Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասվարի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Հարգելի Լիաննա Մանուկյան ջան, դժվար գտնենք այնպիսի հարցաշար, որը բավարարի բոլորիս սպասելիքները: Եկեք թիմային աշխատանք ձևավորենք, նույն խնդրի շուրջ աշխատենք միասին, կիսենք մեզ հուզող հարցերը,նպաստենք աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

    Comment


    • #32
      Հարգելի Նաիրա ջան, Ձեր կողմից առաջադրված հարցերը արդեն իսկ ընդգրկվեցին հարցաշարում: Շնորհակալություն

      Comment


      • #33
        Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Նաիրա ջան, Ձեր կողմից առաջադրված հարցերը արդեն իսկ ընդգրկվեցին հարցաշարում: Շնորհակալություն
        Ես էլ եմ շնորհակալ, Սիրվարդ ջան, Ձեր կատարած անչափ կարևոր գործի համար:Չէ՞որ խոսքն այստեղ վերաբերվում է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:Մեզ անհրաժեշտ են բանիմաց, խելացի, գործի նվիրյալ մանկավարժներ:
        Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 10-06-18, 23:36.

        Comment


        • #34
          Նաիրա ջան, շարունակենք աշխատանքը ջերմ մթնոլորտում և անցնենք առաջ:

          Comment


          • #35
            Հարգելի Սիրվարդ ոչ միայն դասվարների, այլ նաև ցանկացած առարկայի թափուր տեղի մրցույթի անցկացման համար պարտադիր են մասնագիտական հարցերի ընդգրկումը:

            Comment


            • #36
              Ճիշտ է ուսումանառության տարիների ընթացքում ուսանողները ստանում են գիտելիքներ, ձևավորվում են որոշակի կարողություններ և հմտություններ, որոնք նրանք պետք է օգտագործեն արդեն իսկ գործնականում: Հասկանում եմ նաև, որ դժվար է միանգամից կոնկրետ պահանջներ դնել դպրոց նոր ընդունվողի առջև: Բայց կան հարցեր, որոնք կարծում եմ , որ պետք է ընդգրկվեն հարցաշարում : Օրինակ` մեթոդների իմացություն, համակարգչային որոշակի ծրագրերին տիրապետում: Հարցադրումներ, որոնք կվերաբերվեն տարբեր իրավիճակներում կողմնորոշվելուն և համապատասխան որոշումներ կայացնելուն : Իհարկե, մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել , որ աշխատելու ընթացքում է ձևավորվում մանկավարժական վարպետությունը,յուրաքանչյուրի մոտ այն տարբեր է:

              Comment


              • #37
                Ընդգրկվեն նաև օրենքներ, քանի որ դրանց չիմացությունը միայն բացասական հետևանքների առաջացման պատճառ է հանդիսանում :

                Comment


                • #38
                  Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ գործընկերներ, թեման ներկայացնում եմ քննարկման և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը հարցաշար կազմելու հարցում: Խնդրում եմ գրել նաև հարցի ճիշտ պատասխանը և օգտագործված գրականությունը:
                  Հարգելի՛ Սիրվարդ հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                  Քննարկման եմ ներկայացնում ներառական կրթությանը վերաբերող հոդված,որը կնպաստի հարցաշարում ընդգրկել նաև
                  ներառական կրթության մասին հարցեր։

                  «Ներառական կրթություն․Ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները»(միջազգային գիտագործնական գիտաժողովի հոդվածների ժողովածու)

                  Աուտիզմ ունեցող երեխաների ուսուցման և դպրոցական ներառման«Կիրառական վարքային վերլուծություն»մոդելը

                  «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
                  /25.05.2005/.ամրագրված է«ներառական կրթություն»հասկացությունը:«Ներառում» տերմինը ծագել է փիլիսոփայական այն գաղափարից,
                  որ հոգեկան,ֆիզիկական և հուզական խանգարումներ ունեցող երեխաները իրավունք ունեն կրթություն ստանալ համընդհանուր պետական կրթական համակարգում (UNESCO,1994):Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ՝ հանրակրթական դպրոցում:
                  Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է:Մեթոդի էությունն յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն է և կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը։

                  ԱՇՈՏՅԱՆ Ա.Ա.
                  Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 13-06-18, 00:00.
                  Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                  Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                  Comment


                  • #39
                    Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ Սիրվարդ հետաքրքիր և կարևոր թեմա եք քննարկում։
                    Քննարկման եմ ներկայացնում ներառական կրթությանը վերաբերող հոդված,որը կնպաստի հարցաշարում ընդգրկել նաև
                    ներառական կրթության մասին հարցեր։

