Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասվարի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էլեոնորա ջան, հետաքրքիր դաս եք կառուցել: Հատկանշական է այն, որ կարևորել եք երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, իսկ խաղային տեխնոլոգիաներն էլ ընտրված են թեմային համահունչ:

    Comment


    • #17
      Հարգելի գործընկերներ, Ձեր բոլոր առաջարկություններն ու կարծիքները հաշվի կառնենք, կքննարկենք և միասին կձևավորենք ամբողջական հարցաշար, որը կնպաստի աճող սերնդի կրթության և դաստիարակության վեհ գործին:

      Comment


      • #18
        Արթուր Ափիցարայան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ Սիրվարդ, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Իմ կարծիքով ոչ թե հարցաշարի հարցերը պետք է փոփոխել, այլ մրցույթի ձևաչափը։ Շեշտը կարելի է դնել բանավոր պատասխանի վրա։
        Հարգելի Ափիցարյան, խոսում ենք նոր ձևաչափի, փոփոխման ենթակա հարցաշարի մասին, սակայն կոնկրետ քայլեր չենք ձեռնարկում: Ցանկալի է քննարկել նոր մտահղացումները, հարցերը, չէ՞ որ հարցից հարց է ծնվում, և այն կարող է օգտակար լինել աշխատանքին:

        Comment


        • #19
          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Կարծում եմ առաջարկված մոտեցումը կօգնի ավելի ճիշտ ընտրություն կատարել...Մի բան է տեսականը,այլ բան գործնականում կիրառելու կարողությունը,ստեղծագործաբար հարցին մոտենալը...

          Մի բան ասեմ...Ախր բարեկամ լինելը հանցագործություն չէ...Այլ հարց է` տվյալ մարդը արժանի է,թե ոչ:Ամբողջ կյանքում դրա տուժածն եմ առ այսօր,ամեն օր ապացուցում եմ,որ ես Ես եմ...
          Հարգելիՙ Էլեոնորա, Դուք Դուք եք: Ես տեսնում եմ Ձեր ստեղծագործական աշխատանքը, Ձեր նվիրվածությունը, Ձեր սերը երեխաների նկատմամբ: Ձեզ նմանները շատ քիչ են:

          Comment


          • #20
            Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Նաիրա,համամիտ եմ ձեզ հետ,որ ներկայիս տարբերակը մրցույթի հարմար չէ,մի կողմից չկան մասնագիտական հարցեր,բայց չէ,որ ուսուցիչն արդեն իր գիտելիքի համար ստացել է համապատասխան դիպլոմ,մյուս կողմից էլ այո,ով ունի անգիր անելու լավ կարողություն,բայց միգուցե ավելի պակաս գիտելիք,միանշանակ նա կհաղթի մրցույթում: Կարծում եմ,պետք է տարբերակ մշակել,ըստ որի առաջնահերթությունը կտրվի մասնագիտական կարողություններին և ոչ թէ միայն կանոնադրության իմացությանը:


            Հարգելի՛ Լիաննա, ակնհայտ է, որ ոչ բոլոր դիպլոմ ունեցողներն են իրենց մասնագիտության հմուտ գիտակներ, ուստի ճիշտ ընտրություն կատարելու, մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը հուսալի ուսուցչի վստահելու համար անհրաժեշտ է այնպիսի մարդ, որն իսկապես արժանի է այդ կոչմանը:Իսկ այդ ուսուցիչը պետք է մասնակցի մրցույթին և ապացուցի, որ ինքն օժտված է այն բոլոր մարդկային հատկանիշներով, որն անչափ կարևոր է ուսուցչի համար և իր գործում գիտակ է, խելացի է, ի վերջո կարող է աշխատել դպրոցում:Այդ իսկ պատճառով առաջարկում եմ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար ներառել ոչ միայն զուտ մասնագիտական , այլ նաև հոգեբանա-մանկավարժական հարցեր:
            Վերջին խմբագրողը՝ Մարգարյան Նաիրա; 09-06-18, 10:13.

            Comment


            • #21
              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Լիաննա, ակնհայտ է, որ ոչ բոլոր դիպլոմ ունեցողներն են իրենց մասնագիտության հմուտ գիտակներ, ուստի ճիշտ ընտրություն կատարելու, մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը հուսալի ուսուցչի վստահելու համար անհրաժեշտ է այնպիսի մարդ, որն իսկապես արժանի է այդ կոչմանը:Իսկ այդ ուսուցիչը պետք է մասնակցի մրցույթին և ապացուցի, որ ինքն օժտված է այն բոլոր մարդկային հատկանիշներով, որն անչափ կարևոր է ուսուցչի համար և իր գործում գիտակ է, խելացի է, ի վերջո կարող է աշխատել դպրոցում:Այդ իսկ պատճառով առաջարկում եմ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հարցաշար ներառել ոչ միայն զուտ մասնագիտական , այլ նաև հոգեբանա-մանկավարժական հարցեր:
              Հարգելի Նաիրա,համամիտ եմ նաև ձեր տեսակետի հետ,մեծ աշխատանք կա անելու այս ուղղությամբ և հուսանք,որ,եթե լինեն փոփոխություններ,կբավարարեն բոլորի սպասելիքները:

