Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ինչու՞ է ուսուցիչը միշտ դառնում քավության նոխազ, որից էլ ծնվում են այն բոլոր հակասությունները, որ տեսնում ենք շրջապատում: Իհարկե, ուսուցիչը երբեմն քննարկման առանցքում կհայտնվի, եթե իր տեղում չէ, բայց ոչ միշտ է արդարացվում, երբ հեղինակազրկվում է անարդարացիորեն, չէ՞ որ նվիրյալներ կան, իրենց գործինն նվիրված մանկավարժներ, ովքեր արժանվույնս պետք է գնահատվեն:

    Պարզ ճշմարտություն է, որ ուսուցիչներս հաճախակի կրթության համակարգում կատարված փոփոխությունների իրականացման առանցքում ենք հայտնվում, առաջնորդվում այն բոլոր օրենքներով ու ծրագրերով, որոնք մեզ հրամցնում են վերևից: Ամեն անգամ նորն ազդարարում է հնի թերությունները, իսկ ուսուցիչներս այդ թերությունները կրողն ենք դառնում, մեզ հետ նաև՝ աշակերտները, դրա հետևանքներն իրենց վրա կրում են նաև նրանց ծնողները: Բայց ինչու՞ երբևէ չի պատժվում համակարգում բազմաթիվ սխալներ ներդրած պատասխանատուն, այնինչ ամեն ինչ բարդվում է ուսուցչի վրա, ում արհեստականորեն դարձնում են քավության նոխազ:

    Միշտ ուսուցիչը հայտնվում է թիրախում, այն դեպքում, երբ մեր ամենաթույլ կարողությունների տեր աշակերտները տարիներ շարունակ հայտնվել են բուհերում... Ուրեմն, երբ բուհերի դռները բաց են բոլորի համար, պետք է ոչ թե ուսուցչի տված գիտելիքների մակարդակը միասնական կամ կենտրոնացված քննություններով ստուգել, այլ աշակերտին նախապես պետք է հասանելի դարձնել այն ճշմարտությունը, որ այսուհետ խելամիտներն են ընդունվելու բարձրագույն, միայն այդ դեպքում նրանք կսովորեն ու ժամանակի ընթացքում նկատելի կդառնա ուսուցչի աշխատանքի արդյունքը:

    Comment


    • #17
      Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Արտահայտությունս կենցաղային թող չհնչի, բայց ուսուցչի հեղիանակությունը կբարձրանա նաև այն դեպքում, երբ դադարենք լինել ծնողների սուրճի սեղանի քննարկման թեմա:
      Ճապոնիայում ուսուցչին բարևելեու տարբեր աստիճաններ գոյություն ունեն, Հայաստանում ողջույնի մի ձև կա, այն էլ ` կիսատ -պռատ:
      Միշտ էլ երկրի իշխանավորներին ճանաչել ու գնահատել եմ ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով: Նրանց կողմից ցուցաբերած ակնածանքը՝ ուսուցչին ուղղված, փոխանցվել է ծնողներին ու նրանց երեխաներին: Այստեղ տեսանելի է մեկ օրինակ: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի կողմից ուսուցչի աշխատանքի գնահատանքի արտահայտություն էր նրա կողմից մի շարք ուսուցիչների՝ ծաղիկներով ու պատվոգրերով պարգևատրությունը: Այսպես է բարձրանում ուսուցչի հեղինակությունը, նման դեպքում ծնողը չի հասցնում սուրճի սեղանի շուրջը հարգված ուսուցչին դարձնել բամբասանքի թեմա:

      7693.jpg

      Comment


      • #18
        Ինչու՞ է մեր օրերում երբեմն ուսուցիչը հայտնվում տարակարծությունների առանցքում: Տարիներ շարունակ հարգանք վայելած ուսուցչի անունը քննարկման նյութ է դառնում, երբ այստեղ էլ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել նրանց նկատմամբ: Ո՞վ է ասում, որ բոլոր ուսուցիչներն իրար նման են, ինչու՞ է երբեմն վարկաբեկվում ուսուցչի անունը, երբ հազարավորների մեջ բազմաթիվ նվիրյալներ կան, և դա առավել շատ նկատելի է հայաստանյան դպրոցներում:

        Լինելով Արցախի դպրոցի ուսուցչուհի՝ չեմ ուզում ձևական հնչի մտահոգությունս, երբ գիտեմ, թե մեր ամեն մի օրն ինչով է շնչում, երբ ամեն դասաժամի մենք հայտնվում ենք հոգեկան տրամադրությունների փոփոխության կիզակետում՝ առանց գիտակցելու, թե հաջորդ րոպեին ինչ կմատուցի մեզ մեր առջև նստած դպրոցականը, ով երբեմն անպատրաստ է լինում, երբեմն՝ մոռացկոտ, երբեմն՝ դասից հեռացած, մտքերի մեջ սուզված, երբեմն՝ կամակոր ու իրասածի, երբեմն՝ անչափ հարգալից ու սիրալիր... Իսկ մենք՝ շատ անգամ հանդուժող ու ներողամիտ...

        Comment


        • #19
          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Երբեմն մեղադրվում է ուսուցիչը... Ինչու՞մն է նրա մեղքը, որ հայտնվում է դժգոհությունների թիրախում: Ծնողների ոչ վայելուչ վերաբերմու՞նքը նրա հանդեպ, թե՞ վերջինիս ոչ մանկավարժական մոտեցումը, որ երբեմն ծնող, ուսուցիչ, աշակերտ հայտնվում են հակասությունների տարբեր ծայրամասերում:

          Ուսուցիչները կարող են այս թեմայի շուրջ տարբեր իրավիճակներ ներկայացնել կամ լուծման իրենց առաջարկները: Ստեղծված իրավիճակներում յուրաքանչյուր ուսուցիչ տարբեր վերաբերմունք կարող է ցուցաբերել, բայց կարևորը՝ այդ մոտեցումը ընդունելի դարձնի դեռահասին կամ նրա ծնողին՝ մնալով միշտ իր բարձրության վրա:
          Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։ Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային որակներին։ Դրանց են դասվում՝ մանկավարժական էրուդիցիա, մանկավարժական նպատակադրում, մանկավարժական մտածողություն,մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական ռեֆլեքսիան։

          Comment


          • #20
            Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Արդյո՞ք միշտ է, որ դպրոցականը կարողանում է իրեն դրսևորել կարգապահական վայել կեցվածքով: Երբեմն երկընտրանքի մեջ ենք հայտնվում. որտե՞ղ է ծնողի կամ ուսուցչի սխալը, որ պետք է կարողանալ ժամանակին շտկել: Եվ շտկում ենք, երևի թե տարբեր ուսուցիչների մոտ տարբեր իրավիճակներ կլինեն, շտկման տարբեր ձևեր...

            Միշտ կանգնում ենք մի ճշմարտության առջև, որ ուսուցչի աշխատանքը դժվար է, բայց նուրբ, աշխատատար է, երևի թե՝ ոմանց կողմից էլ չհասկացված, թե ինչերի միջով ենք անցնում տարբեր ընտանիքների նույնքան տարբեր դաստիարակություն ունեցող երեխաների հետ:

            Տարիներ շարունակ հղկում ենք կերպարներ, ուսման ու դաստիարակության բարդ գործընթացում ձգտում հաշտ ու համերաշխ լինել դպրոցականի ու նրա ծնողների հետ ունեցած հարաբերություններում: Բայց այդ ո՞ր մի մասնագիտությունն է պահանջում այսպիսի զգոնություն մաքրամաքուր հոգիների կերտման համար, կամ ո՞վ է ամեն անգամ դասարան մտնող ուսուցչի տրամադրությունը հարցնում, որ զսպում, թաքցնում ենք, երբեմն մեր դեմքի արտահայտությունից մեզ հասկացող դպրոցականի հարցումին մեղմ ժպիտով արձագանքում:
            Իր կառուցվածքային կազմակերպմամբ մանկավարժական գործունեությունը բնութագրվում է գործողությունների ամբողջականությամբ։ Մանկավարժական գործունեության առարկա է հանդիսանում սովորողների ուսումնական գործունեության կազմակերպումը, որն ուղղված է նրանց կողմից սոցիոմշակութային փորձի՝ որպես զարգացման հիմքի և պայմանի յուրացմանը։ Մանկավարժական գործունեության միջոցներ հանդիսանում են գիտական(տեսական և էմպիրիկ) գիտելիքները։ Սոցիոմշակութային փորձի փոխանցման եղանակներն են բացատրությունը, ցուցադրությունը, համատեղ աշխատանքը, սովորողների անմիջական պրակտիկան, թրեյնինգները։ Մանկավարժական գործունեության պրոդուկտ է հանդիսանում սովորողի անհատական փորձի ձևավորումը՝ աքսեոլոգիական, բարոյաէթիկական, հուզական-իմաստային, առարկայական, գնահատողական բաղադրիչներով։ Մանկավարժական գործընթացի արդյունք հանդիսանում է սովորողի անձնային, ինտելեկտուալ զարգացումը, նրա՝ որպես անձի, գործունեության սուբյեկտի կատարելագործումը։ Արդյունքների դիագնոստիկան կատարվում է դասընթացի սկզբում և վերջում սովորողների որակների համեմատությամբ։

