Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցչի դրույքաչափը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի Ռուզաննա Խաչատրյան, կարծում եմ սա բոլորիս անհանգստացնող բազմաթիվ խնդիրներից մեկն է։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Իսկապես շատ կարևոր միտք ներկայացրեցիք, որ դասերին նախապատրաստվելը և մնացած այլ հարցերը ոչ թե տանը հանգստի հաշվին լինի, այլ դպրոցում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Այո, 18 ֊ժամյա դրույքաչափը հնարավորություն կտա ուսուցչին ազատ դասաժամերին զբաղվել կազմակերպչական աշխատանքներով և , ամենակարևորը, դպրոցում կազմել հաջորդ օրվա դասապլանները,ծրագրով նախատեսված թեմստիկ գրավոր աշխատանքների թեստերը և ոչ տանը իր իսկ հանգստի հաշվին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Բեջանյան Վիոլետտա
    replied
    Շնորհակալություն շատ կարևոր և արդիական թեմայի համար: Այո , կարծումեմ,խիստ անհրաժեշտություն կա վերադառնալու նախկին 18 ժամյա դրույքաչափին, որպեսզի ուսուցչին ժամանակ տրվի զբաղվելու ուսուցչի աշխատանքում այդքան կարևոր ինքնակրթությամբ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Ես ևս կողմնակից եմ, որ ուսուցիչները 18 դասաժամի դիմաց ստանան նույն աշխատավարձը, ինչ ստանում են 22-ի դիմաց:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նատաշա Պողոսյան
    replied
    Ուսուցիչների իրավունքների պաշտպանության խումբը, որ Հայաստանում ձևավորվել է վերջերս, դիմել է իշխանություններին նաև այդ առաջարկով, որ դրույքաչափը դարձնեն 18 դասաժամ, բայց բոլոր բարձրացված հարցերը մերժվել են: Ես ինքս էլ կողմ եմ, որ ուսուցիչները 18 դասաժամի դիմաց ստանան նույն աշխատավարձը, ինչ ստանում են 22-ի դիմաց:

    Թողնել հաղորդագրություն:


  • Դավ
    replied
    Կարծում եմ, ճիշտ տարբերակն այն կլինի, որ ուսուցիչը շարունակի ստանալ նույն աշխատավարձը, ոչ թե 22 դասաժամի, այլ՝ 18 դասաժամի դիմաց: Սրանով որոշակի կլուծվի և՛ սոցիալական, և՛ ուսման որակի, և այլ հարցեր:
    Վերջին խմբագրողը՝ Դավ; 03-04-19, 18:14.

    Թողնել հաղորդագրություն:


  • Նատաշա Պողոսյան
    replied
    «Որքան էլ նվիրված լինեմ ուսուցչի իմ մասնագիտությանը, նույնչափ չեմ կարող անտեսել այն անարդարացի վերաբերմունքը, որ ամեն ինչ տանում է ուսուցչի աշխատանքի արհեստական ծանրաբեռնվածությանը: Անցած տարիներին տեսանելի էր ուսուցչի աշխատավարձի բարձրացում՝ դրույքի դասաժամերի ավելացման հաշվին, գրավոր աշխատանքների ուռճացված քանակ ու կարգ, դասագրքերի խտացված նյութեր, էլեկտրոնային մատյանի տեսքով կրկնակի գնահատականների նշանակում, ուսուցչի աշխատանքի հանդեպ թերարժեքություն ու վարկանիշի անկում...Հնի ու նորի պայքար, որ ամեն մի նոր դատապարտում է հինը, բայց «դատապարտյալի աթոռին» միշտ հայտնվում է ուսուցիչը:

    Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները, երբ ուսուցիչն է ուսուցանում ապագա նախարարին ու նախագահին, տնտեսագետին ու բժշկին, բոլոր նրանց, ովքեր ապագա են կերտում, երկիր շենացնում»: /Մեջբերումը իմ անցած տարվա սեպտեմբերի հրապարակումից/:

    Թողնել հաղորդագրություն:


  • Դավ
    started a topic ՈՒսուցչի դրույքաչափը

    ՈՒսուցչի դրույքաչափը

    Հայկական կրթական միաջավայր ֆորումի հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ կասեք ուսուցչի դրույքաչափի մասին, արդյո՞ք ճիշտ է գործող 22 դասաժամը, թե պետք է վերադառնալ նախկին՝ 18 դասաժամին:
Working...
X