                    «Ներառական կրթություն․Ժամանակակից խնդիրներն ու մարտահրավերները»(միջազգային գիտագործնական գիտաժողովի հոդվածների ժողովածու)

                    Աուտիզմ ունեցող երեխաների ուսուցման և դպրոցական ներառման«Կիրառական վարքային վերլուծություն»մոդելը

                    «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
                    /25.05.2005/.ամրագրված է«ներառական կրթություն»հասկացությունը:«Ներառում» տերմինը ծագել է փիլիսոփայական այն գաղափարից,
                    որ հոգեկան,ֆիզիկական և հուզական խանգարումներ ունեցող երեխաները իրավունք ունեն կրթություն ստանալ համընդհանուր պետական կրթական համակարգում (UNESCO,1994):Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ՝ հանրակրթական դպրոցում:
                    Ներառական կրթության քաղաքականության հիմքում երեխայակենտրոն մանկավարժությունն է:Մեթոդի էությունն յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքների գնահատումն է և կրթության պրոցեսին երեխայի ակտիվ մասնակցության խրախուսումը։

                    ԱՇՈՏՅԱՆ Ա.Ա.
                    Հարգելի՛ Էմմա, Դուք խիստ արդիական և անհրաժեշտ հարց եք ներկայացրել, որն անպայման կընդգրկեմ հարցաշարում:
                    Վերջին խմբագրողը՝ Sirvard; 13-06-18, 00:06.

                    Comment


                    • #40
                      Այո, չպետք է մոռանալ նաև ներառական կրթության մասին :Ցավոք շատ հաճախ անտեսվում են այս նուրբ խնդրին առնչվող հարցերը:

                      Comment


                      • #41
                        Հարգելի Սիրվարդ, հարցաշարի մեջ կարելի է ընդգրկել նաև հոգեբանությանը առնչվող հարցեր, քանի որ ցանկացած մանկավարժ նաև պետք է հոգեբան, որպեսզի կարողանա պատկերացնել աշակերտի ներաշխարհը:

                        Comment


                        • #42
                          Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Լիաննա Մանուկյան ջան, դժվար գտնենք այնպիսի հարցաշար, որը բավարարի բոլորիս սպասելիքները: Եկեք թիմային աշխատանք ձևավորենք, նույն խնդրի շուրջ աշխատենք միասին, կիսենք մեզ հուզող հարցերը,նպաստենք աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
                          Համամիտ եմ հարգելի Սիրվարդ,կմասնակցեմ սիրով քննարկմանը:

                          Comment


                          • #43
                            Հարգելի Սիրվարդ, շատ կարևոր թեմա եք առաջարկում : Կարծում եմ,որ արդի հարցաշարը պարտավոր է իմանա յուրաքանչյուր ուսուցիչ ,սակայն այդ հարցաշարով ոչ մի կերպ չի կարելի որոշել ուսուցչի հոգեբանական , մանկավարժական և իմացական մակարդակը : Ուստի , կարծում եմ նպատակահարմար կլինի ,որ դպրոց ընդունվող ուսուցիչը ներկայացնի որևէ թեմայի ուսուցումը կամ անցկացնի դաս ,որի ընթացքում կերևա նրա պատրաստվածությունը :

                            Comment


                            • #44
                              Բարև Ձեզ հարգելի գործընկերներ ,երբ դպրոցներում մրցույթ հասկացությունը ներմուծվեց ,այդ տարի ընդունելության հարցաշարերի իրավունքը տրվեց դպրոցներին, ես մասնակցել եմ կազմանը,այնտեղ ընդգրկել էինք տարբեր հարցեր թե գրավոր փուլի համար, թե բանավորի:Գրավորի մեջ պարտադիր ներառված էին մաթեմատիկա,մայրենի առարկաներից հարցեր՝մեկնաբանել խնդիրը ,ներկայացնել լուծումը մեթոդապես կամ գրել գրավորի տեսակներ ներկայացնել դրանցից երեքի տեսական մասըկամ սեղանին դրված դասագրքից ընտրել թեմա և կազմել պլան ... ասեմ ,որ բավականին արդյունավետ էր,բայց հաջորդ տարվանից փոխվեց մրցույթի ձևաչափը ,որին ծանոթ են այսօր բոլորը

                              Comment


                              • #45
                                Լիովին համամիտ եմ , ես ևս ներկա եմ եղել վերջին տարիներին անցկացվող մրցույթին և պիտի ասեմ , որ հիասթափություն եմ ապրել։Ժամանակի և նյարդերի իզուր վատնում ։

                                Comment

                                Working...
                                X