվող մեկ կամ երկու մեթոդ: Այնուհետև նշել , թե ինչպիսի՞ մեթոդ է այն, ո՞րն է նրա կարևորությունը և ստեղծագործության ինչպիսի՞ տեսակների ժամանակ է այն կիրառելի:

            Comment

            • #7
              Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Նորա, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Կարևորում եմ մասնագետների կարծիքը և առաջարկությունները:Սիրով սպասում եմ:

              Ներկա եմ գտնվել ընդունվող ուսուցչի ևՙ գրավոր, ևՙ բանավոր պատասխաններին, որը այդքան էլ արդյունավետ չէ,որովհետև չկար մասնագիտական որևէ հարց:
              Առաջարկում եմ ընդունվող ուսուցիչը ներկայացնի ԽԻԿ համակարգով դասի պլան որևէ առարկայից:Իսկ հաջորդ պլանը ներկայացնի ներկա գտնվողների առաջարկած առարկայից:

              Comment

              • #8
                Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Նորա, շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար: Կարևորում եմ մասնագետների կարծիքը և առաջարկությունները:Սիրով սպասում եմ:

                Հարգելիՙ Սիրվարդ, պետք է բացառել բարեկամական, ազգակցական, խնամիական կապը:Ուզում եմ նաև մի առաջարկություն անել:

                Թեկուզ բարձր միավորներ հավաքած ուսուցիչը թող աշխատի փորձաշրջանով:

                Comment

                • #9
                  Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելիՙ Սիրվարդ, պետք է բացառել բարեկամական, ազգակցական, խնամիական կապը:Ուզում եմ նաև մի առաջարկություն անել:

                  Թեկուզ բարձր միավորներ հավաքած ուսուցիչը թող աշխատի փորձաշրջանով:
                  Կարծում եմ առաջարկված մոտեցումը կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել...Մի բան է տեսականը,այլ բան գործնականում կիրառելու կարողությունը,ստեղծագործաբար հարցին մոտենալը...

                  Մի բան ասեմ...Ախր բարեկամ լինելը հանցագործություն չէ...Այլ հարց է` տվյալ մարդը արժանի է,թե ոչ:Ամբողջ կյանքում դրա տուժածն եմ առ այսօր,ամեն օր ապացուցում եմ,որ ես Ես եմ...

                  Comment

                  • #10
                    Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ գործընկերներ, թեման ներկայացնում եմ քննարկման և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը հարցաշար կազմելու հարցում: Խնդրում եմ գրել նաև հարցի ճիշտ պատասխանը և օգտագործված գրականությունը:
                    Հարգելի՛ Սիրվարդ, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Իմ կարծիքով ոչ թե հարցաշարի հարցերը պետք է փոփոխել, այլ մրցույթի ձևաչափը։ Շեշտը կարելի է դնել բանավոր պատասխանի վրա։

                    Comment

                    • #11
                      Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Համամիտ եմ , հարգելի՛ Նորա, այո, հարցաշարը պետք է համապատասխան փոփոխության ենթարկվի՝ հանուն մեր նոր սերնդի ճիշտ կրթության և դաստիարակության:
                      Առաջարկում եմ հարցաշար մտցնել հետևյալ կետը:

                      *Ներկայացնե՛լ ԽԻԿ համակարգը՝ առանձին նշելով յուրաքանչյուր փուլում կիրառվող մեկ կամ երկու մեթոդ: Այնուհետև նշել , թե ինչպիսի՞ մեթոդ է այն, ո՞րն է նրա կարևորությունը և ստեղծագործության ինչպիսի՞ տեսակների ժամանակ է այն կիրառելի:
                      Ներկայացնել դասի պլան մաթեմատիկա առարկայից 1-ին դասարանում,ընդգրկել որևէ խաղ:

                      Comment

                      • #12
                        Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ներկայացնել դասի պլան մաթեմատիկա առարկայից 1-ին դասարանում,ընդգրկել որևէ խաղ:
                        https://lib.armedu.am/resource/22382

                        Comment

                        • #13
                          Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Սիրվարդ շատ կարևոր թեմա եք քննարկման ներկայացրել, որին պետք է մասնակցենք բոլորս:Ըստ իս ներկայումս գործող հարցաշարն արդյունավետ չէ , որովհետև զուտ մասնագիտական որևէ հարց զետեղված չէ այնտեղ:Դպրոց նոր ընդունվողը կարող է հարցաշարն անգիր անել, բնականաբար փայլուն պատասխանել թե՛ բանավոր, թե՛ գրավոր փուլերում և բարձր միավորներով ընդունվել դպրոց:Այդ իսկ պատճառով հարցաշարում պետք է անպայման տեղ գտնեն մասնագիտական հարցեր:
                          Հարգելի Նաիրա,համամիտ եմ ձեզ հետ,որ ներկայիս տարբերակը մրցույթի հարմար չէ,մի կողմից չկան մասնագիտական հարցեր,բայց չէ,որ ուսուցիչն արդեն իր գիտելիքի համար ստացել է համապատասխան դիպլոմ,մյուս կողմից էլ այո,ով ունի անգիր անելու լավ կարողություն,բայց միգուցե ավելի պակաս գիտելիք,միանշանակ նա կհաղթի մրցույթում: Կարծում եմ,պետք է տարբերակ մշակել,ըստ որի առաջնահերթությունը կտրվի մասնագիտական կարողություններին և ոչ թէ միայն կանոնադրության իմացությանը:

                          Comment

                          • #14
                            Հարգելի Մինասյան ջան, ընդունում եմ Ձեր առաջարկը և շուտով Ձեր քննարկմանը կներկայացնեմ հարցաշարի իմ կազմած տարբերակը: Կարծում եմ այն կհետաքրքրի դասվարներին: Փորձել եմ ընդգրկել մասնագիտական, մեթոդական և մանկավարժահոգեբանական բնույթի հարցեր:

                            Comment

                            • #15
                              Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Նաիրա,համամիտ եմ ձեզ հետ,որ ներկայիս տարբերակը մրցույթի հարմար չէ,մի կողմից չկան մասնագիտական հարցեր,բայց չէ,որ ուսուցիչն արդեն իր գիտելիքի համար ստացել է համապատասխան դիպլոմ,մյուս կողմից էլ այո,ով ունի անգիր անելու լավ կարողություն,բայց միգուցե ավելի պակաս գիտելիք,միանշանակ նա կհաղթի մրցույթում: Կարծում եմ,պետք է տարբերակ մշակել,ըստ որի առաջնահերթությունը կտրվի մասնագիտական կարողություններին և ոչ թէ միայն կանոնադրության իմացությանը:
                              Հարգելի Մանուկյան ջան, հարցաշարի փոփոխված տարբերակը կարդալուց հետո միայն պարզ կլինի, թե ո՞ր հարցերն են առաջնային և գուցե նոր մտքեր, առաջարկություններ ծնվեն հենց այդ պահին:

                              Comment

                              Working...
                              X