Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ուսուցչի հեղինակության վրա ազդում է նաև սոցցանցերում նրանց վարած էջը: Մեր օրերում հաճախ ենք առնչվում այն դեպքերի հետ,երբ աշակերտները իրենց հեռախոսների մեջ ներբեռնում են այս կամ այն ուսուցչի/ հատկապես <<չսիրած>>/ նկարներ, ինչը դառնում է քննարկման թեմա դասընկերների և շրջապատի համար: Ուսուցչի հեղինակության վրա ազդում է նրա խոսքը . ուսուցիչը պետք է ունենա խոսքի կուլտուրա, զերծ մնա անպարկեշտ, վիրավորանական, գռեհիկ,պարզունակ արտահայտություններից: Եթե դասարանում ենք ու քիչ թե շատ խաելացի ու բանիմաց ենք աշակերտից, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունենք վիրավորելու մեզնից փոքրին, անգամ եթե նա աշակերտ է, մենք ` ուսուցիչ, նույնիսկ,երբ այդ աշակերտը ծույլ է , ունի թույլ առաջադիմություն. ամենից առաջ նա մարդ է :

    Comment

    • #17
      Ուսուցչի և աշակերտների միջև սերտ փոխհարաբերության պարտադիր պայմանը մանկավարժական տակտի առկայությունն է, որը մեծ մանկավարժ Ուշինսկին համարում է հոգեբանական տակտ: Այսինքն՝
      ա.ուսուցչի վերաբերմունքի մեջ պետք է լինի բնականություն և պարզություն առանց անպատշաճ մոտիկության
      բ. վստահություն առանց վարքագծի նորմերի չարաշահման
      գ. տոնի լրջություն առանց ավելորդ լարվածության
      դ. պահանջկոտություն առանց որևէ բծախնդրության
      ե. բարի կամեցողություն առանց փաղաքշանքի
      զ. իրոնիա և հումոր առանց զավեշտության:

      Comment

      • #18
        Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Փորձենք այդ թեստը
        Գոյություն ունեն մի շարք կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք առաջանում են յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր ուսուցչի հարաբերությունների կառուցման ընթացքում։ Կան ուսուցիչներ, որոնք դժվարանում են աշխատել բարձր դասարանցիների հետ և առաջանում է կոնֆլիկտ, սակայն կան նաև մասնագետներ, որոնք այդպիսի խնդիրներ ունենում են նաև ցածր դասարաններում։ Որոշ աշակերտների մոտ առաջանում են ստատիստիկ հայացքներ, որոնք օգնում են աշակերտին շփում և հարաբերություններ ստեղծել իր իսկ մանկավարժի հետ։ Գոյություն ունեն թեստեր, որոնց միջոցով կարողանում ենք հասկանալ ուսուցչի և աշակերտների հարաբերությունները, նաև հասկանում ենք կա՞ փոխադարձ վստահություն աշակերտի և ուսուցչի միջև,թե ոչ։ Այս պրոյեկտիվ հարցաթերթիկի միջոցով տրվում են մի շարք հարցերի պատասխաններ։ Հարցաթերթիկը բաղկացած է 20 կետից։ Առաջին 7 կետերը իրենից ներկայացնում են փոփոխված մեթոդաբանության, հասկանալի է դառնում, թե ինչպիսի առանձնահատկություններ են տեսնում աշակերտները իրենց ուսուցիչների մեջ։ Մնացած կետերը դրանք անավարտ նախադասություններ են, որոնք լրացվում են աշակերտի կողմից։
        1. Գրի'ր 5 քեզ հայտնի ուսուցիչների, որոնց դու համարում ես լավագույնը։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։
        2. Գրի'ր 5 ուսուցիչների, ովքեր քեզ համար գրավիչ չեն։ Նշի'ր նրանց անվան սկզբնատառերը և սեռը։

