Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասախոսներ ստիպողաբար գիրք են վաճառում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասախոսներ ստիպողաբար գիրք են վաճառում

    Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:

  • #2
    Իսկ ինչու միայն դասախոսները:?? Հենց այնպես մարդիկ գիրք են գրում,,ավելի ճիշտ իրարից արտագրում և ՍՏԻՊՈՂԱԲԱՐ վաճառում են նույնիսկ աշակերտներին:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

    Comment


    • #3
      Այո այո...)))
      Դե, ստիպողաբար կարող են վաճառել ոչ բոլորին... Երբեմն, դա փոխշահավետ համագործակցության հիմք է դառնում.

      «գիրքս առ՝ 4-դ կդնեմ...»

      Comment


      • #4
        Շատ տարածված է այդ տարբերակը բուհերում, որն ինձ համար խիստ տհաճ է: Գիրք շատ եմ սիրում և շատ եմ գնում, բայց ուսումնական հաստատւթյունը վերածել շուկայի՝ամոթ է… իսկ ամենացավալին այն է, երբ վաճառում են որևէ ծանոթ մարդու գիրք՝ նրան լավություն անելու համար և համաձայնում, որ մի գիրքը գնեն 2 հոգով: Պետք է վերահսկողություն հաստատել բուհերում՝այս երևույթը վերացնելու համար:

        Comment


        • #5
          ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

          ՄարինեՀ-ի խոսքերից Նայել գրառումը
          Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
          ԵՍ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ ՔԵԶ ՀԵՏ: Ես ուսանող լինելով առնչվել եմ այդ տհաճ իրականության հետ: Դասախոսները չեն մտածում այն մասին, որ կան շատ ուսանողներ,որոնք միաժամանակ և' սովորում են, և' աշխատում, որ կարողանան գոնե իրենց առօրյա ախսերը հոգալ:Նրանք մտածում են միայն իրենց գրպանների մասին և թշնամանքով են լցվում այն ուսանողների նկատմամբ, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում գիրք գնել:
          Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:

          Comment


          • #6
            Մի դասախոս ունեի, ով սեփական գիրքը վաճառում էր և ուսանողին գնահատում` ըստ վերցրած օրինակների թվի: Երբ ըմբոստացա, թե նույն գրքից 4-6 օրինակ ինչ եմ անելու, անամոթաբար հայտարարեց, որ ես կարող եմ այն թեկուզև զուգարանում օգտագործել, իրեն դա բոլորովին չի հետաքրքրում: Արդյունքում... նա այլևս չի դասախոսում մեր բուհում:

            Comment


            • #7
              Կրթությամբ պիտի զբաղվեն նվիրյալները

              Ափսոսում եմ, որ թեկուզ մեկ դասախոս կարող է իր այդ տգեղ վարքով վարկաբեկել ոլորտում աշխատող բազում նվիրյալների պատիվը, գիտեք ես կամաչեեմ իմ գիրքն առաջարկել գնել ոչ միայն իմ ուսանողներին այլ պարզապես որևէ մեկին: Համենայն դեպս ես էդպիսի ցասախոս չեմ ունեցել, ԵՊՀ-ն գոնե իմ սովորելու տարիներին հիմնվում էր դասական տեխնիկական գրքերի վրա... ու վատ չէր կազմակերպվում ուսուցումը...Ես ունեմ լավ հիշողություններ...

              Comment

              Working...
              X

              Debug Information