Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցչի դրույքաչափը

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒսուցչի դրույքաչափը

    Հայկական կրթական միաջավայր ֆորումի հարգելի՛ գործընկերներ, ի՞նչ կասեք ուսուցչի դրույքաչափի մասին, արդյո՞ք ճիշտ է գործող 22 դասաժամը, թե պետք է վերադառնալ նախկին՝ 18 դասաժամին:

  • #2
    «Որքան էլ նվիրված լինեմ ուսուցչի իմ մասնագիտությանը, նույնչափ չեմ կարող անտեսել այն անարդարացի վերաբերմունքը, որ ամեն ինչ տանում է ուսուցչի աշխատանքի արհեստական ծանրաբեռնվածությանը: Անցած տարիներին տեսանելի էր ուսուցչի աշխատավարձի բարձրացում՝ դրույքի դասաժամերի ավելացման հաշվին, գրավոր աշխատանքների ուռճացված քանակ ու կարգ, դասագրքերի խտացված նյութեր, էլեկտրոնային մատյանի տեսքով կրկնակի գնահատականների նշանակում, ուսուցչի աշխատանքի հանդեպ թերարժեքություն ու վարկանիշի անկում...Հնի ու նորի պայքար, որ ամեն մի նոր դատապարտում է հինը, բայց «դատապարտյալի աթոռին» միշտ հայտնվում է ուսուցիչը:

    Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները, երբ ուսուցիչն է ուսուցանում ապագա նախարարին ու նախագահին, տնտեսագետին ու բժշկին, բոլոր նրանց, ովքեր ապագա են կերտում, երկիր շենացնում»: /Մեջբերումը իմ անցած տարվա սեպտեմբերի հրապարակումից/:

    Comment


    • #3
      Կարծում եմ, ճիշտ տարբերակն այն կլինի, որ ուսուցիչը շարունակի ստանալ նույն աշխատավարձը, ոչ թե 22 դասաժամի, այլ՝ 18 դասաժամի դիմաց: Սրանով որոշակի կլուծվի և՛ սոցիալական, և՛ ուսման որակի, և այլ հարցեր:
      Վերջին խմբագրողը՝ Դավ; 03-04-19, 18:14.

      Comment


      • #4
        Ուսուցիչների իրավունքների պաշտպանության խումբը, որ Հայաստանում ձևավորվել է վերջերս, դիմել է իշխանություններին նաև այդ առաջարկով, որ դրույքաչափը դարձնեն 18 դասաժամ, բայց բոլոր բարձրացված հարցերը մերժվել են: Ես ինքս էլ կողմ եմ, որ ուսուցիչները 18 դասաժամի դիմաց ստանան նույն աշխատավարձը, ինչ ստանում են 22-ի դիմաց:

        Comment


        • #5
          Ես ևս կողմնակից եմ, որ ուսուցիչները 18 դասաժամի դիմաց ստանան նույն աշխատավարձը, ինչ ստանում են 22-ի դիմաց:

          Comment


          • #6
            Շնորհակալություն շատ կարևոր և արդիական թեմայի համար: Այո , կարծումեմ,խիստ անհրաժեշտություն կա վերադառնալու նախկին 18 ժամյա դրույքաչափին, որպեսզի ուսուցչին ժամանակ տրվի զբաղվելու ուսուցչի աշխատանքում այդքան կարևոր ինքնակրթությամբ:

            Comment


            • #7
              Այո, 18 ֊ժամյա դրույքաչափը հնարավորություն կտա ուսուցչին ազատ դասաժամերին զբաղվել կազմակերպչական աշխատանքներով և , ամենակարևորը, դպրոցում կազմել հաջորդ օրվա դասապլանները,ծրագրով նախատեսված թեմստիկ գրավոր աշխատանքների թեստերը և ոչ տանը իր իսկ հանգստի հաշվին։

              Comment


              • #8
                Իսկապես շատ կարևոր միտք ներկայացրեցիք, որ դասերին նախապատրաստվելը և մնացած այլ հարցերը ոչ թե տանը հանգստի հաշվին լինի, այլ դպրոցում:

                Comment


                • #9
                  Հարգելի Ռուզաննա Խաչատրյան, կարծում եմ սա բոլորիս անհանգստացնող բազմաթիվ խնդիրներից մեկն է։

                  Comment

                  Working...
                  X