        3. Նշի'ր 5 ուսուցիչների, որոնց համարում ես ամենաօժանդակող, հասարակ և չեզոք, նաև չտարբերվող։ Նշի'ր անվան սկզբնատառերն ու սեռը։
        4. Նշի'ր 5 հատկանիշ, որոնք օգնում են քեզ <<ընդհանուր լեզու>> գտնել ուսուցիչների հետ։
        5.Նշի'ր 5 հատկանիշ, որոնք խոչնդոտում են քեզ անմիջական շփում հաստատել ուսուցիչների հետ։
        6. Նշի'ր 5 հատկանիշ, որը ինչպես դու ես մտածում պետք է քո մեջ ձևավորել, որպեսզի կարողանաս հեշտությամբ շփվել ուսուցիչների հետ։
        7. Նշի'ի քո այն 5 հատկանիշները, որոնցից դու կցանկանայիր ազատվել, քանի որ դրանք խանգարում են ուսուցիչների հետ շփման ընթացքում։

        Գրի'ր յուրաքանչյուր նախադասության ավարտը։ Գրիր այն, ինչ առաջինն է ծագում քո գլխում, և երկար մի՛ մտածիր։

        8. Ես կարող եմ ամբողջությամբ վստահել այն ուսուցչին, ով...............
        9. Ես ամբողջությամբ գոհ եմ այն ուսուցչից, ով.................................
        10. Արդար ուսուցիչն իմ կարծիքով նա է, ով......................................
        11.Ես հաճույք եմ ստանում այնպիսի ուսուցիչների աշխատանքները կատարելուց, ովքեր..............................
        12. Ինձ համար ավելի կարևոր է այն ուսուցչի գնահատականը, ով...............
        13. Իմ համոզմամբ աշակերտները արտահայտում են ուսուցիչներին.....................
        14.Իմ կարծիքով ուսուցիչների հետ ես.............................
        15.Վերջին տարիներին իմ հարաբերությունները ուսուցիչների հետ.................
        16.Դասղեկը մյուս ուսուցիչներից տարբերվում է նրանով, որ..............
        17. Ուսուցիչների հետ ես ցանկանում եմ.............
        18. Իմ դպրոցի տնօրենը..................
        19.Իմ ամենաթարմ հիշողությունը դպրոցի հետ կապված..................
        20. Իմ ուսուցիչների հետ..........................
        Ինձ հետաքրքրում է` երբևէ փորձե՞լ եք այս թեստը տալ աշակերտի կամ աշակերտների և դրական արդյունք տվե՞լ է։

        Comment

        • #19
          Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Պարզվում է` երբեմն աշակերտի չսովորելու և հետադիմության հարուցիչը ուսուցիչն է, ով հոգեբանական ճգնաժամի է հասցնում աշակերտին` մտածելով, որ նա անընդունակ է, անառաջադեմ, չի կարողանա երբևէ դաս սովորի: Եվ արդյունքում աշակերտը չի հավատում, որ պատրաստ ներկայանալու դեպքում իր արժանի գնահատականը կստանա: Երբեմն նաև ուսուցչին կարծես հուզում է միայն իր մասնագիտական պատրաստականությունը, բայց չէ՞ որ կա վերաբերմունքի մասնագիտություն, որի կարիքն ունի աշակերտը:

          Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Երբ գովեցի թույլ սովորող աշակերտներից մեկին, որ հրաշալի հերթապահություն է անում դասարանում, արդյունքում նա մոտեցավ ինձ ու առաջարկեց, որ ուզում է ամբողջ շաբաթվա ընթացքում հերթապահել: Չնայած նրա առաջարկին համաձայն չէի, բայց հասկանալի էր, որ ստեղծված շփման արդյունավետ մթնոլորտը բացառիկ նշանակություն ունի աշակերտի հոգին կերտելու գործում: Դրա վառ վկայությունը նրա պատրաստ ներկայանալն էր, երբ հաջորդ օրն ինձ դաս պատմեց ու մի քանի «անբավարարի» կողքին նա «լավ» գնահատվեց:
          Այո, ուսուցիչը պետք է նկատի աշակերտի նույնիսկ ամենափոքր դրական արարքը, գնահատի այն, հենվի դրա վրա և առաջ տանի աշակերտին։ Բոլոր մարդիկ էլ իրենց մեջ լավ բան ունեն, ուղղակի պետք է որոնել ու գտնել, հավատալ աշակերտի ուժերին, վստահություն առաջ բերել և' իր ուժերի նկատմամբ և' ուսուցչի հանդեպ։

          Comment

          • #20
            Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ուսուցիչ-աշակերտ հարաբերության մասին է իմ այս հրապարակումը, թե ով է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի:

