Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Իրավիճակներ, որտեղ մանկավարժի վարպետություն է պետք

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Տարիներ շարունակ բուհական ընդունելության համար միասնական քննությունների շտեմարանները դարձան բիզնեսի աղբյուր հրատարակողների և վերևներում նրանց ընդառաջողների համար՝ աշակերտների ծնողների գրպանի հաշվին: Այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ծնողը ստիպված եղավ իր երեխային կրկնուսույցի մոտ ուղարկել՝ լրացուցիչ պարապելու համար: Արդյունքում քարկոծվեցին կրկնուսույցները, թե ինչու են պարապում, երբ հանուն իրենց բիզնեսի՝ հենց իրենք էին նախադրյալներ ստեղծել կրկնուսուցման համար:

    Հիմա էլ տեղեկանում ենք, որ մյուս տարի քննություններն այնպես կլինեն, որ կրկնուսույցներ չեն լինի: Բայց հարգելի՛ պատասխանատուներ, ինչո՞վ է մեղավոր կրկնուսույցը, մի՞թե դուք չեք պարարտացնում կրկնուսուցումը՝ ինչպես այս անգամ, երբ նախորդ տարիներին միայն բուհ ընդունվելու համար էին աշակերտները կրկնուսույցի մոտ գնում, այս տարի, ձեր նորարարության շնորհիվ, իններորդցիներն էլ նույն ճակատագրին մատնվեցին:

    Comment


    • Մի նոր իրավիճակ, որին բախվեցինք վերջերս: Այստեղ կարծիք է արտահայտված 12-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության միասնական քննության թեստերի մասին, որին ես ինքս էլ համամիտ եմ:

      «....Հատկապես վերջին տարիներին հայոց լեզու եւ գրականություն առարկայի ընդունելության քննությունների արդյունքներից շատերն են բողոքումՙ դիմորդները, նրանց ծնողները, ուսուցիչները: Արդյունքները թեստերի հետեւանքն են: Իսկ թեստերի 4 ժողովածուներից անգամ բանասիրական ֆակուլտետի դասախոսները գլուխ չեն հանում...Այդքա՜ն ատելություն ու թշնամանք իրենց իսկ ազգի նոր սերնդիՙ 17-18 տարեկան պատանիների ու աղջիկների նկատմամբ... Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես կարելի է թակարդ, որոգայթ, ծուղակ լարել դիմորդների համար, ծանոթացեք հայոց լեզվի եւ գրականության ավարտական միասանական քննության թեստերի ժողովածուներին: Հայոց լեզվի ուղղագրությունը, կետադրությունը, քերականությունը, բոլոր բաժիններն ու ենթաբաժինները տիրապետող, հայ գրականությունը ծայրից ծայր կարդացած աշակերտը շվարում-շփոթվում է այդ թեստերի առջեւ:

      Դրանք գիտելիք, լեզվական հոտառություն, կողմնորոշվելու ունակություն չեն ստուգում, այլ կոտրում են դիմորդի ինքնավստահությունը, կամքի ուժը, հավատը, նրան սեփական աչքում նսեմացնում ու ոչնչացնում: Հայոց լեզուն ու հայ գրականությունը սիրող երիտասարդին հայագիտություն հասկացությունն ատելու համար երկու րոպե է պետք, միայն թե նա ձեռքն առնի այդ թեստերը: Քննությունը նրա համար է, որ քննություն հանձնողն իր գիտելիքներն ու իմացությունները ժողովի ու կենտրոնացնի, ինքն էլ հոգեպես հավաքվի, անգամ 10 տարի առաջ ականջի ծայրով լսածն ի մի բերի, արտահայտի: Իսկ այս թեստերը ճիշտ հակառակն են անում. դիմորդին համոզում են, որ նա ոչինչ չգիտե, լեզու-գրականությունից ուղղակի բոբիկ է: Շփոթեցնող, մոլորեցնող հարց-պահանջներ, որոնց ճիշտ պատասխանը թաքնված է պատասխանների տասնյակ տարբերակների խորախորհուրդ շերտերում:

      Մի հատիկ մակբայը, ինչպես ասվում է մեր «Սասունցի Դավիթ» էպոսում, «40 գոմշի կաշվի, 40 ջաղցի քարի» տակ քողարկված է. թեստերի հեղինակներն այնքան հմտորեն ու խորամանկորեն են այն թաքցրել, որ դիմորդն այդ մակբայը խրթին, խճողված նախադասությունների լաբիրինթոսում հանկարծ չգտնի ու չընդգծի: Ենթական, մեր սիրելի, պարզ ու միամիտ ենթական խցկել են անիմաստ, գեղարվեստից ու բովանդակությունից զուրկ տասնյակ նախադասությունների մեջ, որ 10 օր ման գաս ու չգտնես...» : ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

      https://www.azg.am/AM/2019061403

      Comment


      • Իրավիճակ, որ ինձ էլ մտահոգեց, ու ծանր զգացողությամբ կարդացի հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից «անբավարար» ստացած աշակերտի մասին այս տողերը:

        «Հրազդանցի աշակերտներից մեկը հայոց լեզվից անբավարար է ստացել: Ի դեպ, նա շարադրության օլիմպիադայում բարձր միավորներ է հավաքել, ուսուցիչները նրա գիտելիքների հետ հաշվի են նստում: Այդ տղան մեկ ամսից բանակ է գնալու: Ծնողները պատմում ենՙ ինչ իմացել է, որ հայոց լեզվից կտրվել է, տանից դուրս չի գալիս, ծանր դեպրեսիա է տանում: Տղան այնքան վստահ է եղել, որ իր սիրելի, իր պաշտելի հայոց լեզվից ու գրականությունից բարձր է ստանալու, որովհետեւ ոչ թե թեստերը սերտել է, այլ ամբողջն ուսումնասիրել, խորքային գիտելիք է ձեռք բերել: Որոշել էրՙ կընդունվի բուհ, հետո կգնա ծառայելու: Երկու տարի հետո կվերադառնա ու կշարունակի ուսումը: Կտրվելուց հետո սպասում է, թե երբ է զորակոչի օրը գալու. մյուս քննությունների մասին էլ չի մտածում: Գուցե նրա այս վիճակը շատերը թուլություն համարեն, բայց խոսքը 18 տարեկան երիտասարդի մասին է, որը դպրոցն ավարտելուց հետո մեծ կյանք մտնելու առաջին քայլը ձախողել է, ձախողել է իր մայրենի լեզվի քննությունը հանձնելիս, ձախողել է, որովհետեւ թեստերի մի խումբ հեղինակներ ամեն ինչ արել են, որ նա ձախողի: Բոլորի, այդ թվում դպրոցի եւ ուսուցիչների պնդմամբ գրագետ, ուսյալ այդ տղան մեկ վայրկյանում դարձավ անգրագետ ու թերուս, որովհետեւ իր մայրենի լեզվի քննությունից կտրվել է: Կտրվել է, չնայած դպրոցական ամբողջ ծրագիրը 12 տարի գերազանց է սովորել: Կտրվել է, որովհետեւ հայոց լեզվի եւ գրականության թեստերը ոչ թե նրա գիտելիքներն են ստուգել, այլ վարժեցված լինելու աստիճանը: Ու այստեղ նա պարտվել է, որովհետեւ սկզբունքորեն դեմ է ինչ-որ բանի վարժվելուն: Հիմա բանակ է գնալու, միգուցե առաջնագիծՙ պաշտպանելու իրեն պարտության մատնածների պատիվն ու խաղաղությունը»: ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

        https://www.azg.am/AM/2019061403

        Comment


        • 12-րդ դասարանում միակ աշակերտուհուն, ում գերազանց եմ գնահատել, մեր շրջանում /4 տասնյակ դպրոցների մեջ/ օլիմպիադայից ամենաբարձր միավորն էր վերցրել, հայոց լեզուն՝ 18,5, գրականությունը 18,25: Ծնողը մտավախություն ուներ, որ միասնական քննությունը հնարավոր է չկարողանա նորմալ միավոր վաստակի ու խնդրեց լրացուցիչ պարապել հետը: Դպրոցի դասաժամերին զուգահեռ՝ շաբաթական 6 ժամ /60-րոպեանոց/ պարապել եմ: Միասնական քննությունից նա վաստակեց 17,25 միավոր: Զանգեց ինձ անմիջապես, որ ձևաթուղթը լրացնելիս ձեռքերը դողում էին, նույնիսկ երբ խաղաղված վիճակում նայել էր իր սխալներին, ափսոսանք զգաց, որ ինքը կարող էր ավելին վաստակեր, բայց իրեն կորցրել էր: Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչքան միավոր կվաստակեր հայոց լեզվից և գրականությունից դպրոցում և շրջանային օլիմպիադայում գերազանց գնահատված աշակերտուհին, եթե լրացուցիչ չպարապեր այդ թեստերը, ու չափանիշ եմ դարձնում այս օրինակը և դրանով իսկ գնահատական տալիս աշակերտներին հրամցրած թեստերի մասին: Նաև ի՞նչ անեն այն ծնողները, ովքեր հնարավորություն չունեն լրացուցիչ պարապմունքի տալ իրենց երեխաներին:

          Comment


          • Թեստը լավ է միասնական քննության համար /եթե համաեմատենք բանավոր քննության հետ,այնտեղ գերիշխում է ստուգողի սյուբեկտիվ գնահատումը/, բայց միանշանակ պետք է լավացվի, զարգացվի թեստի ստեղծման կուլտուրան, ավելացվի տրամաբանական թեստերը...

