Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինֆորմատիկայի «Ոսկե կանոնը»

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ինֆորմատիկայի «Ոսկե կանոնը»

    Բարև ձեզ հարգելի ինֆորմատիկներ, այս կանոնը ստեղծելու գաղափարն առաջացավ <Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917 - Ն որոշման, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ>-ը կարդալուց հետո: Այն է`
    <ՈՐՔԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՀՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՋ, ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԳԱՄ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ>:
    Բոլորին քաջ հայտնի է, որ դպրոցում ամենածանրաբեռնված և առողջության համար վտանգավոր աշխատանքը համակարգչային օպերատորի և ինֆորմատիկայի ուսուցչի աշխատանքն է: Ֆորումում այդքան քննարկեցինք աշխատավարձի, առողջության պահպանման հարցը: Փոխարենը ստացանք այս փաստաթուղթը: Այս որոշումը, կարգը գրողներըը չեն նկատել համակարգչով աշխատողներին. միգուցե մեզ էլ հիշեին?:Կամ ինչ մեղք ունեն տեխնիկական աշխատողները: Նրանք, ինչ է, հանգստի իրավունք չունեն?
    Հարգելի կոլեգաներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությանը:
    Վերջին խմբագրողը՝ Սայի; 04-02-12, 22:31.
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  • #2
    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ հարգելի ինֆորմատիկներ այս կանոնը ստեղծելու գաղափարն առաջացավ <Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917 - Ն որոշման, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ>-ը կարդալուց հետո: Այն է`
    <ՈՐՔԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՀՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՋ, ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԳԱՄ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ>:
    Բոլորին քաջ հայտնի է, որ դպրոցում ամենածանրաբեռնված և առողջության համար վտանգավոր գործը համակարգչային օպերատորի և ինֆորմատիկայի ուսուցչի գործն է: Ֆորումում այդքան քննարկեցինք աշխատավարձի, առողջության պահպանման հարցը: Փոխարենը ստացանք այս փաստաթուղթը: Այս որոշումը, կարգը գրողը գոնե չեն նկատել համակարգչով աշխատողին. միգուցե մեզ հիշեին? Կամ ինչ մեղք ունեն տեխնիկական աշխատողները: Նրանք, ինչ է, հանգստի իրավունք չունեն?
    Հարգելի կոլեգաներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությանը:
    Գայանե ջան, բայց մեր ձայնը կամ քննարկումը ով է լսելու: Չես զգում, որ պատի հետ գործ ունենք: Իզուր առողջությունդ մի քայքայի:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

    Comment


    • #3
      Արեգ ջան շնորհակալություն, արդեն քայքայել ենք ցուրտ կաբինետում և ճառագայթման տակ:
      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
      Էլենբակս

      Comment


      • #4
        Այ հենց այս պատճառով էլ չեմ սիրում այս ֆորումում գրառումներ կատարել: Ի՞նչ իմաստ կա գրել ինչ-որ խնդիրների մասին կամ հարցեր տալ, եթե միևնույն է մեր հարցերը ո´չ պատասխան են ստանալու, ո´չ արձագանքի են արժանանալու: Մեր խնդիրներն ու մեր առողջությանը հասցված վնասը միայն մենք ենք տեսնում, մնացածների համար մեր աշխատանքը ամենահեշտն է, այնպես որ ինքներս էլ պետք է հոգ տանենք մեր առողջության մասին, մեր սեփական միջոցներով:

        Comment


        • #5
          Հարգելի ինֆորմատիկներ և համակարգչային օպերատորներ միթե ձեզ չի հուզում այն , որ մեզ թույլ չեն տալիս օգտվել սոցիալական փաթեթից? Թե դուք էլ եք Լիանայի նման հուսահատված: Միգուցե լսեն մեզ և փոփոխություններ կատարեն?
          Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
          Էլենբակս

          Comment


          • #6
            Հարգելի ինֆորմատիկներ և համակարգչային օպերատորներ, միևնույն է մեր հարցերը ո´չ պատասխան են ստանալու, ո´չ արձագանքի են արժանանալու:
            Ռուզաննա Հախվերդյան
            Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

            Comment


            • #7
              Ինչպես ասում էր մեր նախկին նախագահը` պայքար, պայքար մինչև վերջ...
              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
              Էլենբակս

              Comment


              • #8
                Հարգելի gayane0803, եթե հետևել եք իմ գրառումներին, ապա միշտ էլ, բազմիցս բարձրաձայնել եմ ցածր աշխատավարձի մասին, բայց մինչ այժմ էլ ոչ մի դրական պատասխան, ոչ մի տեղաշարժ` դեպի ինֆորմատիկայի ուսուցչի և օպերատորի իրավունքների պաշտպանություն, առողջության պահպանում և աշխատավարձի բարձրացում: Ուղղակի որպես ինքներս մեզ հարգող մարդ, շարունակում ենք բարեխղճորեն շարունակել կատարել մեր աշխատանքը, որը չնայած ամեն ինչի` շատ ենք սիրում: Ակնկալում ենք, որ մեր մասին մտածելը շատ չի ուշանա և մենք էլ կօգտվենք "ուսուցչի առողջութունը պահպանող և աշխատավարձը բարձրացնող" փաթեթներից որևէ մեկից...

                Հարգանքներով` Արմ. Հարությունյան
                Գյումրու թիվ 15 դպրոց
                Վերջին խմբագրողը՝ arm.150yan; 02-02-12, 23:29.