            Մանկավարժիս բոլոր նյութերն իրական «հերոսներ» ունեն, դրանք իմ աշակերտներն են, ովքեր ամեն անգամ ինձ համար նորովի են հայտնաբերվում, իրենք էլ ինձ հետ ուրախանում, որ նոր կերպարներ են դարձել: Իմ ուշադրության կենտրոնում եմ պահում միշտ նրանց ամեն մի խոսքը, վերաբերմունքը, նրանց արտահայտած անսովոր միտքը, նաև ես ապրում եմ նրանց շարժով` ամեն անգամ կառչելով ամենալուսավոր կետից, որպեսզի այնտեղ դրականը տեսնեմ:

            Ուսուցիչն ինքն է ուղեծիր գծում իր համար, երբեք չեմ ուզում ցավոտ հնչեն խոսքերս, կարող է աշակերտ լինի` իմ դասը սովորի, մյուսներինը` չսովորի, կամ լինի հակառակը, ես դա երբևէ հիվանդագին չեմ ընդունի… Բայց ո՞վ է ասում, որ աշակերտը բոլոր ուսուցիչներին պետք է նույն հայացքով նայի, մեզ ո՞վ է ասում, որ աշակերտը պետք է համատարած բոլորին սիրի...

            Նա չցանկացավ, որ այստեղ իր անունը գրեմ, բայց այդ աշակերտն ուրախ էր, որ իմ դասաժամին «բավարար» գնահատական ստացավ, և շուտով 10 միավորանոց գնահատման համակարգով իմ առջև դրված օրագրում նշանակում եմ «5»:

            Այդ շաբաթվա դասացուցակն ընդհանրապես օրագրում գրված չէր, միայն մի տողում երևաց շատ հպարտ կանգնած մի «հայոց լեզու»: Դիտողությանս նա չարձագանքեց: Հաջորդ հայոց լեզվի դասաժամին նա անմիջապես դասանյութը պատմելու ցանկություն հայտնեց: Նորից սեղանին երևաց օրագիրը, միայն նախորդ օրվա` իմ նշանակած գնահատականն էր երևում, բայց այս անգամ էլ այդ օրվա դասացուցակում` նորից միայն մի «հայոց լեզու»: Իմ հարցումին, թե ինչո՞ւ օրագիրը չի լրացնում, նա մի պահ լռեց, ապա նկատելով օրագրում նշանակված «6»-ը` հպարտությամբ ասաց. «Ինչու՞ լրացնեմ, երբ բոլոր առարկաների մեջ միայն Ձեր դասն եմ սովորում.»:

            Չնայած մյուս օրն էլ նա գրականությունից «6» ստացավ, բայց այդ օրը նա օրագիրը տանն էր թողել: Եվ ես մտորում եմ, բայց ինչո՞ւ միայն իմ դասը...Ու հարցիս պատասխանը փորձում եմ գտնել նախորդ օրերում, գուցե հենց դա՞ է նրա դաս սովորելու պատճառը:

            Այդ օրը նա անպատրաստ էր ներկայացել: Օրագիրը բերեց, այնտեղ «անբավարար» գնահատեցի, երբ զանգը հնչեց, մոտեցավ ինձ, նայեց սեղանին դրված դասամատյանի` իր անվան դիմաց գտնվող վանդակին: Այն դատարկ էր... Կամաց շնորհակալություն հայտնեց ու հեռացավ... Այդպես էլ օրագրում նշանակված այդ «2» գնահատականը դասամատյան չմտավ, իսկ դրան հաջորդող օրերին նա ձգտում էր անպատրաստ չներկայանալ: Գուցե իմ «լավության» դիմաց դաս սովորելով հատուցու՞մ էր ինձ, չգիտեմ, բայց հաճելի է դառնում նման հատուցումը, երբ թույլ կարողությունների տեր աշակերտը հանկարծ սկսում է դաս սովորել:

            http://www.usarmenianews.com/am-n-70...61127177346813
            Անհրաժեշտ է, որ ուսուցիչն ունենա մի շարք կարևոր հատկանիշներ.
            1 Սեր և հավատ իր սաների նկատմամբ, հոգատար, զգայուն վերաբերմունք։
            2 Դիտունակություն և մեծ ուշադրություն աշակերտների վարքագծի նկատմամբ։
            3 Զսպվածություն և ինքնստիրսպետում, իր բացասական հույզերը արգելակելու կարողություն
            4 Մանկավարժական ստեղծագործական մտածողություն։
            5 Բարոյական և գեղագիտական բարձր կուլտուրա։