            Comment


            • #21
              Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։ Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային որակներին։ Դրանց են դասվում՝ մանկավարժական էրուդիցիա, մանկավարժական նպատակադրում, մանկավարժական մտածողություն,մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական ռեֆլեքսիան։
              Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Իր կառուցվածքային կազմակերպմամբ մանկավարժական գործունեությունը բնութագրվում է գործողությունների ամբողջականությամբ։ Մանկավարժական գործունեության առարկա է հանդիսանում սովորողների ուսումնական գործունեության կազմակերպումը, որն ուղղված է նրանց կողմից սոցիոմշակութային փորձի՝ որպես զարգացման հիմքի և պայմանի յուրացմանը։ Մանկավարժական գործունեության միջոցներ հանդիսանում են գիտական(տեսական և էմպիրիկ) գիտելիքները։ Սոցիոմշակութային փորձի փոխանցման եղանակներն են բացատրությունը, ցուցադրությունը, համատեղ աշխատանքը, սովորողների անմիջական պրակտիկան, թրեյնինգները։ Մանկավարժական գործունեության պրոդուկտ է հանդիսանում սովորողի անհատական փորձի ձևավորումը՝ աքսեոլոգիական, բարոյաէթիկական, հուզական-իմաստային, առարկայական, գնահատողական բաղադրիչներով։ Մանկավարժական գործընթացի արդյունք հանդիսանում է սովորողի անձնային, ինտելեկտուալ զարգացումը, նրա՝ որպես անձի, գործունեության սուբյեկտի կատարելագործումը։ Արդյունքների դիագնոստիկան կատարվում է դասընթացի սկզբում և վերջում սովորողների որակների համեմատությամբ։
              Արձագանքի համար շնորհակալությունս Ձեզ, հարգելի՛ Լիլիթ, որքա~ն շատ կարելի է խոսել բազմաթիվ դրական որակների մասին, թերևս այս հղման մեջ էլ տեսանելի է շատ ավելին, որ պիտի հատուկ լինի մանկավարժին ու նրա գործունեությանը:

              https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...A1%D6%80%D5%AA
              Վերջին խմբագրողը՝ Նատաշա Պողոսյան; 05-04-19, 23:38.

              Comment


              • #22
                Ուսուցչին առաջարկվում է՝ աշակերտի մոտ սեր ծնել հողագործության հանդեպ: Տարիներ շարունակ մեր ժամանակներում բամբակի ու խաղողի բերքահավաքին ենք մասնակցել:

                Արդյո՞ք նոր ժամանակներում մենք կարող ենք աշակերտներին կցել որևէ աշխատանքի, երբ ամենաթույլ կարողությունների տեր աշակերտը քմծիծաղով է արտահայտում, թե մի քանի տարուց հետո ինքը ինչ պաշտոն կարող է զբաղեցնել և ինչ եկամուտների տեր կարող է դառնալ:

                Comment


                • #23
                  Ամեն անգամ բարձրաձայնում ենք, որ աշակերտները կարգին դաս չեն սովորում, բայց երբեմն մեղադրվում է ուսուցիչը:

                  Բոլորս էլ գիտենք, որ բուհերում սովորողներից շատերը վարձավճար են մուծում, իսկ նրանց մի մասը դպրոցի թույլ կարողությունների տեր աշակերտներն են, որոնց միջոցով կրթության աղքատիկ բյուջեն որոշ չափով համալրվում է այդ գումարներով:

                  Պետական դպրոցներում ուսումը ձրի է, ուսուցչի աշխատավարձը՝ պետության հաշվին, ուրեմն ի՞նչ, փակե՞լ բուհերի դռները վարձավճարով սովորողների առջև, թե՞ պետության «հաշվին» ապրող ուսուցչին դատապարտել, որ լավ չի սովորեցնում... Իհարկե, նախընտրելին ուսուցիչն է, ով, ցավոք, նորից հայտնվում է թիրախում:

                  Comment


                  • #24
                    լիովին հաաձայն եմ...