              Comment


              • #22
                Արթուր Ափիցարայան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ Սիրվարդ, շատ կարևոր թեմա եք դրել քննարկման։ Իմ կարծիքով ոչ թե հարցաշարի հարցերը պետք է փոփոխել, այլ մրցույթի ձևաչափը։ Շեշտը կարելի է դնել բանավոր պատասխանի վրա։


                Հարգելիՙ Արթուր, համամիտ եմ Ձեզ հետ: Բայց ընդունվողը թող անցնի փորձաշրջան,արդարացնելու դեպքում հաջողություն մաղթենք:

                Comment


                • #23
                  Lianna Manukyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Նաիրա,համամիտ եմ նաև ձեր տեսակետի հետ,մեծ աշխատանք կա անելու այս ուղղությամբ և հուսանք,որ,եթե լինեն փոփոխություններ,կբավարարեն բոլորի սպասելիքները:

                  Լիաննա ջան, հուսանք ու սպասենք:

                  Comment


                  • #24
                    Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի անցկացման հարցաշարը համարում եմ սխալ: Ըստ այդ կարգի՝ դպրոց կընդունվի այն անձը, ով ունի լավ հիշողություն և կարող է անգիր սովորել հարցաշարը : Մրցույթի ընթացքում չի երևում անձի մասնագիտական գիտելիքները: Ճիշտը դա պրակտիկորեն ստուգելն է: Կարծում եմ՝ կարելի է հանձնարարել որևէ օրինակելի դաս ներկայացնել, իսկ մրցույթի բանավոր փուլի անցկացման համար թող ընդգրկվեն մասնագիտական հարցեր :

                    Comment


                    • #25
                      Իմ կարծիքով որևէ հարցաշար ` անգամ մասնագիտական հարցերի ընդգրկումը , արդյունավետ չէ :
                      Քանի որ մանկավարժը գործ ունի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հետ և նրա յուրաքանչյուր թերացում կարող է << ճակատագրական>> լինել : Ուստի հսկողությունն ու խստությունը պետք է իրականացվի համալսարանում , որպեսզի ավարտեն միայն խելացի ուսանողները և աշխատանքի ընդունվելիս գիտելիքները ստուգելու անհրաժեշտություն չլինի :
                      Աշխատանքի ընդունվելու համար պետք է առնվազն 1 տարի փորձաշրջան անցնեն դպրոցում , որն իրենց ստացած գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառելու հնարավորություն կտա : Ընտրությունն այս դեպքում ավելի հեշտ կլինի :

                      Comment


                      • #26
                        Հարգելի Ղարիբյան, շնորհակալություն հարցին անդրադառնալու համար, խնդրում եմ ներկայացրեք Ձեր տարբերակը, որը Դուք ավելի արդյունավետ եք համարում:

                        Comment


                        • #27
                          Sirvard-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Մինասյան ջան, ընդունում եմ Ձեր առաջարկը և շուտով Ձեր քննարկմանը կներկայացնեմ հարցաշարի իմ կազմած տարբերակը: Կարծում եմ այն կհետաքրքրի դասվարներին: Փորձել եմ ընդգրկել մասնագիտական, մեթոդական և մանկավարժահոգեբանական բնույթի հարցեր:
                          Սիրվարդ ջան, սպասում եմ Ձեր կազմած տարբերակին:Հնարավոր է միահամուռ ուժերով ինչ-որ բանի հասնել: ՈՒնենք շատ լավ ուսուցիչներ, որոնք կարող են օգտակար լինել:

                          Comment


                          • #28
                            Ես ևս դեմ եմ ուսուցչի թափուր տեղի համար գործող մրցույթի կարգին: Այն իր մեջ չի ներառում կոնկրոտ մասնագիտական հարցեր: Ճիշտ է թող լինեն նաև օրենքներ, որոնց իմացությունը համարում եմ պարտադիր , բայց ոչ ամբողջը: Դպրոց ընդունվողներն էլ թող անցնեն որոշակի փորձաշրջան:

                            Comment


                            • #29
                              Հարգելի Ֆուզելինա, ներկայացրեք խնդրեմ Ձեր առաջարկած կոնկրետ մասնագիտական հարցաշարը: Սիրով կքննարկենք: Իսկ այն ինչ վերաբերում է փորձաշրջանին, ես նույնպես դեմ չեմ: Շնորհակալություն

                              Comment


                              • #30
                                Հարգելի Նորա, հարցաշարը գրեթե ավարտում եմ, շուտով կտեղադրեմ հարթակում և ակտիվ քննարկում կկատարենք:

                                Comment

                                Working...
                                X