Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա Պողոսյան ,իսկապես չենք կարող մոռանալ ապրիլյան արհավիրքը ,ովքեր գեթ մի պահ եղել են այդ թեժ կետերում մարդու աչքերը արդեն ամեն ինչ ասում են..........
    Իմ աշակերտուհու անցած օրերի խոսքերով Ձեզ արձագանքեմ, հարգելի՛ Լիլիթ:

    «Անցնում ենք Ավարայրի ճակատամարտ, գիտենք, որ անցյալը պետք է հիշվի, բայց ներկայում ապրիլյան հերոսներն են…Ինչու՞ չներառել նրանց դպրոցական դասագրքերում «Մերօրյա հերոսներ» թեմայով, ինչու՞ չհիշատակվեն դասագրքերում Ուրֆանյանի, Սլոյանի, Աբաջյանի և շատ-շատերի անունները: Ես ապրում եմ այստեղ նրանց հիշատակով, և նրանք ինձ սովորեցրին, որ չվախենամ, ու ես վստահ եմ, որ 92-ի հաղթանակով ու Ապրիլյան քառօրյայով կվերջանա թշնամու ամեն մի ոտնձգություն» /Լուսինե Հակոբյան, 11-րդ դասարան/:

    Comment

    • 58858040_1069304726605444_5884090322048253952_n.jpg

      Ուշադրությանս արժանացավ այս նկարի գրառումը: Հենց այս նկարը պիտի բոլորը հասկանան, ու այդ իսկ հասկացվածությամբ տեսանելի կդառնա, թե մարդասիրության սերմերը որքանով են ծլարձակված մեր շուրջը: Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» հիշեցի, բայց մի տարբերությամբ, որ այն ժամանակ ուսում ստացող երեխաները դասերից հետո դրսում մնացած իրենց ընկերների հետ էին տուն գնում, իսկ մեր օրերում այդ երեխաներին երևի չեն էլ նայի կամ գուցե չնկատելու կտան:

      «Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»:
      Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք»։

      Լավ է, որ մեր օրերում կրթությունը պարտադիր է, բայց ափսոս, որ շատերը հարգը չգիտեն, իսկ եթե անհասանելի լիներ, արդյո՞ք նույն սրտացավությունը կլիներ ուսման հանդեպ, կամ կլինեի՞ն անհոգի ուսուցիչներ, ովքեր երես կթեքեին նման երեխաներից:

      Comment

      • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Ինչու՞ են դպրոցի դաստիրակությունից դուրս մեր շրջանավարտներից ոմանք կարծես կերպարանափոխվում:

        Երևի նրանից է, որ երբեմն մեր առջև նստած աշակերտների մեջ էլ հանդիպում ենք սնապարծների, բայց թույլ չենք տալիս այդ սնապարծությունը գլուխ բարձրացնի, սակայն մեզանից հետո այն ազատ տարածքում իր թևերը փռում է:

        Ժամանակնե՞րն են փոխվել, թե մե՞նք, որ երբեմն զարմանում ենք մեր կողքին գլուխ բարձրացնողների արտահայտած մտքերից, որ վերամբարձ են հնչում, ճոռոմ, բայց ո՞վ է մեղավորը, մե՞նք, որ իբր ժամանակի հետ չենք քայլում, թե՞ նրանք, որ իրենց թերարժեքությամբ ժամանակից առաջ են ընկնում:
        Տիկի'ն Պողոսյան նրանք չեն կերպարանափոխվում, ուրեմն դա նրանց իսկական բնույթն է,որը դպրոցում թաքցրել են: Միևնույն է վաղ թեուշ նրանք իրենց իսկական էությունը ցույց էին տալու և ինչքան շուտ այնքան լավ` կիմանաս, թե ում հետ գործ ունես: Ժամանակները ինչքան էլ փոխվեն միևնույնէ կան լավ ևվատ մարդիկ: Միգուցե՞ կոպիտ է հնչում, բայց դա ցավոք սրտի իրականությունն է: Դրա համար ուսուցիչը բացի կրթելուց պետք է նախ և առաջ լավ մարդ դաստիարակի:

        Comment

        • Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Տիկի'ն Պողոսյան նրանք չեն կերպարանափոխվում, ուրեմն դա նրանց իսկական բնույթն է,որը դպրոցում թաքցրել են: Միևնույն է վաղ թեուշ նրանք իրենց իսկական էությունը ցույց էին տալու և ինչքան շուտ այնքան լավ` կիմանաս, թե ում հետ գործ ունես: Ժամանակները ինչքան էլ փոխվեն միևնույնէ կան լավ ևվատ մարդիկ: Միգուցե՞ կոպիտ է հնչում, բայց դա ցավոք սրտի իրականությունն է: Դրա համար ուսուցիչը բացի կրթելուց պետք է նախ և առաջ լավ մարդ դաստիարակի:
          «Մանկավարժությունը խորամանկ և դատարկ գիտություն է, որը երբեք իր նպատակին չի հասնում»: Լև Տոլստոյ

          Չնայած ռուս մեծ գրողի այս տեսակետին ամբողջությամբ համաձայն չեմ, բայց երևի նման աշակերտների համար է գրել, որ երբեմն մեր դաստիարակությունն իր պտուղները չի տալիս: Երեկ 12-րդ դասարանում աշակերտներն առաջարկեցին իրենց հետ մի քիչ զրուցել ու նաև ավելացրին, որ միայն ինձ են կարողանում նման առաջարկ անել: Զգացի, որ նրանք այդ զրույցի կարիքն ունեն, որից չպետք է խուսափեն մյուս ուսուցիչները: Իմ խոսքը նրանց հետ եզրափակեցի այն մեծ համոզմամբ, որ ինչքան էլ աշակերտներից ոմանք խուսափել, դաս չեն սովորել, բայց գիտեմ, որ նրանք լավ մարդ են դառնալու:
          Շնորհակալությունս Ձեզ, տիկի՛ն Աթանեսյան՝ թեմային արձագանքելու համար:

          Comment

          • Ինչու՞ երբեմն չզրուցել աշակերտների հետ:

            11-րդ ա դասարանում եմ, աշակերտները հոտնկայս ողջունում են ինձ: Դասղեկ Ռուզաննա Հարությունյանն է այդտեղ, բայց նաև ինձ հառած բազմաթիվ հայացքներ կան: Այդ դասարանում իմ առաջին դասն ամենևին չի խանգարվում, երբ դասաժամի մուտքն սկսվում է աշակերտներից մեկի ծննդյան օրվա շնորհավորանքով: Թվում է՝ կարիք չկար ինձ ներկայացնելու, երբ դպրոցում բոլոր ուսուցիչներս էլ տեսանելի ենք, բայց ես ինքս էլ ցանկություն չունեցա առանձին-առանձին ծանոթանալու նրանց հետ, երբ ուշադիր հայացքների շղարշում սպասելիք տեսա, որ անհագուրդ ցանկությամբ սպասում էին իմ խոսքին:

            Ասելիքս շատ էր, չգիտեի որտեղից սկսել, բայց զգացի, որ այդ մտերմական միջավայրում զրուցում եմ նրանց հետ, ու իմ անկեղծությունը դուրեկան է նրանց: Ու այդ դուրալի դասաժամն անցավ նրանց մեղմ ապրումների տակ, որ քարացած ինձ լսում էին, երբ նրանց էի պարզել իմ կերպարը ուսուցչուհու, որ ազատ է իր մանկավարժության մեջ ու ցանկանում է այս դեռահասներին էլ մի նոր ազատության մեջ տեսնել: Չհոգնեցին նրանք այդ սահուն անցած դասաժամի րոպեների ընթացքում, երբ ուսուցչի ու աշակերտների միջև մի գեղեցիկ մտերմական հարաբերություն էր ի ցույց դրվել:

            Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

            Comment

            • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Ինչու՞ երբեմն չզրուցել աշակերտների հետ:

              Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,պետք է աշակերտների հետ մտերմիկ զրուցել,նամանավանդ դեռահասների,որովհետև նրանց հետ զրուցելով դու կարողանում ես թափանցել նրանց ներաշխարհը ,փորձում ես հասկանալ ամեն մի մարուք`ինչու է տխուր,ինչու դասին պատրաստ չէ:

              Comment

              • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Իմ աշակերտուհու անցած օրերի խոսքերով Ձեզ արձագանքեմ, հարգելի՛ Լիլիթ:

                «Անցնում ենք Ավարայրի ճակատամարտ, գիտենք, որ անցյալը պետք է հիշվի, բայց ներկայում ապրիլյան հերոսներն են…Ինչու՞ չներառել նրանց դպրոցական դասագրքերում «Մերօրյա հերոսներ» թեմայով, ինչու՞ չհիշատակվեն դասագրքերում Ուրֆանյանի, Սլոյանի, Աբաջյանի և շատ-շատերի անունները: Ես ապրում եմ այստեղ նրանց հիշատակով, և նրանք ինձ սովորեցրին, որ չվախենամ, ու ես վստահ եմ, որ 92-ի հաղթանակով ու Ապրիլյան քառօրյայով կվերջանա թշնամու ամեն մի ոտնձգություն» /Լուսինե Հակոբյան, 11-րդ դասարան/:
                Հարգելի Նատաշա Պողոսյան,իհարկե,Ձեր աշակերտուհին շատ ճիշտ է գրել ,որ պետք է ներառել դասագրքերի մեջ քառորյա պատերազմի հերոսներին: Մեր աշակերտները պետք է ճանաչեն մեր հերոսներին,որոնց շնորհիվ հայը մնաց անպարտելի,իր արյան ու կյանքի գնով........

                Comment

                • Լիլիթ Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Նատաշա Պողոսյան ,այ'ո,պետք է աշակերտների հետ մտերմիկ զրուցել,նամանավանդ դեռահասների,որովհետև նրանց հետ զրուցելով դու կարողանում ես թափանցել նրանց ներաշխարհը ,փորձում ես հասկանալ ամեն մի մարուք`ինչու է տխուր,ինչու դասին պատրաստ չէ:

                  Մանկավարժիս ուղղված հարցը, թե արդյո՞ք դպրոցականը կարող է իր սիրո անհանգիստ ապրումներով կիսվել ուսուցչուհու հետ, ամենևին զարմանալի չէր, քանի որ իմ մանկավարժական գործունեության ընթացքում նման իրավիճակներ հաճախակի են եղել: Երբեմն ուսուցիչը պետք է մտնի աշակերտի հուզաշխարհը, փորձի նրան հասանելի դարձնել նաև այն բոլոր բացասական երևույթները, որ առկա են շրջապատում` կապված իրենց տարիքին հատուկ սիրո ռոմանտիկական զգացողության հետ:

                  Այդ օրը վերջին դասաժամս իմ դասղեկական դասարանում էի: Դռան մեղմիկ թակոցը և միանգամից բացվելը բոլորիս հայացքները գամեց միջանցքում դռան շեմին կանգնած ավագ դասարանի իմ աշակերտուհու վրա: Ես հրաժարվեցի դուրս գալ, բայց ի պատասխան նրա խնդրանքին` հաշվի առնելով մոտալուտ զանգի ժամանակը, նրան ներս հրավիրեցի` նստելու համար ձեռքով ցույց տալով դիմացի ազատ նստարանը:

                  Զանգը հնչեց...Մենք արդեն երկուսով էինք, նա անմիջապես ինձ հանձնեց տետրի մի թուղթ: Նայում եմ սևացած տողերին, ապա նրա հուսալքված դեմքին.
                  - Խոսի՛ր, բա՞ն է պատահել:
                  - Այո՛, խնդրում եմ, կարդացե՛ք:

                  Հայացքս հապճեպ անցնում է մի քանի տողերով. «Իմ ներսում մարել է հավիտենականության, հավերժության, սիրո, սպասումի և հոգու լույսը: Այս խոսքերն իմ «անշնչացած» սրտից են բխում»:

                  Ընդհատում եմ կարդալը, հարցական նայում նրա մտահոգ ու դալկացած դեմքին: Նորից եմ կրկնում` ի՞նչ է պատահել...Քարացած դեմքը հառում է ինձ, ապա անխոս հայացքն ուղղում դեպի թերթը, ու ես շարունակում եմ նորից ընթերցել. «Նա միակն էր իմ կյանքում, սրտանց սիրել եմ, ապրել ու աղոթել միշտ նրա համար, իսկ հիմա մոլորված եմ, վիրավորված ու տանջված»:

                  Մենք զրուցեցինք: Այդ օրը նա հասկացավ, որ սերը երջանկության, կարճատև բերկրանքի հետ միասին պարգևում է նաև դառնություններ, փշրում մարդու սիրտը, սպանում նրա հավատը և մատնում անմոռանալի տառապանքների: Իսկ ես չկարողացա անտեսել իմ դիմաց գտնվող դեռահասի հոգում տեղի ունեցող տեղաշարժերը, քանի որ վաղուց համոզվել էի, որ դպրոցականի տարիքային այդ շրջանի մասին արտահայտվելը մի նոր ներդաշնակ և գեղեցիկ հարաբերություն է ստեղծում ուսուցչի և աշակերտի միջև, որից երբևէ չպետք է խուսափենք:

                  Հատվածը իմ «Մանկավարժի օրագիր» գրքից:
                  Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 05-05-19, 10:13.

                  Comment

                  • Ինչու՞ երբեմն չզրուցել դեռահասի հետ, որն ավելի մտերմական հարաբերություններ է ստեղծում: Ահա մեկ օրինակ 6-րդ դասարանի աշակերտուհու և իմ միջև:

                    «Դպրոցական կյանքում ինձ ամենից շատ դուր է գալիս դասղեկիս ժպիտը և աշակերտների հետ նրա վերաբերմունքը»,-ընթերցում եմ այս տողերը ու մի պահ կանգ առնում:

                    Որքան զարմանալի, նույնքան հրապուրիչ էր արտահայտությունը, որ լսեցի այս շատ սիրուն, համեստ աղջնակից, որ անվերջ ինձ էր նայում անմեղ, շատ քնքուշ ժպիտով:

                    Անցած ուսումնական տարվանից նա սովորում է մեր դպրոցում, հայրիկը զինվորական է, մեր մի բուռ հայրենիքի սահմաններն է պաշտպանում, մեզ մոտ են տեղափոխվել Հայաստանից:
                    Խոսքը դրանով չի ավարտվում, նա շարունակում է. «Դասղեկս մեզ հետ շատ ջերմ է, նույնիսկ եթե երբեմն բարկանում է, մեկ է, էլի նա ինձ դուր է գալիս, նա ամենալավ ուսուցչուհին է»:

                    Սոֆյա Մելքոնյան... Շատ կոկիկ է նա, գեղեցիկ, հանգիստ, ու ես հիշում եմ, երբ օրեր առաջ ինձ հարց էր տվել. «Տիկի՛ն Պողոսյան, Դուք Փարիզում եղե ՞լ եք»:
                    Գլխի շարժումով հասկացնում եմ նրան, որ չեմ եղել ես այդ քաղաքում, իսկ նա նորից է խոսք ավելացնում. «Դուք կցանկանայի ՞ք բայց այնտեղ ապրել»:
                    Մի պահ լռում եմ, ու նորից ասում. «Իմ տուն օջախը Արցախն է, որ կա, ուրիշ տեղ երբեք չեմ կարող ապրել»:

                    Այս անգամ ես եմ նրան ասում, թե ինչո ՞ւ է նա այդպես հարցնում: «Իմ ուսուցչուհին շատ բարձրակարգ է ու նաև` շատ կիրթ, կարծես այս տեղը իրեն հարմար չէ»:

                    Զարմացած եմ ես, ու չեմ էլ հասցնում ինչ-որ բան ասել, երբ նա հանկարծ իրենն է պնդում. «Հայաստան գնալիս ուզում եմ անպայման Դուք էլ գաք մեզ հետ»:

                    Ուրախ եմ անչափ, որ իմ աշակերտուհին հայոց աշխարհի բույրերն էր բերել Արցախ աշխարհիս, ու իր ուսուցչուհուն ուզում է տանել մի նոր աշխարհ, որ իմն է նաև:

                    Դասարանցիների հետ բար-սրճարան ենք ուզում գնալ...Քարքարոտ, փոշոտ փողոցն ենք անցնում, իսկ նա հանկարծ նայում է ինձ ու այսպես ասում. «Մեր տունն այստեղից մոտիկ է շատ, գնանք մեզ մոտ, հայրիկս մեքենայով Ձեզ տեղ կհասցնի»:

                    Մտովի գրկում եմ այս սիրուն աղջնակին, արտաքուստ հանկարծ ժպտում եմ նրան. «Ինչ լավ է, որ ես ապրում եմ այս փոշոտ, քարքարոտ քաղաքում, կողքիս անվերջ պատերազմի հետքեր կան , բայց նաև այսպես` հոգով գեղեցիկ, սիրուն բալիկներ»:

                    Նատաշա Պողոսյան
                    http://www.usarmenianews.com/am-n-2006.html

                    Comment

                    • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Միշտ էլ երկրի իշխանավորներին ճանաչել ու գնահատել եմ ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Նրանց կողմից ցուցաբերած ակնածանքը՝ ուսուցչին ուղղված, փոխանցվել է ծնողներին ու նրանց երեխաներին: Այստեղ տեսանելի է մեկ օրինակ: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ուսուցչի աշխատանքի գնահատանքի արտահայտություն էր նրա կողմից մի շարք ուսուցիչների՝ ծաղիկներով ու պատվոգրերով պարգևատրությունը: Այսպես է բարձրանում ուսուցչի հեղինակությունը, նման դեպքում ծնողը չի հասցնում սուրճի սեղանի շուրջը հարգված ուսուցչին դարձնել բամբասանքի թեմա:

                      [ATTACH=CONFIG]10070[/ATTACH]
                      Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նատաշա աշխարհում դեռ կան երկրներ, որոնցում ուսուցիչներն ունեն բավարար հեղինակություն։ Դրանցից մեկը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիայում անցկացվել է հարցում, որի ժամանակ տղամարդկանց հարցրել են. «կուզենայիք, որ ի՞նչ մասնագիտություն ունենար ձեր կինը»։ Առաջին տեղում ուսուցիչն է։ Նույն հարցը տվել են կանանց։ Այստեղ էլ ուսուցիչը զբաղեցրել է երրորդ բավականին բարձր տեղը։ Վերջում փորձենք պատկերացնել, թե Հայաստանի կանանց քանի տոկոսը կուզենար, որ իր ամուսինը լինի ուսուցիչ։

                      Comment

                      • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող, ուսուցիչ, աշակերտ հայտնվում են հակասությունների տարբեր ծայրամասերում:

                        Ուսուցիչները կարող են այս թեմայի շուրջ տարբեր իրավիճակներ ներկայացնել կամ լուծման իրենց առաջարկները: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ այդ մոտեցումը ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության վրա:
                        Մակարենկոյի խոսքերով, կրթության մեթոդի քվինտեստը գաղափարն է կրթական կոլեկտիվ:Այս գաղափարի էությունը ուսուցիչների եւ աշակերտների միասնական աշխատանքային կոլեկտիվ ձեւավորելու անհրաժեշտությունն է, որի կենսագործունեությունը հանդիսանում է անհատական ​​եւ անհատականության զարգացման համար անբավարար հիմք:

                        Comment

                        • Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Նատաշա աշխարհում դեռ կան երկրներ, որոնցում ուսուցիչներն ունեն բավարար հեղինակություն։ Դրանցից մեկը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիայում անցկացվել է հարցում, որի ժամանակ տղամարդկանց հարցրել են. «կուզենայիք, որ ի՞նչ մասնագիտություն ունենար ձեր կինը»։ Առաջին տեղում ուսուցիչն է։ Նույն հարցը տվել են կանանց։ Այստեղ էլ ուսուցիչը զբաղեցրել է երրորդ բավականին բարձր տեղը։ Վերջում փորձենք պատկերացնել, թե Հայաստանի կանանց քանի տոկոսը կուզենար, որ իր ամուսինը լինի ուսուցիչ։
                          Հարգելի՛ Լիլիթ, իմ աշակերտներից մի քանիսը բուհ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվեցին դպրոցում: Արդեն երկուսը տեղափոխվել են ուրիշ աշխատանքի, մեկն էլ նոր աշխատատեղ է փնտրում ու երազում դպրոցից դուրս գալ: Եվ հիսուն ուսուցիչ ունեցող դպրոցի մանկավարժական կոլեկտիվից այսպես կամաց-կամաց տղամարդ ուսուցիչները հեռանում են դպրոցից: Հասկանալի է, որ առավել ևս Հայաստանում, որտեղ այնքան ցածր է աշխատավարձը, հասկանալի է, որ ոչ մի կին չի ցանկանա իր ամուսինը դպրոցում աշխատի:

                          Comment

                          • Այսօր զարմացրեց ինձ այս իրավիճակը: Աշակերտուհիս իրեն վատ էր զգում, առաջարկեցի գնալ տուն, մայրը, ով հիվանդանոցում էր աշխատում, կտաներ բժշկի: Նա մերժեց, որ ծնողը չի հավատա իրեն ու կհամարի դասերից բացակայելու պատրվակ: Հաջորդ դասաժամին ստիպված դպրոցի բուժքույրը շտապ օգնություն կանչեց: Ժամեր հետո նա վիրահատվեց: Հետաքրքիր է, թե ինչու ծնողը չէր հավատում իր երեխային, երբ վերջինս առողջական խնդիրներ ուներ:
                            Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 14-05-19, 20:08.

                            Comment

                            • Երբեմն դպրոցն ավարտելու շեմին դպրոցականները սերտած խոսքերով մեզ հիշեցնում են, թե իրենց մեղքի բաժինն էլ ունեն մեր ճերմակած մազերի համար: Բայց միայն այդքա՞նը...Որքա~ն կլինենք մեր ատամները կրճտացրած, որ զսպենք մեզ նրանց այն անզուսպ կեցվածքի համար, որ մեզ են մատուցում տարիների ընթացքում: Որքա~ն ենք երազում հոգու անդորրության մասին, որ խաթարում են հաճախ իրենց անմիտ պահվածքով: Որքա~ն ենք աչք փակում այն ստախոսությունների համար, որ երբեմն ինքնակամ խաբեության զոհը մենք ենք դառնում... Եվ որքան շատ այսպես երկարացված «որքա~ն»-ներ կան, որ երբ հակադարձում ենք, երևի ասում են. «Ուսուցիչը չափերն անցնում է»:

                              Այն ո՞ր ուսուցիչն է, որ համբերատար կարողացել է կուլ տալ դեռահասի՝ իրեն մատուցած ամենօրյա նվերը՝ բերանի ծռմռոցով, խոսակցությունն էլ՝ ծամոնախառն: Այս վերջին բառը նո՞ր է, որ մտքիս եկավ, թե՞ գործածական է, որ միշտ էլ անդուր է եղել դպրոցի պատերի ներսում: Երբեմն մեր զարկերակը չափելու կարիք չի լինում, երբ ուշքի չենք գալիս դեռահասի մատուցած անակնկալից: Ե՛վ որքա~ն շատ «ապտակներ» կան մեզ հասցված, բայց այդքանից հետո ասում ենք, որ սիրում ենք նրանց ու մանկավարժի՝ մեր չգնահատված գործը:

                              https://www.facebook.com/groups/1741...1426719588187/

                              Comment

                              • Համոզված եմ, որ ինձ նման այսպիսի իրավիճակում շատ ուսուցիչներ են հայտնվում, չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես հարմար գտա այսպիսի տողերով արձագանքել որոշ ծնողների:

                                «Մի՛ փորձեք խեղաթյուրել ուսուցչուհուս ուստարվա ավարտին, երբ իմ նշանակած գնահատականները չեն համապատասխանում ձեր ցանկություններին: Ես կողմ եմ աշակերտի շահերը պաշտպանելուն, բայց դեմ եմ կեղծարարությանը, որին դրդում եք դուք: Եթե ինձ պիտի սիրեք ու հարգեք ձեր երեխաներին կեղծ գնահատականներ նշանակելու համար, ապա ես կողմ եմ ինձ չսիրելու և չհարգելու տարբերակին: Եթե այսուհետ պիտի առերեսվեմ ձեր դժգոհ հայացքներին, ապա ինձ համար մի նոր տեսադաշտ է բացվում, որ մինչ այդ ձեր ժպիտներն ու սիրալիր խոսքերը շինծու են եղել: Թերևս իմ այս գրառումն անկեղծության արդյունք է, ու խորհուրդ կտայի, ընդհանրապես, ոչ մի ուսուցչի չխեղաթյուրել, չէ՞ որ միշտ չէ, որ բոլորն ինձ նման «քարասիրտ» են լինում»:

                                Comment

                                Working...
                                X