                Comment


                • #9
                  Շնորհակալություն Արմինե ջան սպասենք և հուսանք:
                  Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                  Էլենբակս

                  Comment


                  • #10
                    Ողջույն հարգելի գործընկերներ: Բավականին ցավոտ թեմա է քննարկվում:Հարց, որը տարիներ շարունակ հուզել է բոլոր ինֆորմատիկներիս, բայց իզուր:

                    Comment


                    • #11
                      Հարգելի ֆորումցիներ:Ես մաթեմատիկ եմ և այս որոշումների մասին մտածելիս մտածում եմ ոյդ որոշումը ում է ձեռնտու:Արդյունքում հասկացա որ այն ուսուցչին նույնպես օգուտ չի տա:
                      1.Դրույքաչափի վրա է հենված - հիմա ով չգիտի, որ բատ է ապրում այն մարդը ,որի աշխատանքը ցածր է:
                      2.Պայմանագրի բժշկական պարտադիր պայմանը,որը ներ է առնում պարտադիր հիվանդանոցային պայմանները,ամբուլատորը ` որոշակի բուժ. հիմնարկները:Անցած տարիներին մենք ապահովագրվում էինք 2000 դրմի չափով և դա նորմալ էր համեմատած մեր աշխատանքի չափից:Ինչ կարող են անել այդ 52000-ը :
                      Մանացած գումարը մեր դպրոցի շատ ուսուցիչների մոտ հասնում է միայն 14-35 հազար դրամի:Ինչ կարող է այն անել ուսուցիչը:

                      Comment


                      • #12
                        Հարգելի՛ ֆորումցիներ, այս թեման բացել եմ 2012 թվականին: Վերհիշելով այն` հասկացա, որ իր արդիականությունը չի կորցրել: Խնդրում եմ կարդացեք և արձագանքեք:
                        Վերջին խմբագրողը՝ gayane0803; 20-06-17, 01:35.
                        Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                        Էլենբակս

                        Comment


                        • #13
                          Գայանե ջան, լավ թեմա է քննարկման համար, մի քանի տողով փորձեմ իմ մոտեցումը ներկայացնել:
                          Առողջությունը պայմանավորված է մի քանի հիմնական գործոնով.
                          ա/շրջակա միջավայր
                          բ/սպորտ, ֆիզիկական ակտիվություն
                          գ/ճիշտ սնունդ
                          դ/հանգիստ
                          ե/բավարար քուն
                          զ/շրջապատից ստացած ինֆորմացիայի տեսակ
                          Այսօրվա քաղաքացու համար վերը նշվածի քանի տոկոսն է ապահովված:
                          Շրջակա միջավայրի աղտոտվածության մասին այլեւս խոսելն ավելորդ է:
                          Պայմաններից ելնելով /հատկապես գյուղական միջավայրում/ այնքան ֆիազիկական ակտիվություն են դրսեւվորմ նույն մանկավարժները, որ կարողանան հոգս հոգան, մեղմ ասած, դեֆորմացիայի են ենթարկվում:
                          Հոգնած տուն գնալուն հաջորդում է քաղցը հագեցնել քիմիայով հարուստ սնունդով:
                          Նստած հեռուստացույցի առջեւ ստացած ինֆորմացիայի որակն էլ տանում է դեպի մղձավանջ…
                          Արդեն հոգնած, չարչարված մարդուն ինչ հանգիստ քուն, եթե հոգնությունից մկաններն են տնքում:
                          Իսկ օպերատորների եւ ինֆորմատիկների մասին էլ չեմ խոսում, այդ ամենին գումարած ճառագայթով հագեցած կաբինետ/որքան էլ օդափոխես այն վտանգը մեծ է/ տպիչի մասին էլ չեմ ասում…
                          Այդքանից հետո ապրել առողջ?:
                          Նախկինում ուսուցչի հեղինակությունը այնքան բարձր էր, օգտվում էին արտոնություններից /լեռնային շրջանում աշխատող ուսուցիչները ազատվում էին կոմունալ որոշ ծախսերից .../ ապրում էին բարեկեցիկ, ուշադրության կենտրոնում: Այսօր ուսուցչի մասնագիտությունը կարծես էլ պետք չի հասարակությանը…
                          Առողջությունն ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է:
                          Վերջին խմբագրողը՝ Ալվարդ_Մ; 20-06-17, 07:01.

                          Comment


                          • #14
                            Հարգելի Գայանե , ես լիովին համանիտ եմ Ձեր հետ,թերևս բոլոր դպրոցների ամենաշատ աշխատողներն ու ամենաքիչ վարձատրվողները համակարգչով աշխատողներն են՝ լինի դա ինֆորմատիկայի ուսուցիչ , թե օպերատոր:

                            Comment


                            • #15
                              Շնորհակալություն արձագանքի համար, Հասմի՛կ ջան։ Թեման բացել եմ 2012 թվականին, սակայն այն չի կորցրել իր արդիականությունը։
                              Օպերատորի աշխատանքը վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի է շատացել և շատանալու է։ Սակայն աշխատավարձում ոչ մի փոփոխություն չկա։ Աշխատանքի և վարձատրության միջև գործում է հակադարձ համեմատականության սկզբունքը։ Այսքան կարևոր թեմայի դիտումների քանակը 7628 է, իսկ գրառումները՝ 13։ Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ։
                              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
                              Էլենբակս

                              Comment

                              Working...
                              X

                              Debug Information