            Comment


            • Միրզոյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Թեստը լավ է միասնական քննության համար /եթե համաեմատենք բանավոր քննության հետ,այնտեղ գերիշխում է ստուգողի սյուբեկտիվ գնահատումը/, բայց միանշանակ պետք է լավացվի, զարգացվի թեստի ստեղծման կուլտուրան, ավելացվի տրամաբանական թեստերը...
              Հարգելի՛ տիկին Միրզոյան, թեստերը վաղուց իրենց սպառել են, երբ գրագողության կամ պատահականության սկզբունքով նշումներ անելով՝ երբեմն վատ սովորողի միավորը հավասարվում է մյուսների ձեռբերումներին, միասնական քննությյուն էլ մեկ այլ թակարդ է դիմորդի համար՝ խճճված հարցադրումներով ու շփոթեցնող: Այս հղումն էլ տեսանելի կդարձնի այդ շտեմարանների անպիտանելիությունը:

              http://asekose.am/hy_AM/news/8/28050...ourjinyan.html

              «Հայոց լեզվի և գրականության միասնական քննություն հանձնածների 19,5 տոկոսը ձախողվել է` ստանալով «անբավարար« գնահատական: Գլխավոր մեղավորը դպրոցից կտրված քննական հարցաթերթիկն է: Ժամանակն է հրաժեշտ տալ անհամ շտեմարաններին և անհամագույն հարցաթերթիկներին: Դրանից հետո կարելի է անդրադառնալ առարկայական ծրագրերին, դասավանդման խնդիրներին, ուսուցիչներին և աշակերտների չսովորելու հիմնահարցին:
              Բայց շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է: Աներկբա»:

              ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

              Comment


              • Այբուբեն չիմացող երեխային չորս տարի փոխադրել են, այս տարի ես կանխեցի, որ այդ սխալը չկրկնվի: Ծնողին բացատրեցի, որ իր երեխան մտային հաշմանդամ է դարձել, բայց պիտի հասկանա, որ նույն դասարանում մնալը նրա փրկությունն է: Նաև մեղադրեցի այդ աշակերտի դասվարին, թե ինչու է ամեն տարի փոխադրել:

                Երեխայի մայրն ինձ ուշադիր լսեց, հետո սկսեց արտասվել, նա համաձայն էր, որ երեխան մնար նույն դասարանում, իսկ ես պարտավորվեցի սեպտեմբերից այդ երեխային այբուբեն սովորեցնել:

                Comment


                • Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Այբուբեն չիմացող երեխային չորս տարի փոխադրել են, այս տարի ես կանխեցի, որ այդ սխալը չկրկնվի: Ծնողին բացատրեցի, որ իր երեխան մտային հաշմանդամ է դարձել, բայց պիտի հասկանա, որ նույն դասարանում մնալը նրա փրկությունն է: Նաև մեղադրեցի այդ աշակերտի դասվարին, թե ինչու է ամեն տարի փոխադրել:

                  Երեխայի մայրն ինձ ուշադիր լսեց, հետո սկսեց արտասվել, նա համաձայն էր, որ երեխան մնար նույն դասարանում, իսկ ես պարտավորվեցի սեպտեմբերից այդ երեխային այբուբեն սովորեցնել:
                  Հարգելի՛ Պողոսյան, Ձեր քայլը ես ճիշտ եմ համարում, սակայն միայն այբուբեն իմանալը բավարարար չէ տարրական դպրոցից հիմնական դպրոց փոխադրվելու համար։ Տարրական դպրոցի դասընթացը չյուրացրած աշակերտը պատուհաս է ուսուցիչներիս համար։

                  Comment


                  • Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ Պողոսյան, Ձեր քայլը ես ճիշտ եմ համարում, սակայն միայն այբուբեն իմանալը բավարարար չէ տարրական դպրոցից հիմնական դպրոց փոխադրվելու համար։ Տարրական դպրոցի դասընթացը չյուրացրած աշակերտը պատուհաս է ուսուցիչներիս համար։
                    Շատ ճիշտ եք, հարգելի՛ Աֆիցարյան, դա դեռ այն նվազագույնն է, որ պետք է սովորեցնել այդ երեխային ու անցնել մնացած գիտելիքներին, որ նա բաց է թողել տարիների ընթացքում: Այդքանին զուգահեռ՝ այդ երեխան ամեն տարի բացակայել է դասերից, ու արդյունքում այն է, ինչ կա: Որ երեխան նման վիճակում պատուհաս է դարձել ուսուցիչների համար, դա տեսանելի է, բայց որ ամեն տարի ծնողը ծանոթ-բարեկամով փոխադրել է տվել իր երեխային՝ չգիտակցելով հետևանքների մասին, դա է զարմանալին: Այնքան որ անելիքներ շատ կան...

                    Comment

                    Working...
                    X