            Comment

            • #21
              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Այո, ուսուցիչը պետք է նկատի աշակերտի նույնիսկ ամենափոքր դրական արարքը, գնահատի այն, հենվի դրա վրա և առաջ տանի աշակերտին։ Բոլոր մարդիկ էլ իրենց մեջ լավ բան ունեն, ուղղակի պետք է որոնել ու գտնել, հավատալ աշակերտի ուժերին, վստահություն առաջ բերել և' իր ուժերի նկատմամբ և' ուսուցչի հանդեպ։
              Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Անհրաժեշտ է, որ ուսուցիչն ունենա մի շարք կարևոր հատկանիշներ.
              1 Սեր և հավատ իր սաների նկատմամբ, հոգատար, զգայուն վերաբերմունք։
              2 Դիտունակություն և մեծ ուշադրություն աշակերտների վարքագծի նկատմամբ։
              3 Զսպվածություն և ինքնստիրսպետում, իր բացասական հույզերը արգելակելու կարողություն
              4 Մանկավարժական ստեղծագործական մտածողություն։
              5 Բարոյական և գեղագիտական բարձր կուլտուրա։
              Արձագանքի համար շատ շնորհակալ եմ, հարգելի՛ Անահի՛տ: Յուրաքանչյուր աշակերտ պետք է հասկացված լինի ուսուցչի կողմից: Ահա մեկ օրինակ: Զարմանալի էր, երբ 8-րդ դասարանի աշակերտն առաջարկեց ինձ հետ հարցազրույց վարել: Դա աշակերտի և ուսուցչի մի նոր գեղեցիկ հարաբերության արտահայտություն էր, որով արժևորված տեսա դեռահասի անհատականությունը: Այդ զրույցը տեղի ունեցավ, ես ամենևին չզգացի, որ իմ առջև նստածը դպրոցի աշակերտ է, այդ պահին կարծես խոսում էի հասուն անձնավորության հետ, և որքա~ն էր նա ուրախ իր հաջողված լրագրողական աշխատանքով:

              http://www.usarmenianews.com/am-n-10173.html

              Comment

              • #22

                Հարգելի՛ Նատաշա, Սուխոմլինսկին այսպես է արտահայտվում կոնֆլիկտային իրավիճակի մասին․ <<Կանխելով կոնֆլիկտը՝ մանկավարժը ոչ միայն պահպանում է, այլև ստեղծում է կոնֆլիկտի դաստիարակչական ուժը>>։ Գուցե այս եզրահանգման վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը կտայիք՝ թեկուզև ինչ-որ օրինակ բերելով։

                Comment

                • #23
                  Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Նատաշա, Սուխոմլինսկին այսպես է արտահայտվում կոնֆլիկտային իրավիճակի մասին․ <<Կանխելով կոնֆլիկտը՝ մանկավարժը ոչ միայն պահպանում է, այլև ստեղծում է կոնֆլիկտի դաստիարակչական ուժը>>։ Գուցե այս եզրահանգման վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը կտայիք՝ թեկուզև ինչ-որ օրինակ բերելով։
                  Հնարավոր չէ մարդն իր կյանքում զերծ մնա կոնֆլիկտներից, իսկ դպրոցական կյանքում այն տեսանելի է դառնում երբեմն ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում: Բացասականի կողքին նկատելի են լինում նաև կոնֆլիկտի դրական կողմերը, երբ այն մղում է նոր փոփոխությունների, այսինքն՝ ուղի է հարթվում դեպի դրականը: Կոնֆլիտը կարող է բարելավել նույնիսկ լարված հարաբերությունները և դրանց նոր ընթացք տալ, այստեղ արդեն տեսանելի է դառնում դրա դաստիարակչական նշանակությունը: Այսպես՝ մեկ օրինակ:

                  Այդ օրը իմ դասը խանգարվում էր աշակերտի կողմից, ես կարող էի ձայնս բարձրացնել, կոշտ վերաբերմունք ցուցաբերել իրար հաջորդող դիտողություններից հետո, բայց սովորությանս համաձայն՝ ձգտեցի հանգիստ լինել: Նաև նման դեպքում, եթե երբեմն ուսուցչի խոսքը տեղ չի հասնում, նա էլ կարող է սխալմամբ բռնկվել, հավասարակշռությունը կորցնել՝ խախտելով մի ամբողջ դասագործընթաց: Թերևս այդ մակերսային կոնֆլիկտը, եթե կարելի է այդպես անվանել, հարթվեց ժամանակին, բայց նաև այն դաստիարակչական նշանակություն ունեցավ, երբ աշակերտը գիտակցեց իր սխալը, դրա արդյունքում գնահատվեց ուսուցիչը, ու տեսանելի դարձավ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունների մի գեղեցիկ պատկեր:

                  Հարգելի՛ Անահիտ, չգիտեմ որքանով կլինեմ ճշմարտացիորեն պարզաբանած այդ միտքը, բայց այն ինձ դուր եկավ, նաև շնորհակալ եմ, ինձ տարաք փնտրտուքների, թե երբ եմ նման իրավիճակում հայտնվել: Շուտով կգտնեմ համապատասխան հրապարակումը և հաջորդիվ կտեղադրեմ այս թեմայում:

                  Comment

                  • #24
                    Մի՛ նեղացրեք ուսուցչին

                    Այդ օրը 12-րդ դասարանում նա առաջին նստարանին էր նստած: Անընդհատ շրջվում էր դեպի հետ, և իր դեմքին ողողված ժպիտն ինքնաբերաբար փոխանցվում էր մյուսներին: Մի երկու անգամվա դիտողությունից հետո նա ներողություն խնդրեց, բայց դա երկար չտևեց, ևս մի քանի րոպե, նորից կրկնվեց:

                    «Վերլուծական շարադրությունը և շարադրանքի պլանը»` նոր դասանյութի թեմային համահունչ հանկարծ ծնվեց վերնագիրը տնային առաջադրանքի. «Մի՛ նեղացրեք ուսուցչին»: Աշակերտները զարմանքից քարացած ինձ նայեցին, ես հաստատակամորեն պնդեցի իմ ասածը` նորից կրկնելով վերնագիրը:

                    Հաջորդ դասաժամին այդ շարադրանքները յուրովի մեկը մյուսից տարբերվում էին, բայց ներողամտության խոսքեր կային այնտեղ, ուսուցչի աշխատանքի նկատմամբ գնահատանք ու մեծարանք. «Մեզանից յուրաքանչյուրն էլ այս տարիների ընթացքում նեղացրել է իր ուսուցիչներին, սակայն մենք այդ քայլին գնացել ենք անգիտակցաբար, ինքներս էլ չհասկանալով, որ այդ պահին նա կարող է նեղանա մեզանից....» /Ավանեսյան Սևադա/:

                    «Ինչպե՞ս կարելի է նեղացնել այն մարդուն, ով քեզ գիտելիք է հաղորդում և կյանքի դասեր տալիս» /Հարությունյան Մարիամ/:

                    «Պատահել է, որ նեղացրել եմ իմ ուսուցիչներին, բայց շատ հաճախ` անգիտակցաբար, հետո զղջացել եմ, իսկ հիմա համոզված եմ, որ նրանք կհասկանան և կներեն ինձ» /Իսրայելյան Ռադիկ/:

                    «Շատ հաճախ նեղացնում ենք ուսուցիչներին` չգիտակցելով դրա լրջությունը, հետո ներողություն ենք խնդրում, զգում նաև, որ կատարած սխալից հետո այն այլևս չի էլ կարևորվում» /Խաչատրյան Մարգարիտա/:

                    «Այդ օրը մեր ուսուցչուհին նեղացավ, բայց նա արժանի չէր դրան, մենք նրան շատ ենք հարգում: Նա լավագույններից մեկն է, ով իր հոգու խաղաղությամբ չափազանց բարի է, մի լուսավոր ու վառ կերպար է նա» /Սաիյան Մարիետա/:

                    «Դասին ուսուցչուհին ինձ մի քանի անգամ դիտողություն արեց, բայց ես չլսեցի նրան, չնայած ներողություն էի խնդրել, նորից շրջվեցի հետ: Հանկարծ նա բոլորին առաջարկեց գրել շարադրություն. «Մի՛ նեղացրեք ուսուցչին»: Հասկացա, որ ակնարկը ինձ է ուղղված, ու հիմա ուզում եմ ուղղել իմ սխալը և ասել. «Զգում եմ, որ շատ սխալ եմ վարվել իմ ամենա-ամենա-ամենա-ամենասիրելի ուսուցչուհու նկատմամբ: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա և որոշել եմ, որ այսուհետ չնեղացնեմ իմ ուսուցչուհուն» »:/Սարգսյան Հակոբ/:

                    Ինչպիսի~ զգացողություն... Իր «ամենաների» շարքով իմ աշակերտն այնպես զինաթափեց ինձ, որ հաջորդ դասաժամին, երբ հերթական անգամ նա շրջվեց դեպի հետ, ուշադիր նայեցի նրան ու չկարողացա ոչինչ ասել: Այս անգամ արդեն ես էլ էի ժպտում իմ կենսուրախ ու ժպտացող աշակերտին:

                    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

                    Comment

                    • #25

                      Շնորհակալություն, հարգելի' Նատաշա, Դուք հարգանքի արժանի մարդ և օրինակելի ուսուցիչ եք։ Ձեզանից շատ բան կարելի է սովորել։

                      Comment

                      • #26
                        Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շնորհակալություն, հարգելի' Նատաշա, Դուք հարգանքի արժանի մարդ և օրինակելի ուսուցիչ եք։ Ձեզանից շատ բան կարելի է սովորել։

                        Ուշինսկին կարևորել է ուսուցչի օրինակը։ Նա ընդգծել է, որ դաստիարակչական ուժը հորդում է միայն մարդկային անձնավորության կենդանի աղբյուրից, որ անձի դաստիարակության վրա կարելի է ազդել միայն անձնավորությամբ։

                        Comment

                        • #27
                          Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Շնորհակալություն, հարգելի' Նատաշա, Դուք հարգանքի արժանի մարդ և օրինակելի ուսուցիչ եք։ Ձեզանից շատ բան կարելի է սովորել։
                          Ես նույնպես շնորհակալ եմ, հարգելի՛ Անահիտ, բոլորս էլ սովորելու բան ունենք, նույնիսկ իմ մանկավարժական գործունեության ընթացքում միշտ էլ ինչ-որ բան եմ սովորել նաև իմ աշակերտներից, և երբեք չեմ խուսափել դրանց մասին բարձրաձայնելուց: Ճիշտ թե սխալ երևույթներ կան, որ ժամանակի ընթացքում կյանքի դաս են դարձել և ուղեկցել ինձ ուսումնադաստիարակչական աշխատանքների ժամանակ:

                          Երբեք չեմ մոռանում 5-րդ դասարանում սովորող այդ աշակերտին: Սկսնակ ուսուցչուհի էի, բացատրում էի, որ երբեմն անձը կարող է ստանա իրի հարց, և գրատախտակին գրեցի մի նախադասություն. «Որպես ուսուցչուհի` ես նրան շատ եմ հարգում» (որպես ի՞նչ): Հանկարծ աշակերտներից մեկն ավելացրեց, թե կարծել է իրի հարց ստանում են միայն վատ ուսուցիչները, եթե հարգում են, ուրեմն լավ ուսուցչուհի է: Ու այդ օրվանից հասկացա, որ աշակերտների համար լինում են նաև վատ ուսուցիչներ, ուրեմն պետք է այնպիսին լինել, որ աշակերտների «սև ցուցակի» մեջ չհայտնվեմ: Եվ սկսեցի զգույշ քայլել մանկավարժի ճանապարհով, որպեսզի չսայթաքեմ:

                          Comment

                          • #28
                            Ուսուցիչը պետք է մի քիչ մանկավարժ լինի, իսկ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար համապատասխան գիտելիքներից բացի, առաջին հերթին պետք է հոգեբան լինի:
                            Չէ՞ որ աշակերտը, անկախ նրանից, թե որ դասարանում է սովորում, գտնվում է զարգացման փուլում և խիստ փոփոխական է լինում: Դրա համար էլ դեռահասների հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ նրանք շատ անկանխատեսելի են: Չմոռանանք, որ ցանկացած ուսումնական ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե այն կիրառելիս ուսուցիչը հաշվի չի առնում նշյալ խնդիրները և չի օգտագործում այնպիսի հոգեբանական միջոցներ, որոնք կխթանեն աշակերտի մեջ ուսման հանդեպ հետաքրքրության առաջացման պրոցեսը, ինչն էլ շատ կարևոր է ուսման որակ ապահովելու համար: ՈՒրեմն կարևոր է, որ ուսուցիչն լինի հոգեկան հավասարակշռված վիճակում, քանի որ անհավասարակշված վիճակում լինելով ուսուցիչը ոչ մի հաջողություն չի կարող ունենալ, ավելին՝ նա իրավունք չունի շփվելու երեխաների հետ, ցավոք, համակարգը զերծ չէ նմաններից, ինչի արդյուքնում էլ միշտ լարված են մնում ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները:
                            Վերջին խմբագրողը՝ Դավ; 31-03-19, 13:11.

