Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ֆիզիկական կուլտուրա» առարկա և դպրոցական սպորտ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Ֆիզիկական կուլտուրա» առարկա և դպրոցական սպորտ

    Հարգելի գործընկերներ «Դպրոցական սպորտ» բաժինը ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում Ֆիզիկական կուլտուրա առարկայի շրջանակում կատարվող իրադարձությունները հասանելի դարձնելու հանրակրթական դպրոցներին և շահագրգիռ բոլոր անձանց:
    Ֆիզիկական կուլտուրան մարդու նպատակաուղղված ֆիզիկական կատարելագործման հատուկ միջոցների, մեթոդների և պայմանների ստեղծման ու նրա նվաճումների ռացիոնալ օգտագործման ողջ միագումարն է: Ֆիզիկական կուլտուրան ժողովրդի ընդհանուր կուլտուրայի անբաժանելի մասն է: Ֆիզիկական կուլտուրան, ինչպես և կուլտուրան ընդհանրապես, նյութական և հոգևոր արժեքների միագումար է, այնպես ինչպես աշխատանքի և շփման կուլտուրան, ծեսերն ու արվեստը: Ֆիզիկական կուլտուրան ծագել ու զարգացել է մարդկային հասարակության ծնունդով ու զարգացումով և օգտագործվում է մարդկանց ֆիզիկական կատարելիության նպատակով:
    Սպորտը ֆիզիկական կուլտուրայի յուրահատուկ ձև է: «Սպորտ» հասկացությունը կարևոր տեղ է գրավում ֆիզիկական դաստիարակության ժամանակակից համակարգում: Մրցակցային այն գործունեությունը, որը ձևավորվել է ֆիզիկական կուլտուրայի ոլորտում մարդկանց ընդունակությունների, հնարավորությունների, շարժողական հատկությունների գնահատման համար կազմակերպված մրցումների ընթացքում համարվում է սպորտ: Սպորտը ներառում է մրցակցական գործունեություն և դրան հատուկ նախապատրաստվելու գործընթացը:
    Վերջին խմբագրողը՝ manush; 01-06-15, 17:42.
Working...
X

Debug Information