                    Comment


                    • #25
                      Զարմանալի էր, որ 11-րդ դասարանում աշակերտուհիներից մեկը հակադարձեց մյուսներին, թե ինչու են իրենք ուսումնասիրում Չարենցի «Դանթեական առասպելը»: Այն տասնութամյա բանաստեղծի քնարական վերապրումն է` անցած դարասկզբի հայրենիքի, ազգային ցավի մասին:

                      Մենք չե՞նք կարողանում դաստիարակության ճիշտ ճանապարհով տանել սերնդին, թե ժամանակներն են փոխվել, որ երբեմն կանգնում ենք նոր բացահայտումների առջև:

                      Պատանի հանճարը ազգային ողբերգությունն է նկարագրել, նա ազգին փրկելու ուղիներ է որոնել, որը տեսավ մեր ժողովրդի հավաքական ուժի մեջ, և այսօր էլ այն արդիական հնչողություն ունի, բայց երբեմն այս սերնդի մեջ տեղատվության անորոշությանն ենք հակադրվում, որ հայրենիքի անցած տագնապալից ճանապարհը ներկա օրերում չեն ուզում տեսնել, երբ այսօր էլ գտնվում ենք այդ տագնապահարույց վիճակում:

                      Հոգետանջ մի ինքնաբացահայտում ուսուցչուհուս դատապարտում է ներքին ընդվզումների: Երբեմն սերունդը փորձում է խուսափել անցյալի ցավալի տրամադրություններից… Բայց որտե՞ղ ենք սխալ թույլ տվել…

                      Comment


                      • #26
                        Նույն 11 -րդ դասարանում ՀԵՊ -ից <<Հայրենիք>> թեման ենք ուսումնասիրում , ես պաթետիկ տոնով ներկայացնում եմ մեր հայրենիքի անցյալն ու ներկան, խոսում եմ ձեռքբերումների, պատմության քառուղիներում կրած տառապանքների, հազարավոր հայորդիների թափած արյան, նրանց կյանքի գնով ձեռք բերած ազատության մասին: Զանգը հնչեց, աշակերտներս ասացին .<< Ընկե'ր Խառատյան, շնորհակալություն դասի համար, բայց մենք հայրենասեր չենք>> :

                        Comment


                        • #27
                          Հերմինե Խառատյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Նույն 11 -րդ դասարանում ՀԵՊ -ից <<Հայրենիք>> թեման ենք ուսումնասիրում , ես պաթետիկ տոնով ներկայացնում եմ մեր հայրենիքի անցյալն ու ներկան, խոսում եմ ձեռքբերումների, պատմության քառուղիներում կրած տառապանքների, հազարավոր հայորդիների թափած արյան, նրանց կյանքի գնով ձեռք բերած ազատության մասին: Զանգը հնչեց, աշակերտներս ասացին .<< Ընկե'ր Խառատյան, շնորհակալություն դասի համար, բայց մենք հայրենասեր չենք>> :
                          Ես սարսռացի այս մտքից. «Մենք հայրենասեր չենք», մի՞թե կարելի է այսպես, այն էլ բոլո՞րն են այդպես արտահայտում:
                          Հարգելի՛ Հերմինե, չնայած բացառիկ աշակերտների մոտ երբեմն անսովոր երևույթներ նկատում ենք, բայց հայրենասիրությունն այստեղ ապրողների ողնուծուծի մեջ է՝ սկսած փոքրից մինչև մեծ:

                          Տեղադրում եմ իմ աշակերտների նախորդ օրերի արտահայտած մտքերը, երբ առաջարկել էի մեկ նախադասությամբ գրել հայրենիքի մասին:

                          «Հայրենիքն ինձ համար դարձել է կնիք, ուր էլ գնամ, նա ինձ համար այն մինուճարն է, որին սիրում եմ ես»/Գասպարյան Էդիտա/: «Մի փոքրիկ տիեզերք է իմ հայրենիքը, մի մոլորակ, որտեղ գերի է իմ հոգին»/Կարապետյան Սյուզաննա/: «Այս կյանքում ամենակարևորն այն է, որ ես հայրենիք ունեմ, նրա հոգին իմ ոգին է, նրա ճակատագիրն իմ ճակատագիրն է, նրա տառապանքն իմ թախիծն է, նրա ծաղկումը` իմ ուրախությունը»/Բաղրյան Իննա/: «Հայրենիքն ինձ համար հայրիկիս և նրա նման հայորդիների ազատագրած հողն է, որն անչափ սիրում եմ ես»/Ստեփանյան Իննեսա/: «Այն արդար ցորենի արտն է իմ հայրենիքը, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիերի սմբակների տակ, այրվել հրդեհից ու երաշտից, և որից փրկված մի բուռ ցորենը հասել է մեզ, դարձել հաց ու բարիք»/Արզումանյան Լադա/: «Հայրենիքն ամեն ինչ է ինձ համար, չլինի իմ հայրենիքը չեմ լինի նաև ես, նա իմ օդն է, իմ ջուրն ու հոգին, իմ տունն է նա, իմ ընտանիքը, ամե~ն-ամեն ինչ»/Սաիյան Մարիետա/: «Իմ հայրենիքը սահմանին մոտիկ այն տարածքն է, որտեղ այնքա~ն ճշմարտություն կա և այնքա~ն շատ հպարտություն, երազանքներիս աշխարհն է իմ հայրենիքը»/Հայրապետյան Գայանե/: «Իմ հայրենիքը հայոց սահմանն է, որ պաշտպանում է մեր հայ զինվորը, իմ հայրենիքն իմ տունն է, որին կարոտում եմ, երբ ուրիշ տեղ եմ գնում»/Գրիգորյան Նարինե/: «Հայրենիքս իմ երազած այն անկյունն է, որտեղ ազերիների կեղտոտ ոտնահետքերը չկան, դա իմ ստեղծած այն աշխարհն է, որտեղ երբևէ արյուն չի թափվել»/Գրիգորյան Էդիկ/:

                          Comment


                          • #28
                            Ինքս էլ ցնցվել էի նրանց հայտարարությունից, բայց նորից ու էլի մեղքը բարդում եմ ոչ թե դպրոցի ու ուսուցչի վրա, այլ ` ընտանիքի:

                            Comment


                            • #29
                              Ճշմարտությունը թույլ է տալիս ասելու, որ դպրոց-ընտանիք կապի շնորհիվ տեղի է ունենում նաև ծնողական հասարակության, այսպես ասած, յուրատեսակ կրթության գործընթաց: Եվ այսպիսի կապի շնորհիվ է, որ ավելի ամբողջական ու սահուն կարող է ընթանալ նաև ազգային ինքնության արժեքների՝ ազգային հպարտության, մշակութային արժեքների ամրապնդման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորման գործընթացը: Ընտանիք-հասարակություն-դպրոց փոխադարձ կապի և ճիշտ գործելակերպի շնորհիվ է, որ կարելի է կանխատեսել լուսավոր ապագա, սերնդի համալիր դաստիարակության արդյունք, իսկ դպրոցի վարած ռազմավարությամբ, առողջ ընտանիքների թվով է ուրվագծվում հասարակության պատկերը:

                              Comment


                              • #30
                                Աշակերտը դասից փախչում է, ստում է՝ ինչ-որ իրեն արդարացնող պատճառաբանությամբ, բայց երբ պարզվում է՝ խաբել է մեծերին, արդեն ծնվում է մեկ ուրիշ «հնարամտություն»՝ իրեն չեն հետաքրքրում դասերը, ավագ դպրոցում սովորելու ցանկություն չունի, բայց դպրոց է հաճախում, քանի որ իրեն ատեստատ է անհրաժեշտ:

                                Հնարավոր է նաև նման մոտեցումն առկա է իր նման ուրիշ աշակերտների մոտ, բայց փաստի առջև ենք, որ ամբողջ տարին գիրք չի բացում, կարելի է ասել՝ գնահատականներ «կորզում է» աղաչելով, գրավորները գրում է գրագողությամբ, միշտ անպատրաստ լինելով՝ խնդրում է անբավարար չգնահատենք, ամբողջ ուսումնական տարում ցանկանում մեկ կամ երկու նախադասության արտաբերումով գնահատական ստանալ, այն էլ՝ այն դասանյութից, որը նույնիսկ տարրական դասարանում են անցել:

                                Համոզված եմ, որ տարբեր ուսուցիչներ առնչվում են այսպիսի աշակերտների հետ, երևի թե ստեղծված իրավիճակում իրենց լուծման տարբերակները կունենան:

                                Comment

                                Working...
                                X