                            Comment

                            • #29
                              Դավ-ի խոսքերից Նայել գրառումը

                              Ուսուցիչն ամեն դասի ավարտից հետո նախ ինքն իրեն պետք է հարց տա, թե ինչն իր մոտ չստացվեց, ինչը վատ ստացվեց, ինչպես ավելի լավ մակարդակով անի, որ դասն ավելի արդյունավետ լինի։ Ու բոլորս էլ թերություններ ունենք, որոնք պետք է վերացնենք, քննադատաբար նայենք ուսուցչի ` մեր գործունեությանը, մեր առաքելությանը։ Մնացածներին քննադատելիս չպետք է մոռանանք ինքներս մեզ (թեկուզ մեկուսի)։
                              Վերջին խմբագրողը՝ Անահիտ Բաղդասարյան; 31-03-19, 15:12.

                              Comment

                              • #30
                                Երբեմն աշակերտ թե ուսուցիչ սխալներ ենք գործում, բայց կարևորը նաև սխալը գիտակցելն է, չնայած այն կարող է անգիտակցաբար կատարվի, բայց ինչպես էլ լինի, հետքերը մնում են ու երբեք չեն մոռացվում:

                                Տարիներ առաջ էր, ես էլ՝ սկսնակ ուսուցչուհի: 5-րդ դասարանում աշակերտներին առաջարկեցի դասանյութը կարդալ, բայց նաև զգուշացրի, որ ուշադիր ընթերցողին հետևեն, եթե որևէ մեկը չիմանա` որտեղից շարունակել, ապա «անբավարար» կստանա: Չնայած զգուշացրի, բայց ամենևին մտքովս չէր էլ ացնում, որ անուշադրության համար ես աշակերտի «անբավարար» կգնահատեի: Ստացվեց այնպես, որ դասարանի գերազանցիկ աշակերտուհին չիմացավ որտեղից շարունակել...Աշակերտների մեծամասնությունն ինձ «պարտադրում» էր, որ այդ աշակերտուհուն գնահատեմ: Արտաքուստ երևացող սառնասրտությամբ, բայց ներքուստ անհանգիստ վիճակում` «անբավարար» գնահատեցի այդ աշակերտուհուն իր բազմաթիվ «գերազանց» գնահատականների կողքին:

                                Ես այդ օրը դասարանից դուրս եկա ինձ կորցրած, անմիջապես նրանց դասղեկին առաջարկեցի ծնողական ժողով հրավիրել: Ծնողների և դասղեկի հետ խոսում էի վրդովված, որ նոր եմ մտել այդ դասարանը, բայց միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք և ընկերություն չտեսա: Պատմում էի, որ ոխակալությամբ լցված` մի շարք աշակերտներ կարծես բավականություն ստացան, երբ այդ համեստ ու գերազանց սովորող աշակերտուհուն «անբավարար» գնահատեցի:

                                Այս դեպքը դաս հանդիսացավ ինձ համար, որ պետք է խոստմանը տեր լինել, որն էլ իրականացրի, բայց ես հասկացա նաև, որ անհրաժեշտ է՝ խուսափել ավելորդ խոստովանություններից ու մանկավարժական գործունեության ընթացքում երբևէ գնահատականը «զենք» չդարձնել:

                                Անցան օրեր, ամիսներ, տարի... Այդ աշակերտները հետագայում բոլորիս զարմացրին իրենց հաստատակամ կեցվածքով ու միասնականությամբ: Դասարանի ավագ նշանակվեց այդ գերազանցիկ աշակերտուհին, ում շուրջն էլ հավաքվեցին մյուս աշակերտները՝ գիտակցելով իրենց սխալը:

                                Comment

                                Working...
                                X